+ Կատարել գրառում
Էջ 35 35-ից ԱռաջինԱռաջին ... 25 33 34 35
Ցույց են տրվում 341 համարից մինչև 342 համարի արդյունքները՝ ընդհանուր 342 հատից

Թեմա: Ուսուցչի ձայնը

  1. #341
    Ավագ մասնակից Anush Avetisyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Սթար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա այդպիսի կարծիք,թե ուսուցիչն անպաշտպան ու խեղճ է,բայց եկեք հնարավորինս խուսափենք նման մակդիրներից,քանզի ինչքան շատ կրկնենք,այնքան ավելի կհաստատենք ասվածը:Իսկ ես չեմ ուզում,որ մեզ այդպես ճանաչեն:
    Եթե ուսուցիչն անպաշտպան է ու խեղճ, դա նրան իրավունք չի վերապահում դպրոցում <<վարսավիրություն>> անել: Եվ,ընդհանրապես, դա ինչ պատժի ձև է 4-րդ դասարանի երեխայի համար: Չէ որ երեխան ունի ծնող, որն էլ պատասխանատու է իր երեխայի հագուկապի, արտաքին մաքրության համար:
    Իսկ ուսուցչին կարելի էր աշխատանքը շարունակելու հնարավորություն տալ:
    Անկախ ամեն ինչից, լավ ու բարի օրինակ ծառայենք բոլորին:
    Վերջին խմբագրող՝ Anush Avetisyan: 01.10.2011, 23:13:

  2. #342
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    3
    Ձեզ եմ ներկայացնում մի մտահոգություն` գրված ուսուցչի կողմից,
    ով նախընտրեց խոսել, բայց մնալ անհայտ:
    Հարգելով հեղինակի ընտրությունը և իրավունքը` տեղադրում եմ ակնարկը`
    առանց նրա անվան և ազգանվան:


    ՀԱՆԳԻ՛ՍՏ ԹՈՂԵՔ ՈՒՍՈՒՑՉԻՆ

    Այո՛, հանգիստ թողե՛ք ուսուցչին, խնդրում ենք, պահանջում:
    Այսօր չկա ավելի պարտաճանաչ, պատասխանատու, գիտակից, կիրթ, համբերատար... և այլ դրական հատկանիշներով օժտված մարդ, քան` ուսուցիչը:
    Այսօր ավելի մեծ նվիրումով և ինքնասպառումով աշխատող չկա, ուսուցչից բացի:
    Եվ եթե մեր հանրապետությունում բոլոր պաշտոնյաներն աշխատեին այնպես անձնվիրաբար, ինչպես ուսուցիչը, բնականաբար, մի քանի անգամ կշահեր մեր երկիրը:
    Դպրոցը մուրացկանության վայր չէ, ոչ էլ ուսուցիչները` մուրացիկներ: Կրկնակի, երբեմն մի քանի անգամ ավել աճող գների պայմաններում մի քանի տոկոսով ուսուցչի աշխատավարձը իբր բարձրացնելով` ոչ մեկին իրավունք չի վերապահվում ցեխ շպրտել ուսուցչի երեսին:
    Ոչ մի ուսուցիչ (կյանքն առանց բարդությունների չի լինում) կարոտ չէ էժանագին խանութներից գնված նվերներին և ոչ էլ աշակերտներից հավաքված այդ 100 դրամներին: Ուսուցիչն ամիսներով աշխատել է անգամ առանց աշխատավարձի` կիսասոված, խղճուկ հագուկապով, սակայն և ոչ մի օր դպրոցը թափուր չի մնացել Ազգային ժողովի դահլիճների նման: Երբեմն արել է ավելին դպրոցի համար, քան սեփական երեխաների և ընտանիքի:
    Այսօր նրանք, որոնք ուսուցչի 1 ամսվա` այդքան չափազանցված աշխատավարձը 1 վայրկյանում կմսխեն` առանց <<օ՜ֆ>> անգամ ասելու, մրոտում են ուսուցչի հեղինակությունը թե՛ աշակերտների, թե՛ նրանց ընտանիքների, թե՛ ամբողջ հասարակության առջև:
    Ոչ մի ուսուցիչ աշակերտին հացից չի զրկում` ավտոմեքենա, եռահարկ ու քառահարկ սեփական տուն ունենալու համար: Ոչ մի ուսուցիչ այդքան տառապանքով վաստակած խղճուկ գումարով միայն իր անձն այս պայմաններում ապահովել չի կարող: <<Կուշտը սովածի համար մանր է բրդում>>,- ճիշտ է ասում ժողովուրդը:
    Բարեկեցիկ կյանքի արժանի է նաև ուսուցիչը, իսկ այսօր քանի՞ ուաուցիչ ունի առողջություն, քանի՞սը հնարավորություն ունի արձակուրդներն անցկացնել հանգստյան տներում կամ առողջարաններում, եթե ամենուր <<կատաղած>> գներ են, լսելիս անգամ սարսռում ես: Իսկ ովքե՞ր են օգտվում դրանցից: Իհա՜րկե նրանք, որոնց երեխաներին նույնպես կրթում ու դաստիարակում է այսօրվա Մանկավարժը:
    Հարգարժան պետակա՛ն այրեր, հանգի՛ստ թողեք ուսուցչին, առանց այն էլ նրա հոգին խիստ անհանգիստ է: Մի՛ վիրավորեք ու մի՛վրդովեք նրա` առանց այն էլ գոյության պայքարում արդեն վիրավորված ինքնասիրությունը:

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սուսննա Մ (11.01.2012), Իրինա (30.11.2011), petros59 (30.11.2011), Susanna37 (20.02.2012), YERKCHOT (04.12.2011)

+ Կատարել գրառում
Էջ 35 35-ից ԱռաջինԱռաջին ... 25 33 34 35

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները