+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Առաջին դասարանցու հարմարումը դպրոցին

  1. #1
    Մասնակից Թեհմինե Հայրապետյան77 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2017
    Հասցե
    ՀՀԿոտայքի մարզ,ք. Բյուրեղավան 4-րդ շենք , բն. 17
    Գրառումներ
    56
    Հեղինակության աստիճան
    1

    Առաջին դասարանցու հարմարումը դպրոցին

    Անցումը 12- ամյա կրթությանը, նոր խնդիրներ է դրել մասնագետների և ծնողների առջև:Նախկինում երեխաները դպրոց էին գնում յոթ տարեկանից,և դպրոցական ծրագիրը նախատեսված էր այդ տարիքի համար:Այժմ երեխաները դպրոց հաճախում են վեց տարեկանում, հետևաբար պետք է հաշվի առնել այդ տարիքի առանձնահատկությունները`կարևորելով տարիքային նորագոյացությունները երեխայի զարգացման ընթացքում:
    Վեց տարեկանում հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն բանին, թե երեխան պատրաստ է արդյոք դպրոցական կյանքին:
    Դպրոցական ուսումնառությունն իր մեջ լայն իմաստ է ներառում, այն միայն գրել- կարդալ,հաշվել իմանալը չէ, այն ընդգրկում է երեխայի ֆիզիկական զարգացումից մինչև հատուկ գիտելիքների և կարողությունների առկայությունը:
    Դպրոցին պատրաստվելուն ազդում են հիմնախնդիրների չորս խումբ`
    Ֆիզիկական
    Սոցիալական
    Հուզակամային
    Իմացական
    Սոցիալական պատրասվածությունն իր մեջ ներառում է երեխայի` հասակակիցների հետ շփվելու,աշակերտի դերը կատարելու պահանջը:
    Ֆիզիկական պատրասվածության ոլորտն ընդհանուր առողջությունն է ,ընդհանուր ֆիզիկական զարգացումը, կանոնավոր քաշն է, հասակը, աչքի և ձեռքի շարժման համաձայնեցվածությունը,գրիչ,մատիտ բռնելու և դրանք գործածելու կարողությունը:
    Հուզակամային ոլորտն անմիջական ցանկությունները սեփական կամքին ենթարկելու կարողությունն է:Նա պետք է ժամանակին դպրոց գա , որոշակի ժամանակահատվածում դասարանում նստի, առջադրանքները կատարի:
    Իմացական ոլորտը ներառում է իր մեջ ուշադրություն, հիշողություն, երևակայություն,մտածողություն, մատների շարժումների կորդինացիան,որոնցից կախված է ապագայում երեխայի ինտելեկտուալ գործընթացների զարգացման մակարդակը:
    Այս առանձնահատկություններին ուշադրություն դարձնելով ուսուցիչները կարող են օգնել աշակերներին` զարգացնելով նրանց երևակայությունը,մտածողությունը, ուշադրությունը,որոնք նախադպրոցական տարիքում որոշակի փուլով անցած են լինում:Առաջին օրվա ընդունելությունից է կախաված աշակերտի հոգեբանական մի շարք հիմնխնդիրների դրական շարժի շարունակությունը,այսինքն` աշակերտը դժկամությամբ չի գնա դպրոց, կամ չի հրաժարվի դպրոց գնալուց,եթե ուսուցիչը մտածված կիրառի իր առջև ծառացած խնդիրները… 1


    Երեխաների նկատմամբ մանկավարժական մոտեցման հատուկ հոգս է ներկայացնում առաջին դասարանը:
    Առաջին դասարանցիները աչքի են ընկնում մեծ հուզականությամբ և դյուրազգացությամբ:ՈՒստի կարևոր է,որ ուսուցիչը նրանց մեջ հետաքրքրություն առաջացնի ուսուցման պրոցեսի և արտաուսումնական տպավորիչ ,հրապուրիչ համատեղ պարապմունքների նկատմամաբ:
    Առաջին դասարանցիներից շատերն ունեն բարոյականության որոշակի փորձ: Նրանք,ովքեր մանկապարտեզ են հաճախել, որպես կանոն,ավելի մարդամոտ են, հեշտ են շփման մեջ մտնում ուսուցչի հետ ,իրենց ազատ են զգում կոլեկտիվում, կարողանում են պահպանել սանիտարարահիգիենիկ կանոնները,առանց ծնողների չեն վախենում մնալ դպրոցում,բայց այս ամենի հետ մեկտեղ շատերը դժվարությամբ են կենտրոնանում դասպրոցեսին:
    Կրտսեր դպրոցականը մեծ վստահություն ունի ուսուցչի ,նրա խոսքի, վարմունքի, գնահատականի նկատմամբ:Աշակերտներն ուշադրությամբ հետևում են ուսուցչին,նրա գործողություններին և հարաբերություններին:Աշակերտների այդ դիտումները կուտակվում են,դրանց հետ միասին ձևավորում են նրանց պատկերացումները արդարացիության, մարդկայնության մասին,մարդկանց փոխհարաբերությունների չափանիշի մասին:
    ՈՒսուցիչը պետք է միշտ հիշի ,որ տարրական դասարաններում իր և
    երեխաների փոխհարաբերությունների ոճը որոշում է երեխաների փոխհարաբերությունների
    բնույթը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան is on a distinguished road Վիոլետա Կոստանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    146
    Հեղինակության աստիճան
    1
    Կրտսեր դպրոցականի տարիքը համարվում ՝ մի նոր փուլ երեխայի կյանքում , որն էլ ունի իր առանձնահատկությունները : Այս տարիքում երեխան առաջին անգամ ոտք է դնում դպրոց , որն էլ բացում է գիտելիքների և կարողությունների ձեռքբերման մի նոր աշխարհ : Այս տարիքում փոխվում են երեխայի հետաքրքրություններն ու արժեքները և երեխան ձեռք է բերում սոցիալական նոր կարգավիճակ : Եվ այս նոր սոցիալական կարգավիճակն էլ իր հետ բերում է որոշակի դժվարություններ :Դպրոցական պատրաստվածությունից է կախված ուսման հաջող սկիզբը , երեխաների զարգացումը : Այդ իսկ պատճառով երեխան պետք է ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստ լինի դպրոց հաճախելուն : Իսկ հոգեբանորեն պատրաստվածությունը դպրոցին բարդ գործընթաց է, որը պահանջում է ինտելեկտուալ , կամային զարգացման բարձր մակարդակ :

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան is on a distinguished road Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    33
    Գրառումներ
    269
    Հեղինակության աստիճան
    1
    Ես կարող եմ ասել, որ առաջին դասարանցու ուսման հետագա ընթացքի համար էական նշանակություն ունի առաջին ուսուցչի մոտեցումը, մարդկային ու մասնագիտական որակները։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Մասնակից Թեհմինե Հայրապետյան77 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2017
    Հասցե
    ՀՀԿոտայքի մարզ,ք. Բյուրեղավան 4-րդ շենք , բն. 17
    Գրառումներ
    56
    Հեղինակության աստիճան
    1
    Այո ,ճիշտ եք հարգելի Իրինա դրա համար էլ առաջին հանդիպման առաջին ժողովն եմ ներկայացրել:Շնորհակալություն:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #5
    Մասնակից Gayane Lachinyan is on a distinguished road Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Քանի որ 6-7 տարեկանը երեխաների մոտ համարվում է ճգնաժամային շրջան, որը համընկնում է նաեւ դպրոց հաճախելու ընթացքի հետ, շատ երեխաներ դժվար են հարմարվում նոր միջավայրին:

    Գոյություն ունեն հարմարման տարբեր մակարդակներ`
     բարձր մակարդակ` առաջին դասարանցին դրական է վերաբերվում դպրոցին, ներակայացվող պահաջների հանդեպ ունի ադեկվատ վերաբերմունք, հեշտ է յուրացնում դպրոցական նյութը, հաճույքով է հաճախում դպրոց:
     հարմարման միջին մակարդակ` առաջին դասարանցին հաճույքով է հաճախում դպրոց, հասկանում ուսուցչի հրահանգները, հեշտ է յուրացնում ուսումնական նյութը, եթե ուսուցչի բացատրությունները հստակ են և ակնառո ընկերություն է անում դասարանցիների հետ, պարտաճանաչ է:
     ցածր մակարդակ` երեխան բացասաբար կամ անտարբեր է դպրոցի հանդեպ, հաճախ սկսում է հիվանդանալ, գերակայում է ճնշված տրամադրությունը, բացատրված նյութը յուրացնում է ոչ լիարժեք և ամբողջովին

    Հարամարմանը նպաստում է հանգիստ, հարգալից և համբերատար մոտեցումը երեխային, երբ նրան չեն շտապեցնում, լարում, ծանրաբեռնում բազում առաջադրանքներով: Երեխան չպետք է ճնշված կամ վախեցած զգա իրեն: Օգտակար չեն նաև ծաղրանքը, բացասական վերաբերմունքն ու պատիժները:Մեծամասամբ դպրոցի հարմարման խնդիրների տևողությունը մեկ կիսամյակ է, որի ընթացքում հմուտ մանակվարժների և ուշադիր ծնողների օգնությամբ երեխաները կարողանում են հաղթահարել ծագած դժվարությունները, այլապես խնդիրները առավել խորանում են` կրելով կայուն բնույթ:
    www.aravot.am/2016/09/09/733139/

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #6
    Մասնակից Թեհմինե Հայրապետյան77 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2017
    Հասցե
    ՀՀԿոտայքի մարզ,ք. Բյուրեղավան 4-րդ շենք , բն. 17
    Գրառումներ
    56
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալ եմ Ձեզ Գայանե ջան թեմային ուշադրություն դարձնելու համար,այն բոլոր մանկավարժների կարևոր և պատասխանատու մոտեցումն է սովորողների հանդեպ,որից էլ ծնվում են դրական փոխհարաբերությունները:Չեմ ուզում տարանջատել նաև բացասական երևույթների արդյունքները,որը մեր իրականության մի մասն է կազմում,քանզի մենք՝ ուցուցիչներս ունենք առաքելություն , որ պետք է խղճով ու պատվով կատարենք,որովհետև այսօվա սովորողը մեր կատարած աշխատանքի վաղվա քննադատողն է:
    (1912 թ.-ին) Կ.Պոլսում մանկավարժների համար կազմակերպված դասախոսության ժամանակ Կոմիտասն ասել է. «Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին: Պետք է իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը եւ զայն առնելով ձեզի հետ բարձրանալ: Սխալ դաստիարակության արդյունքն է, որ շատերը, որոնք հանճարներ պիտի ըլլային, եղած են գողեր»: |Շնորհակալություն

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayane Lachinyan (20.06.2017)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները