Դասագրքերի բաշխման հետ կապված մի քանի տեղեկություն, որ ճշտել եմ դասագրքերի շրջանառու հիմնադրամի տնօրեն Կարինե Հարությունյանից՝ հաղորդան ընթացքում։
- Բոլոր դասագրքերը մինչեւ սեպտեմբերի 5-ը պետք է հասնեին դպրոցներ։
- Դասագրքերը տպագրվել են բավարար քանակությամբ, եթե ինչ-որ դպրոցում դրանք չեն բավարարում երեխաներին բաժանալու համար, տնօրենը պետք հայտ ներկայացնի շրջանառու հիմնադրամին եւ լրացուցիչ գրքեր ստանա, ամեն դեպքում՝ ծնողը պարտավոր չէ ինքը որեւէ գիրք գնել՝ բացառությամբ այլընտրանքային դասագրքերից։
-Եթե դասարանում աշակետների թիվը ավելացնել է, ապա նոր եկած աշակերտն իր հին դպրոցից պետք է ստանա դասագրքերը եւ բերի նոր դպրոց։ Ամեն դեպքում՝ նորեկների պատճառով դասարանի մեկ ուրիշ աշակերտ չպետք է մնա առանց դասագրքի՝ ինչպես կատարվել է Երեւանյան դպրոցներից մեկում։
- Օգտագործման համար ոչ պիտանի դասագրքերը դուրս գրելու կարգ էլ գոյություն ունի։ Դա պետք է անեն տնօրենները ուս.տարվա ավարտին եւ հենց այդ ժամանակ էլ լրացուցիչ դասագրքեր պատվիրեն շրջանառու հիմնադրամին։ Այստեղ կարեւոր բայց կա՝ այս լրացուցիչ դասագրքերի տպագրության համար դպրոցն է վճարում՝ դասագրքերի վարձավճարներից ստացած գումարներից։ Ի դեպ, վարձավճարների առավելագույն չափը՝ 480դրամ է, ոչ ավելին։
Տիկին Հարությունյանի հետ զրույցում դասագրքերի բովանդակությանը անդրադառնալ այս անգամ չենք հասցրել։ Ինչ վերաբերում է ուսուցիչների մասնակցությանը դասագրքերի ստեղծման գործին, ապա նա էլ այն կարծիքին է, որ ուսուցիչները միայն բողոքում են. կոնկրետ առաջարկներ եւ դիտողություններ չունեն։
Ուստի՝ ԲՈԼՈՐ ԱՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՆԱԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ, ովքեր կոնկրետ ասելիք ունեն որեւէ դասագրքի բովանդակության կապակցությամբ, ես ինքս մի շատ կոնկրետ առաջարկ ունեմ. պատրաստ եմ կազմակերպել ձեր, տվյալ դասագրքի հեղինակի եւ կրթության նախարարության պատասխանատուի հանդիպումը ռադիոեթերում /թեեւ հավատացեք՝ դա այնքան էլ հեշտ չէ/ եւ հնարավորություն տալ ներկայացնելու բոլոր ձեր դիտողությունները... Հետո կփորձեմ հետեւել, թե ինչ պատասխան կամ ընթացք է տրվում ձեր դիտողություններին...
Շնորհակալություն, որ անտարբեր չեք...


Մեջբերել

Էջանիշներ