+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 4 5 6
Ցույց են տրվում 51 համարից մինչև 58 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Համակարգիչը հեռացնու՞մ է սովորողին գրքից:

  1. #51
    Սկսնակ մասնակից Գյուլնարա Ջուլհակյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2017
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Կարինե,ձեր բացած թեման արդիական և բոլորիս հուզող թեմա է:Համակարգչից կախվածություն երեխան ձեռք է բերում դեռ մինչև դպրոց հաճախելը:Ծնողներն իրենց հանգիստ զգալու համար երեխային մղում են դեպի համակարգիչը:Համակարգիչը մի կողմ մղելով գրքին, երեխայի վրա թողնում է իր դրական և բացասական ազդեցությունը:Ցանկացած ծնող պետք է գիտակցի այն և վերահսկի իր երեխային, զերծ պահելով առաջանալիք առողջական խնդիրներից:Այն իմ կարծիքով պետք է ծառայի որպես պաշարների աղբյուր:
    Իսկ գիրք կարդալուն պետք է մղի և ընտանիքը,և դպրոցը:Ցավոք ժամանակի հրամայականից հրաժարվելն անհնար է:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #52
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան will become famous soon enough Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    4
    Համակարգիչն՝ իր բոլոր առավելություններով հանդերձ, չի կարող ամբողջովին փոխարինել գրքին: Գրքով կարդալը ավելի տպավորիչ է և ավելի նյութական, ավելի հեշտ է մտապահվում և ամրանում մեր հիշողության պրոցեսորում կայուն հիմքով:Նույնիսկ տողերը տպավորվում են և ֆիքսվում մեր ուղեղում:
    Իսկ ինչ մնում է այն որպես տեղեկատվության աղբյուր ծառայելուն, իմ կարծիքը կասեմ որպես կրտսեր դպրոցի մասնագետ:Մեր հայկական կրթական էջերը շատ քիչ են, չեն համապատասխանում փոքրիկ աշակերտի մտավոր կարողությանը, գրված են ակադեմիական ոճով ,չի պահպանվում մատչելիության սկզբունքը ևչի գրավում երեխային:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    M. Amalya (12.10.2017), Վալեր (11.10.2017), Կարինե Մարգարյան (11.10.2017)

  5. #53
    Մասնակից Վալեր is on a distinguished road Վալեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2017
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    52
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Սվետլանա, Դուք շատ ճիշտ եք, մանավանդ, եթե ավելացնենք երեխայի առողջությանը համակարգչի հասցրած վնասի չափը:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    M. Amalya (12.10.2017), Դիանա Աղասարյան (11.10.2017), Կարինե Մարգարյան (11.10.2017)

  7. #54
    Մոդերատոր Կարինե Մարգարյան is on a distinguished road Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    133
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Գյուլնարա Ջուլհակյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Կարինե,ձեր բացած թեման արդիական և բոլորիս հուզող թեմա է:Համակարգչից կախվածություն երեխան ձեռք է բերում դեռ մինչև դպրոց հաճախելը:Ծնողներն իրենց հանգիստ զգալու համար երեխային մղում են դեպի համակարգիչը:Համակարգիչը մի կողմ մղելով գրքին, երեխայի վրա թողնում է իր դրական և բացասական ազդեցությունը:Ցանկացած ծնող պետք է գիտակցի այն և վերահսկի իր երեխային, զերծ պահելով առաջանալիք առողջական խնդիրներից:Այն իմ կարծիքով պետք է ծառայի որպես պաշարների աղբյուր:
    Իսկ գիրք կարդալուն պետք է մղի և ընտանիքը,և դպրոցը:Ցավոք ժամանակի հրամայականից հրաժարվելն անհնար է:
    Հարգելի Գյուլնարա ճիշտ է ես հաճախ եմ լսում ծնողներից այն կարծիքը որ համակարգիչը նաև շատ լավ դայակ է, իրենք իրենց հանգիստ են զգում, երբ երեխան լուռ ու հանգիստ նստած է համակարգչի մոտ: Սա նույնպես նպաստում է երեխային գրքից և գրականությունից հեռացնելուն դեռ մանուկ հասակից, չէ որ այդ տարիքի համար էլ կան բազմաթիվ նկարազարդ գեղեցիկ գրքեր, որոնցով կարող են զբաղեցնել մեր երեխաներին, և հենց այդ հասակից նրանց մեջ սերմանել սերը դեպի գրականությունը:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    M. Amalya (12.10.2017)

  9. #55
    Մոդերատոր Կարինե Մարգարյան is on a distinguished road Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    133
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Լուսինե Ա.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ալվարդ ,շատ ճիշտ և տեղին դիտարկում է:Ցավալի է ,որ համակարգիչը կարող է փոխարինել գրքին:Անգամ գրքի բույրն է անփոխարինելի:
    Հարգելի Ալվարդ իսկ երբ վաղուց կարդացած գրքի էջերը թերթելիս գտնում էս չորացած ծաղկի տերևներ, կամ ինչ որ մոռացված երկտողեր կամ նկարներ,դա արդեն լրիվ անփոխարինելի է:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    M. Amalya (12.10.2017)

  11. #56
    Սկսնակ մասնակից Սուսան Շառաջյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    26
    Հեղինակության աստիճան
    0
    Երբ Թումանյանին քննադատում էին` բանահյուսությունից օգտվելը համարելով գրագողություն, նա պատասխանեց այդ քննադատությանը`բանահյուսությունը համեմատելով ծաղկի հետ, <<որից մեղուն մեղր է քամում, օձը`թույն....>>:
    Այդպես էլ կյանքի ցանկացած երևույթ.կարևորը ինչ դիտանկյունից ես նայում դրան, ինչ ձևով ու նպատակով ես կիրառում: Ի վերջո` ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Համակարգիչը երբեք ու երբեք չի կարող փոխարինել գրքին, և ոչ էլ գիրքը` համակարգչին. սրանք տարբեր երևույթներ են իրենց գործառույթներով:
    Մինչև հիմա, երբ ինչ-որ նյութ եմ փնտրում, հիշում եեմ գրքի որ հատվածում էր այն գրված, ինչը չեմ կարող պատկերացնել համակարգչի դեպքում: Համակարգիչն էլ այսօրվա հրամայականն է, դարձել է առօրյայի մասը, որից ոմանք մեղր են քամում, ոմանք էլ.....

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #57
    Մոդերատոր Կարինե Մարգարյան is on a distinguished road Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    133
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի Սուսաննա շնորհակալություն գրառման համար: Դուք շատ գեղեցիկ ներկայացրել եք համակարգչի և գրքի տարբերությունը: Իհարկե դրանցից յուրաքանչյուր ունի իր տեղն ու դերը նայած ով ինչ նպատակով է օգտագործում....

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #58
    Ավագ մասնակից Էմմա Խաչատրյան is on a distinguished road Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    141
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակարգիչների մեծ արագությամբ աճող հնարավորությունները և սովորողների հետաքրքրությունների մեծացումը դեպի համակարգիչը կարծես աճող սերնդի մոտ մի կողմ է դնում գիրքը, որպես անհրաժեշտ տեղեկույթի ստացման աղբյուր: Համակրգիչները իրենց վրա են վերցրել գրքի ամբողջ գործառույթները, և կգա մի ժամանակ, որ ՏՏ-ները ամբողջովին իրենց վրա կվերցնեն գրքի դերը: Բայց դա ունի նաև իր բացասական ազդեցությունը սովորողի վրա: Այն զրկում է սովորողին գիրք կարդալու օգտակար գործընթացից և նրա մոտ ստեղծում է կախվածություն համակարգչից:
    Շնորհակալություն հարցի համար հարգելի Կարինե։
    Սա արդի հիմնախնդիր է։Այժմ կան երեխաներ,ովքեր ավելորդ ինֆորմացիա են ստանում համակարգչից՝ չտարբերակելով դրանց օգտակարությունը և վնասակարությունը։Ուսուցչի և ծնողի հետևողական քայլերի շնորհիվ երեխան կիմանա համարկարգչի և գրքի մասին։Դրա համար ճիշտ ուղղորդում պիտի լինի ուսուցչի և ծնողի կողմից երեխայի կողմնորոշման համար։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 4 5 6

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները