+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Ինչպես կազմակերպել առաջին ծնողական ժողովը

  1. #1
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    1

    Ինչպես կազմակերպել առաջին ծնողական ժողովը

    Ծնողների և դպրոցի համագործակցության գլխավոր ձևերից են ծնողական ժողովները : Ծնողական ժողովների ժամանակ հանդիպում են ուսումնական գործընթացին մասնակցող երկու կողմերը ՝ մանկավարժներն ու ծնողները , որպեսզի լսեն միմյանց և քննարկեն երեխաներին վերաբերվող հիմնական խնդիրները : Երեխաների հետ աշխատանքում լավագույն արդյունքների հասնելու համար պետք է նախ ճանաչել նրան : Իսկ երեխային լավ ճանաչելու համար պետք ՝ բարձր մակարդակի վրա գտնվի ուսուցիչ – ծնող – աշակերտ կապը : Երեխային լավ ճանաչելու համար կարևոր է երեխայի մասին տեղեկություն իմանալ ծնողից : Այդ իսկ պատճառով շատ կարևոր է առաջին դասարանի առաջին ծնողական ժողովը :Առաջին ծնողական ժողովի ժամանակ նախ պետք է ներկայանա ուսուցիչը , պատմի իր և իր անցած ուղու մասին : Ապա ուսուցիչն առաջարկում է ներկայանան ծնողները , պատմեն իրենց ընտանիքի և երեխաների մասին :
    Հայտնի է , որ ով գիտի կարևոր տեղեկություններ երեխայի մասին նա էլ տիրապետում է դաստիարակչական իրավիճակին : Երեխայի մասին տեղեկությունները շատ կարևոր են ուսուցչի աշխատանքում , քանզի երեխային միայն ճանաչելով կարելի է ճիշտ որոշումներ ընդունել և ընտրել մանկավարժական ճիշտ մոտեցում երեխայի դաստիարակության հարցում : Այս առումով առաջին ծնողական ժողովին նպատակահարմար եմ գտնում ծնողներին տալ նախապես մշակված հարցաթերթիկ : Եվ այդ հարցաթերթիկը լրացնելու համար կարևոր է ծնողի անկեղծությունը : Իսկ անկեղծ պատասխանելու համար նախ պետք է ուսուցիչը վստահություն ներշնչի ծնողների մեջ : Ծնողների հետ համագործակցության ու լավ հարաբերությունների համար պետք չէ տեղ տալ ձևականությանը , այլ պետք է լինի մարդկային անմիջական շփում :
    Ստորև ներկայացնում եմ ծանոթության հարցաթերթիկի նմուշ .
    Հարցաթերթիկ
    1 . ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    Աշակերտի ազգանունը , անունը , հայրանունը
    2 . ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    հասցեն , հեռախոսը
    3 . Ծնողները՝
    ա . հայրը՝ ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    ազգանունը , անունը , հայրանունը , կրթությունը , մասնագիտությունը
    ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    աշխատանքի վայրը , հեռախոսի համարը , անձնագրի տվյալները
    բ .մայրը՝ --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- ազգանունը , անունը , հայրանունը , կրթությունը , մասնագիտությունը
    ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    աշխատանքի վայրը , հեռախոսի համարը , անձնագրի տվյալները
    4 . Ընտանիքը կազմված է __________ հոգուց :
    5 . Երեխան ընտանիքի անդամներից ու՞մ հետ է ավելի շատ կապված :
    ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    6 . Մանկապարտեզ , քոլեջ կամ նախակրթարան հաճախե՞լ է , թե՞ ոչ :
    ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    7 . Ի՞նչ հակումներ ունի ձեր երեխան :
    ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    8 . Ի՞նչ հիվանդություններ է ապրել :
    ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    9 . Ո՞ր տարիքում է սկսել խոսել :
    ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    10 . Երեխայի բնավորության դրական և բացասական գծերը :
    --------------------------------------------------------------------------------------------------------------------------- ------------------------------------------
    11 . Ձեր երեխան տանն առանձին անկյուն ունի ՞ : ----------------------------------------------------------------------------------
    12 . Ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել ձեր երեխային 4 տարի հետո՝ տարրական դասարանի ավարտին :
    ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    13 . Ի՞նչ հարց կցանկանայիք քննարկել :
    ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    -------------------------------------------------------------------------------------------------------------------------
    Ուսումնադաստիարակչական աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար շատ կարևոր է , որ ուսուցիչը ներկայացնի դպրոցի ներքին կարգապահական կանոնները , երեխաների , ծնողների իրավունքներն ու պարտականությունները : Ուսուցիչը պետք է նաև խոսի երեխայի դպրոցական համազգեստի , սանիտարահիգիենիկ վիճակի , պահանջվող գրենական պիտույքների , օրվա ռեժիմի մասին :
    Ծնողներին փոքր-ինչ ծանոթանալուց հետո ակտիվ ծնողներն իրենց ցանկությամբ և ուսուցչի համաձայնությամբ կընտրվեն ծնողական կոմիտեի նախագահ և անդամներ :

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (14.06.2017), grigqrist (Երեկ), Անգին Ասլանյան (13.06.2017), Աստղիկ Մարկոսյան (14.06.2017), Իրինա Մարգարյան (13.06.2017), Լուսինէ Ավագյան (14.06.2017), Նունե Մարգարյան (14.06.2017), Օլգա Հայրապետյան (16.06.2017), Parandzem (13.06.2017)

  3. #2
    Մոդերատոր Անգին Ասլանյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2017
    Հասցե
    Արզնի
    Գրառումներ
    114
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալություն այս թեման բարձրացնելու համար, կարծում եմ շատ կարևոր է, քանի որ ծնող - դպրոց հարաբերությունների կազմակերպման հարցում անհրաժեշտ է ծնողական ժողովների կազմակերպումը։

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (14.06.2017), grigqrist (Երեկ), Վիոլետա Կոստանդյան (13.06.2017), Աստղիկ Մարկոսյան (14.06.2017), Իրինա Մարգարյան (13.06.2017), Լուսինէ Ավագյան (14.06.2017), Rosi (13.06.2017)

  5. #3
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան is on a distinguished road Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    33
    Գրառումներ
    225
    Հեղինակության աստիճան
    1
    Իրականում հենց առաջին ծնողական ժողովն է պատկերացում տալիս ծնողին ուսուցիչների մասին, եթե տպավորված են լինում , ուրեմն իրենց երեխաներին անվերապահորեն կվստահեն ուսուցչին։

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (13.06.2017), Gayane Lachinyan (14.06.2017), grigqrist (Երեկ), Վիոլետա Կոստանդյան (13.06.2017), Թեհմինե Սահակյան (14.06.2017), Լուսինէ Ավագյան (14.06.2017), Նունե Մարգարյան (14.06.2017), Օլգա Հայրապետյան (14.06.2017), Rosi (13.06.2017)

  7. #4
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Անգին շնորհակալ եմ թեման գնահատելու համար:Իհարկե շատ կարևոր է դպրոց- ծնող և ծնող-դպրոց փոխհարաբերությունը, որի առաջին նախապայմանը ծնողական ժողովն է :

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    grigqrist (Երեկ), Լուսինէ Ավագյան (14.06.2017), Նունե Մարգարյան (14.06.2017)

  9. #5
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    1
    Իրինա ջան Դուք ճիշտ եք : Շատ կարևոր է նաև , որպեսզի ուսուցիչը երեխայի մասին տեղեկություն ստանա ծնողից :Եվ ինչպես վերը նշվեց երեխայի մասին տեղեկությունները շատ կարևոր են ուսուցչի աշխատանքում , քանզի երեխային միայն ճանաչելով կարելի է ճիշտ որոշումներ ընդունել և ընտրել մանկավարժական ճիշտ մոտեցում երեխայի դաստիարակության հարցում :

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր anahitgeorgyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2016
    Հասցե
    քաղաք Աբովյան
    Գրառումներ
    105
    Հեղինակության աստիճան
    1
    Վիոլետա ջան, ծնողական ծողավներ անցկացնելը նույնքան դժվար է, որքան դասերը, քանի որ դա հանդիպում է երկու կողմերի՝ մանկավարժների ու ծնողների: Նրանք պետք է լսեն միմյանց և քննարկեն երրորդ կողմի՝ երեխաների հիմնական խնդիրները: Ժողովին նույնպես պետք է նախապես պատրաստվել, ինչպես դասին:Համաձայն եմ, որ ժողովի անցկացման մեթոդիկան կարող է տպավորություն գործել ծնողների վրա:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (14.06.2017), grigqrist (Երեկ), Վիոլետա Կոստանդյան (13.06.2017)

  13. #7
    Մոդերատոր anahitgeorgyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2016
    Հասցե
    քաղաք Աբովյան
    Գրառումներ
    105
    Հեղինակության աստիճան
    1
    Իմ կողմից կարող եմ ավելացնել, որ ծնողական ժողավները լինում են կազմակերպչական, թեմատիկ, համադպրոցական և դասարանական, ամփոփիչ: Վիոլետա ջան, ձեր բերված մեթոդը օգտակար կլինի ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ուսուցիչներին:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    1
    Անահիտ ջան շատ եմ կարևորում առաջին ծնողական ժողովը, որովհետև այստեղ է ծնողն առաջին կարծիքը կազմում ուսուցչի և դպրոցի մասին : Եվ այստեղ է ուսուցիչն առաջին տեղեկությունը ստանում երեխայի մասին,այն էլ երեխային ամենալավ ճանաչող մարդուց՝ ծնողից :

  16. #9
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan is on a distinguished road Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    114
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ առաջին ծնողական ժողովին շատ կարևոր է ծնողներին ծանոթացնել իրենց ու աշակերտների իրավունքներին ու պարտականություններին, անհրաժեշտության դեպքու կատարել պարզաբանումներ:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  18. #10
    Մասնակից Նունե Մարգարյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    65
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Վիոլետա, շատ կարևոր է առավելապես դասվարի համար քո կողմից առաջարկած նյութը , քանի որ քանակով մեծ դասարան ճանաչելը դժվար է:Իսկ դա անհրաժեշտ է հետագա աշխատանքը պլանավորելու ,երեխաների հետ աշխատելու համար:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Ինչպես հետաքրքիր դարձնել պատմության դասավանդումը
    Հեղինակ՝ Parandzem, բաժին` Ուսումնամեթոդական նյութեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.06.2017, 20:21
  2. Ինչպես կազմակերպել հեռավար ուսուցման դասընթացներ
    Հեղինակ՝ torosian, բաժին` Դպրոց Կենտրոնների միություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.05.2017, 21:40
  3. Ինչպես դասը դարձնել հետաքրքիր:
    Հեղինակ՝ Liana Avagyan, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 24.03.2017, 21:03
  4. Ինչպես տեղադրել տեսանյութ
    Հեղինակ՝ alvanqalvanq, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2017, 13:13
  5. Ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.04.2012, 23:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները