+ Կատարել գրառում
Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Համագործակցային ուսուցում,խմբային գործնական աշխատանք

  1. #11
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան is on a distinguished road Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    33
    Գրառումներ
    269
    Հեղինակության աստիճան
    1
    Ուսման կազմակերպման եղանակները
    Խմբային աշխատանք
    Խմբերում ընդգրկված աշակերտների թվի նշանակությունը
    Ամենափոքր խմբում պետք է ընդգրկած լինի առնվազն 3 աշակերտ, քանի որ դրանից պակաս լինելու դեպքում աշխատանքը խմբում դառնում է զույգերով կամ անհատական։ Լավագույն տարբերակն այն է, երբ խմբում ընդգրկված է 4 աշակերտ. այս դեպքում յուրաքանչյուր մասնակից կարող է ունենալ իր ենթաառաջադրանքը, և, ավելին, անհրաժեշտության դեպքում խմբի անդամներին կարելի է հեշտությամբ բաժանել զույգերի։ Վեցից ավելի աշակերտներից բաղկացած խմբերը դժվար է կառավարել, քանի որ որոշ աշակերտներ կարող են որոշել չմասնակցել խմբի աշխատանքներին և նույնիսկ խանգարել մյուսներին։
    Միատարր և բազմատարր կառուցվածք ունեցող խմբերի ձևավորման մոտեցումները
    Միատարր կառուցվածք ունեցող խմբերի առանձնահատկությունն այն է, որ՝
    • տվյալ առարկայում աշակերտների ընդունակություններն ու հետաքրքրությունները գրեթե նույնն են։
    Բազմատարր կառուցվածք ունեցող խմբերի առանձնահատկությունն այն է, որ՝
    • տվյալ առարկայում աշակերտների ընդունակություններն ու հետաքրքրություններն ակնհայտ տարբեր են։
    Վերջին դեպքում կարող է օգտակար լինել դերերի բաշխումը՝ ապահովելու, որ յուրաքանչյուր անդամ, իր ընդունակությունների սահմաններում, ներգրավվի խմբի աշխատանքներում։ Նման խմբային աշխատանքն ապացուցում է այն տեսությունը, որ աշակերտները կարող են շատ արդյունավետ կերպով սովորել միմյանցից։
    Դերերի բաշխումը խմբում
    Արդյունավետ համագործակցության հիմքում ընկած է աշխատանքի հավասար բաժանումը և փոխադարձ պատասխանատվությունը։ Դրան կարելի է հասնել խմբի առանձին անդամներին որոշակի դեր/առաջադրանք տալով։
    Խմբում առաջադրանքներ և պարտականություններ բաշխելը կարող է ունենալ երկակի ազդեցություն՝
    մի կողմից այն ամրապնդում է գոյություն ունեցող շփման հմտությունները, մյուս կողմից այն ստեղծում և զարգացնում է այլ հմտություններ։
    Քանի որ սկզբնական շրջանում աշակերտները չեն կարող ինքնուրույն կազմակերպել իրենց աշխատանքը, արդյունավետ կլինի, որ ուսուցիչը բաշխի դերերը (ղեկավար, քարտուղար, փաստաթուղթ կազմող, զեկուցող)։ Այս եղանակով մի կողմից հնարավոր է ժամանակ խնայել, մյուս կողմից յուրաքանչյուր երեխայի հանձնարարվում է իր ընդունակություններին առավել համապատասխան աշխատանք։ Այնուամենայնիվ, աշակերտներին պետք է նաև նոր դերերում իրենց փորձելու հնարավորություն տրվի։ (Օրինակ՝ այն աշակերտը, որը սովորաբար առաջնորդի դեր է ստանձնում, պետք է սովորի հարգել և համագործակցել առաջնորդի դեր ստանձնած այլ աշակերտների հետ, իսկ ամաչկոտ աշակերտները պետք է փորձեն հրապարակավ արտահայտվել։)
    Չնայած, որ բարձր դասարաններում դերերի տարբերությունն այնքան էլ կարևոր չէ աշակերտների համար, այնուամենայնիվ պատասխանատվության զգացումը զարգացնելու նպատակով օգտակար կլինի աշակերտներին հանձնարարել դերեր՝ ըստ ուսումնասիրվող առարկայի։
    Խումբ ձևավորելու եղանակները
    Խումբը կարող է ձևավորվել պատահականության սկզբունքով, աշակերտների ցանկությամբ կամ էլ ուսուցչի կողմից՝ միտումնավոր կերպով։ Ակնհայտ է, որ վերջին տարբերակն ուսուցչին հնարավորություն կտա հասնելու իր դիդակտիկ նպատակներին, քանի որ այս դեպքում խմբում հնարավոր է ապահովել արդյունավետ համագործակցության բոլոր պայմանները՝
    • ընդունակությունը և գիտելիքը,
    • անձնական համակրանքը,
    • գենդերային հավասարակշռությունը,
    • էթնիկ խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը։
    Խմբային աշխատանքի առավելությունները
    Լավ կազմակերպված խմբային աշխատանքը մեծապես ազդում է աշակերտների անհատականության և արժեքային համակարգի ձևավորման վրա՝
    • միասին մտածելը,
    • հարմարվելու ունակությունը,
    • համագործակցությունը,
    • փաստարկներ բերելու/համոզելու ունակությունը,
    • այլոց նկատմամբ հարգանքը, տարակարծության նկատմամբ հանդուրժողականությունը,
    • խմբի մաս լինելու փորձը։
    Զույգերով աշխատանք
    «Զույգերով աշխատանք» և «Միասին սովորող զույգեր» հասկացությունները
    • Զույգերով աշխատանքի ընթացքում, նույն ընդունակություններով երկու աշակերտ աշխատանքը կատարում են միմյանց հետ համագործակցելով։ Սա միատարր կառուցվածք ունեցող զույգի տարբերակն է։
    • Միասին սովորող զույգերի դեպքում աշակերտներից մեկն իր ընդունակություններով զիջում է մյուսին։ Ավելի բարձր ընդունակություններով աշակերտը կատարում է «ուսուցչի» դերը (ուսանում ուսուցանելու ընթացքում)։ Սա բազմատարր կառուցվածք ունեցող զույգի տարբերակն է։
    Զույգեր կազմելիս դիտարկման արժանի հանգամանքները
    Իդեալական տարբերակում աշակերտները լավ են վերաբերվում և աջակցում են միմյանց։
    Զույգերի տեսակները
    Համագործակցող զույգերը կարող են մի շարք գործառույթներ կատարել (կարդալ, գրել, հաշվել, մտածել)։
    Զույգեր ձևավորելու եղանակները
    Զույգերը կարող են ձևավորվել մշտապես կամ ժամանակավորապես, կամ էլ որևէ առարկայի շուրջ (օրինակ՝ մաթեմատիկայի դասաժամի համար կազմված զույգեր) միասին աշխատելու նպատակով։
    Զույգերով թե՞ խմբային աշխատանք
    Փորձը ցույց է տալիս, որ 6–10 տարեկան աշակերտներն առավել արդյունավետ են աշխատում զույգերով (տե՛ս վերը նշված կետերը), երբ երկուսն էլ հավասարապես համագործակցում են։
    Անհատական աշխատանքը
    Անհատական աշխատանքի հասկացությունը
    Յուրաքանչյուր աշակերտ ունի տարբեր ընդունակություններ և սովորելու անհատական ոճ։ Այս փաստը պետք է հաշվի առնել չափազանց բարձր կամ չափազանց թույլ ընդունակություններով աշակերտների պարագայում։ Աշակերտի անհատական ընդունակությունները զարգացնելու համար կազմված ծրագիրը կոչվում է անհատականացում։ Այն հատկապես օգտակար է շնորհալի երեխաների հետ աշխատելիս, կամ երբ անհրաժեշտ է, որ որոշ աշակերտներ առաջադիմության առումով հետ չմնան իրենց դասընկերներից։
    Ինքնուրույն և անհատականացված աշխատանքի տարբերությունը
    Ինքնուրույն աշխատանքը կարող է կատարվել անհատական եղանակով, զույգերով կամ խմբային աշխատանքի արդյունքում։ Կարևորն այն է, որ աշակերտներն ինքնուրույն աշխատեն։ Անհատականացված աշխատանքի դեպքում առաջադրանքը մշակված է տվյալ անհատի կարիքներին համապատասխան։
    Մասամբ անհատականացված աշխատանք
    • Նույն մակարդակն ունեցող բոլոր աշակերտներն նույն առաջադրանքը կատարում են ինքնուրույն ։
    • Մասամբ անհատականացված և խմբային աշխատանքի տարբերությունն այն է, որ մասամբ անհատականացված աշխատանքը կատարվում է ինքնուրույն, առանց համագործակցության, մինչդեռ խմբային աշխատանքի հիմքում ընկած է համագործակցությունը։

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (21.06.2017), Gayane Lachinyan (27.05.2017), gayane0803 (28.05.2017), kara1969 (28.05.2017), Lilit Sahakyan (28.05.2017), Աստղիկ Մարկոսյան (03.07.2017), Գայանե Սիմոնյան (28.05.2017), Լուսինէ Ավագյան (28.05.2017), Նաիրա Մելիքսեթյան (28.05.2017), Նունե Մարգարյան (02.06.2017), Օլգա Հայրապետյան (07.06.2017)

  3. #12
    Մոդերատոր kara1969 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լուսինե շնորհակալություն գրառման համար: Խմբային աշխատանքը գնահատում եմ տարբեր ձևերով:Կողքից հետեևում եմ խմբի աշխատանքը,աշակերտներն իրենք խմբի ներսում կատարում գնահատում: Սկզբնական շրջանում աշակերտները ռեալ չէին գնահատում , փորձելով բարձրացնել իրենց ընկերոջ գնահատականը, բայց ժամանակի հետ սովորեցին ճիշտ գնահատել: Ինչ խոսք գնահատելն մի քիչ ավելի բարդ է խմբային աշխատանքի դեպքում: Կուզենայի անպայման գրեք նաև ձեր դիրքորոշման մասին:
    Վերջին խմբագրող՝ kara1969: 01.06.2017, 13:47:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (21.06.2017), Gayane Lachinyan (28.05.2017), gayane0803 (28.05.2017), Գայանե Սիմոնյան (28.05.2017), Լուսինէ Ավագյան (28.05.2017)

  5. #13
    Մոդերատոր kara1969 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    1
    Աշակերտի անձի ձևավորումը սկսում է ուսուցման պրոցեսից, որը լավագույնս ձևով արտահայվում է խմբային ուսուցման դեպքում,որտեղ զարգանում է աշակերտի ինքնուրույն գործունեությունը: Այստեղ աշակերտն ինքնուրույն մատածում և ինքնուրույն եզրակացություն կատարում առանց կաշկանդվելու:
    Այս տիպի դասերի հիմնական նպատակը աշակերտը կարողանա ինքնուրույն սովորի և սովորեցնի, կարողանա մտքեր առաջադրի և կարողանա պաշտպանի դրանք,կարողանա լսի ընկերոջը, երկխոսություն սկսի նրա հետ,կարողանա ինքը հարցեր տալ: Խմբային աաշխատանքները օգնում են զարգացնել միջանձնային հարաբերությունները:
    Խմբային աշխատանք կազկմակերպելը հեշտ գործ չէ, սկսած խումբը ստեղծելուց: Լինում են աշակերտներ , որոնք չեն կարողանում խմբի հետ աշախատել, սիրում են մենակ աշախատել: Նմանատիպ աշակերտներին պետք է աստիճանաբար սովորեցնել աշխատել խմբով: Խմբում յուրաքանչյուրը պետք է հաստակ իմանաիր անելիքը: Խումբը պետք է կարողանա արժանապատվորեն տանի նաև պարտությունը,չմեղադրելով խմբի անդամներն:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (21.06.2017), Gayane Lachinyan (28.05.2017), gayane0803 (28.05.2017), Lilit Sahakyan (28.05.2017), Գայանե Սիմոնյան (28.05.2017), Իրինա Մարգարյան (28.05.2017), Լուսինէ Ավագյան (28.05.2017)

  7. #14
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան will become famous soon enough Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում kara1969-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լուսինե շնորհակալություն գրառման համար: Խմբային աշխատանքը գնահատում եմ տարբեր ձևերով:Կողքից հետեևում եմ խմբի աշխատանքը,աշակերտներն իրենք խմբի ներսում կատարում գնահատում: Սկզբնական շրջանում աշակերտները ռեալ չէին գնահատում , փորձելով բարձրացնել իրենց ընկերոջ գնահատականը, բայց ժամանակի հետ սովորեցին ճիշտ գնահատել: Ինչխոսք գնահատելն մի քիչ ավելի բարդ է խմբային աշխատանքի դեպքում: Կուզենայի անպայման գրեք նաև ձեր դիրքորոշման մասին:
    Հարգելի Կարինե, բազմաթիվ քննարկումներ թույլ են տալիս գալ նույն եզրահանգմանը․ ինչպես նշեցիք նաև դուք, խմբային աշխատանքի գնահատումը հեշտ չէ։ Ես կասեի՝ անհնար։ Անհնար ոչ թե առհասարակ, այլ նեկայումս գործող գնահատման համակարգի միջոցով։
    Գոնե ինձ չի հաջողվում գործող համակարգով արդարացիորեն գնահատել խմբի բոլոր աշակերտներին։ Իսկ բոլորին գնահատել մենք պարտավոր ենք։ Չէ որ խմբի յուրաքանչյուր անդամ կատարում է որոշակի աշխատանք, որը անչափ կարևոր է խմբի միասնական, վերջնական արդյունքին հասնելու տեսանկյունից։
    Խմբային աշխատանքի նպատակը երեխաներին համագործակցել սովորեցնելն է, տրված առաջադրանքը միասնական ուժերով կատարելը, լուծելը։
    Վերջին խմբագրող՝ Լուսինէ Ավագյան: 28.05.2017, 19:10:
    Լուսինե Ավագյան

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (28.05.2017), gayane0803 (28.05.2017), kara1969 (28.05.2017), Աննա Անանյան (28.05.2017), Աստղիկ Մարկոսյան (03.07.2017), Գայանե Սիմոնյան (29.05.2017), Իրինա Մարգարյան (29.05.2017)

  9. #15
    Մոդերատոր kara1969 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    1
    Համագործակցային ուսուցման խմբերի տեսակները
    Համագործակցային ուսուցման ֆորմալ խմբեր
    Համագործակցային ուսուցման ֆորմալ խմբերը փոքր են՝ 2-4 անդամ։Հանձնարարականների ռազմավարությունը հետևյալն է ՝

    խմբերը ձևակերպում են առաջադրանքը, լուծում այն և պատրաստվում ներկայացնել,
    պատահականորեն ընտրված խմբի անդամը ներկայացնում է խմբի աշխատանքի արդյունքը,
    բոլոր անդամները քննարկում են բոլոր լուծումնեը, տալիս հարցեր,
    յուրաքանչյուր խումբ պատրաստում և ներկայացնում է աշխատանքի հաշվետվություն։
    Համագործակցային ուսուցման ոչ ֆորմալ խմբեր
    Համագործակցային ուսուցման ոչ ֆորմալ խմբերը ժամանակավոր գործող խմբեր են, որոնք օգտագործվում են դասախոսության, դիդակտիկ նյութերի ցուցադրման, ֆիլմ դիտելու ժամանակ սովորողների ուշադրությունը ուսուցանվող նյութի վրա կենտրոնացնելու, ուսուցման ընթացքում օգտոգործվող նյութերը նախապատրաստելու համար։

    Համագործակցային ուսուցման հենակետային խմբեր[խմբագրել
    Համագործակցային հենակետային խմբերը կայուն անդամներով երկարաժամկետ խմբեր են, որոնց աշխատանքը տևում է ողջ դասընթացի, ծրագրի շրջանակներում։Խմբի անդամները միմյանց օգնում են, աջակցում, խրախուսում՝ նպաստելով առաջադրանքի կատարմանն ու գիտելիքների ձեռքբերմանը։Դրանք մշտական են և ապահովում են երկարաժամկետ, գործընկերային փոխհարաբերություններ։

    Համագործակցային ուսուցման մեթոդներ
    Աշակերտների թիմային առաջադիմություն
    Խճանկար
    Շրջագայություն պատկերասրահում
    Երեք բանալի և մեկ կողպեք
    Հինգրոպեանոց ազատ շարադրանք։
    Աշակերտների թիմային առաջադիմության մեթոդ: Համագործակցային ուսուցման այս մեթոդը մշակվել է Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Սլավինի կողմից։ Այս մեթոդը խթանում է աշակերտների ուսումնառությունը։ Այստեղ էական է այն հանգամանքը, որ գնահատվում է աշակերտների առաջընթացը։ Այս մեթոդը լուրջ խթան է ցածր առաջադիմությամբ աշակերտների համար, քանի որ նույնիսկ չնչին առաջընթացի պարագայում նրանք կարող են ներդրում ունենալ թիմի արդյունքում։ Իսկ միջին ու բարձր առաջադիմությամբ աշակերտները պետք է մի կողմից՝ օգնեն իրենց դասընկերներին, մյուս կողմից՝ կարողանան պահպանել ու բարելավել իրենց նախորդ ցուցանիշները։Այս մեթոդի առավելություններից մեկն էլ այն է, որ հնարավորություն է տրվում գնահատելու և՛ առանձին աշակերտների, և՛ խմբերին։

    Խճանկար (Ջիգսո, Jigsaw): Խճանկարը համագործակցային ուսուցման մեթոդ է։ Այն մշակվել և փորձարկվել է Տեխասի A&M համալսարանում` Էլիոթ Արոնսոնի և նրա գործընկերների կողմից, այնուհետև լրամշակվել է Սլավինի և վերջինիս գործընկերների կողմից:Խճանկար փուլերն են.

    նյութի ուսումնասիրություն և տեղեկատվության հավաքում,
    աշխատանք փորձագիտական խմբում,
    աշխատանք ուսումնական խմբում,
    ավարտական աշխատանք,
    ամփոփում:
    Շրջագայություն պատկերասրահում: Սա «Խճանկար» մեթոդի տարատեսակ է, որի նպատակն է փոխանակել տեղեկություններ, մշակել գաղափարներ և կատարել անդրադարձ, ինչպես նաև զարգացնել լսելու, ինքնուրույն աշխատելու, քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, ցածրաձայն խոսելու, աշխատանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ։

    Երեք բանալի և մեկ կողպեք: Աշխատանքը կարելի է կատարել զույգերով կամ խմբով։ Այս մեթոդը կարելի է կիրառել այնպիսի դասերի իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան։Այս մեթոդով աշխատելիս աշակերտների մեջ ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն։

    Հինգրոպեանոց ազատ շարադրանք: Հինգրոպեանոց ազատ շարադրանքի մեթոդը կարող է կիրառվել ինչպես դասի խթանման փուլում, այնպես էլ կշռադատման` ելնելով դասի նպատակից և թեմայից։ Ընտրում ենք թեման և առաջարկում հինգ րոպեի ընթացքում ազատորեն շարադրել իրենց մտքերը, որից հետո դադարեցնում են աշխատանքը և ունկնդրում մի քանիսի գրած շարադրանք։
    աղբյուրը`https://hy.wikipedia.org/wiki/Համագործակցային_ուսուցում
    Վերջին խմբագրող՝ kara1969: 28.05.2017, 19:24:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (13.08.2017), gaya71 (21.06.2017), Gayane Lachinyan (28.05.2017), gayane0803 (28.05.2017), Lilit Sahakyan (28.05.2017), Աստղիկ Մարկոսյան (03.07.2017), Գայանե Սիմոնյան (29.05.2017), Իրինա Մարգարյան (30.05.2017), Լուսինէ Ավագյան (28.05.2017)

  11. #16
    Մոդերատոր kara1969 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    1
    Խմբային աշխատանքի գնահատման ժամանակ մեր գերագույն խնդիրը երևի թե աշակերտների սովորեցնենք ճիշտ գնահատել իրեն և ընկերոջը:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (28.05.2017), gayane0803 (28.05.2017), Lilit Sahakyan (28.05.2017), Գայանե Սիմոնյան (29.05.2017), Լուսինէ Ավագյան (28.05.2017)

  13. #17
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան will become famous soon enough Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի Կարինե, խնդրանքս է, եթե դուք տիրապետում եք նմանատիպ աղբյուրի խմբային աշխատանքի գնահատման կարգի վերաբերյալ, կիսվեք նաև դրանով։
    Լուսինե Ավագյան

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (28.05.2017), gayane0803 (28.05.2017), kara1969 (28.05.2017), Lilit Sahakyan (28.05.2017), Աստղիկ Մարկոսյան (03.07.2017), Գայանե Սիմոնյան (29.05.2017)

  15. #18
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան will become famous soon enough Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    2
    ,,Համագործակցային ուսուցումը տարրական դասարաններում,, Ա․Է․Ափոյան

    http://gspi.am/media/journal/2014n1b/37.pdf
    Լուսինե Ավագյան

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (28.05.2017), gayane0803 (28.05.2017), kara1969 (28.05.2017), Lilit Sahakyan (28.05.2017), Աստղիկ Մարկոսյան (03.07.2017), Գայանե Սիմոնյան (29.05.2017)

  17. #19
    Մոդերատոր gayane0803 will become famous soon enough gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    500
    Հեղինակության աստիճան
    8
    Հարգելի Իրինա Մարգարյան, խնդրում եմ օգտագործած նյութերի հղումներն անպայման տեղադրել:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (28.05.2017), kara1969 (28.05.2017), Աստղիկ Մարկոսյան (03.07.2017), Գայանե Սիմոնյան (29.05.2017), Լուսինէ Ավագյան (28.05.2017)

  19. #20
    Մոդերատոր kara1969 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    1
    Գործնական աշխատանքի դերը սովորողի մասնագիտական կարողությունների զարգացման գործում

    Գործնական աշխատանքը հիմնականում միտված է սովորողի գործնական մասնագիտական կարողությունները բացահայտելուն և զարգացնելուն: Գործնական աշխատանքի նշանակությունը ուսումնառության գործընթացում կարելի ձևակերպել հակիրճ. գործնական աշխատանքն օգնում է սովորողին կիրառել իր տեսական գիտելիքները գործնականում, անմիջական դիտարկում անցկացնել ուսուցանվող երևույթի հանդեպ, վերլուծել և սեփական ընդհանրական կարծիք կազմել առարկայի մասին: Կարծում եմ, գործնական աշխատանքի առավելությունն այն է, որ սովորողն ինքնուրույն է սովորում: Ոչ ոք չի ասում` այսպես դիտարկիր կամ սա հիշիր. պրակտիկայի ընթացքում սովորողը վերցնում է այն, ինչ իրեն առավել անհրաժեշտ և պետքական է համարում` զարգացնելով իր վերլուծական, ստեղծագործական կարողությունները:
    Աղբյուրը` http://lusastx.mskh.am/?p=1529

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (21.06.2017), Gayane Lachinyan (31.05.2017), Աստղիկ Մարկոսյան (03.07.2017), Գայանե Սիմոնյան (29.05.2017), Նունե Մարգարյան (11.06.2017)

+ Կատարել գրառում
Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները