+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Ավանդական և ժամանակակից մեթոդների կիրառումը պատմության դասերին

  1. #1
    Մոդերատոր Marine6 is on a distinguished road Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    103
    Հեղինակության աստիճան
    1

    Հարցական Ավանդական և ժամանակակից մեթոդների կիրառումը պատմության դասերին

    Սույն թեման նպատակ ունի մեթոդների համակցմամբ բարձրացնել դասի արդյունավետությունը: Իմ անձնական փորձը ներկայացնում եմ հետևյալ հղումով.
    http://lib.armedu.am/resource/17198

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Larisa0504 (18.05.2017), Lilit Sahakyan (20.05.2017), Lubov (20.05.2017), lusine1 (19.05.2017), Mariamsargsyan (20.05.2017), Narine1 (19.05.2017), Ալվարդ_Մ (18.05.2017), Գայանե Սիմոնյան (18.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (18.05.2017), tehmine1 (19.05.2017)

  3. #2
    Մոդերատոր Marine6 is on a distinguished road Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    103
    Հեղինակության աստիճան
    1
    Ավանդական մեթոդներից կարևորում եմ ուսուցչի կողմից դասանյութի հաղորդումը: Այն պետք է լինի մատչելի, պարզ , հետաքրքիր: Ուսուցչի խոսքով է երեխան սիրում առարկան: Պատկերավոր խոսքը երեխային տանում է պատմության խորքը, բացում մի այլ աշխարհ: Ոսուցչի խոսքը եթե կրկնեց դասանյութը, այն էլ միապաղաղ՝ չի ընդունվում երեխաների կողմից: Այսօրվա երեխան շատ հարցեր է տալիս: Եթե չկարողացար պատասխանել՝ հեղինակության կորուստ կունենաս: Որքան էլ խիստ լինես՝ երեխան չի հարգի քեզ: Հետևից ավելորդ զրույցներ կսկսվեն....

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (20.05.2017), Lubov (20.05.2017), lusine1 (19.05.2017), Narine1 (19.05.2017), Ալվարդ_Մ (20.05.2017), Գայանե Սիմոնյան (20.05.2017), Նաիրա Մելիքսեթյան (21.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (20.05.2017), tehmine1 (19.05.2017)

  5. #3
    Սկսնակ մասնակից lusine1 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2017
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Ես էլ եմ կարևորում ուսուցչի խոսքը: Այն պետք է լինի գրագետ, սահուն, պարզ , մատչելի: Ինձ դուր են գալիս ընկ. Մադոյանի դասերը: Նրա խոսքը գունեղ է , գրավիչ: Ամեն ինչ մի կողմ եմ դնում ու լսում: Ինձ մոտ մի քիչ սառն է ստացվում խոսքը: Բայց բացատրություններս աշխատում եմ, որ մատչելի լինի:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lubov (20.05.2017), Marine6 (19.05.2017), Narine1 (19.05.2017), Ալվարդ_Մ (20.05.2017), Գայանե Սիմոնյան (20.05.2017), Նաիրա Մելիքսեթյան (21.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (23.05.2017)

  7. #4
    Սկսնակ մասնակից Narine1 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2017
    Հասցե
    Ք.Աբովյան
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0
    Ուսուցչի խոսքը պետք է լինի նաև տրամաբանված,ճիշտ կառուցված: Նույնը պետք է պահանջել նաև աշակերտից: Պետք է հետևել, որ աշակերտը խոսի գրական հայերենով: Որոշ ուսուցիչներ իրենց խոսքի մեջ օգտագործում են բառբառային բառեր: Ես դա անընդունելի եմ համարում: Խոսիր գրագետ, մաքուր հայերենով և նույնը պահանջիր աշակերտից:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lubov (20.05.2017), Marine6 (19.05.2017), Ալվարդ_Մ (20.05.2017), Գայանե Սիմոնյան (20.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (20.05.2017)

  9. #5
    Մոդերատոր Marine6 is on a distinguished road Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    103
    Հեղինակության աստիճան
    1
    Ես գրականությունը սիրել եմ իմ ուսուցչուհու ՙՙպատճառով՚՚: Այնքան գեղեցիկ էր նյութը ներկայացնում, որ սիրահարվածի պես լսում էինք: Նրա խոսքը գերող էր, ասես երաժշտություն լիներ / երջանկահիշատակ Գայանե Մանուկյան, հետագայում ամերիկահայ բանաստեղծ /: Մինչ նրա դասավանդելը ես ստեղծագործական շարադրությունից կաղում էի: Իսկ հիմա.... Իմ միջոցառումներում նրա շունչն է զգացվում:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Larisa0504 (20.05.2017), Lubov (20.05.2017), Ալվարդ_Մ (20.05.2017), Գայանե Սիմոնյան (20.05.2017), Նաիրա Մելիքսեթյան (21.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (20.05.2017)

  11. #6
    Սկսնակ մասնակից Lubov is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2017
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Հետաքրքիր ու անհրաժեշտ թեմա եք քննարկման դրել սիրելի Մարինե: Կարծում եմ ասելիք շատ կա:
    Իհարկե ուսուցիչն է դասի կարևոր դեմքը: Կարևոր են թե պահվածքը, թե խոսքը: Քանի ուսուցիչ է դասին ասմունքում: Ես քչերին գիտեմ: Այնինչ դա շատ անհրաժեշտ է : Երեխան ուսուցչից պետք է սովորի ասմունքելու, բարձրաձայն կարդալու արվեստը. ուսուցչի շուրթերով պետք է բառերը կենդանանան, շունչ առնեն: Երեխան շատ բան է սովորում բանիմաց ուսուցչից: Ազդեցիկ խոսքը տպավորվում է երեխայի մոտ, օրինակ դառնում: Համամիտ եմ վերը ասվածին, նշված կարծիքներին:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Աննա Անանյան is on a distinguished road Աննա Անանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2014
    Հասցե
    Լոռի, գ.Մարգահովիտ
    Տարիք
    34
    Գրառումներ
    66
    Հեղինակության աստիճան
    3
    Ոչ մի մեթոդ ու հնար` լինի ավանդական, կամ ժամանակակից, չի կարող լրացնել վատ ուսուցչի բացը...ինչից խոսեք, ինչքան խոսեք, անիմաստ կլինի, եթե այդ ամենի կատարողը, ավելի ճիշտ վաայ կատարողը ոչ պրոֆեսիոնալ ուսուցիչն է, ով չունի լավ խոսք, կեցվածք, չի տիրապետում հռետորության արվեստին...և այլն, և այլն...
    Աննա Անանյան

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marine6 (20.05.2017), Ալվարդ_Մ (20.05.2017), Գայանե Սիմոնյան (20.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (20.05.2017)

  15. #8
    Սկսնակ մասնակից mavrikmadyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2017
    Գրառումներ
    2
    Հեղինակության աստիճան
    0
    Ես դասավանդման ընթացքում նախապատվությունը տալիս եմ ավանդական մեթոդին,իմ կարծիքով այս նոր մեթոդները ավելի շատ փուչ և անիմաստ են:Ըստ ինձ ուսուցչի կենդանի խոսքին ոչինչ փոխարինել չի կարող:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marine6 (20.05.2017), Ալվարդ_Մ (20.05.2017), Աննա Անանյան (20.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (20.05.2017)

  17. #9
    Մոդերատոր Աննա Անանյան is on a distinguished road Աննա Անանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2014
    Հասցե
    Լոռի, գ.Մարգահովիտ
    Տարիք
    34
    Գրառումներ
    66
    Հեղինակության աստիճան
    3
    Ճիշտն ասած` ես էլ եմ գնալով համոզվում, որ էս ժամանակակից մեթոդները փչացրին ու փչացնում են սերունդ, դասը դարձնում են խաղուպար: Ձևը կուլ տվեց բովանդակությանը, խորքային գիտելիքը փոխարինվեց պրոֆեսիոնալ լղոզելով, չիմացածը իմացածի տեղ ներկայացնելով, սովորողներիչ որակի համահարթեցմամբ: Համընդհանուր խնդիր դարձան թեստային տարբերակով գիտելիքի ստուգման ձևերը...
    Աննա Անանյան

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lusine1 (22.05.2017), Ալվարդ_Մ (20.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (20.05.2017)

  19. #10
    Մոդերատոր Marine6 is on a distinguished road Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    103
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Աննա Անանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի մեթոդ ու հնար` լինի ավանդական, կամ ժամանակակից, չի կարող լրացնել վատ ուսուցչի բացը...ինչից խոսեք, ինչքան խոսեք, անիմաստ կլինի, եթե այդ ամենի կատարողը, ավելի ճիշտ վաայ կատարողը ոչ պրոֆեսիոնալ ուսուցիչն է, ով չունի լավ խոսք, կեցվածք, չի տիրապետում հռետորության արվեստին...և այլն, և այլն...
    Սիրելի Աննա կասեմ ավելին . եթե ուսուցիչը ասելիք չունի, դասարան է մտնում ժամավաճառության համար, իհարկե այս ամենը նրան պետք չէ: Այս քննարկումը պրպտող ուսուցիչների համար է : Մարդը միշտ էլ սովորելու բան ունի: Չունեն միայն միջակությունները:
    Իսկական ուսուցիչը պահի տակ ստեղծագործում է, մատչելի միջոցներ գտնում արդյունքի հասնելու համար: նոր մեթոդները / լավ մոռացված հինը / հնարավոր է համադրել ավանդականին: Իմ նպատակն է ներկայացնել որոշ մեթոդների դրական կողմերը և դրանց համադրությունը:
    Ինչ վերաբերվում է թեստերին՝ լրիվ համամիտ եմ, բայց թեստը կազմում ենք մենք: Ես հիմա թեստերը այնպես եմ կազմում, որ երեխան ոչ թե նշի, այլ լրացնի, որոշ դեպքերում նաև շարադրի: Թե չէ մեկը գրում է , մյուսները արտագրում են / գիտությունը այնպես է զարգանում, որ.../:
    Ես պատասխանատու եմ իմ արաքի համար և հարկ եղած դեպքում կարող եմ հիմնավորել: Ես վաղուց արդեն հրաժարվել եմ պլակատային գործնականներից, որոնք երեխաներից շատ ժամանակ են խլում / գիտելիք չտալով / և գումարներ պահանջում / մեր օրերի համար անթույլատրելի արարք /: Երբ տեսչությունից մեզ հյուր էին եկել՝ ես բարձրացրի այդ հարցը: Իրենք ըմբռնումով մոտեցան և ասացին վարվեք այնպես, ինչպես հարմար է:
    Վերջին խմբագրող՝ Marine6: 20.05.2017, 17:21:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Larisa0504 (20.05.2017), lusine1 (22.05.2017), Ալվարդ_Մ (20.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (20.05.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները