+ Կատարել գրառում
Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Հայկական բնավորություն

  1. #11
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    1
    Նարինե ջան, մի բան էլ չմոռանանք, որ հայն ավելի շատ կողքինի տխրությունը կիսող է, քան ուրախությունը:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (07.05.2017), gayane0803 (04.05.2017), marine8 (07.05.2017), Գոհար Վարդանյան (06.05.2017), Նարինե Մուրադյան (05.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (05.05.2017)

  3. #12
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան will become famous soon enough Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    191
    Հեղինակության աստիճան
    4
    Թեման շատ հետաքրքիր է և բոլոր հայերին հուզող,մշտապես դառնում է բանավեճերի նյութ,և երբեք չի կարելի գտնել միակ ճշմարտությունը։Ինձ շատ է հիացրել ու զարմացրել Դերենիկ Դեմիճյանի «Հայը» հանճարեղ հոդվածը, որը շատ հաճախ եմ կարդում...կարող ես համաձայն լինել,կամ էլ հակառակը, մշտափոփոխ է հայը...
    Դերենիկ Դեմիճյան «Հայը»
    «Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից... Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք, որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենի՛ց համառ կառչեց նրան։ Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Ասենք՝ իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն։ Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես։ Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է։

    Ահա՛ նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա, իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում։ Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակումն։ Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու։ Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում։ Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն։ Ապա՞ տար տանդ ծառա։ <...> Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար շինե, գնա, դուքան բաց անե։ Մարդը իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր... Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ։ Ազգը տա՝ ինքը ուտի։ Եվ սովից կմեռնի անխոս, անխնա, կասես՝ ջգրու։ Եվ սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազանացած՝ հողը քանդում էր, չարչարվում, մզվում, հոգին հանում։ Ամենաչարքաշ անասունը՝ իր արտի մեջ։ Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե։ Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա են։ Ուտում են նրա հացը, ինչպես Հայր Աբրահամի սեղանից։

    Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ... Բայց անցիր նրա երկիրը։ Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։ Խոսակցությունն ես լսում՝ հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին։ Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված...

    Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց։ Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու՝ անկեղծ լինել։ Այնքան անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում։ Մինչդեռ իր հարևանները՝ այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացնին, Հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին։ «Ապա ճշմարտությո՞ւնը»,— մտահոգվում է նա։

    Դանդալոշ է և խոնարհ՝ իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող նրա պես։ <...> երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման։ Բարի է առհասարակ, շոյի՛ր, և կկողոպտվի, բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է։ Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛յն սերը կարող է վաստակել, Հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու։ Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու։ Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ։ Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է ինչպես ուխտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է։ Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության, և թե՛ գաղափարների մեջ։ Իբրև ժողովրդական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար։

    Ուր հեղափոխություն՝ այնտեղ Հայություն։ Բայց իբրև «ական»՝ ծայրահեղական է։ Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ։ Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ։ Ասենք՝ ամեն Հայ մի փոքր Շիրակեցի է Դոն Քիշոտի պես։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց։ <...>

    Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում... Ինչո՞ւ է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ, <...> անչափելի՝ իր վեհ թռիչքներում։

    Երևի, վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե, դավե, վնասե։ Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում, ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ։ Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում ... <...> «Ջարդի՛ր ինձ,— ասում է նա,— ահա՜ քո պատիժը և իմ վրեժը»։ Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված... Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում, յապոնացու պես, որ, երբ մեկից խորապես վիրավորվում է, կանչում է իր բարեկամներին, հայտնում է իր վիրավորանքը և վերցնելով դանակը՝ պատռում է իր որովայնը։

    Այսպես է Հայը։ Չի՛ ուզում, որ իրան դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ։ Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր։

    Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի՛ ուզում։ Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից։

    «Ոչինչ չեմ ուզում ձեզնից,— ասում է նա իր նեղիչներին,— ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը...»։
    Վերջին խմբագրող՝ Սվետլանա Քոչինյան: 04.05.2017, 08:15:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (07.05.2017), gayane0803 (04.05.2017), Larisa0504 (04.05.2017), Marine6 (06.05.2017), marine8 (07.05.2017), Ալվարդ_Մ (05.05.2017), Աստղիկ Մարկոսյան (04.05.2017), Գայանե Սիմոնյան (06.05.2017), Գոհար Վարդանյան (06.05.2017), Նարինե Մուրադյան (05.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (05.05.2017)

  5. #13
    Մոդերատոր Նարինե Մուրադյան is on a distinguished road Նարինե Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2016
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարինե ջան ես հիմա մի իրական դեպք պատմեմ հայի հյուրասիրությունից...
    Մի ռուս (մինչև 90-ականները) հյուր է գալիս իր հայ ընկերոջը: Ընկերը խորովածով, ամեն ինչով նրան հյուրասիրում է: Ընկերը վերադառնում է Ռուսաստան ու կարծեմ գրում` հայն այդ ինչքան աշխատավարձ է ստանում, որ իրեն այդպես հյուրասիրել է: Հետո պարզվում է, որ հարևանից է պարտք վերցրել: Մերոնք այդպես են: Հիմա դուք դատեք` լա՞վ է, թե՞ վատ...
    Այո, շատ հաճախ ինքնազոհողությունը դիմացինի կողմից չի վերլուծվում և սխալ է ընկալվում: Ուստի պետք է իմանալ՝ ում համար դիմել այդպիսի զոհողության, կամ արդյոք արժե, թե ոչ:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (07.05.2017), gayane0803 (05.05.2017), marine8 (07.05.2017), Ալվարդ_Մ (05.05.2017), Աստղիկ Մարկոսյան (07.05.2017), Գայանե Սիմոնյան (06.05.2017), Գոհար Վարդանյան (06.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (05.05.2017)

  7. #14
    Մոդերատոր Նարինե Մուրադյան is on a distinguished road Նարինե Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2016
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում ՎարդԱ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր ազգը ունի բնավորության բազմաթիվ լավ գծեր՝ պայքարի անկոտրում ոգին,աշխատասիրությունը, հյուրասիրությունը,կրթության նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքը,մեծին հարգելու ավանդույթը,ընտանիքի կարևորումը,երեխաներին նվիրվածությունը և այլն.......բայց դրանց կողքին ունի մի շատ յուրօրինակ գիծ՝ամեն ինչից տեղին անտեղին դժգոհելը,ինչն էլ բացասական էներգետիկա է ստեղծում մեր շուրջը՝ մեր մտքերը դառնում են խոսքեր,ապա նաև գործողություններ։Բայց առհասարակ սիրում եմ մեր ազգի հենց այդ հավաքական ու հակասական կերպարը,ինչն էլ մեր բնաշխարհի ազդեցության հետևանքն է, և հպարտ եմ,որ հայ եմ։
    Համաձայն եմ Ձեր նշած որակների հետ: Բացասականներից կուզենայի նաև ավելացնել այն, որ մենք չգիտենք հերթ կանգնել: Եթե աշխարհի բոլոր նորմալ երկրներում հերթը լինում է ուղղահայաց, մարդիկ կանգնում են շարքով՝ իրար հետև, ապա Հայաստանում, չգիտես ինչու, հերթը լինում է հորիզոնական՝ իրար կողք, ու ՛՛ով՝ շուտ՛՛ սկզբունքով:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (07.05.2017), Gayane Lachinyan (05.05.2017), gayane0803 (05.05.2017), marine8 (07.05.2017), Ալվարդ_Մ (05.05.2017), Աստղիկ Մարկոսյան (07.05.2017), Գայանե Սիմոնյան (06.05.2017), Գոհար Վարդանյան (06.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (05.05.2017)

  9. #15
    Մոդերատոր Նարինե Մուրադյան is on a distinguished road Նարինե Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2016
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Աստղիկ Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    նարինե ջան ես մի ճշմարտություն գիտեմ, որ եթե ուզում ես դիմացինիդ լավություն անել, ուրեմն քեզ պիտի նեղություն տաս: Բազմիցս ես ինքս տուժել եմ այդ տեսակ դրսևորումներից, բայց մարդուն փոխել անհնար է: Այդպիսի դաստիարակություն եմ ստացել՝ հասնել, օգնել, կարեկցել...
    Ես կարծում եմ, որ ոչ բոլորին արժե լավություն անել սեփական ռեսուրսների, ժամանակի և նյարդերի հաշվին, որովհետև հաճախ դա կարող է չարաշահվել: ՛՛Ոչ՛՛ ասելու կարողությունը շատ կարևոր անձնային որակ է, որը ևս պետք է սովորել և զարգացնել

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (07.05.2017), Gayane Lachinyan (05.05.2017), gayane0803 (05.05.2017), marine8 (07.05.2017), Ալվարդ_Մ (05.05.2017), Աստղիկ Մարկոսյան (07.05.2017), Գայանե Սիմոնյան (06.05.2017), Գոհար Վարդանյան (06.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (05.05.2017)

  11. #16
    Մոդերատոր Նարինե Մուրադյան is on a distinguished road Նարինե Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2016
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալվարդ_Մ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարինե ջան, մի բան էլ չմոռանանք, որ հայն ավելի շատ կողքինի տխրությունը կիսող է, քան ուրախությունը:
    Համաձայն եմ, բարեբախտաբար, թե դժբախտաբար, դա այդպես է:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (07.05.2017), gayane0803 (07.05.2017), marine8 (07.05.2017), Ալվարդ_Մ (05.05.2017), Գոհար Վարդանյան (06.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (05.05.2017)

  13. #17
    Մոդերատոր Նարինե Մուրադյան is on a distinguished road Նարինե Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2016
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Սվետլանա Քոչինյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման շատ հետաքրքիր է և բոլոր հայերին հուզող,մշտապես դառնում է բանավեճերի նյութ,և երբեք չի կարելի գտնել միակ ճշմարտությունը։Ինձ շատ է հիացրել ու զարմացրել Դերենիկ Դեմիճյանի «Հայը» հանճարեղ հոդվածը, որը շատ հաճախ եմ կարդում...կարող ես համաձայն լինել,կամ էլ հակառակը, մշտափոփոխ է հայը...
    Շնորհակալ եմ, տեղին մեջբերում եք արել: Իրոք, յուրահատուկ և ծայրահեղություններ սիրող ազգ ենք:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (07.05.2017), gayane0803 (07.05.2017), marine8 (07.05.2017), Գայանե Սիմոնյան (06.05.2017), Գոհար Վարդանյան (06.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.05.2017)

  15. #18
    Մոդերատոր Marine6 is on a distinguished road Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    103
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք հայերս ունենք բնավորության գծեր, որոնք բնութագրում են մեր ազգը: Ինքս շատ հպարտանում եմ հայերի հյուրասիրությամբ, որ պատրաստ են ցանկացած անծանոթ մարդու տուն հրավիրել և մի բաժակ սուրճ հյուրասիրել: Գիտեմ նաև, որ այդ սովորությունը ուրիշ ազգերը չունեն: Հպարտանում եմ, որ պահպանում ենք ազգային սովորությունները: Հայ ժողովուրդը ունի շատ բարձր արժեքներ, որոնք անտեսել չենք կարող, և մի գուցե այդ արժեքները գնահատելով է, որ հարմարվում ենք նաև վատ բնավորության գծերին:
    Ազգային հյուրասիրությունը գեղեցիկ գիծ է, եթե այն կիրառվում է մեր ազգի համար: Այլազգիները դա օգտագործում են իրենց գումարները խնայելու միջոց միայն: Ականատես եմ եղել, թե ինչպես օտարերկրյա դիտորդները / որոնք հաստատ տեսել էին հայկական հյուրասիրությունը/ միայնակ ճաշում էին և չհրավիրեցին իրենց թարգմանչուհուն, որ նրանց իրերը օգնում էր տանել :

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (07.05.2017), gayane0803 (07.05.2017), marine8 (07.05.2017), Գայանե Սիմոնյան (06.05.2017), Նարինե Մուրադյան (07.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.05.2017)

  17. #19
    Մոդերատոր Marine6 is on a distinguished road Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    103
    Հեղինակության աստիճան
    1
    Մենք սիրում ենք ճոխ սեղաններ, բայց մոռանում ենք հնուց եկած իմաստությունները՝ չի կարելի պարտքով նոր տարի դիմավորել: Առհասարակ չի կարելի պարտքով ինչ որ բանի հիմք դնել/ ընտանիք/: Ցավոք ազգը որքան աղքատանում է ՝ կենացներն այնքան թանկանում են:
    Չգիտեմ, ամեն դեպքում չեմ հարգում նման բաները ...

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (07.05.2017), gayane0803 (07.05.2017), marine8 (07.05.2017), Աստղիկ Մարկոսյան (07.05.2017), Գայանե Սիմոնյան (06.05.2017), Նարինե Մուրադյան (07.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.05.2017)

  19. #20
    Մոդերատոր Նարինե Մուրադյան is on a distinguished road Նարինե Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2016
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Կարծում եմ՝ պարտքով Նոր տարի դիմավորելը առանձին քննարկմման թեմա է... Այստեղ արդեն բախվում ենք մեր ազգի մյուս բացասական որակին՝ ցուցամոլությանը և ուրիշների կարծիքով ապրելուն: Ի վերջո, պետք է հիշել, որ կարելի է շատ ճոխ սեղանի շուրջ տխուր լինել, և հակառակը:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (07.05.2017), Gayane Lachinyan (07.05.2017), gayane0803 (07.05.2017), marine8 (07.05.2017), Աստղիկ Մարկոսյան (07.05.2017), Գայանե Սիմոնյան (07.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.05.2017)

+ Կատարել գրառում
Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները