+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Տարաբնույթ խաղերը որպես դասի արդյունավետության բարձրացման միջոց

  1. #21
    Մոդերատոր Marine6 is on a distinguished road Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    144
    Հեղինակության աստիճան
    1
    Ներկայացնում եմ ,,հարցամրցույթ,, խաղը: Ամեն մի շարք մի թիմ է : Մի թիմից մեկը հարց է տալիս հաջորդ թիմին: Պատասխանում է նա, ով գիտե պատասխանը և արագ հարց է ուղղվում 3-րդ թիմին: Եվ այսպես հաջորդաբար: Խաղն ընթանում է արագ: Ես հաշվում եմ միայն չպատասխանած հարցերը: Հաղթում է այն թիմը, որն ամենաքիչ մինուսներն է ստանում:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Larisa0504 (03.06.2017), Lilit Sahakyan (20.05.2017), Lubov (21.05.2017), lusine1 (22.05.2017), Mariamsargsyan (29.06.2017), Narine1 (24.05.2017), Գայանե Սիմոնյան (20.05.2017), Լուսինէ Ավագյան (27.05.2017), Նաիրա Մելիքսեթյան (13.06.2017), tehmine1 (08.06.2017)

  3. #22
    Սկսնակ մասնակից Narine1 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2017
    Հասցե
    Ք.Աբովյան
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Հետաքրքիր խաղ է: Ես այն փորձեցի գրականության ժամին և ստացվեց: Աշակերտներն աշխուժացան: Հաջորդ օրը պատրաստված էին եկել, նոր հարցերով: Բնականաբար նաև պատասխաններն էին սովորել: Ես պայման էի դրել, որ հարց կտա այն աշակերտը, ով կպատասխանի հարցին: մեծ մասը ձգտում էր պատասխանել և հարց տալ: Շնորհակալություն այս խաղի համար: Այն արդյունավետ է:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lusine1 (09.06.2017), Գայանե Սիմոնյան (19.06.2017), Նաիրա Մելիքսեթյան (13.06.2017), tehmine1 (08.06.2017)

  5. #23
    Սկսնակ մասնակից tehmine1 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ. Գեղաշեն
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Սիրում եմ դասարանն ակտիվացնող հետաքրքիր խաղեր: Շնորհակալություն ներկայացված խաղերի համար: Հիմա ներկայացնում եմ մի խաղ, որ օգտագործում եմ գրականության ժամին: Աշակերտներին առաջարկում եմ նույն հնչեղություն ունեցող, բայց տարբեր իմաստ ունեցող բառերի գործածումը նույն նախադասության մեջ: Օրինակ՝ Ուղտերով հասանք ուխտատեղի: Կամ - Թափված աղտերից ծանր ախտեր առաջացան: Երեխաներն անմիջապես աշխուժանում են: Սիրված խաղ է :

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lusine1 (09.06.2017), Marine6 (13.06.2017), Narine1 (26.06.2017), Գայանե Սիմոնյան (19.06.2017), Նաիրա Մելիքսեթյան (13.06.2017)

  7. #24
    Սկսնակ մասնակից lusine1 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2017
    Գրառումներ
    24
    Հեղինակության աստիճան
    0
    Հետաքրքիր խաղ ես առաջարկում Թեհմինե ջան: ԵՍ էլ մի տրամաբանական խաղ եմ առաջարկում: Այն կոչվում է ՙՙխմբավորում՚՚: Թերթիկի վրա գրում եմ 3 պետությունների անուններ: Աշակերտին հանձնարարում եմ այդ պետությունները բաժանել 2 խմբի: Ենթադրենք գրված է Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Իտալիա: Աշակերտը պետք է մի խմբի մեջ գրի Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա, իսկ մյուս խմբում՝ Իտալիա: Կամ էլ հակառակը: Եվ պետք է հիմնավորի, թե ինչու: Երեխաները սիրում են այս խաղը: Խաղը հնարավորություն է տալիս ստուգել աշակերտի գիտելիքները և զարգացնում է տրամաբանությունը:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marine6 (13.06.2017), Narine1 (26.06.2017), Նաիրա Մելիքսեթյան (13.06.2017), tehmine1 (14.06.2017)

  9. #25
    Մոդերատոր Marine6 is on a distinguished road Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    144
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում lusine1-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր խաղ ես առաջարկում Թեհմինե ջան: ԵՍ էլ մի տրամաբանական խաղ եմ առաջարկում: Այն կոչվում է ՙՙխմբավորում՚՚: Թերթիկի վրա գրում եմ 3 պետությունների անուններ: Աշակերտին հանձնարարում եմ այդ պետությունները բաժանել 2 խմբի: Ենթադրենք գրված է Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Իտալիա: Աշակերտը պետք է մի խմբի մեջ գրի Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա, իսկ մյուս խմբում՝ Իտալիա: Կամ էլ հակառակը: Եվ պետք է հիմնավորի, թե ինչու: Երեխաները սիրում են այս խաղը: Խաղը հնարավորություն է տալիս ստուգել աշակերտի գիտելիքները և զարգացնում է տրամաբանությունը:
    Սիրում եմ տրամաբանական խաղերը: Նման խաղերի ժամանակ դասարանն աշխուժանում է: Բնական է, որ բոլոր երեխաներն են ուզում մասնակցել, իսկ դրա համար պետք է կարդան կամ հարցնեն: Քո խաղի նման մի բան կմտածեմ պատմության համար: Շնորհակալ եմ Լուսինե ջան, ինձ մոտ մի նոր խաղ էլ կավելանա: Հիմա դասեր չկան , ժամանակ շատ ունեմ: Այնպես որ կզբաղվեմ համակարգչային դասեր ու թեստեր, նաև խաղեր կազմելով...

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lusine1 (13.06.2017), Narine1 (26.06.2017), Գայանե Սիմոնյան (19.06.2017), Նաիրա Մելիքսեթյան (13.06.2017), tehmine1 (26.06.2017)

  11. #26
    Մոդերատոր Marine6 is on a distinguished road Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    144
    Հեղինակության աստիճան
    1
    Մոռացա հարցնել՝ դասերի ժամանակ ռեբուսներ օգտագործում եք?

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lusine1 (13.06.2017), Narine1 (26.06.2017), Նաիրա Մելիքսեթյան (13.06.2017), tehmine1 (26.06.2017)

  13. #27
    Սկսնակ մասնակից lusine1 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2017
    Գրառումներ
    24
    Հեղինակության աստիճան
    0
    Ես շատ եմ օգտագործում, նույնիսկ տեղադրում եմ թեստային աշխատանքների, ինքնուրույն աշխատանքների մեջ: Աշակերտներին դա դուր է գալիս: Բոլորն են մասնակցում: Ռեբուսները աշակերտների մեջ զարգացնում են տրամաբանական մտածելակերպ: վերցնում եմ արդեն պատրաստի ռեբուսները: Ինքս էլ եմ նորերը կազմում: Ռեբուս հարցեր կիրառում եմ նաև առարկայական մրցույթների ժամանակ:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marine6 (15.06.2017), Narine1 (26.06.2017), Նաիրա Մելիքսեթյան (13.06.2017), tehmine1 (26.06.2017)

  15. #28
    Սկսնակ մասնակից Asya1 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2017
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն հետաքրքիր խաղերի համար: Դրանք ես կհարմարեցնեմ իմ դասերին: Առաջիկայում կներկայացնեմ իմ սեփական խաղերը:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marine6 (19.06.2017), Narine1 (26.06.2017), tehmine1 (26.06.2017)

  17. #29
    Մոդերատոր Marine6 is on a distinguished road Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    144
    Հեղինակության աստիճան
    1
    Առաջարկում եմ ներկայացնել առարկայական խնդիրներ: Ես կազմում եմ պատմական խնդիրներ, որը աշակերտներին մղում է մտածելու, տրամաբանելու: 6-րդ դասարանում տալիս եմ այսպիսի խնդիր. - Երեխաներ դասարանով գնացել ենք անտառ սունկ հավաքելու և մոլորվել ենք . ինչ անենք.... Գուցե պարզունակ է: Բայց երեխաները աշխուժանում են , առաջարկում են տարբեր լուծումներ ....

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mariamsargsyan (29.06.2017), Narine1 (26.06.2017), tehmine1 (26.06.2017)

  19. #30
    Սկսնակ մասնակից tehmine1 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ. Գեղաշեն
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Գրական հայերենի գեղեցկությունը ընդգծելու համար աշակերտներին հանձնարարում եմ վերցնել գրական հայերենով որևէ նյութ և փոխակերպել բարբառի / իրենց շրջանի /: Հետո համեմատում ենք բառերով, բառերի քերականական ձևերով: Երեխաները աշխուժանում են, ակտիվորեն քննարկում, արտահայտվում: Սիրում են նման բաները, որը ես իհարկե հաճախակի չեմ կիրառում:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Narine1 (26.06.2017)

+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները