+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 3 4 5
Ցույց են տրվում 41 համարից մինչև 48 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Ինտեգրված դասի օրինակներ

  1. #41
    Ավագ մասնակից Թեհմինե Սահակյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    1
    -Կառավարությանը կարելի մեղադրել , որ նա սուղ բարիքները բաժանում է անհատներին ու ձեռնարկություններին ՝ կիրառելով վճարելու ՝ նրանց պատրաստակամությունից տարբերվող այլ չափանիշներ։Կաշառքը հավասարեցնում էառաջարկն ու պահանջարկը շուկայում։
    - Հանրային պաշտոնյաները կարող են իրենց աշխատանքը լավ կատարելու բավարար խթանիչներ չունենալ ՝ հաշվի առնելով աշխատավարձերի պաշտոնեական սանդղակը ու ներքին դիտազննման մակարդակը։Նրանք կարող են ձգձգել հարցերը ու ստեղծել այլ խոչընդոտներ։Կաշառքը գործում է որպես խթանիչ պարգեւ։
    -Դատարան դիմելով՝ անձինք ձգտում են նվազեցնել իրենց այն ծախսերը , որոնք հարկերի , մաքսերի ու կարգավորումների ձեւով սահմանել է կառավարությունը։Կաշառքը նվազեցնում է ծախսը։
    -Ապօրինի գործավարությամբ զբաղվողները հաճախ կաշառքով բարիքներ են ստանում պետությունից։Ծայրահեղ դեպքերում ապօրինի գործավարությունների ու կազմակերպված հանցագործության պարագլուխները կաշառքի ու ահաբեկման միջոցով վերահսկում են ոստիկանությունը ու պետության մյուս կառույցները։Կաշառքը ճանապարհ է բացում հանցավոր գործունեության համար։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #42
    Մոդերատոր Անգին Ասլանյան is on a distinguished road Անգին Ասլանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2017
    Հասցե
    Արզնի
    Գրառումներ
    157
    Հեղինակության աստիճան
    1
    Ուսանելի դասի օրինակ է, շնորհակալություն, սիրելի Թեհմինե։
    Ի դեպ, ըստ միջնադարյան հայ իրավունքի նշանավոր ներկայացուցիչներ Մխիթար Գոշի ու Սմբատ Գունդստաբլի դատաստանագիրքերի ՝ նյութական կամ այլ շահագրգռվածությամբ կողմնապահություն դրսեւորած դատավորը զրկվում էր պաշտոնից։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #43
    Ավագ մասնակից Թեհմինե Սահակյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    1
    Կոռուպցիայի մասին առաջին հիշատակումը (կոռուպցիայի դեմ պայքարի մասին) վերագրվում է դեռ ք.ա.XXIV դարին, երբ շումերական հին Լագաշ քաղաքի (ներկայիս Իրաքի տարածքում) արքա Ուրուկագինը բարեփոխումներ է կատարել պետական կառավարման մեջ ՝ չինովնիկների ու դատավորների պաշտոնական դիրքը չարաշահելը կանխարգելելու նպատակով։ Սակայն կոռուպցիայի դեմ պայքարը Հին աշխարհում , սովորաբար չէր բերում սպասելի արդյունքներ։
    Հին հնդկական ,,Արտաշաստրա,,տրակտատի հեղինակի կարծիքով. ,, ավելի հեշտ է գուշակել թռչունների ուղին երկնքում, քան խորամանկ պաշտոնյաների թաքնված արարքները,,։
    Կաշառակերությունը պատժելի արարք է համարվել Հին աշխարհում։Դեռեւս ք.ա. XXVIII դարում Հին Բաբելոնում ՝ Համմուրապիի օրենքներում, մի քանի ակնարկ կա զինվորականներին կաշառակերության համար մահապատժի ենթարկելու վերաբերյալ։

  6. #44
    Մոդերատոր anahitgeorgyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2016
    Հասցե
    քաղաք Աբովյան
    Գրառումներ
    120
    Հեղինակության աստիճան
    1
    Հին Կտակարանում Մովսես մարգարեի օրենքները նախատեսում են դատավորների կողմից կաշառք վերցնելու անթույլատրելիության դեպքեր, որտեղ դատավորներին պարտավորեցվում է ,, իրավունքը չծռել, աչառություն չանել, նվերներ չառնել, որովհետեւ նվերները կուրացնում են աչքաբացներին ու շուռ են տալիս արդարի գործը,,։

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mariamsargsyan (21.09.2017), Թեհմինե Սահակյան (27.07.2017)

  8. #45
    Ավագ մասնակից Թեհմինե Սահակյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    1
    Կաշառակեր դատավորների նկատմամբ առանձնապես անողոք են եղել պարսիկները։Պարսկաստանում մահապատժի է ենթարկվել կաշառառու դատավորը։Վերջինիս մաշկահան են արել ու այդ մաշկով մաշկապատել նույն դատավորի աթոռը , որպեսզի այլեւս ոչ մի նոր դատավոր չհամարձակվեր նման արարք կատարել։
    Հին Հռոմի օրենքով , օրինակ, 12 տախտակներից 9-րդը, մահապատիժ էր նախատեսում այն դատավորի կամ միջնորդի համար, որոնք մերկացվել էին քննվող գործով դրամական միջոցներ վերցնելու մեջ։
    Վերջին խմբագրող՝ Թեհմինե Սահակյան: 27.07.2017, 00:15:

  9. #46
    Մոդերատոր Անգին Ասլանյան is on a distinguished road Անգին Ասլանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2017
    Հասցե
    Արզնի
    Գրառումներ
    157
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Թեհմինե Սահակյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կաշառակեր դատավորների նկատմամբ առանձնապես անողոք են եղել պարսիկները։Պարսկաստանում մահապատժի է ենթարկվել կաշառառու դատավորը։Վերջինիս մաշկահան են արել ու այդ մաշկով մաշկապատել նույն դատավորի աթոռը , որպեսզի այլեւս ոչ մի նոր դատավոր չհամարձակվեր նման արարք կատարել։
    Հին Հռոմի օրենքով , օրինակ, 12 տախտակներից 9-րդը, մահապատիժ էր նախատեսում այն դատավորի կամ միջնորդի համար, որոնք մերկացվել էին քննվող գործով դրամական միջոցներ վերցնելու մեջ։
    Հին աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարն ավելի համակարգված էր, քան մեր օրերում։ Ներկայիս օրենսդրությունը պետք է խորապես ուշադրություն դարձնի հատկապես հին աշխարհի օրենսդիր հոդվածներին։ Մեկ վառ օրինակ էլ հանդիսացել է Հին Եգիպտոսը, որտեղ կաշառակեր դատավորին անդամահատում էին...

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mariamsargsyan (21.09.2017), Թեհմինե Սահակյան (17.08.2017)

  11. #47
    Մասնակից Ծովինար Հովհաննիսյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2017
    Հասցե
    Քաղաք Աբովյան
    Գրառումներ
    64
    Հեղինակության աստիճան
    1
    Իհարկե ես համամիտ չեմ հին աշխարհի մոտեցումներին ,և չնայած մենք ապրում ենք 21-րդ դարում,բայց գտնում եմ,որ այսօր էլ վատ չէր լինի կիրառել այդ մեթոդները որոշ պաշտոնյաների նկատմամբ,քանի որ այլ ելք չեմ տեսնում:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mariamsargsyan (21.09.2017), Թեհմինե Սահակյան (12.09.2017)

  13. #48
    Ավագ մասնակից Թեհմինե Սահակյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    1
    Հակակոռուպցիոն կրթությունը դպրոցում կարելի է իրականացնել ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ ձեւով։Ֆորմալ մակարդակում հակակոռուպցիոն կրթությունը կարող է ընդգրկվել հանրակրթական առարկաների ուսումնական բովանդակության մեջ ,իսկ ոչ ֆորմալ մակարդակում կարող են իրականացվել արտադասարանական միջոցառումներ՝ քաղաքացիական քարոզարշավներ, աշակերտական կոնֆերանսներ։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mariamsargsyan (21.09.2017)

+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 3 4 5

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները