+ Կատարել գրառում
Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Քարտեզների օգտագործումը պատմության դասերին

  1. #21
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    1
    Դուք միանգամայն ճիշտ եք, երբ քարտեզին սովորում են 6-րդ դասարանից , աշակերտները ոչ միայն հիշողությունն է ավելի զարգանում ,այլ իրենք ել կարողանում են համեմատականներ անցկացնել, դատողություններ անել, ինքնուրույն եզրահանգումներ կատարել:

  2. #22
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    173
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք միանգամայն ճիշտ եք, երբ քարտեզին սովորում են 6-րդ դասարանից , աշակերտները ոչ միայն հիշողությունն է ավելի զարգանում ,այլ իրենք ել կարողանում են համեմատականներ անցկացնել, դատողություններ անել, ինքնուրույն եզրահանգումներ կատարել:
    Հարգելի՛ Գայա,քարտեզի oգտագործումը բարձրացնում է նաև երեխաների հետաքրքրությունները առարկայի նկատմամբ:Սովորողները ինքնուրույն կարողանում են կազմել քարտեզներ տարբեր ժամանակաշրջանների/ oրինակ՝ իմ աշակերտները կազմել են Մեծ Հայքի 15 նահանգները, Տիգրան Մեծի նվաճումները և այլն/:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gaya71 (01.07.2017)

  4. #23
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    1
    Դուք ճիշտ եք,հարգելի Սիրանուշ, երեխաները եթե կարողանում են աշխատել քարտեզի հետ նրանք ինքնուրույն աշխատանքները հետաքրքրությամբ կկատարեն; իսկ այդ քարտեզները երեխաները ուրվագծայինի վրա են կառուցել? Կարծում եմ յուրաքանչյուր աշակերտ եթե կարողանա աշխատել քարտեզով, նա կսիրի նաև առարկան,կձգտի ավելին իմանալ, տվյալ նյութի մասին լրացուցիչ տեղեկություններ կիմանա:
    Վերջին խմբագրող՝ gaya71: 01.08.2017, 17:06:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  6. #24
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    1
    Հին եւ միջնադարյան քարտեզները ժամանակի մտածողների աշխատությունները լինելուց զատ նաեւ արվեստի գործեր են։ Նրանք մեզ են ներկայացնում անհերքելի փաստեր եւ տեղեկություններ անցյալի վերաբերյալ։ Այդ առումով մեծ կարեւորություն են ստանում հատկապես օտարազգիների կողմից Հայաստանը պատկերող քարտեզները, որտեղ իրենց պատասխանն են ստանում հայերի բնիկության, ինչպես նաեւ շատ այլ վիճահարույց հարցեր։

  7. #25
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    1
    Այսօր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց փոխվել է նաեւ քարտեզագրությունը. այլեւս ձեռքով չեն գծվում քարտեզները, քանի որ գրադարաններում, քարտեզագրական կենտրոններում կան ամենամեծ ճշգրտություն ունեցող քարտեզները։ Բավական է համակարգչի ստեղնի մեկ սեղմում եւ կուրվագծվեն ցանկացած երկրի ընդհանուր սահմանները, լեռները, գետերը, լճերը եւ այլն։ Շահո՞ւմ ենք արդյոք, թե՞ կորցնում, դժվար է միանշանակ պատասխան տալ։ Քարտեզները որպես արվեստի գործեր, այլեւս ցուցադրության ենթակա նմուշներ են, սակայն զրուցակիցս համոզված է, որ չնայած բարձր տեխնոլոգիաները միշտ չէ, որ օգուտ են բերում մարդկանց, այնուամենայնիվ աշխարհագրության, քարտեզագրության տեսակետից ժամանակակից տեխնոլոգիաները լայն հնարավորություններ են ընձեռում՝ մեզ տրամադրելով չափազանց ճշգրիտ տեղեկությունները։
    http://www.ardarutyun.org/?p=181

  8. #26
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    1
    Պատմական իրադարձությունները տեղի են ունենում ոչ միայն ժամանակի , այլ նաև տարածության մեջ:<<Ժամանակի ու տարածության մեջ չտեղավորված պատմական իրադարձությունները ներկայացնում է մեզ միայն ինչպես դատարկ աբստրակցիա,որը զրկված է ռեալ բովանդակությունից և պատմական իրականությունից>>-գրել է Ստրաժևը:
    Սովորողների մոտ ոչ պակաս կարևոր նշանակություն ունի ճիշտ պատկերացում ստեղծել վայրի մասին,որտեղ տեղի են ունենում պատմական երևույթները, քան ժամանակի մեջ տեղի
    ունեցած իրադարձությունների պատկերացումը:
    Տարածքը հանդիսանում է բոլոր պատմական իրադարձութուններիարենան և տարածքի պայմանները հաճախ որոշում են իրադարձության կոնկրետ քայլը:

  9. #27
    Մոդերատոր grigqrist is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2017
    Հասցե
    ք. Նոր Հաճըն
    Գրառումներ
    110
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը
    Քարտեզներ երբեմն կարելի է օգտագործել նաև հայոց լեզվի և գրականության դասաժամերին: Կարող է այնպիսի թյուր կարծիք ստեղծվել, թե քարտեզը ոչ մի կապ չունի հայոց լեզվի հետ, բայց իզուր: Օրինակ, լեզվաընտանիքների մասին դասը ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար աշակերտներին կարող ենք հանձնարարել քարտեզի վրա ցույց տալ, թե որ լեզվով որ երկրում (կամ երկրներում) են խոսում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gaya71 (28.07.2017)

  11. #28
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի grigqrist շնորհակալություն արձագանքելու համար, դուք միանգամայն ճիշտ եք , գրականության ժամերին, հատկապես, քարտեզների օգտագործումը օգտակար կլինի , օրինակ Մաշտոցի ուղևորությունը , կամ պատմավեպերի ուսումնասիրության ժամանակ տեղանքի ցուցադրումը, կամ գրողների կյանքի մասին տեղեկություններ հաղորդելու ժամանակ որևե տարածքի ցուցադրումը...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    grigqrist (08.08.2017)

  13. #29
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    1
    Պատմական իրադարձությունները կոնկրետ վայրին վերագրելը կոչվում է լոկալիզացիա: Վերջինս հայտնվում է պատմական քարտեզի և սխեմատիկ պլանների միջոցով:
    Պատմության դասի ընթացքում քարտեզների հետ աշխատանքը հանդիսանում է աշխարհագրական միջավայրի բնութագրման հիմնական մեթոդը: Աշխարհագրական միջավայրը ունի զգալի ազդեցություն 'արագացնելով կամ դանդաղեցնելով պատմական գործընթացը այս կամ այն երկրում,այս կամ այն դարաշրջանում:Սակայն այդ ազդեցության աստիճանը և բնութագիրը պայմանականորեն փոփոխական են,այսինքն վերջին հաշվով փոփոխվում են մարդկային գործունեության արդյունքի զարգացման տարբեր աստիճաններով:

  14. #30
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Նառա ձեր առաջարկը ես հաճախ եմ օգտագործում որպես գործնական աշխատանք, և համամիտ եմ որ ինքնուրույն աշխատելը ավելի է ամրապնդում ստացած գիտելիքները: Նման աշխատանքները աշակերտները կատարում են մեծ հաճույքով , հաչելին և օգտակարը համատեղվում է:

+ Կատարել գրառում
Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները