+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2
Ցույց են տրվում 11 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Ինչպե՞ս բարձրացնել աշակերտի ակտիվության մակարդակը:

  1. #11
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան will become famous soon enough Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    302
    Հեղինակության աստիճան
    5
    Սովորողների ակտիվությունը բարձրացնելու միջոցներից մեկը ուսուցման գործընթացում ցուցադրումների կիրառումն է: Վերջիններիս միջոցով ներկայացված ուսումնական նյութը դառնում է ավելի տպավորիչ և հետաքրքիր, մեծանում է աշակերտներիերի սովորելու ցանկությունը: Սակայն ուսուցիչը պետք է կարողանա ցուցադրումներն այնպես պատրաստել, որ դրանց կիրառմամբ անցկացվող դասի ժամանակ հնարավոր լինի դասարանը ներգրավել դասապրոցեսի մեջ. աշակերտները լինեն ոչ թե պասիվ դիտողի դերում, այլ դառնան ուսուցման գործընթացի ակտիվ մասնակիցներ:

    Օրինակ՝ «Վիետի թեորեմը» թեման ուսուցանելիս դասարանը բաժանում եմ խմբերի, դրանցից յուրաքանչյուրին տրվում է մեկական բերված տեսքի հավասարում և հանձնարարվում գտնել հավասարման միջին անդամի գործակիցը, ազատ անդամը, հաշվել տարբերիչը և արմատները: Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր ստացած թվերը, և ճիշտ պատասխանները հայտնվում են էկրանի վրա ցուցադրվող աղյուսակի համապատասխան տողում (նկ. 1): Այնուհետեև խմբերին հանձնարարում եմ հաշվել միջին անդամների գործակիցների հակադիր թվերը, որոնք գրանցվում են աղյուսակի վերջին սյունակում: Իսկ հետո հաշվում են արմատների գումարը, որոնց արժեքները գրանցվում են աղյուսակի նախավերջին սյունակում (նկ.2): Այնուհետև, նայելով աղյուսակի վերջին երկու սյունակներին, աշակերտները նկատում են, որ բերված տեսքի քառակուսային հավասարման արմատների գումարը հավասար է միջին անդամի գործակցին՝ հակադիր նշանով (տես «Վիետի թեորեմը» պաշարի ցուցադրումը` http://lib.armedu.am/resource/10746 ):

    Նույն ձևով աշակերտները նկատում են, որ ոչ բացասական տարբերիչով բերված տեսքի քառակուսային հավասարման արմատների արտադրյալը հավասար է ազատ անդամին (տես 6-րդ և 7-րդ սլայդները):


    Նման մոտեցման շնորհիվ խթանվում է սովորողների տրամաբանական մտածողությունը, և նրանց հնարավորություն է ընձեռվում կատարել համապատասխան հետևություններ և եզրահանգումներ: Իսկ ուսուցիչը, ձերբազատվելով պատրաստի գիտելիք հաղորդողի դերից, ստանձնում է դասապրոցեսը կազմակերպողի և վերահսկողի դերը:



    nkar1.jpg

    nkar2.jpg
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 03.09.2017, 17:36:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (04.09.2017), Gayane Lachinyan (07.09.2017), gayane0803 (04.09.2017), Lilit Sahakyan (12.09.2017), Աստղիկ Մարկոսյան (04.09.2017), Կարինե Մարգարյան (03.09.2017), Մարինե Խաչատրյան (03.09.2017), Parandzem (06.09.2017)

+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն
    Հեղինակ՝ Gayane Lachinyan, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 02.09.2017, 22:32
  2. Ինչպե՞ս հետաքրքիր դարձնել գրականության դասաժամերը
    Հեղինակ՝ Նաիրա Մելիքսեթյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 13.06.2017, 19:33
  3. Ինչպե՞ս բարձրացնել կրթության որակը հանրակրթական դպրոցներում
    Հեղինակ՝ Գարեգին Քարհանյան, բաժին` Տնօրենների անկյուն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 13.06.2017, 16:28
  4. Ինչպե՞ս բարձրացնել պատմության դասի արդյունավետությունը
    Հեղինակ՝ Թելունց, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 16.02.2017, 21:50
  5. Ինչպե՞ս դպրոցական կայքը դարձնել հետաքրքիր, պիտանի
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.06.2011, 17:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները