+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Ինտերնետային կախվածություն

  1. #31
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7
    Առողջության վրա բացասական անդրադարձող կարևոր գործոն է նյարդահուզական լարվածությունը:Գաղտնիք չէ, որ հատկապես խաղային ծրագրերով համակարգչի շփումը ուղեկցվում է ուժեղ նյարդային լարվածությամբ: նյարդային երևույթների կուտակումը երեխայի մեջ առաջացնում է բացահայտ հոգնածություն: Աշխատելով համակարգչի հետ նա յուրահատուկ հուզական սթրես է ապրում: Նույնիսկ սպասելն ուղեկցվում է մակերիկամի կեղևի հորմոնի զգալի ավելացմամբ: Անհրաժեշտ է նաև, որ ծնողները հետևեն թե ինչ բնույթի խաղերով են նրանք զբաղվումՙ և երեխաներին հետ պահեն դաժան, չար, ոչ գեղագիտական խաղերից, միաժամանակ ուշադրություն դարձնեն այն կայք-էջերին, որոնք դեռահասները հաճախում են ինտերնետում:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.08.2017), Կարինե Մարգարյան (Երեկ), Մարիամ Իգիթյան (Երեկ), Նոնա Բադալյան (Երեկ), Parandzem (19.08.2017)

  3. #32
    Մոդերատոր Parandzem is on a distinguished road Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    119
    Հեղինակության աստիճան
    4
    Ինչ խոսք, կախվածություն բառն արդեն իսկ հուշում է բացասական հետևանքների մասին: Եվ երեխաները, և մեծահասակները պետք է համացանցից օգտվեն չափավոր: Ես կարծում եմ , որ երեխաների հարցում ծնողները պետք է լինեն հետևողական , քանի որ շատերն են զբաղվածության պատճառով աչքաթող անում երեխաներին և ժամերով թողնում համակարգչի մոտ:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #33
    Սկսնակ մասնակից Մարիամ Իգիթյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2017
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    2
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Մարինե շատ արդիական թեմա եք քննարկում,բոլորս էլ ինչ-որ չափով կանգնած ենք այս խնդրի առջև անկախ տարիքից և աշխատանքից,բայց դեռահասների մոտ ավելի է ընդգծված:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #34
    Սկսնակ մասնակից Նոնա Բադալյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    29.07.2017
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Հայաստանում ծնողները դաստիարակության գործընթացն իրականացնելու համար հիմնականում ունեն մի շարք խնդիրներ.
    1. Նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ դեռահասների վերաբերմունքն ընկալվում է ընդամենը տարիքային, անցողիկ հրապուրանք:
    2. Գերակշռող է այն կարծիքը, որ տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաները ժամանակակից դեռահասների սերնդի <<գործիքներն>> են և ավագների համար դրանց տիրապետման որևէ անհրաժեշտություն չկա:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #35
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7
    Նշեմ, որ ժամանակակից պայմաններում հաժախ չի գործում կամ արդյունավետ չէ մանկավարժական այն մեթոդներն ու մոտեցումները, որոնք ավանդաբար հասարակությունը փոխանցում է սերնդե-սերունդ: Կարծում ենք , որ ծնողներն այսօր ունեն մանկավարժության որոշակի դասընթացներ անցնելու և տեղեկատվական նոր տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտությունների ձեռքբերման կարիք, որովհետև դեռահասների դաստիարակության ներկայիս մարտահրավերները հիմնականում նոր են ու նախկին փորձից բխող մոտեցումները հաճախ հակառակ արդյունք են տալիս:
    Վերջին խմբագրող՝ Մարինե Յարմալոյան: Երեկ, 13:40:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #36
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7
    Մեջբերում Նոնա Բադալյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում ծնողները դաստիարակության գործընթացն իրականացնելու համար հիմնականում ունեն մի շարք խնդիրներ.
    1. Նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ դեռահասների վերաբերմունքն ընկալվում է ընդամենը տարիքային, անցողիկ հրապուրանք:
    2. Գերակշռող է այն կարծիքը, որ տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաները ժամանակակից դեռահասների սերնդի <<գործիքներն>> են և ավագների համար դրանց տիրապետման որևէ անհրաժեշտություն չկա:
    Հարգելի Նոնա համամիտ եմ Ձեզ հետ, ավելացնեմ նաև,որ այդ խնդիրներից է նաև.
    1.Դաստիարակության վերաբերյալ գիտելիքները և մեթոդները հիմնված են իրենց մանկապատանեկան տարիներին ձևավորված հիշողության կամ հասարակոիթյան լայն շրջաններում ավանդաբար փոխանցվող փորձի վրա
    2.Տեղեկացված չեն տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների ինչպես կարևորությանը, այնպես էլ հնարավոր վտանգներին ու սպառնալիքներին:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #37
    Սկսնակ մասնակից Վալյա Կոլոլյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2017
    Հասցե
    vanadzor
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի ընկեր Յարմալոյան շատ ժամանակակից թեմա եք քննարկում, բոլորս էլ ինչ-որ չափով ունենք այդ կախվածությունը:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #38
    Սկսնակ մասնակից Նոնա Բադալյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    29.07.2017
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Մարինե Յարմալոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նոնա համամիտ եմ Ձեզ հետ, ավելացնեմ նաև,որ այդ խնդիրներից է նաև.
    1.Դաստիարակության վերաբերյալ գիտելիքները և մեթոդները հիմնված են իրենց մանկապատանեկան տարիներին ձևավորված հիշողության կամ հասարակոիթյան լայն շրջաններում ավանդաբար փոխանցվող փորձի վրա
    2.Տեղեկացված չեն տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների ինչպես կարևորությանը, այնպես էլ հնարավոր վտանգներին ու սպառնալիքներին:
    Հարգելի Մարինե համակարծիք եմ Ձեզ հետ,ուստի, դաստիարակության գործընթացն առավել ղեկավարելի դարձնելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոչ ցանկալի ազդեցությունը նվազոցնելու համար, ծնողը պետք է կարողանա լինել տվյալ վիրտուալ տարածքի օգտատեր, որը հնարավորություն կտա նրան ավելի ամբողջական ճանաչելու դեռահասի նախասիրությունները և անհրաժեշտության պարագայում միջամտել զարգացումների ընթացքին:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #39
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7
    Մեջբերում Parandzem-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ խոսք, կախվածություն բառն արդեն իսկ հուշում է բացասական հետևանքների մասին: Եվ երեխաները, և մեծահասակները պետք է համացանցից օգտվեն չափավոր: Ես կարծում եմ , որ երեխաների հարցում ծնողները պետք է լինեն հետևողական , քանի որ շատերն են զբաղվածության պատճառով աչքաթող անում երեխաներին և ժամերով թողնում համակարգչի մոտ:
    Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Փառանձեմ,շատ ծնողների անուշադրության,թե զբաղվածության պատճառով նախադպրոցական տարիքի երեխաների մեծ մասը օրվա մեծ մասը անց են կացնում համակարգչի առջև մուլտֆիլմների դիտումով,որի արդյունքում երեխաները խոսում են մաքուր ռուսերենով կամ անգլերենով՝մոռանալով մայրենին:

  18. #40
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7
    Մեջբերում Նոնա Բադալյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մարինե համակարծիք եմ Ձեզ հետ,ուստի, դաստիարակության գործընթացն առավել ղեկավարելի դարձնելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոչ ցանկալի ազդեցությունը նվազոցնելու համար, ծնողը պետք է կարողանա լինել տվյալ վիրտուալ տարածքի օգտատեր, որը հնարավորություն կտա նրան ավելի ամբողջական ճանաչելու դեռահասի նախասիրությունները և անհրաժեշտության պարագայում միջամտել զարգացումների ընթացքին:
    Հարգելի Նոնա ,բացի այդ ծնողը պետք է նաև կարողանա.
    1, սոցցանցերի և վիրտուալ տարածքի քննարկման թեմաները հաճախ դարձնել նաև ընտանիքի անդամների շրջանում համատեղ զրույցի նյութ, որը ոչ միայն կմիավորի ընտանիքի անդամներին, այլև հնարավորություն կտա ուղղորդել դեռահասի կարծիքը կամ ուղղորդվել դեռահասի կարծիքով,
    2, ունենալ հնարավորություն պարբերաբար ծանոթանալու այն բոլոր էլեկտրոնային ռեսուրսներին, որոնցից օգտվում է դեռահասը, որպեսզի կանխատեսի հնարավոր զարգացումները:

+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները