+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Մհեր Մկրտչյան

  1. #1
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    3

    Մհեր Մկրտչյան

    Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
    Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թթ.-ին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։
    1953 թ․-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն,սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։
    1959 թ․-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
    Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոյի ու արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտորմը երկինք») դերերում։
    Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
    Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։


    hy.wikipedia.org
    Կցված նկարներ

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), manush (05.07.2010), Mkhitaryan (06.07.2010), Տաթև ջան (09.07.2011), Արեգ (07.07.2010), Արմինե Ստեփանյան (10.07.2010), Մանոն (05.07.2010), SIMAK (19.01.2011), Suzi Malumyan (29.04.2012)

  3. #2
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    3
    Փաստեր ՆՐԱ կյանքից

    ***
    Վաղ տարիքից նա հիանալի նկարում էր, սակայն երազում էր դերասանի մասնագիտության մասին։ 15 տարեկանից նա տեքստիլ կոմբինատի ակումբում կինոմեխանիկի օգնական էր աշխատում, իսկ ազատ ժամանակ հաճախում էր թատերական ինքնագործ խմբակի փորձերին։

    ***
    Կինոյում Ֆրունզիկ Մկրտչյանին առաջին դերը վստահվում է 1955 թվականին («Հասցեատիրոջը փնտրելիս»)։

    ***
    1971-ին Ֆրունզիկ Մկրտչյանն արժանանում է Հայկական ԽՍՀ ժողովրդական, 1984-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման։ Նա նաև Դաղստանի վաստակավոր արտիստ էր, Հայկ. ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1975, «Եռանկյունի» ֆիլմի համար), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1978, «Միմինո»), Համամիութենական կինոփառատոնի «Առաջին մրցանակը դերասանական լավագույն աշխատանք» անվանակարգի հաղթող։

    ***
    Կյանքի վերջին տարիներին Ֆրունզիկ Մկրտչյանը չէր նկարահանվում կինոյում՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով իր թատրոնի ստեղծման վրա:
    1986թ. նրա ջանքերով ստեղծվեց Երևանի քաղաքապետարանի «Վ.Աճեմյան»-ի անվան արտիստական թատրոնը: Թատրոնի բացումը կայացավ Մ.Մկրտչյանի բեմադրած Մ.Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի` էմանլե Քաստանիեի դերը մարմնավորեց մեծանուն արտիստը և այն դարձավ նրա «կարապի երգը»:
    Կցված նկարներ

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), manush (05.07.2010), Mkhitaryan (06.07.2010), Տաթև ջան (09.07.2011), Արեգ (07.07.2010), Արմինե Ստեփանյան (10.07.2010), Մանոն (06.07.2010), Suzi Malumyan (29.04.2012)

  5. #3
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    3
    Մհեր Մկրտչյանի մասին

    ***
    Հայերենում չկա այն բառը, որով կարելի է բնորոշել Մհեր Մկրտչյանին:
    Ալբերտ Մկրտչյան

    ***
    Մի Ֆրունզ, մի Հայաստան:
    Սոս Սարգսյան

    ***
    Մեծ է Մհեր Մկրտչյանի հմայքը։ Նա գիտե բեմում առինքնող գեղեցկությամբ երևալու գաղտնիքը` բնության մեծ պարգևը։
    Գևորգ Աբաջյան

    ***
    Մհեր Մկրտչյանը, իրոք , ծնված է բեմի համար... Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները...
    Վարդան Աճեմյան

    ***
    Ժողովուրդը նրան չի մոռանում և երբեք չի մոռանա:
    Վարդուհի Վարդերեսյան

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), manush (05.07.2010), Mkhitaryan (06.07.2010), Տաթև ջան (09.07.2011), Արեգ (07.07.2010), Արմինե Ստեփանյան (10.07.2010), Մանոն (06.07.2010), SIMAK (19.01.2011)

  7. #4
    Ավագ մոդերատոր Մանոն is on a distinguished road Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    3
    Մհեր Մկրտչյանն իմ ամենասիրած հայ դերասանն է: Հայ կինոն ու բեմը չեմ պատկերացնում առանց նրա խաղի: Տխուր աչքերով կատակերգուն ճանաչված է ոչ միայն իր անգերազանցելի խաղով, այլ նաև ինպրովիզով, ամեն անգամ «Հին օրերի երգը» ֆիլմը դիտելիս, երբ Ֆրունզը ծամում-ուտում է Արուսի երրորդ որդու սև թուղթը, որը նույնպես դերասանի ևս մի իմպրովիզացիա է, սիրտս կտոր-կտոր է լինում, ու չեմ կարողանում զսպել արցունքներս:
    Ֆրունզիկը իրոք պատկանում էր աշխարհն իր շալակին տանող մարդկանց թվին:
    Անցած տարի Վանաձորի Արցախ պուրակում տաղանդավոր դերասանի հուշատախտակի բացումն էր: Այդ օրը որոշվեց, որ մեկ տարի հետո նույն տեղում կկանգնեցվի Մհեր Մկրտչյանի արձանը: Մեծարգո հյուրերի մեջ էր նաև նրա եղբայրը` Ալբերտ Մկչտչյանը:
    Երեկ` դերասանի 80 ամյակին, նույն պուրակում տեղի ունեցավ սիրված դերասանի արձանի բացումը:
    Կցված նկարներ
    Մ. Արզումանյան
    Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
    Լոռու մարզի համակարգող

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), manush (08.07.2010), Mkhitaryan (06.07.2010), Տաթև ջան (09.07.2011), Արեգ (07.07.2010), Արմինե Ստեփանյան (10.07.2010), Լիլիթ (08.07.2010), SIMAK (19.01.2011)

  9. #5
    Ավագ մասնակից Արեգ is on a distinguished road Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Գրառումներ
    243
    Հեղինակության աստիճան
    3
    Մհեր Մկրտչյանի ու նրա արվեստի մասին անհնար է խոսել առանց հիացմունքի.. Նրա կերտած յուրաքանչյուր կերպար կարողանում էր հասնել հանդիսատեսի սրտին : Ցավալի է, որ նրա կյանքն այդքան դաժան ստացվեց:
    Ռուսական ՕՌՏ ալիքով Մհեր Մկրտչյանին նվիրված հաղորդման մեջ ասվեց մի արտահայտությունը, որն իմ կարծիքով լիովին բնորոշեց նրա կյանքը...
    Մարդ, որ շրջապատված էր անսահման սիրով, բայց տառապում էր հենց սիրո պակասից...:
    Հպարտ եմ, որ կաող եմ խոսել Նրա մասին որպես հայրենակից, իսկ Վանաձորում տեղադրված հուշարձանն իրոք համապատասխանում է Մհեր Մկրտչյանի հայացքին....
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), manush (08.07.2010), Տաթև ջան (09.07.2011), Արմինե Ստեփանյան (10.07.2010), Լիլիթ (08.07.2010), Մանոն (08.07.2010), SIMAK (19.01.2011)

  11. #6
    Մասնակից Նարինե is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Հասցե
    ք. Գյումրի
    Գրառումներ
    45
    Հեղինակության աստիճան
    0
    ԱՐՏԱՍՎՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
    Լրանում է սիրված դերասան, հիրավի ժողովրդական Մեծ մարդ Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-րդ տարեդարձը: Նա այն բացառիկ մարդկանցից էր, որի ապրած տարիները մի փոքր ակնթարթ էին իրեն շատ սիրող ժողովրդի համար: Նա շարունակում է ապրել, ապրել անգամ նրանց հոգիներում, ովքեր արդեն նոր սերնդի ներկայացուցիչներ են և ապրում են նոր ժամանակաշրջանում: Նա Մեծ հանճարի վառ օրինակ է, ով իր արվեստով ցույց տվեց հավերժ ապրելու արվեստի հրաշագործ ուժը:
    Ակամայից հիշում եմ <Եռանկյունի> կինոնկարի հետևյալ տողերը`
    -նա բարձրացավ վեր, վեր և այլևս չվերադարձավ` իր հետ տանելով <ուրախ և տխուր մարդու գեղեցիկ լեգենդը>: Մենք չիմացանք, թե ինչպես նա հեռացավ մեր կյանքից և մեզ թվում է, որ նա շարունակում է ապրել մեզ հետ մեր կողքին:
    Գյումրիում նկարահանվում էր հերթական ֆիլմը Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ: Դա մեծ տոն էր գյումրեցիների համար, որովհետև հնարավորություն կար մոտիկից տեսնելու սիրված <Ֆռունզիկին>, խոսել նրա հետ, վերցնել նրա ինքնագիրը: Այդ օրերին Գյումրու <Տեքստիլագործների մշակույթի պալատում> կազմակերպվեց քաղաքի երիտասարդության հանդիպումը սիրված դերասանի հետ: Արդեն նկարարահանվել էր Մհեր Մկրտչյանի մասին պատմող <ՈՒրախ և տխուր մարդը> ֆիլմը: Նա ցանկացել էր, որ այդ օրը լիներ նաև այդ ֆիլմի առաջին ցուցադրումը: Դահլիճը լեփ-լեցուն էր: Դա երկխոսություն էր սիրված դերասանի և նրա հանդիսատեսի հետ, որտեղ հանդիսատեսը չէր հագենում իր կուռքից: Հանդիպումից հետո շատերը փորձում էին կրկին մոտենալ սիրելի դերասանին և որպես հուշ իր հետ տանել նրա ինքնագիրը և խոսքը:
    Ես այն երջանիկներից մեկն եմ, որ կարողացա մոտենալ նրան և խնդրել նրա ինքնագիրը: Նա նկարեց իր ժպտացող դեմքը և ներքևում գրեց. Երբ տխուր լինես, նայիր ու ժպտա: Ես , որպես թանկ մասունք այն պահում եմ ինձ մոտ, և դժվար պահերին նայում եմ ու հետևում նրա խորհրդին: Մի օր հորդ անձրևի պատճառով նկարը թրջվեց: Երբ վախեցած բացեցի նկարը և նայեցի, ուրախացա, որ այն չէր վնասվել: Սակայն մի հրաշք էր կատարվել` ժպտացող դեմքի աչքի կողքին հայտնվել էր արցունքի կաթիլ. կարծես թե լուսանկարի ժպտացող դեմքը արտասվում էր: Այդ պահին ես տեսա իր անձնական տխրությունը իր մեջ պահող, բայց հանդիսատեսին ժպիտ պարգևող <Ուրախ և տխուր մարդուն>: Ես տխրեցի նրա համար և ավելի շատ սիրեցի նրան: Այսօր էլ այդ լոսանկարը ինձ հետ է, ինձ ուղեկից` որպես Մեծ մարդու Մեծ խորհուրդ:

    Գուրգեն Տարախչյան Գյումրու համար 8 դպրոց, փոխտնօրեն
    Կցված նկարներ
    • Ֆայլի տիպը՝ jpg 1.JPG‎ (22.7 KB, 7 դիտումներ)
    Վերջին խմբագրող՝ Նարինե: 08.07.2010, 08:10:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), manush (08.07.2010), Տաթև ջան (09.07.2011), Լիլիթ (10.07.2010), Մանոն (08.07.2010)

  13. #7
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    3
    Եղբոր` Ալբերտ Մկրտչյանի պատմածը

    Հայրս չէր սիրում Ֆրունզին, չէր սիրում, որ Ֆրունզը դերասան է դառնալու: Եվ ոչ միայն հայրս, այլև հորս ընկերները ծիծաղում էին, որ Մուշեղի տղան պետք է դերասան դառնա: Շատ դժվար էր նրա համար տեսնել այդ. միշտ ասում էր. <<Դերասան ես, հա՞, կապիկություն կենես, հ՞ա>>: Ու նյարդայնանում էր. շատ էր ուզում, որ Ֆրունզիկը նկարիչ դառնար:
    ... Դեռ Լենինականում (Գյումրի) մի ներկայացման ժամանակ հանկարծ լռության մեջ տեսա, որ հայրս գնում է դեպի բեմ: Վախեցած նայում էի. ինձ թվաց` պիտի բարձրանա բեմ և սկսի Մհերին ծեծել: Գնաց, կանգնեց շատ մոտ, երկար նայեց Մհերին: Զգում էի, որ Մհերը շփոթված, վախեցած շարունակում էր խաղալ:
    Երեկոյան հայրս ուշ եկավ տուն: Մհերը պառկած էր: Ոտքերից վերմակը քաշեց և ասաց. <<Ֆրու'նզ ջան, ապրի'ս, կուզեմ այս գիշեր ոտքերիդ տակ պառկիմ, քնիմ>>:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), manush (07.04.2011), Տաթև ջան (09.07.2011)

  15. #8
    Սկսնակ մասնակից arm.150yan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն Լիլիթին, Մանոնին, Արեգին, Նարինեին` Մհեր Մկրտչյանի մասին բոլոր գրառումների ու հաճելի հուշերի համար, հպարտություն եմ զգում...
    Մհեր Մկրտչյանը միշտ կքայլի մեզ հետ, կլինի մեր հուշերում` քանի դեռ հիշում ենք նրան: Մենք նրան սիրել ենք և շարունակելու ենք սիրել, որ լրանա այն սիրո պակասը, որ երբևէ ունեցել է մեծանուն դերասանը: Որպես Գյումրեցի նշեմ, որ հենց Մեծ ու Սիրող սիրտ ունեցող մարդկանց, միշտ էլ Սերը պակասում է...

    Հարգանքով` Արմենուհի Հարությունյան
    Գյումրու թիվ 15 դպրոց:
    Վերջին խմբագրող՝ arm.150yan: 07.07.2011, 19:01:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (08.07.2011), Տաթև ջան (09.07.2011), Նարինե (08.07.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները