+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Ինչպե՞ս երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն

  1. #31
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հարգելի gaya71 :Աշակերտը կսիրի ընթերցել, եթե հասկանա ընթերցած նյութի բովանդակությունը:Գերմանացի մեծ քնարերգու Գյոթեն ասել է.«Մարդը չի յուրացնում և չի սիրում այն, ինչը չի հասկանում»:Երբ երեխան չի հասկանում ընթերցած նյութի բովանդակությունը, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը կորչում է, և դրանով պայմանավորված ՝ առաջանում են ուսումնական լուրջ դժվարություններ:
    Այո, պետք է օգնել երեխային ճիշտ գիրք ընտրելու հարցում, հանդես գալով միայն խորհրդատուի դերում:Պետք է տալ նրան ազատություն ընտրության հարցում : Թույլ տալ, որ երեխան ինքն ընտրի գրքեր և ոչ մի կերպ չստիպել նրան կարդալ այն, ինչը նրան դուր չի գալիս կամ հետաքրքիր չէ:

    Պետք է կարդալ, միշտ կարդալ, և ամեն մի կարդալը մի բան է տալիս ու աննկատելի կերպով ամբարվում, բան դառնում: Ա. ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (10.08.2017), Lilit Sahakyan (10.08.2017), Կարինե Մարգարյան (10.08.2017)

  3. #32
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan is on a distinguished road Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    128
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհալակություն հարգելի Ալետա , համամիտ եմ, կրտսեր տարիքից երեխան պետք է սկսի գրքեր կարդալ: Ընթերցանության համար շատ լավ պատճառ է արձակուրդը:Քանի որ արձակուրդի ընթացքում երեխայի ազատ ժամանակը բավականին շատ է, ուստի ընթերցանության համար նախատեսված ժամաքանակը կարելի է ավելացնել:Կարևոր է, որ երեխան չընդհատի ընթերցանությունն արձակուրդների ընթացքում:Չէ որ մեր նպատակն է ընթերցանությունը դարձնել երեխայի կյանքի անխախտ մասը:
    Այո , կարելի է վերցնել հատուկ տետր, որի մեջ երեխան կարող է գրի առնել այն ամենը , ինչը նրան դուր է գալիս, այդ թվում նաև սիրելի հերոսների անունները, գեղեցիկ բառերը, արտահայտությունները, հետաքրքիր մտքերը:
    Իսկ սեպտեմբերին, հենց ինքնուրույն ընթերցանությանը հատկացված առաջին դասաժամին, որը կարելի է անվանել խորհրդակցության ժամ, յուրաքանչյուրը կարող է ներկայացնել իր ընթերցած գիրքը/ հեքիաթը, պատմվածքը, բանաստեղծությունը.../
    Գայանե ջան, ընթերցանության հետ կապված ուզում եմ մի օրինակ բերել: 7-րդ դասարանում ֆիզիկայից անցնում էինք «Նյութի խտություն» թեման: Աշակերտներից մեկին (ընդհանրապես գիրք չէր բացում) հանձնարարել էի որ դասից դուրս հանի այն նախադասությունները, որոնց մեջ գործածվում է խտություն բառը:Արագ հարցրեց.«Իսկ ի՞նչ կստանամ»:Ես ասեցի, որ«5» կգնահատեմ: Դասին ներկայացավ առաջադրանքը կատարած: Հաջորդ դասի համար հանձնարարեցի, որ դուրս գրած նախադասությունները սովորի: Հետաքրքիրն այն էր, որ գրած նախադասությունները անգիր սովորել էր:Գնահատեցի լիարժեք «6»:Դրանից հետո այս մեթոդի(անձնական) կիրառությունը իմ համար սովորություն դարձավ:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (21.08.2017), Gayane Lachinyan (13.08.2017), Գայանե Սիմոնյան (13.08.2017), Կարինե Մարգարյան (14.08.2017)

  5. #33
    Մոդերատոր Gayane Lachinyan is on a distinguished road Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Aleta Hayrapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայանե ջան, ընթերցանության հետ կապված ուզում եմ մի օրինակ բերել: 7-րդ դասարանում ֆիզիկայից անցնում էինք «Նյութի խտություն» թեման: Աշակերտներից մեկին (ընդհանրապես գիրք չէր բացում) հանձնարարել էի որ դասից դուրս հանի այն նախադասությունները, որոնց մեջ գործածվում է խտություն բառը:Արագ հարցրեց.«Իսկ ի՞նչ կստանամ»:Ես ասեցի, որ«5» կգնահատեմ: Դասին ներկայացավ առաջադրանքը կատարած: Հաջորդ դասի համար հանձնարարեցի, որ դուրս գրած նախադասությունները սովորի: Հետաքրքիրն այն էր, որ գրած նախադասությունները անգիր սովորել էր:Գնահատեցի լիարժեք «6»:Դրանից հետո այս մեթոդի(անձնական) կիրառությունը իմ համար սովորություն դարձավ:
    Շնորհակալություն հարգելի Ալետա:Այդ (անձնական) մեթոդով ձևավորում եք հետաքրքրություն գրքի՝ որպես գիտելիքի աղբյուրի նկատմաբ,զարգացնում եք գիրք կարդալու ցանկություն և սովորություն:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (04.09.2017), Գայանե Սիմոնյան (13.08.2017), Կարինե Մարգարյան (14.08.2017), Մարինե Հ. (13.10.2017)

  7. #34
    Մոդերատոր Gayane Lachinyan is on a distinguished road Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    1
    Ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն արթնացնելու նպատակով կարելի է կիրառել խմբային ընթերցանություն .
    Առաջին ընթերցողը , բարձրաձայն կարդալով , գիրքը փոխանցում է իր կողքին նստած ընթերցողին, ով նույնպես կարդալով իր հատվածը փոխանցում է և նույն ձևով շարունակում մինչև տվյալ ստեղծագործության ավարտը։
    Խմբային ընթերցանության այս ձևը, որն ուղղված է ընթերցողների խրախուսմանն ու ընթերցանության տարածմանը, սովորողների մոտ կբարձրացնի ընթերցանության կարևորությունը և հնարավորություն կտա մի ամբողջ խմբի, միասնական ջանքերով, ծանոթանալ նոր ստեղծագործություններին:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (21.08.2017), Գայանե Սիմոնյան (13.08.2017), Կարինե Մարգարյան (14.08.2017)

  9. #35
    Մասնակից Ծովինար Հովհաննիսյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2017
    Հասցե
    Քաղաք Աբովյան
    Գրառումներ
    64
    Հեղինակության աստիճան
    1
    Շատ հետաքրքիր մոտեցում էր, բացի այդ աշակերտները ավելի հաճույքով կհետաքրքրվեն տվյալ ստեղծագործությամբ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (04.09.2017), Gayane Lachinyan (03.09.2017), Մարինե Հ. (13.10.2017)

  11. #36
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան is on a distinguished road Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    142
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Գայանե, ներկայիս ամենացավոտ խնդիրն եք բարձրաձայնել: Համամիտ եմ ձեզ հետ,որ այս հարցում մեծ է նաև ծնողի դերը: Ես իմ աշակերտներին արդեն 3 դասարանում այս տարբերակով եմ ,,ստիպում,, գիրք կարդալ: Այն նյութից, որն ուզում եմ որ նրանք ընթերցեն, նրանց պատմում եմ մի փոքրիկ դրվագ ու ամենահետաքրքիր պահին կանգ առնում:Երբ հարցնում են,թե ինչ պատահեց հորդորում եմ ընթերցել ինքնուրույն ու քննարկել դասարանում:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (28.09.2017), Մարինե Հ. (13.10.2017)

  13. #37
    Մոդերատոր Gayane Lachinyan is on a distinguished road Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լիանա, հետաքրքիր ձև եք ընտրել ընթերցանության նկատմամբ սեր զարգացնելու համար:Աշակերտները ՝ հետաքրքրությունից դրդված , կամա թե ակամա կսկսեն ընթերցել՝ որոնելով և գտնելով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:Մայրենիի ժամերին շատ կարևոր է տեքստի շուրջ աշխատանքի ճիշտ կազմակերպման տեխնոլոգիան:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարինե Հ. (13.10.2017)

  15. #38
    Մասնակից Naira1990 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2017
    Գրառումներ
    85
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Գայանե անդրադարձել եք մեր օրերի համար շատ կարևոր խնդրի քննարկմանը: Այո, երեխայի մոտ ընթերցասիրություն դաստիարակելու գործում մեծ է ծնողի դերը, ով պետք է գիտակցի, որ գիրք կարդալիս մարզվում է երեխայի ուղեղը՝ հիշողությունը, երեւակայությունը, մտածողությունը և իհարկե նպաստի դրան:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayane Lachinyan (13.10.2017)

  17. #39
    Մոդերատոր Gayane Lachinyan is on a distinguished road Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Naira1990-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գայանե անդրադարձել եք մեր օրերի համար շատ կարևոր խնդրի քննարկմանը: Այո, երեխայի մոտ ընթերցասիրություն դաստիարակելու գործում մեծ է ծնողի դերը, ով պետք է գիտակցի, որ գիրք կարդալիս մարզվում է երեխայի ուղեղը՝ հիշողությունը, երեւակայությունը, մտածողությունը և իհարկե նպաստի դրան:
    Շնորհակալություն հարգելի Naira1990, միանշանակ մեծ է ծնողի դերը ընթերցանություն դաստիարակելու/սերմանելու / գործում:
    Ծնողը պետք է ցուցաբերի աջակցություն երեխային՝ թեկուզ փոքր, բայց անձնական մանկական գրադարանի ստեղծման գործում:Այդ գրադարանում պետք է տեղ գտնեն հետաքրքիր ձևավորմամբ, իրենց բովանդակությամբ ուսանելի գրքեր, ինչպես նաև ամսագրեր, թերթեր՝ հետաքրքիր պատմվածքներով, բանաստեղծություններով, հանելուկներով և այլն:Հաճախակի այցելությունները գրախանութ և ծնողի խորհուրդները գիրք ընտրելու հարցում կօգնեն նրան սուզվելու գրքերի զարմանլի և կախարդական աշխարհը:Այդպես երեխայի և գրքի հետ կապն ավելի կամրապնդվի:

  18. #40
    Մոդերատոր Gayane Lachinyan is on a distinguished road Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    1
    Ժամանակակից զարգացող հասարակության մեջ ավելի ու ավելի դժվար է դարձել երեխային ստիպել գիրք կարդալ, այնուհանդերձ, գրքի դերը անձի զարգացման գործում մնում է անփոխարինելի: Կարդալու կարողության զարգացման հիմքը դրվում է կրտսեր դպրոցից, և այն սերտորեն կապված է մյուս առարկաների յուրացման գործընթացին :Շատ կարևոր է նաև այն, որ երեխան լավ կարդալու հետ համատեղ տրված նյութը հասկանալով կարդա, ոչ թե մեխանիկորեն:

    Ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն խթանող մեթոդ է «Ուղղորդվող (կամ ընդհատումներով) ընթերցանության» մեթոդը:Մեթոդը հնարավորություն է տալիս երեխաների մեջ հետաքրքրություն արթնացնել ընթերցանության բուն գործընթացի նկատմամբ։ Տեքստը պետք է բաժանել տրամաբանական մի քանի մասերի։Աշակերտները կարդում են տեքստի մի հատված, դադար են տալիս՝ մտքում ծանրութեթև անելու, իրենք իրենց հարցեր տալու, պատասխաններ որոնելու, շարունակության մասին կանխատեսումներ անելու նպատակով։ Դադարի ժամանակ պետք է որոշակի հարցադրումներով խթանել քննարկումը։
    Այս կարողությունը, սակայն, հնարավոր է զարգացնել՝ օգնելով երեխային տեքստն ընկալել քայլ առ քայլ։ Հենց սա էլ անում է «Ուղղորդվող ընթերցա*նության» մեթոդը:
    Վերջին խմբագրող՝ Gayane Lachinyan: 19.10.2017, 20:37:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս հետաքրքիր դարձնել գրականության դասաժամերը
    Հեղինակ՝ Նաիրա Մելիքսեթյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 78
    Վերջինը: 19.10.2017, 22:57
  2. Ինչպե՞ս բարձրացնել կրթության որակը հանրակրթական դպրոցներում
    Հեղինակ՝ Գարեգին Քարհանյան, բաժին` Տնօրենների անկյուն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 13.06.2017, 16:28
  3. Ինչպե՞ս բարձրացնել պատմության դասի արդյունավետությունը
    Հեղինակ՝ Թելունց, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 16.02.2017, 21:50
  4. Ինչպե՞ս դպրոցական կայքը դարձնել հետաքրքիր, պիտանի
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.06.2011, 17:57
  5. Ինչո՞ւ, ինչպե՞ս և ինչի՞ համար
    Հեղինակ՝ ՋուլիետաՊ, բաժին` Թղթակցում են աշակերտները (15.09.2010 - 15.11.2010)
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.11.2010, 17:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները