Մարտին Մինասյան
Անահիտ Մինասյան
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) պատվերով պատրաստվել և հրատարակվել է «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնաօժանդակ ձեռնարկը։ Այն ստեղծել է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ ուսումնաօժանդակ ձեռնարկի և կից էլեկտրոնային նյութի ստեղծում և հրատարակում» ծառայության գնման բաց մրցույթի արդյունքում ընտրված «Դար» հրատարակչությունը (հեղինակներ՝ Մարտին Մինասյան, Անահիտ Մինասյան, Արտակ Հարությունյան): «Համացանցի օգտագործման ուղեցույցը» երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից՝ որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ հանրակրթական դպրոցի համար։
Ձեռնարկը կօգնի ուսուցիչներին ու սովորողներին համացանցում կողմնորոշվելու, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ստեղծված հնարավորություններին ծանոթանալու, կրթական պաշարներն արդյունավետ կիրառելու և հայալեզու պաշարները հարստացնելու հարցերում։
Ձեռնարկին կից լազերային սկավառակում մուլտիմեդիա ձևաչափերով մշակված էլեկտրոնային տարբերակը կնպաստի նյութի առավել պատկերավոր ընկալմանը և կիրառական հմտությունների ձևավորմանը։
Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններին հանձնվում են ձեռնարկի երկուական օրինակներ և կից էլեկտրոնային նյութ՝ լազերային սկավառակով, իսկ ձեռնարկի ու կից սկավառակի նյութն առավել շատ մարդկանց հասանելի լինելու համար ԿՏԱԿ-ը դրանք հասանելի է դարձնում նաև կայքի տարբերակով:
Այս թեմայում առաջարկում ենք քննարկել գիրքը, գրել կարծիքներ ու մեկնաբանություններ, անել առաջարկնել ու դիտողություններ: Քննարկումներ կազմակերպվել էին նաև «Կրթական համալիր էջ» պորտալի հին ֆորումում, հնչել էին բազում կարծիքներ, որոնք հասանելի են այս հասցեով:




Մեջբերել



: Ինչ վերաբերում է կայքի ձեռնարկ բաժնին, ես կասեի, որ այնտեղ կան տեղեկություններ ինտերնետից անվտանգ օգտվելու, փոստաղբից խուսափելու և շատ ու շատ այլ թեմաների մասին: Ես միշտ օգտագործել եմ, օրինակ, սպամ բառը և երբեք չեմ իմացել, որ այն հայերեն թարգմանվում է որպես փոստաղբ
: Եվ եթե չլիներ այս հայերեն լեզվով կայքը, ես միգուցե ընդհանրապես չէի իմանա դա: Նաև ինձ դուր եկավ բառարանը: Այն օգնում է, որպեսի մեր խոսակցական լեզվից դուրս գան համակարգչային օտար լեզվի տերմինները:


Էջանիշներ