+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Գործնական և լաբորատոր աշխատանքները ինֆորմատիկայի դասաժամերին։ Quizizz գործիք:

  1. #1
    Մոդերատոր Siran is on a distinguished road Siran-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2010
    Գրառումներ
    26
    Հեղինակության աստիճան
    0

    Հարցական Գործնական և լաբորատոր աշխատանքները ինֆորմատիկայի դասաժամերին։ Quizizz գործիք:

    Թեման նախատեսված է քննաարկել ինֆորմատիկայի դասաժամերին լաբորատոր և գործնական աշխատանքերի կարևորությունը։

    ՏՀՏ նոր Quizizz գործիքի կիրառումը ցանկացած դասապրոցեսին աշակերտների գիտելիքների ստուգման համար:
    Հարգելի կոլեգաներ այս հրաշալի գործիքի կիրառումը համոզված եմ Ձեզ էլ շատ կհետաքրքրի:
    Quizizz գործիքը օգտագործելու համար կարող եք օգտվել համապատասխան ppt ֆայլից, որը կարող եք տեսնել հետևյալ հղումով.


    https://padlet.com/sssok/3exej0vvi5fm
    Վերջին խմբագրող՝ Siran: Երեկ, 16:01:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Balasan (20.09.2017), gayane0803 (28.08.2017), Ira (15.09.2017), M. Amalya (01.09.2017), Naira1990 (21.09.2017), ՍարգսյանԱնահիտ (30.08.2017), Գայանե Սիմոնյան (28.08.2017), Կարինե Մարգարյան (28.08.2017), Ruben (28.08.2017)

  3. #2
    Մոդերատոր Կարինե Մարգարյան is on a distinguished road Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի կոլեգա ես համամիտ եմ Ձեզ հետ, ինֆորմատիկայի դասաժամերին շատ կարևոր է լաբորատոր և գործնական աշխատանքները, քանի որ դասընթացի հիմքում ընկած են աշակերտների մեջ ինֆորմատիկայի հիմնարար հասկացությունների համակարգի ձևավորման և այդ համակարգի կիրառմամբ համակարգչի հետ աշխատելու գործնական հմտությունների տիրապետման սկզբունքները: Դրան համապատասխան ինֆորմատիկայի պարապմունքները բաժանվում են տեսական և գործնական մասերի: Դասընթացի տեսական մասում տրվում է համապատասխան բաժնի տեսական նյութը, իսկ գործնական աշխատանքները անցկացվում է լաբորատոր աշխատանքների տեսքով: Ինֆորմատիկայի դասագրքերում լաբորատոր աշխատանքների ընթացքը մանրամասն շարադրված է: Հետևաբար աշակերտը հետևելով տրված ցուցումներին քայլ առ քայլ կարող է կատարել դրանք: Եվ որքան էլ նա տեսական մասը լավ սովորի միևնույն է գործնական աշխատանքից հետո է այն հիմնավորվում նրա մոտ որպես մնայուն գիտելիք:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushka (14.09.2017), gayane0803 (09.09.2017), M. Amalya (01.09.2017), Naira1990 (21.09.2017), Գայանե Սիմոնյան (31.08.2017)

  5. #3
    Մոդերատոր Siran is on a distinguished road Siran-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2010
    Գրառումներ
    26
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի կոլեգաներ շնորհակալություն այս թեմային արձագանքելու համար: Կարծում եմ շատ կարևոր թեմա է մեր դասաժամերի համար: Բոլորս էլ գիտենք, որ լաբորատոր աշխատանքերը նախատեսված են ինֆորմատիկայի դասաժամի տվյալ թեմայի հիմնարար հասկացությունների համակարգի ձևավորման և գործնական հմտությունների զարգացնելու համար: Իմ աշխատանքային փորձը որպես ինֆորմատիկայի մարզային վերապատրաստող ցույց է տալիս, որ ուսուցիչներից շատերը շփոթում են և անգամ չգիտեն լաբորատոր և գործնական աշխատանքերի տարբերությունը: Եվ նրանք լաբորատոր աշխատանքը գնահատում են որպես գործնական աշխատանք, որը և որպես գործնական աշխատանքի գնահատական գնահատում դասամատյանի մեջ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Balasan (20.09.2017), gayane0803 (09.09.2017), Naira1990 (21.09.2017), Գայանե Սիմոնյան (09.09.2017), Կարինե Մարգարյան (10.09.2017)

  7. #4
    Մոդերատոր Siran is on a distinguished road Siran-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2010
    Գրառումներ
    26
    Հեղինակության աստիճան
    0
    Քանզի գործնական աշխատանքը պետք է լինի մի քանի թեմաների ամփոփում և անպայման այն պետք է ունենա արդյունք: Օրինակ.
    Word տեքստային խմբագրիչի մի քանի թեմաների՝ տեքստի ֆորմատավորում, տեքստի ձևաչափի սահմանում, լուսանցքների ձևավորում, էջի լուսանցքների ֆորմատավորում, նկարների և տեղադրում ... անցնելուց հետո պետք է կազմել մի գործնական աշխատանք, որը ներառի այս բոլորը: Օրինակ՝ ուսուցչի օրվան նվիրված բացիկների պատրաստում, անկախության օրվան, նոր տարվան, գիտելիքի օրվան և այլն: Աշակերտը աշխատանքը ավարտելուց հետո պետք է հստակ տեսնի գործնական աշխատանքի արդյունքը: Հարգելի կոլեգաներ սիրով ուզում եմ իմանալ նաև ձեր կարծքիը և ակնկալում եմ ակտիվ քննարկում:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (10.09.2017), Balasan (20.09.2017), gayane0803 (09.09.2017), Naira1990 (21.09.2017), Գայանե Սիմոնյան (09.09.2017), Կարինե Մարգարյան (10.09.2017)

  9. #5
    Սկսնակ մասնակից nnahapetyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    31.10.2010
    Տարիք
    48
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի կոլեգաներ իմ փորձից ելնելով համաձայն եմ, որ գործնական աշխատանքը պետք է լինի մի քանի թեմաների ամփոփում և անպայման այն պետք է արդիական հետաքրքիր ու կիրառական լինի: Համամիտ եմ իմ կոլեգայի օրինակին ուսուցչի օրվան նվիրված բացիկների պատրաստում, անկախության օրվան, նոր տարվան, գիտելիքի օրվան և ինչու չէ նաև դպրոցում տպագրվի լավագույն օրինակները և ցուցադրվի:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (10.09.2017), gayane0803 (09.09.2017), Գայանե Սիմոնյան (09.09.2017), Կարինե Մարգարյան (10.09.2017), Siran (22.09.2017)

  11. #6
    Մոդերատոր gayane0803 will become famous soon enough gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    501
    Հեղինակության աստիճան
    8
    Այս թեմայի մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով․https://cloud.mail.ru/public/GkDe/HHQYfrZTT
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գայանե Սիմոնյան (10.09.2017), Կարինե Մարգարյան (10.09.2017), Siran (12.09.2017)

  13. #7
    Մոդերատոր gayane0803 will become famous soon enough gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    501
    Հեղինակության աստիճան
    8
    Մի քանի կարևոր մեջբերում անեմ․
    <<ԸՆԹԱՑԻԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՈՐՊԵՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽԹԱՆ>>, Օ. Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Ս. Օ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Երևան, 2010

    Գործնական անվանենք սովորողների կողմից կատարվող այն աշխատանքները, որոնք վերաբերում են նրանց ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների գործնական կիրառություններին (ենթադրվում է նաև չափիչ սարքերի կամ համակարգչի կիրառություն): Գործնական կարող ենք համարել այն աշխատանքները, որոնց կատարման համար թուղթ ու գրիչից բացի օգտագործվում են նաև այլ միջոցներ: Գործնական աշխատանքներ են ուսումնական փորձերն ու լաբորատոր աշխատանքները, ինչպես նաև ուսումնական գործընթացում նախատեսվող ֆիզիկական պատրաստվածությունն ու այլ ֆիզիկական աշխատանքներ:
    Վերջին խմբագրող՝ gayane0803: 10.09.2017, 21:52:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գայանե Սիմոնյան (10.09.2017), Կարինե Մարգարյան (10.09.2017), Siran (11.09.2017)

  15. #8
    Մոդերատոր gayane0803 will become famous soon enough gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    501
    Հեղինակության աստիճան
    8
    Գործնական աշխատանքների հիմնական նպատակներն ու խնդիրներն են.
    1․ ձևավորել և զարգացնել սոցիալական հմտություններ,
    2․ մատուցել կիրառման համար անհրաժեշտ տեսական և գործնական նյութ,
    3․ նպաստել անհատի ինքնադրսևորմանը, կենսագործունեությանը և կրթության շարունակականության ապահովմանն ուղղված հմտությունների զարգացմանը:
    Սովորողներին ներկայացվող չափորոշիչային և ծրագրային պահանջների համաձայն, նախատեսվում են տարբեր բնույթի ու տիպի գործնական աշխատանքներ.
    1. հարցումների, դիտարկումների միջոցով տվյալների հավաքում և օգտագործում աղյուսակների և գծապատկերների տեսքով,
    2. մոդելների, ձևանմուշների և մանրակերտերի (մակետների) պատրաստում,
    3. դասավանդման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի ստեղծում (պաստառներ, ցուցափեղկեր (ստենդներ), տեսաֆիլմեր, էլեկտրոնային ներկայացումներ և այլն),
    4. լաբորատոր աշխատանքների կատարում,
    5. երևակայական փորձեր:
    Կատարած գործնական աշխատանքի համար սովորողները գնահատվում են միավորներով: Դրանք կարող են հանձնարարվել ինչպես տանը, այնպես էլ դպրոցում կատարելու համար
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գայանե Սիմոնյան (10.09.2017), Կարինե Մարգարյան (10.09.2017), Siran (11.09.2017)

  17. #9
    Մասնակից Anushmarg is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2017
    Հասցե
    Աշտարակ,Այգեստան 22
    Գրառումներ
    55
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Siran Ձեր առաջարկաց թեման կարևոր է նար մնացած առարկաներն ուսումնասիրելիս:Բնականաբար գիտենալն ու կարողանալը նույնը չեն;Քիմիա առարկայի դասընթացն առանց գործնական և լաբորատոր աշխատանքների անհնարին է պատկերացնել: Գործնական աշխատանքները սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների գործնական կիրառություններն:Իսկ գիտելիքը գիտելիք է դառնում, եթե այն կարողանում ես կիրառել:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (10.09.2017), Naira1990 (21.09.2017), Կարինե Մարգարյան (10.09.2017), Siran (12.09.2017)

  19. #10
    Մոդերատոր gayane0803 will become famous soon enough gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    501
    Հեղինակության աստիճան
    8
    Գործնական աշխատանքները հիմնականում անցկացվում են երկու ձևով: Առաջին` աշակերտը դասընկերների ներկայությամբ կատարում է որոշակի գործնական առաջադրանք, որն ուղեկցվում է բացատրություններով: Մյուս աշակերտները հետևում են բացատրությանը և, անհրաժեշտության դեպքում, կատարում համապատասխան շտկումներ կամ մեկնաբանություններ: Երկրորդ` սովորողների կարողությունների ու հմտությունների ստուգումը կատարվում է միաժամանակ` յուրաքանչյուր աշակերտին տալով անհատական կամ տարբերակված առաջադրանք: Այս դեպքում նախընտրելի է, որ աշխատանքները կատարվեն դրանց համար նախատեսված առանձին տետրում, որն ուսուցիչն ստուգում և գնահատում է դասի ընթացքում կամ դասերից հետո: Տեղանքում իրականացվող գործնական աշխատանքներն անցկացվում են խմբային մեթոդների կանոններով:
    Վերջին խմբագրող՝ gayane0803: 10.09.2017, 22:05:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushka (14.09.2017), Կարինե Մարգարյան (10.09.2017), Siran (11.09.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները