+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Սերմանենք ազնվություն,արժևորենք սովորողի գործունեությունը.

  1. #1
    Մասնակից Նունե Մարգարյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    65
    Հեղինակության աստիճան
    1

    Սերմանենք ազնվություն,արժևորենք սովորողի գործունեությունը.

    Սովորողի գործունեության արժևորումը հատկապես 11-15 տարեկանում , շատ կարևոր է, քանի ,որ այդ հասակը համարվում է դեռահասության տարիք, և այն բնութագրվում է սովորողի <<ես>> -ի ակտիվ ձևավորմամբ: Ի տարբերություն կրտսեր դպրոցականների՝ դեռահասների մոտ ինտենսիվորեն զարգանում է ինքնագիտակցությունը, ավելանում են դրա բաղադրամասերը, ընդլայնվում է շփումը հասակակիցների հետ, ստեղծելով այս կամ այն տեսակի ինքնագնահատական իր անձի մասին: Դերային հարաբերությունների զարգացումը համադրվում է անձնային փոխհարաբերությունների ինտենսիվ ձևավորմամբ, ինչը այս ժամանկից սկսած, ձեռք է բերում յուրահատուկ նշանակություն:Եվ տարիքային այս փուլում առանձնակի դեր ունի ուսուցչի վերաբերմունքը աշակերտի հանդեպ: Ուսուցիչը պետք է կարողանա աշակերտի << ես >> -ը ճիշտ գնահատել և փորձել շփվել նրա հետ առանձնակի մոտեցմամբ: Հատկապես այս տարիքային խմբի մեջ առավել տարբերվող են օժտված երեխաները: Նրանք կարող են դասապրոցեսի ընթացքում դրսևորել ծուլութըուն, դասրանային աշխատանքը չկատարելու ցանկություն, կամ միանգամից խնդրի լուծումը կգրեն տետրում ՝ առանց լուծման ընթացքի: Այստեղ ուսուցիչը մեծ դժվարության է հանդիպում նմանատիպ աշակերտի հետ շփվելու ,նրանց եսը ճիշտ գնահատելու գործում: Կան փոքր քայլեր, որոնք այստեղ կարող են բերել մեծ արդյունքի:Նման արդյունքի կարող են հասցնել , երբ օժտոած երեխան ուսուցչի հետ շփվում է այլ միջավայրում՝ ոչ դաս - դասարանային մթնոլորտում, երբ ուսուցիչը փորձում է ուսուցիչ - աշակերտ կարծրատիպը վերացնել,, երբ փորձում է աշակերտի համար լինել ուղղորդողի դերում: Ուսուցիչը կարող է ուղղակի աշակերտի հետ անմիջականորեն զրուցել ,կամ որևիցե խնդիր լուծել, հետաքրքիր նյութեր ուղարկել էլեկտրոնային հասցեին: Առաջին հայացքից նման մոտեցումը թվում է հասարակ , բայց այս փոքր հնարքով կարևորվում է աշակերտի ես - ը , նա իրեն գնահատված է զգում: Այսպիսով, վստահություն ձեռք բերելով , աշակերտին հեշտ կլինի ուղղորդել և սեր առաջացնել տվյալ առարկայի նկատմամբ, նրա մոտ առաջանում է նաև ազնվության և պատրաստակամության հատկանիշներ:

  2. #2
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    1
    Ուսուցիչն ամենից առաջ պետք է ճանաչի յուրաքանչյուր աշակերտին , որպեսզի կարողանա ճիշտ աշխատել յուրաքանչյուր աշակերտի հետ : Ճանաչելով աշակերտի հնարավորություններն ու կարողությունները ՝ ուսուցիչը կիմանա , թե ինչ կարող է սպասել յուրաքանչյուր աշակերտից :
    Եվ այս դեպքում միայն ուսուցիչը կարող է ճիշտ արժևորել սովորողի գործունեությունը :

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  4. #3
    Մասնակից Նունե Մարգարյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    65
    Հեղինակության աստիճան
    1
    Վիոլետա ջան , քեզ հետ համաձայն եմ ,հոգեբանորեն ուսումնասիրելով աշակերտի ներքին աշխարհը ,կարողանում ես ճիշտ մոտեցում ցուցաբերել: Կան այնպիսինները ,որոնք շատ զգայուն են և ամեն մի խոսքը անգամ նրանց համար ճակատագրական է թե ընտանիքում, թե շրջապատում:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները