+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Ինտերնետային կախվածություն

  1. #1
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7

    Ինտերնետային կախվածություն

    21-րդ դարի առաջին 17 տարիներն ակնհայտորեն փաստում են, որ այս դարն առնվազն լինելու է տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջան, առանց որոնց անհնար է պատկերացնել առաջադեմ երկրների տնտեսական ու հասարակական կյանքը: Ընդամենը տարիներ առաջ խնդիր կար հասարակության լայն շերտերին ներկայացնել դրանց հնարավորությունները և ներդնել այն ֆինանսական հաշվառման, կառավարման, հանրության հետ տարվող աշխատանքների, տեղեկության և գիտելիքի ստեղծման ու տարածման, ժամանցի, կրթության կամ ինքնակրթության կազմակերպման գործընթացներում` այն առավել համակարգված ու ամբողջական դարձնելու համար: Եթե այդ տեխնոլոգիաների տիրապետման հմտությունները տարիներ առաջ դիտարկվում էին որպես մասնագետի առավելություններ, ապա այսօր այն դարձել է ընդամենը ժամանակակից մարդու պարտադիր պահանջներից մեկը: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները շատ կարճ ժամանակահատվածում այնպես գրավեցին անձի, մասնավորապես դեռահասների առօրյայի հիմնական մասը, որ նույնիսկ որոշ երկրներում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան բուժական ծրագրեր իրականացնել : Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում բազմաթիվ այլ կախվածությունների կողքին, առկա է ևս մեկը, որը կոչվում է ինտերնետային կախվածություն և հիմնականում սպառնում է դեռահասներին` ազդելով նրանց վարքագծի և հոգեկան առողջության վրա:

    Առաջարկում եմ կիսվել Ձեր փորձով:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (27.07.2017), AnushGH (27.07.2017), gayane0803 (31.07.2017), Lilit Sahakyan (26.07.2017), manush (27.07.2017), Վալյա Կոլոլյան (Երեկ), Սարգսյան Ծովինար (01.08.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Բելա Ջիվանշիրյան (06.08.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Թագուհի Մամյան (27.07.2017), Կարինե Մարգարյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Մարիամ Իգիթյան (Երեկ), Նոնա Բադալյան (29.07.2017), Ruben (29.07.2017)

  3. #2
    Մոդերատոր kara1969 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Մարինե այս երևույթն իսկապես պրոբլեմ է այսօր և դրա դեմ պետք է պայքարել;

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7
    Այո,հարգելի Կառա,բժիշկներն ու հոգեբաններն իրենց ուսումնասիրություններում արդեն փորձել են ուրվագծել այդ կախվածության նկատմամբ հակումներ ունեցող դեռահասների հոգեբանական նկարագրի հիմնական առանձնահատկությունները:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (27.07.2017), gayane0803 (31.07.2017), Վալյա Կոլոլյան (Երեկ), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Թագուհի Մամյան (27.07.2017), Կարինե Մարգարյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Մարիամ Իգիթյան (Երեկ), Նոնա Բադալյան (29.07.2017)

  7. #4
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7
    << Ինտերնետային կախվածության հակված դեռահասի վարքն առանձնանում է զգացմունքային ընդհանուր անկայունությամբ, միաժամանակ բևեռային զգացմունքներ ունենալու հակվածությամբ, հեշտ դյուրագրգռությամբ. նույնիսկ թույլ արտաքին ազդեցությունն այդ դեռահասին հասցնում է գրգռված հոգեվիճակի >> : Կարևոր առանձնահատկություններից է դիտարկվում զգացմունքայնությունը և անհանգստությունը վտանգների նկատմամբ, որով և պայմանավորված է փախուստը <<դաժան>> իրականությունից:
    Տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաները ձևավորում են այլընտրանքային մի նոր վիրտուալ իրականություն, որն առավել գրավիչ ու հարմարավետ է դառնում դեռահասի համար: Այստեղ նա հնարավորություն ունի ստանձնել առաջատարի ցանկալի կարգավիճակը, սեփական երազանքներին ու պատկերացումներին համապատասխան ձևավորել <<շրջապատող աշխարհը>>, կառավարել զարգացումների ընթացքն ու ընդամենը մեկ ձեռքի շարժումով չեզոքացնել ամեն տեսակի վտանգները:

    1.Как лечат интернет-зависимых в Китае: репортаж Нью-Йорк Таймс
    http://http://megamozg.ru/post/2606/
    2.В. Л. Малыгин, Ю. А. Меркурьева, Н. С. Хомерики, А. А. Антоненко, Е. А. Смирнова.
    Особенности личности подростков, склонных к интернет-зависимому поведению. Журнал
    неврологии и психиатрии им. С. С. Корсакова. 2011, 4, с. 105-108.
    http://www.xomeriki.ru/page_html.php?page=49

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnushGH (12.08.2017), gayane0803 (31.07.2017), Lilit Sahakyan (29.07.2017), Վալյա Կոլոլյան (Երեկ), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Թագուհի Մամյան (27.07.2017), Կարինե Մարգարյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Նոնա Բադալյան (29.07.2017), ՀԱՅԿՈՒՇ ԼՈՌՅԱՆ (02.08.2017)

  9. #5
    Մասնակից Թագուհի Մամյան is on a distinguished road Թագուհի Մամյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2017
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    85
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Մարինե, շատ արդիական թեմա եք քննարկում: Ինտերնետային կախվածության վտանգը սպառնում է բոլորիս` անկախ տարիքից: Սակայն դեռահասների մոտ այդ կախվածության աստիճանն ավելի մեծ է: Նրանց պետք է տեղեկացնել համացանցի անվտանգ օգտագործման կանոները, որոնց խիստ հետևելով կարելի է կանխել համացանցի վտանգները`տվյալ դեպքում ինտերնետային կախվածությունը:

    http://onevroze.ru/chto-takoe-intern...zbavitsya.html
    Վերջին խմբագրող՝ Թագուհի Մամյան: 27.07.2017, 18:50:

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnushGH (12.08.2017), gayane0803 (31.07.2017), Lilit Sahakyan (29.07.2017), Վալյա Կոլոլյան (Երեկ), Ալվարդ_Մ (12.08.2017), Բելա Ջիվանշիրյան (06.08.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Կարինե Մարգարյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Մարինե Յարմալոյան (27.07.2017), Նոնա Բադալյան (29.07.2017), ՀԱՅԿՈՒՇ ԼՈՌՅԱՆ (02.08.2017)

  11. #6
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7
    Շնորհակալություն հարգելի Թագուհի:Այո,նոր վիրտուալ իրականությունը բնավ էլ մանկական տարիների հեքիաթային աշխարհի շարունակությունը չէ, որտեղ բարին միշտ հաղթում է` հավատ ներշնչելով վաղվա օրվա ու լուսավոր ապագայի նկատմամբ, միաժամանակ հիմքեր ստեղծելով աշխարհայացքի ու արժեքային համակարգի ձևավորման համար: Այն այլընտրանքային իրականություն է, միրաժ, որը ոչ միայն գայթակղում ու հրապուրում է անձին, այլև ազատում նրան իր առջև կանգնած առկա խնդիրներին լուծումներ գտնելու դժվարությունից:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (31.07.2017), Lilit Sahakyan (29.07.2017), Վալյա Կոլոլյան (Երեկ), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (04.08.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Կարինե Մարգարյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Նոնա Բադալյան (29.07.2017)

  13. #7
    Սկսնակ մասնակից Նոնա Բադալյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    29.07.2017
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Մարինե, շատ կարևոր և արդիական թեմա եք քննարկում:Դեռահասների մոտ այդ կախվածության աստիճանն ավելի մեծ է:Ակնհայտ է,որ ինտերնետային կախվածության վտանգը սպառնում է բոլորիս` անկախ տարիքից:Հետևելով համացանցի անվտանգ օգտագործման կանոներին կարելի է ինչ-որ ձևով կանխել համացանցի վտանգները:Բժիշկներն ու հոգեբաններն իրենց ուսումնասիրություններում արդեն փորձել են ուրվագծել այդ կախվածության նկատմամբ հակումներ ունեցող դեռահասների հոգեբանական նկարագրի հիմնական առանձնահատկությունները: Դեռահասի վարքն առանձնանում է միաժամանակ բևեռային զգացմունքներ ունենալու հակվածությամբ, զգացմունքային ընդհանուր անկայունությամբ, հեշտ դյուրագրգռությամբ. նույնիսկ թույլ արտաքին ազդեցությունն այդ դեռահասին հասցնում է գրգռված հոգեվիճակի:Դեռահասին առավել գրավիչ ու հարմարավետ է դառնում վիրտուալ իրականութունը:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnushGH (12.08.2017), gayane0803 (31.07.2017), Lilit Sahakyan (29.07.2017), Վալյա Կոլոլյան (Երեկ), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (04.08.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Կարինե Մարգարյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Մարինե Յարմալոյան (29.07.2017)

  15. #8
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7
    Շնորհակալություն հարգելի Նոնա:
    Այո,այսօր տեղեկատվական և հաղորդակցական նոր տեխնոլոգիաների տարածվածության պայմաններում ինտերնետային կախվածությունը դարձել է ուսումնադաստիարակչական գործընթացի հիմնախնդիրներից մեկը:
    Դեռահասների շրջանում տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների տարածվածութունը հիմք է տալիս ենթադրել, որ ինտերնետ կախվածության հակվածությունն առկա է գրեթե բոլորի մոտ` պայմանավորված տվյալ երկրում տեխնիկական առաջընթացի աստիճանով: ՈՒստի կարող ենք փաստել, որ այս տեխնոլոգիաները նոր հնարավորություններ բացելով կրթության կազմակերպման համար, միաժամանակ լուրջ մարտահրավերներ են նետել մանկավարժությանը որպես գիտություն և որպես սոցիալ- մշակույթային գործընթաց:

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (06.08.2017), gayane0803 (31.07.2017), Lilit Sahakyan (29.07.2017), Վալյա Կոլոլյան (Երեկ), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (04.08.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Կարինե Մարգարյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Նոնա Բադալյան (31.07.2017)

  17. #9
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7
    12- ի և 13 – ի մասին:
    Դեռևս շատ վաղուց մարդիկ գիտեին թե ի՞նչ ճանապարհ է անցնում արևը աստղային երկնքում 1 տարվա ընթացքում: Երբ նրանք տարին բաժանեցին 12 ամիսների, ապա, այդ ճանապարհի յուրաքանչյուր մասին անվանեցին << Արևի տներ>>, իսկ այդ տների աստղերից ստացան համաստեղություններ, որոնց անունները որոշվեցին կենդանիների անուններով:
    Այսպես էլ առաջացավ աստղային կենդանակերպը:
    Գիտեք, որ Գուլիվերը 12 անգամ բարձրահասակ է լիլիպուտներից և 12 անգամ ցածրահասակ է հսկաներից:

    Տասական համակարգի լուրջ հակառակորդ է հանդիսացել 12 – ականները: Հաշվարկման ժամանակ տասնյակը փոխարինել են դյուժինով:
    Նույնիսկ հիմա էլ շատ երկրներում որոշ ապրանքներ վաճառվում են դյուժիններով: Օր.՝ դանակները, պատառաքաղները, գդալները:
    Ճաշի սպասքի մեջ մտնում են 12 խոր, 12 սովորական և 12 փոքր ափսեներ, իսկ թեյի սպասքի մեջ՝ 12 բաժակ և 12 տակդիր:
    Քանի որ 12 – ը համարվում էր ընդունելի թիվ, ապա նրան հաջորդող թիվը՝ 13 – ը, մարդիկ ավելորդ համարեցին: Շումերները դժբախտ համարեցին 13 – րդ ամիսը, որը նրանք ժամանակ առ ժամանակ, անհրաժեշտության դեպքում ավելացնում էին իրենց օրացույցում, որպեսզի համաձայնեցնեին լուսնային ամիսները արևի տարվա հետ:
    Երևի հենց այստեղից էլ ծագեց այն միտքը, որ 13 թիվը դժբախտ է, և նրան անվանե- ցին << Սատանայի դյուժին >>:
    Շատ արևմտյան երկրներում մարդիկ չեն նստում 13 համարի տրամվայ, կամ ավտոբուս, բարձրահարկ շենքերը չունեն 13 – րդ հարկ, դրա փոխարեն գրվում է 12Ա, իսկ հյուրանոցները չունեն 12 – րդ համար: Այդ երկրների որոշ քաղաքներում կա մի հատուկ ավանդույթ, որ եթե ընթրիքի ժամանակ հայտնվում է 13 – րդ հյուրը, ապա նրանք մտածում են թե որտեղից հրավիրեն14 – րդ հյուրին, որպեսզի 13 հոգով չընթրեն:
    Վերջին խմբագրող՝ Մարինե Յարմալոյան: 30.07.2017, 20:46:

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (06.08.2017), gayane0803 (31.07.2017), Lil jan (15.08.2017), Գայանե Սիմոնյան (04.08.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Կարինե Մարգարյան (07.08.2017), Եղինյան (02.08.2017), Նոնա Բադալյան (31.07.2017), ՀԱՅԿՈՒՇ ԼՈՌՅԱՆ (02.08.2017)

  19. #10
    Սկսնակ մասնակից Նոնա Բադալյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    29.07.2017
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Այս դարը տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջան է, առանց որոնց անհնար է պատկերացնել առաջադեմ երկրների տնտեսական ու հասարակական կյանքը: Ընդամենը տարիներ առաջ խնդիր կար հասարակությանը ներկայացնել դրանց հնարավորությունները և ներդնել այն կառավարման, հանրության հետ տարվող աշխատանքների, տեղեկության և գիտելիքի ստեղծման ու տարածման, ժամանցի, կրթության կամ ինքնակրթության կազմակերպման գործընթացներում:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները