+ Կատարել գրառում
Էջ 1 35-ից 1 2 3 11 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 342 հատից

Թեմա: Ուսուցչի ձայնը

  1. #1
    Ավագ մասնակից Liza is on a distinguished road Liza-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.07.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    127
    Հեղինակության աստիճան
    2

    Զարմանալի Ուսուցչի ձայնը

    Ուսուցիչը մեր հասարակության ամենախեղճ ու անպաշտպան խավն է
    Ինչու չենք խոսում այդ մասին?

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit_87 (21.10.2010), Greggreg7 (07.07.2010), Hassmik (18.08.2011), marieta (03.12.2011)

  3. #2
    Junior Member Greggreg7 is on a distinguished road Greggreg7-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2010
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Էս ինչ պատվերով համերգ է... կրթական ֆորում է, ուսուցչի հոգսերը թողած անեկդոտ ու աֆորիզմ են երգում: ԼԻզա ջան, երևի ոչ մի գրառում էլ չլինի քո բացած թեմայում, մարդիկ վախենում են իրենց շղթաները կորցնել...

  4. #3
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Greggreg7-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ պատվերով համերգ է... կրթական ֆորում է, ուսուցչի հոգսերը թողած անեկդոտ ու աֆորիզմ են երգում: ԼԻզա ջան, երևի ոչ մի գրառում էլ չլինի քո բացած թեմայում, մարդիկ վախենում են իրենց շղթաները կորցնել...
    Հարգելի Greggreg7, խորհուրդ կտայի հապճեպ ու հընթացս սխալ գնահատականներ հնչեցնելու փոխարեն ուսումնասիրել ֆորումն ու տեսնել, որ բացի Ձեր նշած անեկդոտների ու աֆորիզմների թեմաներից կան նաև այլ թեմաներ, որոնցում մարդիկ ազատ քննարկում են կրթական համակարգի հոգսերը, խնդիրները, քննադատում ու գնահատականներ հնչեցնում: Իսկ եթե առկա քննարկումների քանակը չի բավարում, ապա հիշեցնեմ, որ ֆորումները ազատ հարթակներ են, ու նման, թեմայից դուրս ու ֆորումներում անիմաստ համարվող գրառումների փոխարեն կարող եք մասնակցել այդ քննարկումներին ու գնահատականներ հնչեցնել ոչ թե թեմաների քննարկումների, այլ կրթական խնդիրների մասին:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  5. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gago (07.07.2010), n1vau (24.07.2010), Արեգ (07.07.2010), Արմեն (07.07.2010), Արմինե Ստեփանյան (10.07.2010), Լիլիթ (11.07.2010), Մանոն (07.07.2010), Հասմիկ13 (01.07.2011), Rita-Vanadzor28 (20.08.2010)

  6. #4
    Junior Member Greggreg7 is on a distinguished road Greggreg7-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2010
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Ազատ քննարկում են կրթական համակարգի հոգսերը??? Կրթական համալիրի համար առաջի հոգսը ուսուցչի թշվառ ու հեղինակազրկված գոյության հարցն է, որը ուղղակիորեն կապված է նրա չնչին աշխատավարձի հետ, ինչու եք այդ մասին լռում...

  7. #5
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Greggreg7-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազատ քննարկում են կրթական համակարգի հոգսերը??? Կրթական համալիրի համար առաջի հոգսը ուսուցչի թշվառ ու հեղինակազրկված գոյության հարցն է, որը ուղղակիորեն կապված է նրա չնչին աշխատավարձի հետ, ինչու եք այդ մասին լռում...
    Հարգելի բարեկամ, մեր այս ֆորումը բացվել է սույն թվականի մայիսի 7–ին, իսկ այս թեման՝ ընդամենը չորս օր առաջ՝ հուլիսի 3–ին։
    Liza-ն, որքանով ես հասկացա, այս թեման ստեղծեց որպես տարամաբանական շարունակություն մեկ այլ շատ կարևոր թեմայի, այն է՝ «Ավագ դպրոցի առավելությունները» (http://forum.armedu.am/showthread.php/58): Մասնավորապես այս թեմայում տնօրենները, ուսուցիչները ծավալել են օգտակար և կարևոր քննարկում, առաջարկել են լուրջ մասնագիտական լուծումներ (շուրջ 50 գրառումներ)։
    Հարգելի Greggreg7, տեղեկացնեմ, որ մինչ այս ֆորումը մենք «Հայկական կրթական միջավայր» պորտալում ունեինք բավականին մեծ ֆորում՝ 154 թեմաներով՝ http://armedu.am/arm/virtual.php?sec...um_id=-1&p=1։ Ասեմ, որ այստեղ էլ տարբեր լուրջ կրթական հարցեր քննարկող թեմաների հարևանությամբ կային նաև Ձեր նշած ժամանցային թեմաները (խաղեր, հումոր, շնորհավորանք)։
    Եկեք հաշվի առնենք, որ կրթության ոլորտի պատասխանատուներն էլ, կրթական հասարակության անդամներն (տնօրեն, ուսուցիչ, աշակերտ, ծնող և այլն) էլ վիրտուալ հանգստի, ժամանցի կարիք ունեն։
    Հույսով եմ, որ կթերթեք մեր ֆորումի բոլոր բաժինները, Ձեզ հետաքրքրող թեմաներում կներկայացնեք Ձեր տեսակետը, առաջարկները, նաև քննադատությունը, կդառնաք մեր լավ ու սրտացավ բարեկամը։
    Վերջին խմբագրող՝ manush: 07.07.2010, 11:15:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.07.2010), Արա (07.07.2010), Արեգ (07.07.2010), Արմինե Ստեփանյան (10.07.2010), Իրինա (07.07.2010), Լիլիթ (11.07.2010), Rita-Vanadzor28 (20.08.2010)

  9. #6
    Ավագ մասնակից Իրինա is on a distinguished road Իրինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    ԼՂՀ ք. Ստեփանակերտ
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի Greggreg7 : Իմ կարծիքով այս ֆորումը կրթական ֆորում է: Այստեղ իրար հետ շփվում են կրթված մարդիկ, որոնք հարգում են իրար: Եթե մենք մեզ չհարգենք, չեն հարգի և աշակերտները: Ինչու՞ ենք թշվառ և հեղինակազրկված: Բացի դրանից կարելի էր ներկայանալ, ծանոթանալ և ընկերանալ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (08.07.2010), Marine (24.07.2010)

  11. #7
    Ավագ մասնակից Արեգ is on a distinguished road Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Գրառումներ
    243
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Liza-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցիչը մեր հասարակության ամենախեղճ ու անպաշտպան խավն է
    Ինչու չենք խոսում այդ մասին?

    Հարգելիս, եթե քո կարծիքով ուսուցիչը մեր հասարակության ամենախեղճ ու անպաշտպան խավն է, ու եթե դուք ուսուցիչ եք, ապա ի՞նչ եք սովորեցնում երեխաներին ... բողոքել ու փնթփնթալ կառավարության դեմ...
    Ուսուցիչը ինքը պետք է այնքան բարձր գտնվի, որ անգամ ամենափոքր դժվարության դեպքում հոգի տա երեխաներին, սովորեցնի ճշմարիտ պայքարել:
    Ոչ թե ցույց տա, թե իբր ուսուցիչը հասարակության ամենախեղճ ու անպաշտպան խավն է:
    Ես ձեզ չեմ հասկանում, դա ի՞նչ անհեթեթ թեմա է:
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (30.07.2010), Gago (07.07.2010), Hasmik (27.07.2010), Marine (24.07.2010), n1vau (24.07.2010), Արմինե Ստեփանյան (10.07.2010), petros59 (13.12.2010), Rita-Vanadzor28 (20.08.2010)

  13. #8
    Junior Member Greggreg7 is on a distinguished road Greggreg7-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2010
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Անհեթեթ թեմա է ??? Դե ուրեմն շատ լավ է անում կառավարությունը` 35-40 հազ դրամով երջանկացնելով ՈՒսուցիչներին: Ես այս երկրի մտավորականն եմ, որը դիպլոմը և գիտելիքները խնամքով թաքցրել է և ուրիշ աշխատանք է անում, զուգահեռ հետաքրքրվելով ՀՀ-ից հեռանալու տարբերակների մասին: Հաջողություն ձեզ...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Liza (08.07.2010)

  15. #9
    Ավագ մասնակից Արեգ is on a distinguished road Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Գրառումներ
    243
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Greggreg7-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհեթեթ թեմա է ??? Դե ուրեմն շատ լավ է անում կառավարությունը` 35-40 հազ դրամով երջանկացնելով ՈՒսուցիչներին: Ես այս երկրի մտավորականն եմ, որը դիպլոմը և գիտելիքները խնամքով թաքցրել է և ուրիշ աշխատանք է անում, զուգահեռ հետաքրքրվելով ՀՀ-ից հեռանալու տարբերակների մասին: Հաջողություն ձեզ...
    Բայց խոսքը այսօրվա ուսուցչի մասին է, որից էլ կախված է սերունդի զարգացումը:
    Եթե ինչ-ինչ հանգամանքներից չի ստացվել աշխատանքը, դա չի նշանակում, որ ուսուցիչը ամենախեղճ խավն է:
    Բոլոր ժամանակներում էլ մտավորականը եղել է քիչ վարձատրվող, բայց արժանապատիվ:
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (30.09.2010), Gago (07.07.2010), Marine (24.07.2010), Արմինե Ստեփանյան (10.07.2010)

  17. #10
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3
    Հաջողություն:

+ Կատարել գրառում
Էջ 1 35-ից 1 2 3 11 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները