Քանի որ խոսքը գնում է տարրական դպրոցի մասին, ասեմ, որ II դասարանի մայրենիի դասագրքի (Հեղ. Լիլիթ Տեր-Գրիգորյան) թեմաները ծավալուն են և խրթին, ստեղծագործություններում հերոսների անունները դժվար են մտապահվում (արջուկ Ուեբը), քիչ են ընդգծված Թումանյանի, Աղայանի մանկական ստեղծագործությունները, որոնք ավելի հոգեհարազատ են երեխաներին: Մաթեմատիկայի դասագրքում քիչ էին ընդգծված տրամաբանական խնդիր-վարժությունները, որի ընդգրկումը կխթաներ III-IV դասարաններում դժվարությունների հաղթահարմանը: III դասարանի մայրենիի դասագրքում (Հեղ. Դ. Գյուրջինյան) քիչ էին ընդգծված քերականական վարժություններ: Մաթեմատիկայի դասագրքում (Հեղ. Սոկրատ Մկրտչյան) պարզագույն խնդիրները չամրապնդելուց հետո միանգամից բարդացել էին (3-4 հարցանի խնդիրներ):IV դասարանի դասագրքերում կային անհամապատասխանություններ քննական թեստերի և ծրագրերի միջև:


Մեջբերել

Էջանիշներ