+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Դաստիարակչական բաղադրիչի ներմուծումը դասի պլանում

  1. #1
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    1

    Դաստիարակչական բաղադրիչի ներմուծումը դասի պլանում

    Դաստիարակության նպատակը հանգում է տվյալ հասարակության պահանջներին համապատասխանող անհատի ձևավորմանը:Դաստիարակությունը պետք է միտված լինի ժողովրդավար,ազատ ու հոգատար հասարակության ձևավորմանը: Արդի սոցիալական պայմաններում անհրաժեշտ հրամայական է դաստիարակչական խնդիրների լուծումը :
    Հարգելի գործընկերներ ,ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը
    Վերջին խմբագրող՝ gaya71: 29.06.2017, 12:42:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (29.06.2017), Lilit Sahakyan (29.06.2017), Ալվարդ_Մ (02.07.2017), Իրինա Մարգարյան (17.07.2017), Ռուզաննա Խաչատրյան (02.07.2017), Նվարդ Հովհաննիսյան (02.07.2017)

  3. #2
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    1
    Դաստիարակչական համակարգի նպատակն է օգնել
    1.երեխային արդյունավետ կերպով հարմարվել աշխարհում անընդհատ տեղի ունեցող փոփոխություններին
    2.Համարժեք կերպով և բարեխղճորեն արձագանքել շրջապատող երևույթներին,նպատակաուղղած լինել սովորողի արժեհամակարգի ձևավորմանը,զարգացնել նրա ճանաչողական ակտիվությունը:
    3.Սովորողի մոտ ձևավորելհարգալից վերաբերմունք լեզվի,մշակույթի և ազգային ավանդույթների նկատմամբ ՝դարձնելով նրան այդ արժեքների կրող և ստեղծել անհատի ինքնակատարելագործման ներքին պահանջ:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (29.06.2017), Lilit Sahakyan (29.06.2017), Ալվարդ_Մ (02.07.2017), Ռուզաննա Խաչատրյան (02.07.2017), Նվարդ Հովհաննիսյան (02.07.2017)

  5. #3
    Մոդերատոր kara1969 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    1
    Դաստիարակող նպատակ `նպաստում է գիտելիքի, ուսուցման գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը գաղափարների, տեսակետների, սկզբունքների, անձնական որակների ձևավորմանը, գնահատման, ինքնագնահատման և ինքնուրույնության ձևավորմանը, ցանկացած միջավայրում համարժեք վարքի ձեռքբերմանը:
    Պետք է տեղծել պայմաններ , նպաստել ընդունակությունների բացահայտմանը , առաջացնել հետքրքրություն , ձևավորել ունակություններ:
    Վերջին խմբագրող՝ kara1969: 29.06.2017, 22:48:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (09.07.2017), Ալվարդ_Մ (02.07.2017), Նվարդ Հովհաննիսյան (02.07.2017)

  7. #4
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    1
    Հայաստանի կրթական համակարգը ներառում է.

    նախադպրոցական կրթությունը
    ընդհանուր միջնակարգ կրթությունը’ կազմված տարրական, միջին կամ հիմնական և ավագ դպրոցից,
    նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթությունը,
    հետբուհական կրթությունը,
    մասնագետների վերաորակավորման և որակավորման բարձրացման հաստատությունները
    գնահատման և կրթական ծառայություններ առաջարկող հաստատությունները:
    http://www.armenic.am/hy/education-system-2/

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    1
    կրթությունն ու դաստիարակությունը պետք է նպաստեն երեխայի մեջ դրական հատկանիշների ձևավորմանը:
    Ռուս դասական գրող Լև Տոլստոյը երեխաների դաստիարակության մասին
    22:25 - 17.Հունվար.2014


    ՈՒզում եմ մեջբրել Տոլստոյի խոսքերը դաստիարակության մասին.

    <Ես երբեք չեմ գրել դաստիարակության մասին, քանի որ կարծում եմ, որ դաստիարակության էությունը լավը սեփական պահվածքով, շարժ ու ձևով ցույց տալն է: Միայն սեփական օրինակով մարդիկ կարող են ազդել այլոց վրա և կրթել նրանց. առավելևս' եթե խոսքը երեխաների մասին է: Երեխաների հետ ուղիղ և անկեղծ լինել, չթաքցնել հոգում եղած իրական հույզերը, սա է դաստիարակության միակ ճիշտ ձևը;>

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալվարդ_Մ (02.07.2017), Ռուզաննա Խաչատրյան (02.07.2017), Նվարդ Հովհաննիսյան (02.07.2017), Parandzem (14.07.2017)

  11. #6
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան is on a distinguished road Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
    կրթությունն ու դաստիարակությունը պետք է նպաստեն երեխայի մեջ դրական հատկանիշների ձևավորմանը:
    Ռուս դասական գրող Լև Տոլստոյը երեխաների դաստիարակության մասին
    22:25 - 17.Հունվար.2014


    ՈՒզում եմ մեջբրել Տոլստոյի խոսքերը դաստիարակության մասին.

    <Ես երբեք չեմ գրել դաստիարակության մասին, քանի որ կարծում եմ, որ դաստիարակության էությունը լավը սեփական պահվածքով, շարժ ու ձևով ցույց տալն է: Միայն սեփական օրինակով մարդիկ կարող են ազդել այլոց վրա և կրթել նրանց. առավելևս' եթե խոսքը երեխաների մասին է: Երեխաների հետ ուղիղ և անկեղծ լինել, չթաքցնել հոգում եղած իրական հույզերը, սա է դաստիարակության միակ ճիշտ ձևը;>
    Լիովին համամիտ եմ:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (02.07.2017), Ալվարդ_Մ (02.07.2017), Գայանե Սիմոնյան (03.07.2017), Նվարդ Հովհաննիսյան (02.07.2017), Parandzem (14.07.2017)

  13. #7
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    282
    Հեղինակության աստիճան
    1
    Բոլորս էլ գիտենք, որ այսօր ուսուցչի առաքելությունը ոչ միայն երեխային գիտելիք տալն է, այլ նրան կրթել, դաստիարակելը, բարոյապես, ֆիզիկապես… Դաստիարակությունը սերտորեն կապված է ուսուցման հետ: Արդյունք ունենալու համար պարտադիր է ընտանիքի հետ համատեղ գործունեություն, իհարկե միջավայրն էլ իր դերն ունի: Երեխաները շատ արագ են արձագանքում շրջապատի լավ կամ վատ /որպես կանոն վատին ավելի շատ/ երեւույթներին: Նրանք կրկնում են իրենց շրջապատող մարդկանց, ընկերների, ծնողների խոսքերը, միմիկան, ժեստերը, վարքի դրսեւորման ձևերը: Դաստիարակության արդյունքում պարտադիր է ունենալ այնպիսի երեխա, որ հարաբերվելով ամենատարբեր երեխաների հետ լինի կայուն, վստահ իր ուժերին ու անընդհատ լավը վերցնող, ոչ թե կորցնող:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    1
    Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը` սովորեցնում գտնել այն:

    Ամեն մարդ երկու դաստիարակություն է ստանում. մեկը նրան տալիս են ծնողները` հաղորդելով իրենց կենսափորձը, մյուսն` ավելի կարևորը, նա ինքն է ստանում:

    Ծեծն ու նախատինքը նման են հաշիշին. զգայունությունը նրանց հանդեպ արագ բթանում է ու դոզան ստիպված կրկնապատկում ես:
    http://sveta-sargsyan.do.am/index/da...an_masin/0-323

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գայանե Սիմոնյան (03.07.2017), Parandzem (14.07.2017)

  17. #9
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի ֆորումցիներ, օրվա դասի պլանում միշտ ունենում եք դաստիարակչական բաղադրիչ? Հատկապես ինչին եք ուշադրություն դարձնում?

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #10
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Ալվարդ_Մ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորս էլ գիտենք, որ այսօր ուսուցչի առաքելությունը ոչ միայն երեխային գիտելիք տալն է, այլ նրան կրթել, դաստիարակելը, բարոյապես, ֆիզիկապես… Դաստիարակությունը սերտորեն կապված է ուսուցման հետ: Արդյունք ունենալու համար պարտադիր է ընտանիքի հետ համատեղ գործունեություն, իհարկե միջավայրն էլ իր դերն ունի: Երեխաները շատ արագ են արձագանքում շրջապատի լավ կամ վատ /որպես կանոն վատին ավելի շատ/ երեւույթներին: Նրանք կրկնում են իրենց շրջապատող մարդկանց, ընկերների, ծնողների խոսքերը, միմիկան, ժեստերը, վարքի դրսեւորման ձևերը: Դաստիարակության արդյունքում պարտադիր է ունենալ այնպիսի երեխա, որ հարաբերվելով ամենատարբեր երեխաների հետ լինի կայուն, վստահ իր ուժերին ու անընդհատ լավը վերցնող, ոչ թե կորցնող:
    Շրջապատի մարդիկ այսպես թե այնպես ազդում են մարդու մտքերի և արարքների, նրա աշխարհընկալման և իր վրա` անկախ նրանից նա դա ուզում է, թե ոչ: Եվ իհարկե, շատ մեծ է այդ ազդեցությունը երեխաների վրա: Երեխաները սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց և ծնողների խոսքերը, միմիկան, ժեստերը, վարքի ձևերը: Կարևոր է, որ ծնողները գիտակցեն, որ հատկապես իրենցից է կախված, թե ապագայում ինչպիսին կդառնա իրենց երեխան: Կլինի նա երջանիկ և վստահ իր ուժերին, թե կլինի կոմպլեքսներով, չարացած աշխարհի վրա` չիմանալով իրեն ինչպես դրսևորի` չունենալով որոշակի գիտելիք, հմտություն և պաշար: Երեխաների դաստիարակության ընթացքում կարելի է և հարկավոր է համաձայնեցնել այն բնավորության գծերը և երեխաների պահվածքը, որոնք հակասում են ծնողի սկզբունքներին: Շատ ծնողներ հատկապես առաջին երեխայի ժամանակ հիմնականում շատ անվստահ են լինում՝ վախենալով սխալ դաստիարակել իրենց երեխային, որի արդյունքում անվճռականություն են ցուցաբերում, և ի հայտ են գալիս մի շարք բացթողումներ, և երբ երեխան արդեն սկսում է զգալ ծնողի անվստահությունը դաստիարակության գործում, սկսում է մանիպուլյացիայի ենթարկել սեփական ծնողին, որն էլ, բնականաբար, հիմք է ստեղծում համապատասխան բացասական վարքագծի ձևավորմանը:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները