+ Կատարել գրառում
Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին ... 3 4 5 6 7 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 41 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Ինչպես թույլ ընդունակություն ունեցող աշակերտներին ներգրավել դասապրոցեսի մեջ

  1. #41
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    128
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ալետա ես ուզում եմ Ձեզ հետ չհամաձայնվել թույլ ընդունակություն ունեցող աշակերտների բնավորության անվճռական և անհամարձակ լինելու հատկության համար, քանի որ ես ունեցել եմ աշակերտներ ովքեր չնայած ընդունակություններով թույլ էին, լավ չէին կարողանում սովորել սակայն շատ լավ սպորտսմեն են և մասնակցել են բազմաթիվ մրցույթների, ունեն շատ մրցանակներ: Իսկ լավ սպորտսմենը երբեք անվճռական և անհամարձակ չի կարող լինել:
    Կարինե ջան, իհարկե, ընդունում եմ Ձեր ասածը և ինչպես gaya-ն է նշում, խոսքս էական հաջողություններ չունեցողների մասին է:Չեմ առարկում, բացառություններ լինում են:Ես էլ ունեմ աշակերտներ, ովքեր ընդգրկված են տարբեր սպորտաձևերում և նկատելի հաջողությունների դեռ չեն հասել:ՈՒնենք հաջողությունների հասած(ֆուտբոլ, շախմատ, ըմբշամարտ...) աշակերտներ, բայց նրանք ունեն ոչ թե թույլ այլ զգալի ընդունակություններ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #42
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    128
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ, թույլ ընդունակություններ ունեցող երեխաները լիարժեք պետք է դասապրոցեսի մասնակիցը լինեն. մենք դասանյութից նրան հետաքրքրող մասը, կամ առաջադրանքը ընտրելով ու ներկայացնելով՝ աստիճանաբար հետաքրքրություն կառաջացնենք առարկայի նկատմամբ, ինչն էլ կստիպի նրան ավել ջանք թափել, որի արդյունքում որոշակի դրական առաջխաղացում կնկատվի, ես այդպես եմ կարծում:
    Այո, Ֆլորա ջան, իմ փորձից նշեմ հետևյալը. 8-րդ դասարանում (իմ դասղեկական դասարանն է) ունեմ թույլ ընդունակություններ ունեցող 2 տղա: Նրանց պարտադրել էի, որ սովորեն մի քանի սահմանումներ, բանաձևեր , չափման միավորներ (ես գիտեի, թե նրանք ինչն են լավ հիշում):Երբ ամփոփիչ հարցեր էի տալիս աշակերտներին և նրանք դժվարանում եին պատասխանել, ես դա հարցնում էի Գագիկին կամ Սարգսին և ասում էի. «Հիմա լսեք ճիշտ պատասխանը»: Դրանով փորձում էի նպաստել դասի նկատմամբ հետաքրքրությունների մեծացմանը(իմ արած քայլի իմաստը դասընկերները հասկանում էին):

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #43
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    128
    Հեղինակության աստիճան
    1
    Թույլ ընդունակություններ ունեցող աշակերտների համար կարևոր նշանակություն ունեն խաղերը, որոնք կազմակերպվում են դպրոցում կամ բակերում:Դա նպաստում է ընկերական կապերի ստեղծմանը: Խաղի ժամանակ նրանք բաժանվում են խմբերի, խաղային թիմերի: Փոխհարաբերություններ է ստեղծվում նրանց միջև:Նպատակ են ունենում և պայքարում են համատեղ նպատակին հասնելու համար: Նրանք վիճում են իրար հետ, զիջումներ են անում, մտերմանում են, ընկերանում են:Ձեռք են բերում համարձակություն, վճռականություն:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #44
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    128
    Հեղինակության աստիճան
    1
    Եթե թույլ ընդունակություն ունեցող աշակերտների մոտ բացահայտվում է ընդունակությունների նախադրյալներ, պետք է այն զարգացնել, հասցնել իրական լիարժեք ընդունակության: Քանի որ բացի ֆիզիկայից ես պարապում եմ նաև տեխնոլոգիա առարկան, նկատել եմ, որ երեխան սեր ունի փորագրման աշխատանքների նկատմամբ: Փորագրում էր փայտի, քարի վրա:Նախ ուրախացա, շատ ոգևորեցի իր կատարած աշխատանքի համար(իհարկե թերություններով էր) և գնահատեցի «7»: Ամեն դասի ընթացքում հետևում էի նրա աշխատանքներին: Ոգևորված էր երեխան, նույնիսկ օգնելով ընկերներին պատրաստեցին մոմակալ, մոխրաման, փայտի և քարի վրա փորագրում էին խաչ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #45
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    128
    Հեղինակության աստիճան
    1
    Մանկավարժական տեխնոլոգիաներում կարևոր սկզբունքային մոտեցումներից է դաստիարակության գործընթացում երեխայի դիրքի իմաստավորումը, նրա նկատմամբ վերաբերմունքի դրսևորումը: Այս առումով պետք է ուշադրության կենտրոնում լինեն նաև թույլ ընդունակություններ ունեցող աշակերտները:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #46
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    128
    Հեղինակության աստիճան
    1
    Թույլ ընդունակություն ունեցող աշակերտների հետ շփվող դասղեկը պետք է ծանոթ լինի աշակերտի ընտանեկան պայմաններին, ծնողների, եղբոր, քրոջ փոխհարաբերություններին:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #47
    Ավագ մասնակից Օլգա Հայրապետյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    229
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Ալետա,դասղեկի համար առանձնակի մտահոգություն են ներկայացնում դժվար երեխաները և այն աշակերտները,որոնք մշտապես հետ են մնում որոշ ուսումնական առարկաներից:Ուսումնական տարվա սկզբում դասղեկը պետք է դասավանդող ուսուցիչների ուշադրությունը հրավիրի այն երեխաների վրա,որոնց վարքը անբավարար է:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (19.08.2017), Գայանե Սիմոնյան (20.08.2017)

  15. #48
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    128
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ալետա,դասղեկի համար առանձնակի մտահոգություն են ներկայացնում դժվար երեխաները և այն աշակերտները,որոնք մշտապես հետ են մնում որոշ ուսումնական առարկաներից:Ուսումնական տարվա սկզբում դասղեկը պետք է դասավանդող ուսուցիչների ուշադրությունը հրավիրի այն երեխաների վրա,որոնց վարքը անբավարար է:
    Այո, Օլգա ջան, մեծ է դասղեկի դերը: Նրա ուշադրությունից չպետք է վրիպեն թույլ ընդունակություն և անբավարար վարք ունեցող աշակերտները: Հատկապես դեռահասության տարիներին պետք է ուժեղացնել վերահսկողությունը նրանց նկատմամբ, որովհետև նրանք կարող են ընկնել վատ ազդեցությունների տակ(ծխել, դասերից անհարգելի բացակայել...):

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #49
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    226
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Aleta Hayrapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ քննարկել «Ինչպես թույլ ընդունակություն ունեցող աշակերտներին ներգրավել դասապրոցեսի մեջ» թեման, որը բոլորիս համար առաջնային և շատ կարևոր խնդիր է հանդիսանում: Խնդրում եմ կիսվել Ձեր առաջարկություններով և փորձով:

    Հարգանքներով՝ Ալետա Հայրապետյան
    Հարգելի Ալետա,եթե թույլ ընդունակություններ ունեցող սովորողի մեջ մենք ձգտում ենք տեսնում,ուրեմն նրան ոգևորելու համար մենք պետք է անենք առաջին կարևոր քայլերը.պետք է սովորողի մեջ սերմանել թեկուզ փոքրիկ, բայց հետաքրքրություն առաջացնող միտք,տալ հանձնարարություններ,որոնք նա կարող է կատարել,սատար լինել և թույլ չտալ դասարանում ծաղրի առարկա դառնալ,նստել այդ սովորողի կողքին,այս դեպքում նա իրեն որոշ չափով պաշտպանված կզգա,ստեղծել այնպիսի մթնոլորտ,որ սովորողը կարողանա իր միտքը արտահայտել,այլ ոչ թե կաշկանդվել:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #50
    մասնագետ Angela Ma8garyan is on a distinguished road Angela Ma8garyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2016
    Հասցե
    ք. Աբովյան 3 րդ միկրո 15շենք 39 բն
    Գրառումներ
    24
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Սիրանուշ , ինձ հատկապես դուր եկավ ձեր արտահայտությունը« նստել այդ սովորողի կողքին» : Իսկապես ոչ մի մեթոդ չի կարող փոխարինել սովորական մարդկային վերաբերմունքին:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (22.08.2017), Գայանե Սիմոնյան (20.08.2017)

+ Կատարել գրառում
Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին ... 3 4 5 6 7 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Ազատությունն ինչպես ճիշտ օգտագործել
    Հեղինակ՝ Ալվարդ_Մ, բաժին` Դաստիարակության հիմնախնդիրներ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.08.2017, 22:34
  2. Ինչպիսին պետք է լինի չափորոշչահեն դասը
    Հեղինակ՝ Flora Hovhannisyan, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.08.2017, 16:36
  3. Ազատությունն ինչպես ճիշտ օգտագործել
    Հեղինակ՝ Ալվարդ_Մ, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 65
    Վերջինը: 18.05.2017, 15:03
  4. Ինչպես տեղադրել տեսանյութ
    Հեղինակ՝ alvanqalvanq, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2017, 13:13
  5. Ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.04.2012, 23:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները