+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Վիրտուալ պատերազմ

  1. #1
    Սկսնակ մասնակից Mher 9 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2010
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0

    Վիրտուալ պատերազմ

    Ադրբեջանցիների կողմից հերթական անգամ 10-ից ավելի հայկական կայքեր են կոտրվել: Դրանց թվում են` http://apahovagrum.am, http://iravunq.am, http://www.systems.am, http://amsterflowers.am, http://avangardinvest.am, http://downloader.am, http://fculis.am, http://kanachdraxt.am, http://teliamed.am, http://azdagir.am, http://armstartup.com, http://akntour.com, http://erebunuastgh.com, http://fero.am, http://hoyakert.com: Նշենք, որ կոտրված կայքերի թիվը շատ ավելին է եղել, սակայն դրանց մի մասը արդեն վերականգնվել է: Նրանք դա արել են՝ օգտագործելով «Թարգմանություններ» ծրագիրը, որի օգնությամբ ստեղծվել են ցանցի ոչ միայն հայերեն, այլ նաև՝ մյուս գրեթե բոլոր տարբերակները՝ հենց օգտատերերի կողմից։ Քանի որ հայերենը դեռ գտնվում է Beta տարբերակում և փակ չէ նոր թարգմանությունների կամ քվեարկությունների համար, սկզբունքորեն յուրաքանչյուր ոք կարող է առաջարկել նոր տարբերակներ ցանկացած բառի համար կամ քվեարկել այս կամ այն տարբերակի համար։ AZERBAIJAN, KARABAKH IS AZERBAIJANI TERRITORY, AZPATRIOT FROM AZERBAIJAN, F**K ARMENIA, LONG LIVE AZERBAIJAN և մի շարք այլ գրառումների կարելի է հանդիպել ցանցի գրեթե բոլոր բաժիններում և էջերում՝ սկսած Բարի գալուստ էջից։ (norhayastan.ru)

  2. #2
    Սկսնակ մասնակից Mher 9 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2010
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Երեկ օրվա երկրորդ կեսին վերջապես հաջողվեց կասեցնել Facebook սոցիալական ցանցի հայերեն տարբերակի դեմ ադրբեջանական ագրեսիան։ Մի քանի օր տևած պայքարում հնարավոր եղավ ջարդել հակառակորդին՝ շնորհիվ ներցանցային բարձր մոբիլիզացիայի, ինչպես նաև էլեկտրոնային լրատվամիջոցների աջակցության, որը զգալիորեն բարձրացրեց խնդրի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը։

    Խնդրի լուծման նպատակով ստեղծվեցին մի շարք խմբեր և էջեր, իսկ արդեն գործող մեծ խմբերից շատերը առավելագույնս օգտագործեցին իրենց ռեսուրսը ողջ հայկական Ֆեյսբուքը ոտքի հանելու նպատակով։

    Մեր հայրենակիցները երեկ հայտնաբերել են ադրբեջանաթուրքական այն խումբը, որը համակարգված կերպով օրեր շարունակ հարձակվում էր ֆեյսբուքի տեղայնացման հայերեն բառացանկի վրա։ Արդյունքում պարզվել է, որ մի քանի հարյուր հոգուց բաղկացած էջում գործել են հետևյալ սկզբունքով. փնտրել են առավել տեսանելի էջերում գտնվող հաճախ հանդիպող բառերն ու բառակապակցությունները, որպես դրանց թարգմանության նոր տարբերակ ավելացրել սեփական հիմարությունները, ապա համապատասխան հղումները հերթով տեղադրել իրենց էջում՝ կոչ անելով մտնել և քվեարկել։ Հենց նույն սկզբունքով էլ հայ օգտատերերը կազմակերպեցին հակագրոհը, որի արդյունքում այսօրվա դրությամբ թուրքմանությունները (հայ բլոգգերներից մեկի բնորոշումը) գրեթե ամբողջությամբ հաղթահարված են։

    Ուշագրավ է, որ չնայած հայ ֆեյսբուքականների բազմաթիվ բողոքներին, աշխարհի ամենամեծ ցանցի ադմինիստրացիան կարծես դեռ չի արձագանքել խնդրին։ Նվազագույնը, որ այս դեպքում կարող է անել Ֆեյսբուքի կենտրոնակայանը, հուլիս ամսին ավելացված բոլոր ոչ հայատառ տարբերակները վերացնելն է և նորերը արգելափակելը։

    Tert.am

  3. #3

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tatev* (02.09.2010)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները