Ինչպիսի իրավունքներ և պարտավորություններ ուննի ուսուցիչը:
Ինչպիսի իրավունքներ և պարտավորություններ ուննի ուսուցիչը:
Հարգելի Մխիթարյան, ինչ եք ակնկալում այս թեմայում քննարկել? Ամեն տարի ուսուցչի և դպրոցի միջև կնքվում է մի քանի էջանոց աշխատանքային պայմանագիր, ուր մանրամասն գրած են երկու կողմերի իրավունքներն էլ, պարտականություններն էլԳուցե Ձեզ հետաքրքրում է այդ կետերից որոշները?
Մ. Արզումանյան
Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
Լոռու մարզի համակարգող
Բարի օր բոլորին: Շնորհակալություն Մանուշ ջան ուշադրության համար: Առաջինը կցանականայի իմանալ պայմանագրում եղած կետերի մասին: Հիմա կասեք .<Աշխատել էք դպրոցում և չգիտեք պայմանագրի մասին?>: Ասեմ, որ ես աշխատել եմ դպրոցում 1.5 տարի և անսպասելի ձևով հատնվել տանը/ֆիզարձակուրդ/ և այդ 1.5 տարին այնքան արագ անցավ, որ ոչ պայմանագիր հասցրեցի տեսնել, ոչ էլ կետեր: Ես չեմ մեղադրում ոչ մեկին: Եվ քանի որ տանը հնարավորություն ունեմ շփվելու Ձեր հետ, ուզում եմ միչև դպրոց գնալս ինձ համար պարզ դառնան այդ հարցերի պատասխանները և մի գուցե դա իմանանալուց հետո առաջ գան նոր մտքեր:
Եվ ինչու չէ քննարկել այդ կետերը:
Մանուշ ջան պայմանագրում կան բազմաթիվ կետեր որոնք գործատույի կողմից չեն կատարվում (այսօր չեն էլ կարող կատարվել): Ես իրավաբան չեմ, բայց ինձ թվում է նման պայմանագիրը պետք է լուծարվի:
Բարև բոլորին, ինձ մեկ հարց է անհանգստացնում:՛՛Բուլետենի՛՛ դեպքում աշխատավարձը 100% է վճարվում, թե պահվում է որոշ տոկոսներ:
Բուժելով ուրուրի վնասված թևը,
պատասխանատու ես դառնում նրա մագիլների համար:
Բուլետենի վճարման կարգը 2011 թվականից փոխվել է. բուլետենում նշված առաջին օրը չի վճարվում, հաջորդ երեք օրերը վճարվում է այն հիմնարկի բյուջեից, որտեղ աշխատում է անաշխատունակության թերթիկ ներկայացնողը, իսկ հինգերորդ օրից սկսած՝ սոցապը:
winpals (17.02.2011)
Այսինքն մեկ օրվա արժեքը հանվում է, իսկ մնացած օրերի համար նորմալ չափով??
Բուժելով ուրուրի վնասված թևը,
պատասխանատու ես դառնում նրա մագիլների համար:
winpals (18.02.2011)
Բարև ձեզ,
կապված անաշխատունակության նպաստի վճարների հետ ուզում եմ ուշադրություն դարձնեք «Ժամանակավոր անաշխատունակության նպասների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին 30.03.2006թ. 571-Ն ՀՀ կառավարության որոշմանը և օրենքի 22.11.2010թ. փոփոխություններին: Ինչպես նաև միջին աշխատավարձի վերաբերյալ «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 30.05.2005թ. հրահանգին:
Վերջին խմբագրող՝ manush: 18.02.2011, 15:26:
manush (18.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ