+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ինչպես թույլ ընդունակություն ունեցող աշակերտներին ներգրավել դասապրոցեսի մեջ

  1. #1
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    1

    Ինչպես թույլ ընդունակություն ունեցող աշակերտներին ներգրավել դասապրոցեսի մեջ

    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ քննարկել «Ինչպես թույլ ընդունակություն ունեցող աշակերտներին ներգրավել դասապրոցեսի մեջ» թեման, որը բոլորիս համար առաջնային և շատ կարևոր խնդիր է հանդիսանում: Խնդրում եմ կիսվել Ձեր առաջարկություններով և փորձով:

    Հարգանքներով՝ Ալետա Հայրապետյան
    Վերջին խմբագրող՝ Aleta Hayrapetyan: 20.07.2017, 19:13:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    1
    Բոլոր դասարաններում էլ կան աշակերտներ, որոնք անտարբեր են լինում դասի ընթացքում: Խոսքս անկարգ աշակերտների մասին չէ: Կան աշակերտներ, որոնք դանդաղ են աշխատում, դժվարանում են արտահայտել իրենց մտքերը, համարձակություն չունեն և այլն: Ուսուցիչը ստվերում թողնելով նմանատիպ աշակերտներին, խաղում է նրանց ճակատագրի հետ: Նա պետք է հաշվի առնի աշակերտի ներքին հնարավորությունը և նպասի նրա հետաքրքրությունների արթնացմանը: Չկա երեխա, որ չունենա հետաքրքրություններ: Որևէ գործունեության նկատնամբ (նկարել, երգել, պատրաստել, հաշվել, չափել և այլ) հետաքրքրություններ հանդես բերելով, մենք կզարգացնենք համապատասխան ընդունակություն:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    1
    Թույլ ընդունակություն ունեցող աշակերտներին դասապրոցեսում ներգրավելու համար նախ պետք է հաշվի առնենք աշակերտի տարիքը, այնուհետԼւ համապատասխան քայլեր ձեռնարկենք:Հիշենք, որ գործ ենք ունենում կրտսեր, միջին Լւ ավագ տարիքի աշակերտների հետ , որոնց մոտեցման ձԼւերը բնականաբար պետք է տարբեր լինի:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան is on a distinguished road Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    33
    Գրառումներ
    269
    Հեղինակության աստիճան
    1
    Որպես կանոն թույլ աշակերտներին դասարանում նստեցնում են շարքի վերջին տեղերում և իրենց նման թույլի կողքին․ սա ես սխալ եմ համարում, քանի որ աշակերտը դրանով իսկ առանձնանում է մյուսներից և տարեցտարի ստվերում մնալով՝ հարմարվում է իր կարգավիճակին։
    Ի․ Մարգարյան

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (21.07.2017), gaya71 (05.08.2017), Աստղիկ Մարկոսյան (22.07.2017), Գայանե Սիմոնյան (21.07.2017), Լուսինէ Ավագյան (21.07.2017), Կարինե Մարգարյան (24.07.2017), Նվարդ Հովհաննիսյան (21.07.2017), Rosi (20.08.2017)

  9. #5
    Սկսնակ մասնակից ԼուսՄան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2017
    Հասցե
    Զովունի
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Իրինա ես համամիտ չեմ այն կարծիքին, որ թույլ աշակերտին նստացնեն վերջում, այն էլ թույլի կողքին, ընդհակառակը պետք է նստեցնել լավ սովորողի կողքին, գոնե վերջինս ինչ֊որ չափով կնպաստի նրա ուշադրության կենտրոնացմանը, իսկ եթե դասը լսեն, ապա չեմ կարծում թե ոչինչ չհասկանան։

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան is on a distinguished road Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    1
    Նախ և առաջ պետք է գիտակցել, որ թույլ ընդունակություններ ունեցող աշակերտն էլ է համարվում աշակերտ և ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ մյուսները: Չպետք է բոլորի ներկայությամբ վիրավորել, հիշեցնել նրա թերությունների մասին,այլ պետք է վեր հանել այն ունակությունները, որոնցով օժտված է վերջինս, պետք է օգնել, ցույց տալ, որ աշխատասիրության շնորհիվ ինքն էլ կարող է հասնել մնացածին իր ուժերի սահմաններում, տվեք նրան այնպիսի առաջադրանքներ, որոնցից նա կարող է պատվով դուրս գալ և ամոթով չմնալ մյուսների մոտ:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Իրինա Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես կանոն թույլ աշակերտներին դասարանում նստեցնում են շարքի վերջին տեղերում և իրենց նման թույլի կողքին․ սա ես սխալ եմ համարում, քանի որ աշակերտը դրանով իսկ առանձնանում է մյուսներից և տարեցտարի ստվերում մնալով՝ հարմարվում է իր կարգավիճակին։
    Իրինա ջան, ուսուցչի առաջին մեծ սխալը այդպիսի աշակերտներին տեսադաշտից հեռու պահելն է:«Գլխացավանքից» ազատվելու հեշտ ձԼւ է:Բայց չէ որ ուսուցիչը բոլոր աշակերտների նկատմամբ պետք է հոգատար լինի: Նախ Լւ առաջ նա պետք է թափանցի երեխայի ներաշխարհը, ճանաչի նրա էության բոլոր կողմերը, իմանա նրա հետաքրքրությունները, ներքին պահանջմունքները, մտավոր պոտենցիալ հնարավորությունները, ներանձնային ռեսուրսները Լւ այլն:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Նվարդ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ և առաջ պետք է գիտակցել, որ թույլ ընդունակություններ ունեցող աշակերտն էլ է համարվում աշակերտ և ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ մյուսները: Չպետք է բոլորի ներկայությամբ վիրավորել, հիշեցնել նրա թերությունների մասին,այլ պետք է վեր հանել այն ունակությունները, որոնցով օժտված է վերջինս, պետք է օգնել, ցույց տալ, որ աշխատասիրության շնորհիվ ինքն էլ կարող է հասնել մնացածին իր ուժերի սահմաններում, տվեք նրան այնպիսի առաջադրանքներ, որոնցից նա կարող է պատվով դուրս գալ և ամոթով չմնալ մյուսների մոտ:
    Այո, Նվարդ ջան, ուսուցիչը պետք է հայտնաբերի երեխայի հակումները, ընդունակությունները Լւ հենվի դրանց վրա:ՈՒսուցչի աշխատանքը խրախուսվում է լոկ այն պատճառով, որ նա կարողանում է թափանցել սաների հոգու խորքը Լւ այնտեղ «քանդակում» է իր վեհ կոչումն ու հեղինակությունը:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում ԼուսՄան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Իրինա ես համամիտ չեմ այն կարծիքին, որ թույլ աշակերտին նստացնեն վերջում, այն էլ թույլի կողքին, ընդհակառակը պետք է նստեցնել լավ սովորողի կողքին, գոնե վերջինս ինչ֊որ չափով կնպաստի նրա ուշադրության կենտրոնացմանը, իսկ եթե դասը լսեն, ապա չեմ կարծում թե ոչինչ չհասկանան։
    Սիրելի ԼուսՄան, շնորհակալություն թեմային արձագանքելու Լւ քնարկմանը մասնակցելու համար:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    1
    Գայանե ջան, շատ ուրախ եմ, որ հետԼւում ես իմ գրառումներին Լւ ուզում եմ հիացնել քեզ ֆրանսիացի մեծ գրող Վ. Հյուգոնի խոսքերով. «Կերտել հիանալի արձան Լւ շնչավորել այն՝ լավ է, բայց զարգացնել մատաղ խելքը, յուրովի կերտել պատանու հոգին Լւ նրան ներշնչել ճշմարտության զգացում՝ էլ ավելի լավ է»:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (22.07.2017), gaya71 (05.08.2017), Աստղիկ Մարկոսյան (22.07.2017), Գայանե Սիմոնյան (04.08.2017), Լուսինէ Ավագյան (12.08.2017), Կարինե Մարգարյան (24.07.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Ինչպիսին պետք է լինի չափորոշչահեն դասը
    Հեղինակ՝ Flora Hovhannisyan, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.08.2017, 16:36
  2. Ազատությունն ինչպես ճիշտ օգտագործել
    Հեղինակ՝ Ալվարդ_Մ, բաժին` Դաստիարակության հիմնախնդիրներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 11.07.2017, 21:43
  3. Ազատությունն ինչպես ճիշտ օգտագործել
    Հեղինակ՝ Ալվարդ_Մ, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 65
    Վերջինը: 18.05.2017, 15:03
  4. Ինչպես տեղադրել տեսանյութ
    Հեղինակ՝ alvanqalvanq, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2017, 13:13
  5. Ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.04.2012, 23:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները