+ Կատարել գրառում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Ուսուցման արդյունավետ մեթոդներն ու հնարները պատմության դասավանդման ընթացքում

  1. #21
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Parandzem-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սիրանուշ, հայեցի դաստիարակություն տալը նույնպես սահմանված է չափորոշչային պահանջներում և ես համոզված եմ , որ մեր նպատակը պետք է լինի իրագործելի դարձնել այն:
    «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման գլխավոր նպատակը
    ազգային գիտակցությամբ օժտված, համակողմանի զարգացած, լիարժեք
    դաստիարակություն ստացած, ազգային և համամարդկային արժեքներով
    առաջնորդվող ազատ, գիտակից անհատի, հայ մարդու և քաղաքացու
    ձևավորումն է։
    Համաձայն եմ հարգելի Փառանձեմ,թվարկված բոլոր հատկանիշները սովորողների մեջ արմատավորել այնուամենայնիվ բարդ է,հատկապես մենք ուսուցիչներս հանդիսանում ենք գլխավոր օղակ այս գործում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #22
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի կոլեգաներ,առարկայի ուսուցման մեթոդների արդյունավետությունը ցույց է տալիս փորձը,պակաս կարևոր չէ նաև դասարանը,նույն մեթոդը տարբեր դասարաններում, բնականաբար նույն արդյունքը տալ չի կարող:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #23
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    1
    «Ինչպես բարձրացնել պատմության դասի արդյունավետությունը գծագրական դասակարգիչների կիրառմամբ» մեթոդական նյութը տեղադրված է Պաշարների շտեմարանի Մեթոդական նյութեր բաժնի Հոդվածներ ենթաբաժնում (http://lib.armedu.am/resource/10121):
    Հոդվածը կարևորում է սովորողների պատմական կրթությունը, աշակերտների մեջ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորման շնորհիվ համակարգված գիտելիքի յուրացման գործընթացը: Ներկայացվում են գծագրական դասակարգիչների մասնավորապես` աղյուսակների դերը պատմության դասի արդյունավետության բարձրացման գործում: Նկարագրվում են աղյուսակների տեսակներն ըստ կառուցվածքի, ըստ տրամաբանական գործողությունների ընթացքի և ըստ արժեքային համակարգի: Ներկայացվում են ուսուցման գործընթացում մեր կողմից օգտագործված աղյուսակների օրինակներ, որոնց կիրառումը կնպաստի սովորողների պատմական գիտելիքների խորացմանը:
    Ցանկացած դաս-ուսուցում և մեթոդների կիրառում սովորողների համար ապահովում է գիտելիքների որոշակի պաշար:Գիտելիքների յուրացումը թույլ և ուժեղ սովորող աշակերտների մոտ կատարվում է տարբեր ձևով:Մանկավարժի խնդիրն է հաշվի առնել բոլոր աշակերտների կարողությունները,աշխատել և՛ թույլ,և՛ ուժեղ սովորողների հետ:
    Վերջին խմբագրող՝ Սիրանուշ Մուրադյան: 12.10.2017, 18:39:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #24
    Մասնակից Ծովինար Հովհաննիսյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2017
    Հասցե
    Քաղաք Աբովյան
    Գրառումներ
    64
    Հեղինակության աստիճան
    1
    Դուք իրավացի եք Սիրանուշ,քանի որ նույն մեթոդով չես կարող դասավանդել ասենք օրինակ եռակոմպլեկտ կամ երկկոմպլեկտ դասարաններում,ինչպես որ կդասավանդեինք 20-30 հոգանոց դասարաններում:

  8. #25
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք իրավացի եք Սիրանուշ,քանի որ նույն մեթոդով չես կարող դասավանդել ասենք օրինակ եռակոմպլեկտ կամ երկկոմպլեկտ դասարաններում,ինչպես որ կդասավանդեինք 20-30 հոգանոց դասարաններում:
    Հարգելի ՛Ծովինար,համաձայն եմ կոմպլեկտավորված դասարաններում դժվար է մի քանի մեթոդի կիրառումը դասապրոցեսի ընթացքում,կարծում եմ դա արդեն որոշում է ուսուցիչը ՝ հաշվի առնելով դասարանի պատրաստածությունը դասին:Ես նույնպես դասավանդում եմ երկկոմպլեկտ դասարանում՝ ստեղծելով ներառարկայական կապ ու նույն մեթոդը կիրառելով երկու դասարաններում էլ/8-9/ կարողանում են ապահովել դասանյութի մատուցումը,իհարկե դա ոչ միշտ է հաջողվում:
    Վերջին խմբագրող՝ Սիրանուշ Մուրադյան: 12.10.2017, 18:42:

  9. #26
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    1

    Ուսուցման արդյունավետ մեթոդներն ու հնարները պատմության դասավանդման ընթացքում

    Հարգելի՛ կոլեգաներ առաջարկում եմ քննարկել <<Աշխատանք սկզբնաղբյուրներով>>մեթոդը:Սկզբնաղբյուրով աշխատանքը հնարավարություն է տալիս սովորողներին ոչ միայն տեղեկանալ հակասություններին ու տարաձայնություններին,այլև մասնակցել դրանց քննարկմանը և ավելի ամբողջական պատկերացում կազմել այդ հարցի շուրջ:

  10. #27
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    1
    <<Սկզբնաղբյուրի>> մեթոդը հնարավարություն է տալիս նաև միջառարկայական կապերի ստեղծման և ապահովման համար,քանի որ պատմիչների գործերը,նկարները,ֆիլմերը,գրական և գիտական ստեղծագործությունները,պատմական փաստաթղթերը բովանդակում են տարբեր առարկաների վերաբերյալ ինտեգրող գիտելիքներ:
    Դասարանում սկզբնաղբյուրով աշխատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխատանքի կազմակերպման ձևը,այսինքն՝ կազմակերպել սկզբնաղբյուրի քննարկում ,հանձնարարել գրավոր աշխատանքի ձևով,թե դարձնել դերային խաղի թեմա:
    Սկզբնաղբյուրով աշխատանքը կարելի է կատարել և՛ գրավոր,և՛ բանավոր:Բանավորի ժամանակ կարելի է կազմակերպել դերային խաղ կամ բանավեճ:Իսկ գրավորի դեպքում նախապես առանձնացնել հարցեր,որոնք սովորողները պետք է պատասխանեն սկզբնաղբյուրին ծանոթանալուց հետո:
    Վերջին խմբագրող՝ Սիրանուշ Մուրադյան: 05.10.2017, 19:24:

  11. #28
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի՛ կոլեգաներ <<Հայոց պատմության>> դասաժամերին ի՞նչ մեթոդներ կառաջարկեք դուք,որոնք կլինեն ավելի արդյունավետ և նպատակային:
    Կանխավ շնորհակալություն:

  12. #29
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    1
    Պատմության ուսուցման ժամանակակից մեթոդներից է դեպքի ուսումնասիրությունը,որը հաջողությամբ կարող է կիրառվել պատմության ուսուցման ընթացքում:Այս մեթոդի նպատակը որոշակի դեպքի,իրադարձության ուսումնասիրությունն է,որի արդյունքում գնահատվում և արժևորվում է դեպքը,կատարվում է եզրահանգումներ:

  13. #30
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    1
    Թե՛ <<Հայոց պատմության>>և թե՛ <<Համաշխարհային պատմության>> դասավանդման և ուսուցման մեթոդների մեջ կարևոր դեր ունեն ուսուցչի կենդանի, արտահայտիչ խոսքը և դասի մատուցման ձևը,որոնք արտահայտվում են տարբեր ձևերով՝ պատմում,դասախոսություն,զրույց,պատմական փաստաթղթերի բարձրաձայն ընթերցում,արտասանություն:Վերը թվարկված այս ձևերը միավորվում են բանավոր ուսուցման մեթոդների խմբի մեջ:

+ Կատարել գրառում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները