+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 96 հատից

Թեմա: Հայոց լեզուն` հայրենագիտության հիմքում

  1. #1
    Մոդերատոր Սարգսյան Ծովինար is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2017
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    1

    Հայոց լեզուն` հայրենագիտության հիմքում

    Հարգելի' խմբակիցներ, այսօր առավել, քան երբևէ խնդիր է առաջանում հանրակրթական դպրոցներում բարձրացնել «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդման որակը:
    Այսօր, երբ արդի աշխարհը գլոբալիզացիայի ուղին է բռնել, երբ գերտերությունները զանազան ազգակործան մարտահրավերներ են նետում, երբ հայ աշակերտը իր ընկերոջ հետ շփվում է լատինատառ հայերենով, երբ անկում է ապրում սերը ընթերցանության նկատմամբ և աճում է անգրագիտությունը, մենք ավելի պարտավորված ենք զգում մատաղ սերնդին հասու դարձնել, որ ամենակարևորը մայրենի լեզվի լավ իմացությունն ու դրա պահպանումն է:

    Հարգելի' կոլեգաներ, եկեք քննարկենք այն մոտեցումները, մեթոդներն ու սկզբունքները, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն այս առարկաների ուսուցումը:
    Վերջին խմբագրող՝ Սարգսյան Ծովինար: 23.06.2017, 19:14:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Angela Ma8garyan (01.06.2017), grigqrist (02.06.2017), Mariamsargsyan (02.06.2017), Ալվարդ_Մ (01.06.2017), Գայանե Սիմոնյան (01.06.2017), Թեհմինե Սահակյան (09.06.2017), Իրինա Մարգարյան (01.06.2017), Նունե Մարգարյան (05.06.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.06.2017), Parandzem (10.06.2017)

  3. #2
    մասնագետ Angela Ma8garyan is on a distinguished road Angela Ma8garyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2016
    Հասցե
    ք. Աբովյան 3 րդ միկրո 15շենք 39 բն
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Ծովինար, կարծում եմ մայրենիի պատշաճ իմացությունը կխթանի նաև մյուս առարկաներից գիտելիքների ձեռքբերմանը: Այս առումով իսկապես հրատապ է այդ առարկաների դասավանդման որակի բարձրացման հարցը:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Սարգսյան Ծովինար is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2017
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալություն արձագանքի համար, հարգելի' Անժելա: Հարցը հրատապ է ու առաջնային: Որովհետև լեզուն ոչ միայն խոսք է, այլև մտածողություն: Անհատը որքան ճիշտ է կառուցում խոսքը, այնքան ճիշտ է մտածում: Խոսքը մտքի հայելին է, իսկ ճիշտ խոսքի կառուցման բանալին միակը` մայրենի լեզվի լավ իմացությունը: Ահա թե ինչու հայոց լեզվի դասավանդման որակը կարևոր է գիտության բոլոր ասպարեզների համար:
    Վերջին խմբագրող՝ Սարգսյան Ծովինար: 14.06.2017, 21:10:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Angela Ma8garyan (01.06.2017), Ալվարդ_Մ (01.06.2017), Գայանե Սիմոնյան (01.06.2017), Իրինա Մարգարյան (01.06.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.06.2017), Parandzem (10.06.2017)

  7. #4
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան is on a distinguished road Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    33
    Գրառումներ
    269
    Հեղինակության աստիճան
    1
    Ուսուցիչն ինքը պետք է խստապահանջ լինի իր նկատմամբ, անընդհատ ինքնակրթվի, նպաստում է նաև փորձի փոխանակումը, որը ցավոք, մեզանում չկա։ Ինչ հասարակական կազմակերպություններ ասես կան, բայց չեն կազմակերպվում կրթական հասանելի գիտաժողովներ, մակարդակով վերապատրաստումներ, որտեղ իրոք կհամալրենք մեր գիտելիքները։

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    մասնագետ Angela Ma8garyan is on a distinguished road Angela Ma8garyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2016
    Հասցե
    ք. Աբովյան 3 րդ միկրո 15շենք 39 բն
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Ցավալի է, բայց փաստ է, որ ներկայումս մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնած: Մեր աշակերտները դժվարանում են գրագետ խոսք կառուցել , ընկալել կարդացած նախադասության իմաստը: Սա լուրջ խոչընդոտ է ուսուցման գործընթացը կազմակերպելու համար: Հատկապես, անգլերեն դասավանդելիս հայոց լեզվի չիմացությունը բավականին դանդաղեցնում է ուսումնական գործընթացը: Ուստյ , հարգելի Ծովինար, ինձ համար հետաքրքիր կլինի այս թեմայի քննարկումը:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (01.06.2017), Սարգսյան Ծովինար (01.06.2017), Ալվարդ_Մ (01.06.2017), Գայանե Սիմոնյան (01.06.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.06.2017), Parandzem (25.06.2017)

  11. #6
    Մոդերատոր Սարգսյան Ծովինար is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2017
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալություն: Մենք էլ հաճախ այլ առարկաներ դասավանդող ուսուցիչներից հաճախ ենք լսում, որ երեխան չի կարողանում սահուն կարդալ, ճիշտ վերարտադրել կարդացածը, գրագետ գրել և այլն: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ լեզվի ուսուցումը պիտի կարևորվի առաջնահերթորեն:
    Վերջին խմբագրող՝ Սարգսյան Ծովինար: 14.06.2017, 21:11:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Սարգսյան Ծովինար is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2017
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Իրինա Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցիչն ինքը պետք է խստապահանջ լինի իր նկատմամբ, անընդհատ ինքնակրթվի, նպաստում է նաև փորձի փոխանակումը, որը ցավոք, մեզանում չկա։ Ինչ հասարակական կազմակերպություններ ասես կան, բայց չեն կազմակերպվում կրթական հասանելի գիտաժողովներ, մակարդակով վերապատրաստումներ, որտեղ իրոք կհամալրենք մեր գիտելիքները։
    Հարգելի' Իրինա, ուսուցչի ինքնակրթվելու ձգտումը շատ և շատ կարևոր եմ համարում դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու ճանապարհին քչով բավարարվող, չզարգացող ուսուցիչը չի կարող աշակերտի մեջ վառել զարգանալու, առաջ գնալու կրակը: Իսկ որոկյալ վերապատրաստումների, սեմինար-պարապմունքների, կիրառվող օրինակելի փորձի փոխանակման կարիք իրոք զգացվում է:

    Ուսուցիչը պետք է խոր ու կայուն գիտելիքներ տա մայրենի լեզվից, աշակերտի մեջ ներարկի մեր լեզվի գեղեցկությունը, ուժն ու նրբությունը, կարողանա նրա ձեռքը տալ գրականությունն զգալու, ընկալելու կախարդական բանալին:
    Վերջին խմբագրող՝ Սարգսյան Ծովինար: 14.06.2017, 21:14:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Սարգսյան Ծովինար is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2017
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    1
    Աշակերտի ներուժի բացահայտմանն ու զարգացմանն է ուղղված նաև այսօր պրոպագանդվող իննովացիոն, պրոբլեմային և զարգացնող ուսուցումը, որը հակադրվում է ուսուցման ավանդական եղանակին: Սակայն ես գտնում եմ, որ սրանք պետք չի հակադրել միմյանց, այլ` համադրել:
    Վերջին խմբագրող՝ Սարգսյան Ծովինար: 14.06.2017, 17:29:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (01.06.2017), Ալվարդ_Մ (01.06.2017), Իրինա Մարգարյան (01.06.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.06.2017)

  17. #9
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    282
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Սարգսյան Ծովինար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի խմբակիցներ, այսօր առավել,քան երբևէ խնդիր է առաջանում հանրակրթական դպրոցներում բարձրացնել <<Հայոց լեզու>> և <<Հայ գրականություն>> առարկաների դասավանդման որակը:Այսօր, երբ արդի աշխարհը գլոբալիզացիայի ուղին է բռնել, երբ գերտերությունները զանազան ազգակործան մարտահրավերներ են նետում, երբ հայ աշակերտը իր ընկերոջ հետ շփվում է լատինատառ հայերենով,երբ անկում է ապրում սերը ընթերցանության նկատմամբ և աճում է անգրագիտությունը,մենք ավելի պարտավորված ենք զգում մատաղ սերնդին հասու դարձնել, որ ամենակարևորը մայրենի լեզվի լավ իմացությունն ու դրա պահպանումն է: Հարգելի կոլեգաներ, եկեք քննարկենք այն մոտեցումները,մեթոդներն ու սկզբունքները, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն այս առարկաների ուսուցումը:
    Կիսում եմ մտահոգությունդ, Ծովինար ջան: Այսօր հայերը մի գուցե ավելի լավ խոսեն անգլերեն լեզվով, քան մաքուր հայերեն /ժամանակի պահանջ է/, մենք ունենք այդ օտարամոլությունը:
    Հիշենք խանութների, հասարակական շենքերի, շուկայի, մշակութային օջախների… վրա ինչ լեզվով է գրված ցուցանակները: Լեզվի տեսչությունը մի ժամանակ հատուկ ուշադրություն էր դարձնում, բայց ինչ օգուտ տվեց:
    Գրագետ, մաքուր հայերենով խոսելը պետք է սկսել ընտանիքից, երբ երեխան դեռ թոթովախոս է, կարծում եմ այս դեպքում կունենանք այն ինչ ուզում ենք:
    Հիշենք հայերենի մասին մեծերից մեկի` Ջորջ Բայրոնի հայտնած կարծիքը.
    <<Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է>>:
    Վերջին խմբագրող՝ Ալվարդ_Մ: 01.06.2017, 23:15:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան is on a distinguished road Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    33
    Գրառումներ
    269
    Հեղինակության աստիճան
    1
    Շատ ճիշտ եք, հարգելի Ծովինար, պետք է համադրել դասավանդման և՛ ավանդական, և՛ արդի եղանակները։ Ես կողմ եմ աշակերտակենտրոն դասավանդման ձևին, բայց միայն ուսուցիչը չի կարող դրան հասնել, օժանդակություն է հարկավոր դպրոցներին, պետությունն իր ռեսուրսները պետք է ներդնի՝ նորարար տեխնոլոգիաներով դպրոցները հագեցնելու նպատակով։ Ի վերջո, ե՞րբ պետք է արժևորվի կրթությունը մեր երկրում։

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները