Հարգելի Արմինե խելքը ի՞մչ կապ ունի անպաշտպան լինելու կամ չլինելու հետ: Թե՞ բերեմ տասնյակ օրինակներ, երբ խելացի մարդիկ անպաշպան լինելու հետևանքով կործանվել են և հակառակըմ, քո իմացաց տխմարը պաշտպանված լինելով ...:
Հարգելի Արմինե խելքը ի՞մչ կապ ունի անպաշտպան լինելու կամ չլինելու հետ: Թե՞ բերեմ տասնյակ օրինակներ, երբ խելացի մարդիկ անպաշպան լինելու հետևանքով կործանվել են և հակառակըմ, քո իմացաց տխմարը պաշտպանված լինելով ...:
Պետրոս ջան, ես չգիտեմ, որ կործանման մասին ես խոսում դու, բայց ես տխմար ուսուցիչ դեռ չեմ տեսել...
Այստեղ մենք խոսում ենք ուսուցիչների մասին, ոչ թե գլոբալ երեւույթների մասին:
Քո նշած բաները բոլոր հասարակարգերում էլ եղել է, դուք նորություն չեք ասում:
Եթե կարող ես ՄԱՓԻԱ-յի դեմ պայքարել, ՍԿՍԵՆՔ , ես քեզ հետ եմ:
Վերջին խմբագրող՝ Արմինե Ստեփանյան: 10.07.2010, 22:38:
Վանաձորի թիվ 21 դպրոց, կազմակերպիչ
Հարմոնիա հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի շրջանավարտ
Greggreg7 (10.07.2010)
Արմինե Ստեփանյան (11.07.2010)
Hasmik H. (10.07.2010)
Վերջին խմբագրող՝ Արմինե Ստեփանյան: 11.07.2010, 00:13:
Վանաձորի թիվ 21 դպրոց, կազմակերպիչ
Հարմոնիա հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի շրջանավարտ
Լիզա ջան, ուրախ եմ և ողջունում եմ քեզ և քո նախաձեռնությունը` կապված բաց նամակի հետ...դա ճիշտ և նպատակային քայլ կլինի և մեծ սիրով կմասնակցեմ բոլոր քննարկումներին:
Որպես թեմայի վերնագիր, որը ֆորումում դեռևս չի օգտագործվել առաջարկում եմ մոտավոր- աբստրակտ ` <Մանկավարժի ձայնը...> Ինչ կարծիքի եք?![]()
manush (13.07.2010)
Նարինե ջան, լավ վերնագիր է
"Ես 40 տարվա մանկավարժ չեմ", բայց հասկացել եմ մի պարզ ճշմարտություն, ուսուցչի հիմնական խնդիրներն սկսվեցին այն օրվանից, երբ դպրոցներն սկսեցին վճարվել, ներեցեք արտահայտությանս` "աշակերտի գլխաքանակով": Մի մեծ ցատկով որակից անցում կատարեցինք քանակի
Ցանկացած խնդիր ուսուցչի անպաշտպան լինելու կամ խեղճ լինելու հետ կապված, եթե խորն սկսում ես մտածել, տանում է հենց նրան, որ ուսուցչի աշխատանք ունենալ կամ չունենալը, էլ չեմ խոսում աշխատավարձի ցածր կամ բարձր լինելուց, ուղղակիորեն կախված է աշակերտի թվից: Իմ կարծիքով հենց այդ կախվածությունն է ընկճում ուսուցչին ու ստիպում գնահատելուց առաջ մի լավ միտք անել. հնարավոր է ծնողը դրա պատճառով հանի երեխային ու տանի կողքի դպրոցը, ինչը կբերի կոնֆլիկտի դպրոցի ղեկավարության հետ: Եկեք համաձայնենք, որ դա շատ տարածված շանտաժի ձև է ծնողի կամ աշակերտի կողմից, իրականում գործում է և դառնում շատ ուսուցիչների ընկճման ու հիասթափության պատճառ:
Վերջին խմբագրող՝ Մանոն: 13.07.2010, 12:13:
Մ. Արզումանյան
Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
Լոռու մարզի համակարգող
manush (13.07.2010), Mkhitaryan (15.07.2010), Rita-Vanadzor28 (20.08.2010)
Մասնակիցները թեմաների վերնագրերը փոխել չեն կարող:
Քանի որ կա վերնագիրը փոխելու Ձեր համաձայնությունը, հաշվի առնելով Նարինեի առաջարկն ու դրան այլոց համաձայնությունները, թեմայի վերնագիրը «Ուսուցիչը մեր հասարակության ամենախեղճ ու անպաշտպան խավն է» տարբերակից փոխում եմ առավել ընդգրկումն «Ուսուցչի ձայնը» տարբերակով, առաջարկելով թեմայում քննարկել ուսուցիչներին հուզող բոլոր խնդիրները:
հ.գ. Իմ մականունը կարդացվում է «Չուկ», թեև դա անգլերենի կանոններին հակասում է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Մանոն (13.07.2010)
Սիրելի ֆորում, սկսենք մեր վիրտուալ դիմումը կառավարությանը` կետերով, խնդրում եմ մասնակցել հետո կխմբագրենք.
1.Բարձրացնել ուսուցչի աշխատավարձը 3 անգամ
2.Դադարեցնել աշակերտ-տեղով ֆինանսավորման խայտառակ ձևը
3.Դրույքաչափը իջեցնել 18 ժամ
4.Պակասեցնել դասարանների խտությունը 15 աշակերտ
Հա, գիտեմ, հիմա ժպտում ու մտածում եք, որ իմ մոտ ինչ որ բան այն չէ... ՈՒՏՈՊԻԱ է... է հա, էլ ուրիշ կետեր կան? բերեք մեր վիրտուալ համայնքով գոնե մի անգամ ազնիվ լինենք ինքներս մեր նկատմամբ
* Լ *
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ