Երբ ես իմացա այս ֆորումի մասին, շատ ուրախացա:Թվում էր, թե այդ հնարավորությանը մեր հասարակությունը վաղուց էր սպասում, և այնտեղ բուռն քննարկումներ կսկսվեին կրթության տարբեր պրոբլեմների վերաբերյալ: Բայց նայելով նյութերը` լրիվ այլ տպավորություն ստացա:Անկեղծ ասած, թվում է, թե ԱԼՄ հեռուստաընկերության նման մի բանի հետ գործ ունես: Գիտեմ, շատերը դա չեն ընդունի, շատ կզայրանան և կփորձեն քննադատությունը հակադարձել: Բայց նախապես ուզում եմ ասել, որ պետք չէ կարևորել իմ անձը:Ավելի լավ է գործից խոսենք: Ուրեմն, նայենք փաստերը:Ֆուրումում հիմնականում նույն մարդկանց մտքերն են: Իհարկե, արդարության համար պետք է ասել, որ ի տարբերություն ԱԼՄ-ի, դա այդ մարդկանց մեղքով չէ: Մյուս կողմից էլ քննարկվող թեմաներում շատ քիչ են սուր հարցադրումները, արտահայտված մտքերն էլ շատ խղճուկ են (բացառություններ կան, իհարկե):Որպեսզի ասածներս անհիմն չթվան, բերեմ երկու օրինակ:1) Մեր դասագրքերի որակի ու թերությունների մասին մի քանի հատոր գիրք կարելի է գրել, իսկ ֆորումում այդ մասին ի՞նչ է գրված: Ավելի լավ չէ՞ր լռել:2) Վերջերս են ավարտվել միասնական քննությունները, իսկ ի՞նչ կարծիքներ կան այդ քննությունների մասին: Նորից նույն խղճուկ վիճակն է:Սրա հետ կապված մի քանի հարց կուզեի բարձրացնել:1. Քննություններն իրական հնարավորություն տալի՞ս են ընդունակին անընդունակից, ստեղծագործողին անգիր անողից տարբերելու համար: Կամ ավելի պարզ. Կարո՞ղ ենք վստահ լինել, որ ավելի բարձր միավոր ստացած դիմորդը ավելի լավ ուսանող ու մասնագետ կլինի, քան ցածր ստացածը:2. Ինչպե՞ս բացատրել այն, որ հայոց լեզվի քննության վերջնական գնահատականները հայտնի դարձան բոլոր քննություններն ավարտվելուց 3 օր հետո, այսինքն միայն այն ժամանակ, երբ տվյալներին տիրապետող մարդկանց արդեն հայտնի էին անցողիկ միավորները:3. Պատասխանատուները պնդում են, որ տարբերակները շատ լավն են եղել: Մյուս կողմից, օրինակ, մաթեմատիկա և ֆիզիկա առարաներից անբավարար են ստացել համապատասխանաբար 25.3 և 27.4 տոկոսը: Եթե հանենք կրկնուսուցման արդյունքում դրական միավորներ ստացած դիմորդներին, ապա այդ տոկոսները պետք կլինի բազմապատկել 2-ով կամ 3-ով: Ու սա մեր Կրթության ու Գիտության նախարարությունը նորմալ է համարում: Այդ դեպքում ճիշտ չի լինի՞ այդ նախարարությունը վերանվանել Ընդունելության քննությունների նախարարություն կամ մի այլ բան: Համենայնդեպս, տպավորությունն այն է, որ նրանք կրթության վատ որակի համար պատասխանատու չեն:Իհարկե, ընդունելության քննությունների հետ կապված ոչ թե 3, այլ մի քանի տասնյակ հարց կարելի է բարձրացնել ու քննարկել, բայց սպասենք սրանց արձագանքներին:Վերադառնալով կրթական ֆորումին, ասեմ, որ, եթե ազատ արտահայտվելու հնարավորություն ընձեռնելու դեպքում էլ մենք էս ձևով ու մակարդակով ենք հանդես գալու (ԱԼՄ-ի մակարդակ), ուրեմն մեր հասարակությունն էս է, ու պետք չէ, որ մեզ երևակայենք: Կամ էլ մեր հասարակությունը համոզված է, որ իր ձայնը լսող չկա, դրա համար էլ լուրջ քննարկումներ չեն ստացվում:


Մեջբերել



Էջանիշներ