Ինչպես առաջին դասարանցիների մուտքը , այնպես էլ ծնողների մուտքը դպրոց կարևորվում է պատշաճ ընդունելությունից:Ծնողները , մուտք գործելով դպրոց , արտահայտում են իրենց ցանկությունները,ուզում են տեսնել իրենց երեխաներին հոգեպես լավ վիճակում ,անկախ իրենց երեխաների կարողություններից` ուզում են տեսնել նրանց կարողունակ ,կրթված, զարգացած…
Այդ ամենին հասնելու համար շատ կարևոր է ծնող-դպրոց, ծնող- ուսուցիչ կապի ամրապնդումը`քայլ առ քայլ,պլանավովրած ծրագրով: Այս գործի հիմնական շարժիչ ուժը ուսուցիչն է, ով իր ճիշտ կազմակերպած ծնողական ժողովներով կկարողանա ամրակայել ծնող –դպրոց կապը:
Իմ փորձից`
Առաջին կազմակերպած ժողովը դասարանի ուսուցչի կողմից շատ կարևոր է:Նա պետք է նախապես ծրագրի ժողովի վարման քայլաշարը:Ըստ իս` առաջին հերթին նա պետք է ներկայանա փոքրիկ ինքնակենսագրությամբ,այնուհետև առաջարկի ,որ ծնողներից յուրաքանչյուրը ներկայանա` նկարագրելով իրեն,նախասիրությունները, կրթությունն ու աշխատանքը:Հաշվի առնելով ծնողի կարծիքը, կրթությունը,ազատ ժամանակը` ընտրում են դասարանի ծնողխորհրդի նախագահ,անդամներ: ՈՒսուցիչն ինքն է ստեղծում ամուր փոխադարձ կապը ,որի հիմքը կարող է լինել նրա կազմած կարգախոսը և′ աշակերտներին , և′ ծնողներին:
Օրինակ`
. Սիրել դպրոցը որպես հարազատ օջախ:
. Պահպանել դպրոց- ընտանիք փոխադարձ կապը:
. Փոխադարձ հարգանք պահպանել դասարանի ծնողների միջև:
. Հարգել դասավանդող բոլոր ուսուցիչներին:
. Հոգատարություն և աջակցություն դրսևորել ծնողխորհրդի նախագահի և նրա օգնականների հանդեպ:
. Օգնել երեխային տանը, դպրոցում `չառանձնացնելով ընկերներից,թույլ չտալ ,որ կարևորի ինքն իրեն:
. Պատասխանատվությամբ հաճախել ծնողական ժողովներին:
Այս ամենից հետո ուսուցիչը կարող է խոսել մարդու խառնվածքի չորս խմբերից,ներկայացնել առանձին- առանձին,այնուհետև տնտեսելով ժամանակը` բաժանել հարցաթերթիկներ,որոնք կլրացնեն ծնողները, իսկ ուսուցիչը դրա օգնությամբ

կկարողանա արագ ճանաչել յուրաքանչյուրի աշակերտին`հետագայում առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու համար:
Հարցաթերթիկ ծնողների համար
Եթե ցանկանում եք օգնել ձեր երեխային, ապա անկեղծորեն պատասխանեք տրված հարցերին:
1.Ձեր երեխայի ո՞ր դրական հատկանիշները կարող եք նշել:
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------:
2Այդ հատկանիշներից որո՞նք եք համարում ամենակարևորը:
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------:
3. Ձեր երեխայի ո՞ր բացասական հատկանիշները կարող եք թվարկել:
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------:
4. Դրանցից ո՞րն առաջնահերթ կցանկանայիք ուղղել ուսուցչի օգնությամբ:
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------:
5.Ձեր կարծիքով խառնվածքի ո՞ր տիպին է պատկանում ձեր երեխան:
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------:
Խոսքը կարելի է ավատել հետևյալ խորհուրդներով:
Ընտանիքը բնության հրաշալիքներից մեկն է:
Պահպանե′ք Ձեր ընտանիքի խաղաղությունը:
Հիշեք`տնային օջախը պետք է լինի ոչ թե ապրելավայր, այլ մի վայր, ուր Դուք պիտի վերադառնաք մշտապես:
Հավատացե′ք…
Երջանիկ լինելով հանդերձ կմնաք իրար հավատարիմ,և ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ովքեր երջանկություն են պարգևում ամենամեծ թվով մարդկանց: