+ Կատարել գրառում
Էջ 8 10-ից ԱռաջինԱռաջին ... 6 7 8 9 10 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 71 համարից մինչև 80 համարի արդյունքները՝ ընդհանուր 95 հատից

Թեմա: Մայրենիի և հայոց լեզվի դասաժամերին օգտագործվող արդյունավետ մեթոդներ

  1. #71
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    289
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Նվարդ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակտիվացնող կամ այսպես կոչված` <<ջերմացնող>> վարժություններն ավելի նպատակահարմար է օգտագործել ցածր դասարաններում, որոնց նպատակն է աշխուժացնել դասարանը, տրամադրել դասին, զարգացնել արագ մտածելու և գեղեցիկ խոսք կազմելու կարողություններ:
    Օրինակ ես նախօրոք մտածված որևէ բառ գրում եմ գրատախտակին և առաջարկում այդ բառի տառերով նոր բառեր կազմել: Հետո կազմած բառերով հանձնարարում եմ կազմել նախադասություններ:
    Այս մեթոդն օգնում է աշակերտներին արագ մտածել, բառապաշարում օգտագործել գրագետ և գեղեցիկ բառեր: Խրախուսանքի են արժանանում այն աշակերտները, որոնք ավելի գեղեցիկ ու գրագետ բառեր են կազմում: Հաջորդ ժամին աշակերտներից յուրաքանչյուրը ձգտում է ինքը կազմել խելամիտ ու ճիշտ բառեր, որպեսզի ինքն արժանանա խրախուսանքի:
    Նվարդ ջան կարծում եմ <<Զրույց>> մեթոդը հումանիտար առարկաների դասավանդման ժամանակ կիրառելը արդյունավետ մեթոդ կլինի: Այս մեթոդը դեռեւ Սոկրատեսն է կիրառել : Ուսուցիչը զրույց մեթոդով ,նախապես պատրաստված հարցերի միջոցով աշակերտների մոտ խթանում է նոր կարողություների եւ գիտելիքների ձեռքբերմանը:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (11.05.2017), Mariamsargsyan (12.05.2017), Գայանե Սիմոնյան (12.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (11.05.2017)

  3. #72
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան is on a distinguished road Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    173
    Հեղինակության աստիճան
    1
    Համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի' Ալվարդ, արդյունավետ մեթոդ է <<Զրույց>>-ի մեթոդը, բայց ինչպես յուրաքանչյուր մարդ, աշակերտներն էլ ձանձրանում են միօրինակությունից և ձգտում են դեպի նորը, ինչու չէ` ավելի հեշտ միջոցով դասի յուրացմանը, իսկ ավելի ցածր դասարաններում աշակերտներին ամենից շատ գրավում են խաղային մեթոդները:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (11.05.2017), Ալվարդ_Մ (12.05.2017), Գայանե Սիմոնյան (12.05.2017), Մանուշակ Բարսեղյան (29.05.2017)

  5. #73
    Մասնակից Karine Barseghyan is on a distinguished road Karine Barseghyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2017
    Գրառումներ
    47
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Նվարդ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակտիվացնող կամ այսպես կոչված` <<ջերմացնող>> վարժություններն ավելի նպատակահարմար է օգտագործել ցածր դասարաններում, որոնց նպատակն է աշխուժացնել դասարանը, տրամադրել դասին, զարգացնել արագ մտածելու և գեղեցիկ խոսք կազմելու կարողություններ:
    Օրինակ ես նախօրոք մտածված որևէ բառ գրում եմ գրատախտակին և առաջարկում այդ բառի տառերով նոր բառեր կազմել: Հետո կազմած բառերով հանձնարարում եմ կազմել նախադասություններ:
    Այս մեթոդն օգնում է աշակերտներին արագ մտածել, բառապաշարում օգտագործել գրագետ և գեղեցիկ բառեր: Խրախուսանքի են արժանանում այն աշակերտները, որոնք ավելի գեղեցիկ ու գրագետ բառեր են կազմում: Հաջորդ ժամին աշակերտներից յուրաքանչյուրը ձգտում է ինքը կազմել խելամիտ ու ճիշտ բառեր, որպեսզի ինքն արժանանա խրախուսանքի:
    Նվա՛րդ ջան, ես նմանատիպ աշախատանք տանում եմ մի փոքր այլ ձևով՝ տալիս եմ բառը, երեխան կազմում է մի նոր բառ վերջին երկու հնչյունով, այսպես շարունակ շղթայական կապով ամբողջ դասարանը ներգրավվում է դասին:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (11.05.2017), Mariamsargsyan (12.05.2017), Marine6 (19.05.2017), marine8 (14.05.2017), Ալվարդ_Մ (12.05.2017), Գայանե Սիմոնյան (12.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (11.05.2017)

  7. #74
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան is on a distinguished road Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    173
    Հեղինակության աստիճան
    1
    Կարինե' ջան, Ձեր տարբերակն էլ է արդյունավետ, <<արթնացնող>>, շնորհակալ եմ:
    Իմ կարծիքով յուրաքանչյուր մեթոդ կարելի է փոփոխել, հարմարեցնել առարկային, դասարանին և օգտագործել նպատակային:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mariamsargsyan (12.05.2017), marine8 (14.05.2017), Ալվարդ_Մ (12.05.2017), Գայանե Սիմոնյան (12.05.2017), Մանուշակ Բարսեղյան (29.05.2017)

  9. #75
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    289
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Նվարդ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի' Ալվարդ, արդյունավետ մեթոդ է <<Զրույց>>-ի մեթոդը, բայց ինչպես յուրաքանչյուր մարդ, աշակերտներն էլ ձանձրանում են միօրինակությունից և ձգտում են դեպի նորը, ինչու չէ` ավելի հեշտ միջոցով դասի յուրացմանը, իսկ ավելի ցածր դասարաններում աշակերտներին ամենից շատ գրավում են խաղային մեթոդները:
    Գայանե, իսկ դուք փորձել եք հետեւյալ մեթոդը` դասապրոցեսում դաս պատմելու, միմյանց հետ շփվելու ժամանակ <<պատժել>> /գործածված բառերի քանակից ելնելով/ այն աշակերտներին, ովքեր օգտագործում են օտաշունչ, ոչ գրական, ժարգոնային կամ բարբառային բառեր:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marine6 (19.05.2017), marine8 (14.05.2017), Գայանե Սիմոնյան (12.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (12.05.2017)

  11. #76
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան is on a distinguished road Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    173
    Հեղինակության աստիճան
    1
    Այո', իհարկե, ինչպես կարելի է մայրենիի կամ հայոց լեզվի դասաժամերին հաշվի չառնել խոսելաոճը, բառապաշարը: Ես երբեք բարձր չեմ նշանակում այն աշակերտներին, ովքեր դասին խոսում են օտար, ժարգոնային բառերով: Բայց որպես մեթոդ` չեմ կիրառել <<պատժի>> տարբերակով: Ինչպես եք <<պատժում>> Դուք այդպիսի աշակերտներին, հարգելի' Ալվարդ, կրկին գնահատականի ձևով, թե այլ մեթոդներով:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (14.05.2017), Գայանե Սիմոնյան (12.05.2017), Մանուշակ Բարսեղյան (29.05.2017)

  13. #77
    Ավագ մասնակից Նաիրա Մելիքսեթյան is on a distinguished road Նաիրա Մելիքսեթյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Տարիք
    40
    Գրառումներ
    216
    Հեղինակության աստիճան
    1
    Նվարդ ջան, որպես ջերմացնող մեթոդ կարելի է կիրառել «Շարունակիր ինձ» վարժությունը:Քարտերի վրա մի կողմում գրել դասին վերաբերող բառեր, մյուսում՝ դրանցից որևէ մեկի բացատրությունը կամ սահմանումը:Աշակերտներից մեկը կարդում է բառը, մյուսը՝ համապատասխանաբար սահմանումը,իսկ հետո կարդում է իր բանալի բառը:Եվ այդպես շարունակ:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #78
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան is on a distinguished road Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    173
    Հեղինակության աստիճան
    1
    Հետաքրքիր էր և, իրոք, ակտիվացնող, շնորհակալություն: Այսպիսի մեթոդների շնորհիվ անգամ ամենածույլ աշակերտը որևէ նոր բան կսովորի` լսելով ու ներգրավվելով դասին ակամայից:
    Վերջին խմբագրող՝ Նվարդ Հովհաննիսյան: 11.10.2017, 20:09:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #79
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան is on a distinguished road Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    110
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Նվարդ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի' մանկավարժներ, կիսվեք Ձեր փորձով: Ինչպիսի մեթոդներ կիրառել պասսիվ դասարաններում, երբ մտնում ես դասարան և աշակերտներից յուրաքանչյուրը սպասում է դիմացինի խոսքին, անվստահ են` չնայած պատրաստ են դասին: Ինչ անել, որ աշակերտներն ավելի ինքնավստահ լինեն ու արտահայտեն, ցույց տան գիտելիքները:
    Շնորհակալություն հարգելի Նվարդ , կարծում եմ խմբային աշխատանքի միջոցով դասն անցկացնելը դրական արդյունք է ապահովում, քանի ,որ փորձը ցույց է տվել և բազմիցս ապացուցել համագործակցային աշխատանքների արդյունավետությունը:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #80
    Մասնակից Narine Stepanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2017
    Գրառումներ
    33
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Նվարդ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի' մանկավարժներ, կիսվեք Ձեր փորձով: Ինչպիսի մեթոդներ կիրառել պասսիվ դասարաններում, երբ մտնում ես դասարան և աշակերտներից յուրաքանչյուրը սպասում է դիմացինի խոսքին, անվստահ են` չնայած պատրաստ են դասին: Ինչ անել, որ աշակերտներն ավելի ինքնավստահ լինեն ու արտահայտեն, ցույց տան գիտելիքները:
    Շնորհակալություն հարգելի Նվարդ ջան : Շատ հետաքրքիր հարց եք բարձրացրել: Կարծում եմ, որ հարց և պատասխան վարժության միջոցով, կարելի է հաղթահարել այս խնդիրը:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 8 10-ից ԱռաջինԱռաջին ... 6 7 8 9 10 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները