Մեջբերում Marine6-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի գործընկերներ նորություն չէ այսօր երեխաների ուսուցումը կազմակերպել խաղերի միջոցով: Շատ ուսուցիչներ կիրառում են խաղերը իրենց դասապրոցեսի արդյունավետությունը բարձրացնելու , աշակերտներին աշխուժացնելու, դասը հետաքրքիր դարձնելու համար: Առաջարկում եմ ձեր փորձը ներկայացնել, մտքերի փոխանակում կատարել: Շնորհակալություն...
Հարգելի Մարինե,խաղային իրավիճակները դասապրոցեսում դասը դարձնում են բազմաբնույթ, հետաքրքիր: Խաղի ժամանակ ստեղծվում են իրավիճակներ, երբ աշակերտները միմյանց հետ վիճում են, օգնում են միմյանց, գնահատում են մեկը մյոււսին ,ինֆորմացիա են փոխանակում և վերջապես՝ համագործակցում են: