+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 1 2 3
Ցույց են տրվում 21 համարից մինչև 25 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Ինչ է ինֆորմացիան ...

  1. #21
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    261
    Հեղինակության աստիճան
    1
    Ժողովուրդն ասում է՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա: Յուրաքանչյուր մարդու համար իր անունն ու հեղինակությունը շատ թանկ են: Այս մասին գիտեն շատերը, բայց դա ոչ ոքի չի խանգարում ընկերուհու, հարեւանի, բարեկամի ետեւից բամբասել, չարախոսել…
    Ինչո՞ւ են մարդիկ բամբասում, ի՞նչ է բամբասանքը եւ ի՞նչ հոգեբանական ապրումների մեջ կարող է այն մարդուն գցել:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2009/06/25/361147/
    © 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան is on a distinguished road Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    33
    Գրառումներ
    225
    Հեղինակության աստիճան
    1
    Ինֆորմացիան՝ տեղեկատվությունը, մարդու համար անհրաժեշտ գործոն է․ այն մարդուն սովորեցնում է, կրթում, ի վերջո, տեղեկացված մարդը հասարակության մեջ հետաքրքիր է՝ անկախ մասնագիտությունից, սակայն ավելորդ ինֆորմացիան շատ հաճախ բացասաբար է ազդում․ մարդն ինքն է որոշում ՝ ինչն է իրեն պետք, ինչն է իր համար ավելորդ։ Օրինակ՝ ես երբեք չեմ հետաքրքրվում ուրիշների հաջողություններով ու անհաջողություններով, այլ մտածում եմ ՝ ինչպես ինքնս հասնեմ հաջողությունների և չունենամ անհաջողություններ։ Իսկ բամբասանքը առաջանում է այն դեպքում, երբ համեմատում ես քո ապրած կյանքն ուրիշի ապրածի, ունեցածդ՝ ուրիշի ունեցածի, և սկսվում է անառողջ մրցակցություն, որը հոգեբանորեն ճնշում է և հասցնում ընկճախտի։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մասնակից Նունե Մարգարյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    65
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Ալվարդ և Իրինա, ինֆորմացիան երբևիցե չեմ համարել բամբասանք: Չարախոսել կարող են միայն այն մարդիկ , ովքեր էապես թույլ են և մակարդակով ցածր: Չէ որ բամբասանքից հետո հետևում է քննադատությունը.մեջբերեմ աստվածաշնչից՝ << մի դատիր , որ չդատվես>>:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալվարդ_Մ (19.06.2017)

  7. #24
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան is on a distinguished road Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    33
    Գրառումներ
    225
    Հեղինակության աստիճան
    1
    Ի դեպ չարախոսության մասին մի երիտասարդ գրողի ստեղծագործությունից մեջբերեմ հետաքրքիր հատված․ <<Ցանկացած հաջողություն մութ կողմ ունի։ Անձնական կյանքում լինի, աշխատանքում լինի, որտեղ էլ լինի։ Հայտնի դառնաս, երջանիկ դառնաս, ինչ էլ դառնաս։ Կա գին, որը վճարում են, դրա համար երբ մեկի մասին ասում եք՝ ինչի՞ դրա տեղը ես չեմ, իմացեք, որ «դրա» տարածը չեք տարել, չեք տեսել, չեք ապրել։ Թե չէ դուք էլ կունենայիք, անհնար բան չի։ Ոչ մի երկարաժամկետ ու հաստատուն հաջողություն հեշտ չի տրվում։ Բայց հեշտ ա տրվում սերը ու հավատը տվյալ գործին, որն էլ ստիպում ա առաջ գնալ՝ անկախ ամեն ինչից։
    Մեկին երբ սևացնում եք, նախ համոզվեք, որ հաստատ գիտեք՝ ինչ գին ա վճարում կամ վճարել էդ մարդը էսինչ-էսինչ բանի համար ու հետո հարցրեք ձեզ՝ կարող էի՞ք իր փոխարեն էդքանը տանել, վճարել նույն գինը:
    Էլ չէիք չարախոսի >>։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալվարդ_Մ (19.06.2017), Թեհմինե Սահակյան (15.06.2017)

  9. #25
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    261
    Հեղինակության աստիճան
    1
    Ինֆորմացիայի այն տեսակով պիտի հետքրքրվել, որը քո հետաքրքրությունների շրջանակից է: Այսինքը մարդը պետք է ուղղակի չհարաբերվի այնպիսի ինֆորմացիայի աղբյուրի հետ , որը բնավ իրեն չի հետքրքրում:
    Եթե չեմ սխալվում սատանային <<դև>> են, ասում ըստ Նոր Կտակարանի, որը հունարեն նշանակում է <<բանսարկու>>: Այսինքն բամբասողները թող իմանան, որ նրանք ծառայում են սատանային ու հավասարապես եւ բամբասողը, եւ այն լսողը մեղք են գործում: Այնպես որ պետք է կարողանալ մաքուր պահել մարմինն ու հոգին: <<Գաղտնիքը հայտնում է բանսարկությամբ ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցվիր>>: /Առակաց գրքից/

+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 1 2 3

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները