+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Պատմական ակնարկները մաթեմատիկայի ուսուցման դասընթացում

  1. #1
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7

    Պատմական ակնարկները մաթեմատիկայի ուսուցման դասընթացում

    <<Թվերն են կառավարում աշխարհը>>
    Պյութագորաս
    Մաթեմատիկայի ուսուցման դասընթացում իրենց ուրույն տեղն ունեն պատմական ակնարկները:Որոշ դասերի տեսական մասում բերվում են նաև դասի բովանդակությանն առնչվող պատմական տեղեկություններ,որոնք մեծացնում են հետաքրքրությունը,սերը դեպի մաթեմատիկան,նպաստում սովորողների ընդհանուր զարգացմանը:Մաթեմատիկան մարդու առջև բացում է նրան շրջապատող թվերի ու պատկերների յուրահատուկ աշխարհը,թե ինչու և ինչպես են ի հայտ եկել թվերը,ինչ գործողություններ են նրանցով կատարվում:Իսկ այժմ, ՏՀՏ-ի առկայության պայմաններում պատմական տեղեկություններն ավելի գունավոր ներկայացնելով,մաթեմատիկայի դասերն ավելի հետաքրքիր են դառնում:

    Հարգելի' գործընկերներ, առաջարկում եմ միասին քննարկել և ներկայացնել թվերին և մաթեմատիկային վերաբերվող հետաքրքիր պատմություններ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ դարձնել ուսուցման գործընթացը:
    Խնդրում եմ կիսվել Ձեր փորձով:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (01.08.2017), AnushGH (26.07.2017), Gayane Lachinyan (06.08.2017), Lilit Sahakyan (26.07.2017), Վալյա Կոլոլյան (Երեկ), Սվետլանա Քոչինյան (04.08.2017), Աննա Վեքիլյան (10.08.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Թագուհի Մամյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Մարիամ Իգիթյան (Երեկ), Նոնա Բադալյան (31.07.2017), Ruben (29.07.2017)

  3. #2
    Մոդերատոր AnushGH is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.12.2013
    Գրառումներ
    47
    Հեղինակության աստիճան
    0
    Պի թիվ կամ pi, մաթեմատիկական հաստատուն, որը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին։ Նշանակվում է հունական այբուբենի π (պի) տառով։ Հին անվանումը՝ Լուդոլֆյան թիվ։
    Պի (π) թիվը ամենահայտնի և ամենախորհրդավոր մաթեմատիկական հաստատունն է, որը արտահայտում է շրջանագծի հարաբերությունը շրջանի տրամագծին:

    Այն երբեք չի կրկնվում և երբեք չի վերջանում, եթե այն գրված է տասնորդական տեսքով:

    Հետաքրքիր է, որ հանրահայտ Քեոփսի բուրգը պի թվի «մարմնացումն է», քանի որ նրա բարձրության հարաբերակցությունը հիմքի պարագծին տալիս է պի թիվը:

    Պի թվի ստորակետից հետո առաջին 100 թվերը ունեն հետևյալ տեսքը.


    3,1415926535897932384626433832795028841971693993751058209749445923078164062862089986280348253421170679

    Պի թվի երաժշտությունը
    http://yerevanstyle.com/10020/

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Lilit Sahakyan will become famous soon enough Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    174
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում AnushGH-ի խոսքերից Նայել գրառումը
    Պի թիվ կամ pi, մաթեմատիկական հաստատուն, որը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին։ Նշանակվում է հունական այբուբենի π (պի) տառով։ Հին անվանումը՝ Լուդոլֆյան թիվ։
    Պի (π) թիվը ամենահայտնի և ամենախորհրդավոր մաթեմատիկական հաստատունն է, որը արտահայտում է շրջանագծի հարաբերությունը շրջանի տրամագծին:

    Այն երբեք չի կրկնվում և երբեք չի վերջանում, եթե այն գրված է տասնորդական տեսքով:

    Հետաքրքիր է, որ հանրահայտ Քեոփսի բուրգը պի թվի «մարմնացումն է», քանի որ նրա բարձրության հարաբերակցությունը հիմքի պարագծին տալիս է պի թիվը:

    Պի թվի ստորակետից հետո առաջին 100 թվերը ունեն հետևյալ տեսքը.


    3,1415926535897932384626433832795028841971693993751058209749445923078164062862089986280348253421170679

    Պի թվի երաժշտությունը
    http://yerevanstyle.com/10020/



    Մաթեմատիկան և երաժշտությունը․․․
    Եթե ցանկանաք այս թվերը 3,1415926535 8979323846 2643383279 5028841971 6939937510 5820974944 5923078164 0628620899 8628034825 3421170679 8214808651 3282306647 0938446095 5058223172 5359408128 4811174502 8410270193 8521105559 6446229489 5493038196 4428810975 6659334461 2847564823 3786783165 2712019091 4564856692 3460348610 4543266482 1339360726 0249141273 7245870066 0631558817 4881520920 9628292540 9171536436 7892590360 0113305305 4882046652 1384146951 9415116094 3305727036 5759591953 0921861173 8193261179 3105118548 0744623799 6274956735…նշանակեք դաշնամուրի ստեղների վրա և փորձեք այն նվագել, ապա կհնչի մի շատ գեղեցիկ երաժշտություն (π թվի երաժշտությունը):
    https://www.youtube.com/watch?v=OMq9he-5HUU

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (06.08.2017), Gayane Lachinyan (30.07.2017), kara1969 (26.07.2017), Սարգսյան Ծովինար (30.07.2017), Սվետլանա Քոչինյան (04.08.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Թագուհի Մամյան (30.07.2017), Կարինե Մարգարյան (31.07.2017), Եղինյան (02.08.2017), Մարիամ Իգիթյան (Երեկ), Մարինե Յարմալոյան (26.07.2017), Նոնա Բադալյան (31.07.2017), Ruben (29.07.2017)

  7. #4
    Ավագ մասնակից Lilit Sahakyan will become famous soon enough Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    174
    Հեղինակության աստիճան
    2
    Դաս նվիրված պի թվին: Դասի 1- 20-րդ սլայդները կարելի է օգտագործել նոր նյութի հաղորդման ժամանակ: 21-32-րդ սլայդները կօգնեն հետագայում թեման ամրապնդելու և ամփոփելու համար: Դասը հետաքրքիր անցկացնելու համար սլայդներում կան լրացուցիչ նյութեր, որի մասին ավելի ծավալուն ներկայացված է առանձին Word Էջում: Իսկ պի թվի երաժշտությունը և շրջանագծի մասին պատմող տեսահոլովակը դասը կդարձնեն ավելի պատկերավոր:
    www.youtube.com/watch?v=ldnZevLaX6I
    www.youtube.com/watch?v=pR3nkJ2f4jo

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից Lilit Sahakyan will become famous soon enough Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    174
    Հեղինակության աստիճան
    2
    http://lib.armedu.am/resource/9775
    Ոսկե հատումը հատվածի բաժանումն է մասերի, որի դեպքում ամբողջ հատվածը հարաբերում է իր մեծ մասին այնպես, ինչպես մեծ մասը հարաբերում է փոքրին : Նույնիսկ պարզագույն երկրաչափական պատկերներից` ուղղանկյուններից, գեղարվեստական առումով ամենագրավիչը համարվում են այն ուղղանկյունները, որոնց կողմերի հարաբերությունը հավասար է φ ( ոսկե հատումը հաճախ նշանակում են φ տառով` Հին Հունաստանի մեծ քանդակագործ Ֆիդիասի պատվին (մ.թ.ա. v-րդ դար), ով նույնպես իր քանդակներում օգտագործել է այդ համամասնությունը):Շատ ուսումնասիրողների կարծիքով` հենց ոսկե հատումը կիրառելու շնորհիվ են ձեռք բերում կերպարվեստի, ճարտարապետական, երաժշական ստեղծագործությունների գեղարվեստական տպավորչությունը և գրավչությունը: Օրինակ կարող է ծառայել հին հունական հանրահայտ Պարթենոն տաճարը, որի կառուցման ժամանակ, ինչպես ապացուցվել է, կիրառվել է ոսկե հատումը: Ֆիբոնաչիի թվերը հաճախ են հանդիպում բնության մեջ: Օրինակ այդ թվերին համապատասխան են դասավորված տերևները կոթունի վրա. Տերևների յուրաքանչյուր երկու զույգերի միջև երրորդը գտնվում է ոսկե հատման կետում: Ոսկե հատման սկզբունքով են դասավորված նաև որոշ ծաղիկների թերթիկները և սերմերը պտուղների մեջ:
    հատման կետում:

    www.youtube.com/watch?v=ZAcyGOzEGGg
    www.youtube.com/watch?v=KaHZD23zH5I
    www.youtube.com/watch?v=0sUyIOO9HMo
    www.youtube.com/watch?v=8VJgmiH92Yw
    www.youtube.com/watch?v=ChroX6eJmf0

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (30.07.2017), kara1969 (26.07.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Թագուհի Մամյան (30.07.2017), Կարինե Մարգարյան (31.07.2017), Եղինյան (02.08.2017), Մարիամ Իգիթյան (Երեկ), Մարինե Յարմալոյան (26.07.2017), Նոնա Բադալյան (31.07.2017)

  11. #6
    Մոդերատոր kara1969 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    1
    Մաթեմատիկան Հին Եգիպտոսում
    Հին եգիպտական մաթեմատիկական տեքստերը վերաբերվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին։ Մաթեմատիկան այն ժամանակ օգտագործվում են աստղագիտության մեջ. ծովագնացության, երկրաբանության տների շինարարության, ռազմական կառույցների ամրացման մեջ։ Դրամական հաշվարկներ, ինչպես նաև հենց դրամներ Եգիպտոսում չկար։ Եգիպտացիները գրում էին պապիրուսի վրա, որը շատ ցածր որակ ուներ, այդ պատճառով Եգիպտոսի մաթեմատիկայի մասին բավականաչափ քիչ տեղեկություն կա, քան Հունաստանի և Բաբելոնի մաթեմատիկայի մասին։ Հավանաբար, այն ավելի լավ էր զարգացած, քան կարելի է պատկերացնել։

    Պահպանված հիմնական աղբյուրները՝ Ախմեսի պապիրուսն է, որը պարունակում էր 84 մաթեմատիկական խնդիր, և Գոլինշևայի մոսկովյան պապիրուսը՝ 25 խնդիր։

    Ախմեսի պապիրուսի բոլոր վարժությունները ունեն կիրառական նշանակությունև կապված են շինարարության հետ։ Խնդիրները խմբավորված են ոչ թե ըստ մեթոդի, այլ ըստ թեմայի։ Դրանք վարժություններ են, որոնք վերաբերվում են եռանկյան, քառանկյան, շրջանագծի մակերեսների հաշվումը, ամբողջ թվերի հետ բազմաթիվ գործողությունների իրականացման, մեկ փոփոխական պարունակող առաջին և երկրորդ աստիճանի հավասարումների լուծման հետ։

    Ընդհանրապես բացակայում են բոլոր տեսակի ապացույցները կամ բացատրությունները։ Փնտրվող արդյունքը կամ միանգամից է ներկայացվում, կամ բերվում է դրա բացահայտման կարճ ալգորիթմ։ Այսպիսի շարադրումը առկա է հին արևելքի բոլոր երկրների գիտության մեջ, և կարելի է գալ այն համոզման, որ, այն ժամանակներում օգտագործվել է ինդուկտիվ դատողությունների և մտահանգման մեթոդը, որը ոչ մի ընդհանուր տեսություն չի առաջադրում։

    Այնուամենայնիվ, պապիրուսում կա վկայությունների մի ամբողջ շարք այն մասին, որ Հին Եգիպտոսում մաթեմատիկան այն ժամանակներում ունի կամ ունեցել է տեսական բնութագիր։ Եգպտացի մաթեմատիկոսները կարողացել են թիվը աստիճան բարձրացնել, թվից արմատ հանել, լուծել հավասարումներ, ծանոթ էին թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներին։ Եգիպտոսում հայտնի են եղել եռանկյան, քառանկյան, սեղանի մակերեսները։
    https://hy.wikipedia.org/wiki/Մաթեմատիկայի_պատմություն

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7
    Շնորհակալություն հարգելի Անուշ:Նախ խոսեմ թվանշանների և թվերի պատմության մասին մասին:
    Թվանշանները,որոնք մենք գործածում ենք,ստեղծվել են Հնդկաստանում մեր թվարկության առաջին դարերում:Հիմա դրանք կոչվում են արաբական,քանի որ արաբների միջոցով է ուսյալ աշխարհը,մասնավորապես Եվրոպան,ծանոթացել դրանց:
    Արաբական թվերը առաջացել են Հնդկաստանում V դարից ոչ ուշ: Այդ ժամանակ էլ բացահայտվել և ձևավորվել է զրոյի (շունյա) հասկացությունը, որը թույլ է տվել անցնել թվերի դիրքային գրառմանը:
    "Արաբական թվեր” անվանումը ձևավորվել է պատմականորեն, քանի որ հենց արաբներն էին տարածում տասնորդական դիրքային համակարգը:

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (01.08.2017), AnushGH (27.07.2017), Lilit Sahakyan (28.07.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Թագուհի Մամյան (30.07.2017), Կարինե Մարգարյան (31.07.2017), Եղինյան (02.08.2017), Մարիամ Իգիթյան (Երեկ), Նոնա Բադալյան (31.07.2017), Ruben (29.07.2017)

  15. #8
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7
    Շնորհակալություն հարգելի Լիլիթ:
    Իսկ ինչպե՞ ս էին նախկինում հաշվում առանց զրոյի:
    Զրոն, որ այսօր մենք օգտագործում ենք հաշվարկներ կատարելիս, եկել է արաբական թվերի հետ, սակայն նրա հայրենիքը Հնդկաստանն է: Փաստորեն Հնդկաստանում օգտագործել են հաշվարկման 10- հիմնային համակարգը:
    Իսկ ինչպե՞ ս էին նախկինում հաշվում առանց զրոյի. դա միաժամանակ և՛ հնարավոր էր և՛ ոչ:
    Զրոյի նման ինչ-որ բան հիշատակվում է դեռևս բաբելոնական արձանագրություններում: Բաբելոնացիները զրոն որպես թիվ չեն օգտագործել, սակայն նրանք տրամաբանորեն տարբերել են օրինակ
    202-ը 22-ից: Նրանց մոտ գործում էր հաշվարկման 16- հիմնային համակարգը:
    Օրինակ հին հույները ընդհանրպես չին օգտագործում զրոն, իսկ հին հռոմեացիները, ունեին հռոմեական թվեր, որոնց մեջ զրոն բացակայում էր:
    Հին հույներն ու եգիպտացիները հաշվելու համար օգտագործում էին կլոր քարեր, իսկ երբ հանում էին այդ քարերը նրանց տեղը մնում էր ազատ, առաջանում էր կլոր անցք: Այդ ժամանակ դեռևս այդ ազատ տեղը զրո անվանումը չէր ստացել:
    Հաշվարկման 10 հիմնային համակարգ էր գործում նաև Հին Չինաստանում և թվերը` միավորները, տասնավորները, հարյուրավորները, նրանք հաշվում էին փայտիկներով, իսկ զրոյի տեղը բաց էին թողնում:
    Մայաների մոտ ևս եղել է զրոյի գաղափարը, սակայն նրանք զրոն անվանել են "սկիզբ" և նրանց օրացույցը սկսվում է հենց այդ "սկզբից", որ նրանք անվանել են ԱՀԱՈՒ:
    Հնդիկ մաթեմատիկոսներ Բրահմագուպտան, Մահավիրը և Բխասկարը ասում էին, որ երբ մի մարդուց հանում ես հենց իրեն մնում է "ոչինչը" և հենց այդ ոչինչն էլ դարձավ ԶՐՈՆ:
    Վերջին խմբագրող՝ Մարինե Յարմալոյան: 26.07.2017, 23:58:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (28.07.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Թագուհի Մամյան (30.07.2017), Կարինե Մարգարյան (31.07.2017), Եղինյան (02.08.2017), Նոնա Բադալյան (31.07.2017), Ruben (29.07.2017)

  17. #9
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7
    Գրառման հնդկական համակարգը լայնորեն ժողովրդականացրել է ալ-Խորեզմին, հանրահայտ "Կիտաբ ալ-ջաբր վա-լ-մուկաբալա” աշխատության հեղինակը: Այս աշխատության անվանումից է առաջացել "ալգեբրա” (հանրահաշիվ) տերմինը:
    Մուհամեդ իբն Մուսա Խորեզմի (պարսկ.՝ محمد بن موسی خوارزمی, Mohammad ebne Mūsā Khwārazmī, Խորեզմ, շուրջ 783 —շուրջ850), պարսիկ մեծ մաթեմատիկոս, աստղագետ և աշխարհագրագետ, դասա-կան հանրահաշվի հիմնադիրներիցմեկը:

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (28.07.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Թագուհի Մամյան (01.08.2017), Թեհմինե Սահակյան (27.07.2017), Կարինե Մարգարյան (31.07.2017), Եղինյան (02.08.2017), Նոնա Բադալյան (31.07.2017), Ruben (29.07.2017)

  19. #10
    Մասնակից Մարինե Յարմալոյան is on a distinguished road Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    7
    Շատ հետաքրքիր պատմություններով լի գրքեր են Դեպմանի գրքերը:
    1.1. И.Я. Депман, Н.Я. Виленкин << За страницами учебника математики >>,
    1989 г
    http://http://padabum.com/d.php?id=71952
    2.2. И.Я. Депман << Мир чисел >>, 1982 г
    http://http://imwerden.de/pdf/mir_chisel.pdf

    Կարդացեք և կտեսնեք,որ Ձեր առջև իր գեղեցկությունը կբացի թվերի աշխարհը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից կյանքը:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (28.07.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Թագուհի Մամյան (30.07.2017), Կարինե Մարգարյան (31.07.2017), Եղինյան (02.08.2017), Նոնա Բադալյան (31.07.2017), Ruben (29.07.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները