+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4
Ցույց են տրվում 31 համարից մինչև 35 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Մայիսյան հերոսամարտերի պատմական դերն ու նշանակությունը

  1. #31
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    173
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Parandzem-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու չէ, Արցախի բռնակցումը Ադրբեջանին , որի հետևանքները կրում ենք մինչ այսօր, 1937 ու 1949թվականները, հազարավոր անմեղ մարդկանց սպանդն ու անհիմն աքսորը....
    Լիովին համամիտ եմ հարգելի՛ Փառանձեմ,մեծերը երբեմն վեհացնում են Խորհրդային ժամանակաշրջանը,բայց պատմությունը մեզ այլ բան է սովորեցնում:

  2. #32
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    173
    Հեղինակության աստիճան
    1
    Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։ Հարյուրավոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, քաղաքական համոզմունքներից ու տարիքից, ներկայանում էին զորամաս և կամավոր մեկնում ճակատ։ Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, մտնում աշխարհազորայինների շարքերը, փորում խրամատներ։ Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել, մի բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության։ Արարատյան դաշտի ինքնապաշտպանության ոգին Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանն էր (1879-1919թթ.)։ Նրա աննկուն կամքի և հմուտ կազմակերպչական ջանքերի շնորհիվ հայ ժողովուրդը հաղթանակ տոնեց։

  3. #33
    Ավագ մասնակից Թեհմինե Սահակյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Գրառումներ
    174
    Հեղինակության աստիճան
    1
    _ Արդ կատարվել է վատթարագույնը
    Վտանգված է մեր բու գոյությունը։
    Հրաշքներ չկան, սակայն հրաշքն է մեր փրկությունը։
    _ Հրաշք եք ուզու՞մ ,_ հոխորտաց Վեհը,
    Զորք ու զորավար խառնել եք իրար
    Թո'ղ այդպես լինի, հրաշք կլինի,
    Կանչեք ինձ մոտ սրբազանին։
    Ներս է մտնում Գարեգինը,
    _ Հիմա Արամը հաղորդեց ինձ բոթ,
    Թուրքն է մոտեցել, և նրա հետ են քրդերը բրդոտ։
    Վերջն է աշխարհի,վերջն է աշխարհի,
    Խփեք զանգերը աստծո տաճարի,
    Զանգերը բոլոր, բոլոր վանքերի,
    Ազգը թող դիմի զենքի_ զրահի,
    Ելնի պաշտպանի հողը հայրենի։
    Նեռն է գրոհում, արյան է ծարավ։
    Օ, անգութ աստված, որ մեղքի համար
    Դարձնում ես հոտիս գեհենի ավար,
    Խփեք զանգերը և դու'ք էլ զինվեք,
    Կազմեցեք գնդեր մահապարտների,
    Փութացեք դաշտը նոր Ավարայրի։
    Աստված ընդառաջ, գնա' Գարեգին,
    Հիշիր վարդանանց Ղևոնդ Երեցին։
    Զանգեր հնչեցին,զանգերը թռան
    Վանքերը առան, ղողանջը տարան
    Սրտերը առան ահավոր բոթը
    Ժայթքեց հայ արյան սուրբ թնդանոթը։
    Ի զեն, ժողովուրդ, և ամեն անհատ
    Բոլորն անխտիր դեպ Սարդարապատ։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #34
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    173
    Հեղինակության աստիճան
    1
    Նույն օրը զանգակահարությունը տարածվում է ամենուրեք,և մայիսի 22-ից մինչև մայիսի 29-ը,ութ օր շարունակ ,Արագածի երկու լանջերից մինչև Արաքս և Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջում էին բոլոր եկեղեցիների զանգերը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #35
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    173
    Հեղինակության աստիճան
    1
    Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը:Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից,և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Lողափնյա վոլեյբոլի միջազգսյին առաջնության
    Հեղինակ՝ Այվազյան Արման, բաժին` Դպրոցական սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.09.2015, 20:38
  2. Շնորհավոր Ձեր հոբելյանը, պարոն Թորոսյան:
    Հեղինակ՝ Իրինա, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.09.2012, 16:29
  3. Շնորհավոր ԿՏԱԿ-ի նոր տնօրեն Ա. Պողոսյանին
    Հեղինակ՝ nana, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.12.2011, 17:19
  4. Շնորհավորենք Երևանի 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանին
    Հեղինակ՝ Արմեն, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 02.09.2011, 21:54
  5. Շնորհավո՛ր ծնունդդ Աննա Սարգսյան
    Հեղինակ՝ Մարիետա, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 27.06.2011, 21:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները