+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Առաջին հանրապետության ԴԱՐԵԴԱՐՁ-ին ընդառաջ

  1. #1
    Մոդերատոր Parandzem is on a distinguished road Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    130
    Հեղինակության աստիճան
    4

    Առաջին հանրապետության ԴԱՐԵԴԱՐՁ-ին ընդառաջ

    543 տարի չունենալով անկախ պետականություն՝ հայը մաքառեց օտար ազդեցութոյւնների դեմ , քայլեց կորացած մեջքով , բայց իր մեջ ուժ գտավ վերագտնել ազատ ու անկախ ապրելու հայկայն պատգամը, դարձավ միասնական բռունցք և Սարդարապատում իր զարկը տվեց ամբողջ զորությամբ, պատմության քառուղիներում մեծատառով գրեց ՄԱՅԻՍԻ 28-ը, պետականության հիմքերի իսպառ բացակայությամբ տեղ զբաղեցրեց բզկտվող աշխարհի քարտեզի վրա: Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այս թեմայում վեր հանենք Հայաստանի Առաջին հանրապետությանiից մեզ հասած սերտած ու չսերտած դասերը, ձեռքբերումներն ու բացթողումները և փորձենք հասկանալ՝ մի՞թե պատմությունը չի կրկնվում , արդյո՞ք կրկին կանգնած չենք գրեթե նույն մարտահրավերների առաջ , ինչ 100 տարի առաջ էր…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (08.09.2017), gaya71 (11.09.2017), Գայանե Սիմոնյան (08.09.2017), Թեհմինե Սահակյան (10.09.2017)

  3. #2
    Մասնակից Ծովինար Հովհաննիսյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2017
    Հասցե
    Քաղաք Աբովյան
    Գրառումներ
    47
    Հեղինակության աստիճան
    0
    Իհարկե համամիտ եմ ,որ պատմությունից պետք է դասեր քաղել ,որպեսզի չկրկնենք նույն սխալները ,բայց ցավոք սրտի մեր ղեկավար այրերը չեն գիտակցում անկախության արժեքը և իրենց գործողություններով Հայաստանը տանում են կործանման:Ամեն դեպքում ես հույս ունեմ ,որ շատ շուտով մենք կմիավորվենք ,կհզորանանք և ցույց կտանք աշխարհին,որ ՀՀ-ը թեև փոքր է ,բայց միշտ լինելու է աշխարհի քաղաքական քարտեզի վրա:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (11.09.2017), Գայանե Սիմոնյան (08.09.2017), Parandzem (07.09.2017)

  5. #3
    Մոդերատոր Parandzem is on a distinguished road Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    130
    Հեղինակության աստիճան
    4
    Մեջբերում Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե համամիտ եմ ,որ պատմությունից պետք է դասեր քաղել ,որպեսզի չկրկնենք նույն սխալները ,բայց ցավոք սրտի մեր ղեկավար այրերը չեն գիտակցում անկախության արժեքը և իրենց գործողություններով Հայաստանը տանում են կործանման:Ամեն դեպքում ես հույս ունեմ ,որ շատ շուտով մենք կմիավորվենք ,կհզորանանք և ցույց կտանք աշխարհին,որ ՀՀ-ը թեև փոքր է ,բայց միշտ լինելու է աշխարհի քաղաքական քարտեզի վրա:
    Ծովինար ջան ամբողջ խնդիրը նրանում է , որ մենք Պատմությանը չենք դիտարկում դասեր քաղելու առումով և դժբախտաբար կրկնում ենք նույն սխալները հայացք գցելով օտարի աջակցության վրա, կանգնելով արևմուտք , արևելք երկընտրանքի առաջ, մինչդեռ մենք միշտ հաղթահարել ենք ցանկացած մարտահրավեր, երբ հույսներս դրել ենք մեզ վրա և զորեղ եղել ներսից : Ես հասկանում եմ , որ աշխարհի քարտեզի վրա հազիվ նշմարելի ենք և աջակցություն է պետք , բայց ոչ անվերապահորեն նվիրում ու խոնարհում օտարին:Մեզ մեկնված ձեռքը սեփական շահերն է ակնկալել ու տասնապատիկ մեր կաշին քերել ...
    «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու»։
    1918 թ. թուրքական զորքերը Արևմտյան Հայաստանում բնաջնջեցին հայությանն ու շարժվեցին դեպի արևելք՝ Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտ։ Թուրքական ոհմակը ձգտում էր դեպ արևելք՝ դեպի նախնյաց երկիր…ու այդ ճանապարհին մի ազգ էր կանգնած՝ հայը։ Երբևէ հայության գլխին նման վտանգ չէր կախվել՝ իսպառ ոչնչացման վտանգը։ Ու այդ որոշիչ պահին ցեղասպան եղած, սոված, ուժասպառ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու ու գոյամարտ տալու։
    Իսկ իրադրությունը մինչև 1918 թ. մայիսի 22-ն ավելի քան օրհասական էր. հայությունը՝ որպես քաղաքական ուժ, միավոր, կազմալուծված էր։ Ժողովուրդը ծայրահեղ հուսալքված ու բարոյալքված էր։ Բայց կատարվեց անսպասելին։ Հայոց ցաքուցրիվ զինուժը հավաքվեց Երևանում։ Քաղաքական, ռազմական և հոգևոր գործիչները, Արամ Մանուկյանի գլխավորությանբ ջանքեր էին գործադրում ժողովրդին կազմակերպելու համար։
    ։ Հայը զգաց, որ այլևս նահանջի տեղ չունի, և մարտադաշտ մտավ ոչ թե հաղթելու, այլ ապրելու կամ մեռնելու համար։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (08.09.2017), gaya71 (11.09.2017), Գայանե Սիմոնյան (08.09.2017)

  7. #4
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Parandzem-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծովինար ջան ամբողջ խնդիրը նրանում է , որ մենք Պատմությանը չենք դիտարկում դասեր քաղելու առումով և դժբախտաբար կրկնում ենք նույն սխալները հայացք գցելով օտարի աջակցության վրա, կանգնելով արևմուտք , արևելք երկընտրանքի առաջ, մինչդեռ մենք միշտ հաղթահարել ենք ցանկացած մարտահրավեր, երբ հույսներս դրել ենք մեզ վրա և զորեղ եղել ներսից : Ես հասկանում եմ , որ աշխարհի քարտեզի վրա հազիվ նշմարելի ենք և աջակցություն է պետք , բայց ոչ անվերապահորեն նվիրում ու խոնարհում օտարին:Մեզ մեկնված ձեռքը սեփական շահերն է ակնկալել ու տասնապատիկ մեր կաշին քերել ...
    «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու»։
    1918 թ. թուրքական զորքերը Արևմտյան Հայաստանում բնաջնջեցին հայությանն ու շարժվեցին դեպի արևելք՝ Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտ։ Թուրքական ոհմակը ձգտում էր դեպ արևելք՝ դեպի նախնյաց երկիր…ու այդ ճանապարհին մի ազգ էր կանգնած՝ հայը։ Երբևէ հայության գլխին նման վտանգ չէր կախվել՝ իսպառ ոչնչացման վտանգը։ Ու այդ որոշիչ պահին ցեղասպան եղած, սոված, ուժասպառ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու ու գոյամարտ տալու։
    Իսկ իրադրությունը մինչև 1918 թ. մայիսի 22-ն ավելի քան օրհասական էր. հայությունը՝ որպես քաղաքական ուժ, միավոր, կազմալուծված էր։ Ժողովուրդը ծայրահեղ հուսալքված ու բարոյալքված էր։ Բայց կատարվեց անսպասելին։ Հայոց ցաքուցրիվ զինուժը հավաքվեց Երևանում։ Քաղաքական, ռազմական և հոգևոր գործիչները, Արամ Մանուկյանի գլխավորությանբ ջանքեր էին գործադրում ժողովրդին կազմակերպելու համար։
    ։ Հայը զգաց, որ այլևս նահանջի տեղ չունի, և մարտադաշտ մտավ ոչ թե հաղթելու, այլ ապրելու կամ մեռնելու համար։
    Հարգելի Փառանձեմ,այո՛, հայ ազգը հաղթահարել է այնպիսի դժվար ու անելանելի իրավիճակներ,ինչպիսիք են կոտորածներ Աբդուլ Համիդի կողմից կազմակերպված, Մեծ Եղեռն,ինքնապաշտպանական հերոսամարտեր,1918թ. Մայիսյան հերոսամարտեր,բնականաբար հայը հաղթանակի հասել է միշտ միասնականության ոգով լցված քաջորդիների շնորհիվ:
    Այս ամենի հետ միասին,հույսներս միշտ դնում ենք օտարների վրա:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (11.09.2017), Գայանե Սիմոնյան (08.09.2017), Parandzem (08.09.2017)

  9. #5
    Մոդերատոր anahitgeorgyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2016
    Հասցե
    քաղաք Աբովյան
    Գրառումներ
    120
    Հեղինակության աստիճան
    1
    Մայիսի 28-ին Հայաստանում նշում են Հանրապետության տոնը, այն անվանում են նաև Առաջին հանրապետության օր: Դա ունի իր պատմական բացատրությունը: Ընդունված է 1918 թվի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետությունն անվանել «Առաջին Հանրապետություն»: Ըստ այդմ, Խորհրդային Հայաստանը երկրորդն է, իսկ ներկայիս Հայաստանը, որն իր անկախությունը հռչակեց 1991 թվականին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում՝ երրորդը:Ինչ վերաբերվում է պատմության դասերին, ապա այն կարծես կրկնվում է : Հայաստանի Հանրապետությունն այսօր գործ ունի նույն երկրների, հակառակորդների ու բարեկամների հետ, և դարձյալ օրակարգում են նույն խնդիրներն ու դժվարությունները, չեն փոխվել հարևանների ռազմավարությունն ու մարտավարությունը: Լարված, չկարգավորված հարաբերությունները շարունակվում են Թուրքիայի Հանրապետության հետ: Տարածքային խնդիրներ կան Ադրբեջանի հետ, տնտեսական չլուծված հարցեր՝ Վրաստանի հետ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (11.09.2017), Parandzem (08.09.2017)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները