+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 78 հատից

Թեմա: Մայրենիի և հայոց լեզվի դասաժամերին օգտագործվող արդյունավետ մեթոդներ

  1. #1
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան is on a distinguished road Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    124
    Հեղինակության աստիճան
    1

    Մայրենիի և հայոց լեզվի դասաժամերին օգտագործվող արդյունավետ մեթոդներ

    Ակտիվացնող կամ այսպես կոչված` <<ջերմացնող>> վարժություններն ավելի նպատակահարմար է օգտագործել ցածր դասարաններում, որոնց նպատակն է աշխուժացնել դասարանը, տրամադրել դասին, զարգացնել արագ մտածելու և գեղեցիկ խոսք կազմելու կարողություններ:
    Օրինակ ես նախօրոք մտածված որևէ բառ գրում եմ գրատախտակին և առաջարկում այդ բառի տառերով նոր բառեր կազմել: Հետո կազմած բառերով հանձնարարում եմ կազմել նախադասություններ:
    Այս մեթոդն օգնում է աշակերտներին արագ մտածել, բառապաշարում օգտագործել գրագետ և գեղեցիկ բառեր: Խրախուսանքի են արժանանում այն աշակերտները, որոնք ավելի գեղեցիկ ու գրագետ բառեր են կազմում: Հաջորդ ժամին աշակերտներից յուրաքանչյուրը ձգտում է ինքը կազմել խելամիտ ու ճիշտ բառեր, որպեսզի ինքն արժանանա խրախուսանքի:
    Վերջին խմբագրող՝ Նվարդ Հովհաննիսյան: 12.05.2017, 12:39:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (01.05.2017), gayane0803 (19.04.2017), kara1969 (19.04.2017), Karine Barseghyan (11.05.2017), Larisa0504 (29.04.2017), Lilit Sahakyan (19.04.2017), marine8 (19.04.2017), MVXACH (26.04.2017), Սեդա Մկրտչյան (21.04.2017), Ալվարդ_Մ (20.04.2017), Աստղիկ Մարկոսյան (09.05.2017), Գայանե Սիմոնյան (19.04.2017), Լուսինէ Ավագյան (20.04.2017), Մանուշակ Բարսեղյան (23.04.2017), Մարիամ Բարսեղյան (13.05.2017), Նաիրա Մելիքսեթյան (20.04.2017)

  3. #2
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան is on a distinguished road Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    124
    Հեղինակության աստիճան
    1
    Ինչպիսի մեթոդներ եք օգտագործում Դուք` հարգելի' ուսուցիչներ, դասարանն ակտիվացնելու նպատակով:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (19.04.2017), marine8 (19.04.2017), MVXACH (26.04.2017), Ալվարդ_Մ (20.04.2017), Գայանե Սիմոնյան (19.04.2017), Լուսինէ Ավագյան (20.04.2017), Մանուշակ Բարսեղյան (28.04.2017), Մարիամ Բարսեղյան (13.05.2017), Նաիրա Մելիքսեթյան (20.04.2017)

  5. #3
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան is on a distinguished road Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    124
    Հեղինակության աստիճան
    1
    Սիրելի' մանկավարժներ, կիսվեք Ձեր փորձով: Ինչպիսի մեթոդներ կիրառել պասսիվ դասարաններում, երբ մտնում ես դասարան և աշակերտներից յուրաքանչյուրը սպասում է դիմացինի խոսքին, անվստահ են` չնայած պատրաստ են դասին: Ինչ անել, որ աշակերտներն ավելի ինքնավստահ լինեն ու արտահայտեն, ցույց տան գիտելիքները:

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (20.04.2017), Lilit Sahakyan (20.04.2017), marine8 (14.05.2017), mush.krist (24.04.2017), MVXACH (20.04.2017), Ալվարդ_Մ (20.04.2017), Աստղիկ Մարկոսյան (08.05.2017), Գայանե Սիմոնյան (20.04.2017), Լուսինէ Ավագյան (20.04.2017), Մանուշակ Բարսեղյան (28.04.2017), Մարիամ Բարսեղյան (13.05.2017), Նաիրա Մելիքսեթյան (20.04.2017)

  7. #4
    Ավագ մասնակից Նաիրա Մելիքսեթյան is on a distinguished road Նաիրա Մելիքսեթյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Տարիք
    40
    Գրառումներ
    146
    Հեղինակության աստիճան
    1
    Սիրելի Նվարդ, ակտիվացնող մեթոդներից կարելի է օգտագործել նաև <<Մտագրոհ>> մեթոդը, որը նույնպես կծառայի նպատակին:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (20.04.2017), marine8 (14.05.2017), MVXACH (26.04.2017), Ալվարդ_Մ (23.04.2017), Գայանե Սիմոնյան (20.04.2017), Լուսինէ Ավագյան (20.04.2017), Մանուշակ Բարսեղյան (28.04.2017), Մարիամ Բարսեղյան (13.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (20.04.2017)

  9. #5
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    1
    Նվարդ ջան Ձեր դասերց կարող եք համակարգչային կաբինետում դաս պարապել /ինտերակտիվ/ թելադրություն գրել, բառարաններ ներմուծել՝ հոմանիշ, հականիշների: Դուք աշխատանքի ընթացքը հետեւվում եք եւ համապատասխան ուղղուներ անում:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան is on a distinguished road Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    124
    Հեղինակության աստիճան
    1
    Նաիրա ջան շնորհակալություն կարծիքի համար:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (20.04.2017), marine8 (14.05.2017), MVXACH (26.04.2017), Աստղիկ Մարկոսյան (08.05.2017), Լուսինէ Ավագյան (27.04.2017), Մանուշակ Բարսեղյան (28.04.2017), Մարիամ Բարսեղյան (13.05.2017), Նաիրա Մելիքսեթյան (20.04.2017)

  13. #7
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան is on a distinguished road Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    124
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Ալվարդ, շատ շնորհակալ եմ արձագանքի և խորհրդի համար, անպայման կօգտագործեմ ձեր առաջարկած մեթոդը:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (20.04.2017), marine8 (14.05.2017), Ալվարդ_Մ (23.04.2017), Լուսինէ Ավագյան (27.04.2017), Մանուշակ Բարսեղյան (28.04.2017), Մարիամ Բարսեղյան (13.05.2017), Նաիրա Մելիքսեթյան (20.04.2017)

  15. #8
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան is on a distinguished road Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    124
    Հեղինակության աստիճան
    1
    Իմ կարծիքով խրախուսանքն էլ միջոց է, որ աշակերտն ավելի անկաշկանդ լինի սեփական մտքերն արտահայտելիս, չվախենա, որ կարող է քննադատվել ու միայն օգտագործի գրքային անգիր արված բառերն ու նախադասությունները:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան is on a distinguished road Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    124
    Հեղինակության աստիճան
    1
    Դասի պլանի նմուշ-օրինակ

    Դասարան` 5-րդ:
    Դասի նյութը` Նամակ. նրա կառուցվածքը: Նշանավոր մարդիկ ինչ են գրել իրենց զավակներին:
    Նպատակները` խորացնել, ընդլայնել գիտելիքները նամակի մասին, հարստացնել բառապաշարը, ձևավորել գիտելիքը կիրառելու, գեղեցիկ խոսք կազմելու կարողություններ:
    Դասի տեսակը` նոր նյութի հաղորդում:
    Մեթոդները` <<ջերմացնող>> վարժություն, հարց ու պատասխան, T- աձև աղյուսակ:
    Ուսումնական նյութեր` դասագիրք, նշանավոր մարդկանց նամականի, գունավոր գրիչներ, թղթեր, սոսինձ:

    Խթանման փուլում դասի նյութին համապատասխան որևէ բառ ենք վերցնում (օրինակ` նամակագրություն) և խնդրում աշակերտներին այդ բառի տառերով նոր բառեր կազմել (օրինակ` գրականություն, նյութ, կամար, գրամ, մանուկ, գրություն, նմանակ...): Ընտրում ենք այն բառերը, որոնք կապ ունեն նամակի հետ և հարց ու պատասխանի միջոցով փորձում պարզել, թե ինչ գիտեն աշակերտները նամակի մասին` ինչ է նամակը, ինչ նյութ է պարունակում, ում կարող ենք նամակ գրել և այլն:
    Իմաստի ընկալման փուլում մեկնաբանում, պարզաբանում ենք աշակերտների տված պատասխանները, ընդլայնում դրանք և դարձնում գիտելիք. բացատրում ենք, թե ինչ կառուցվածք ունի նամակը, ինչն է կարևոր նամակ գրելիս և այլն:
    Այնուհետև հանձնարարվում է աշակերտներին կարդալ դասագրքում տեղ գտած նամակները, առանձնացնել դուր եկած տողերը, գրել հրաշք տետրում գունավոր գրիչներով:
    Նամակը պետք է դնել ծրարի մեջ, գրել նամակագրի և հասցեատիրոջ հասցեները և ուղարկել: Սովորեցնում ենք աշակերտներին պատրաստել գեղեցիկ, կոկիկ ծրար (դրանով կապ ենք ստեղծում տեխնոլոգիա առարկայի հետ) և վրան գրել հասցեատիրոջ և նամակագրի հասցեները` անպայման նշելով նաև մարզը:
    Կշռադատման փուլում կատարում ենք անդրադարձ և կազմում T-աձև աղյուսակ (ինչ գիտեինք/ ինչ սովորեցինք):
    Որպես տնային առաջադրանք` հանձնարարվում է աշակերտներին գրել նամակ սիրելի հերոսին կամ հեղինակին:

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (20.04.2017), marine8 (14.05.2017), Narine1 (01.05.2017), Սեդա Մկրտչյան (21.04.2017), Ալվարդ_Մ (23.04.2017), Աստղիկ Մարկոսյան (08.05.2017), Գայանե Սիմոնյան (20.04.2017), Լուսինէ Ավագյան (20.04.2017), Մանուշակ Բարսեղյան (23.04.2017), Մարիամ Բարսեղյան (13.05.2017), Նաիրա Մելիքսեթյան (20.04.2017)

  19. #10
    Ավագ մասնակից gayane0803 will become famous soon enough gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    470
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Նվարդ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես տնային առաջադրանք` հանձնարարվում է աշակերտներին գրել նամակ սիրելի հերոսին կամ հեղինակին:
    Հարգելի Նվարդ տնային առաջադրանքը կարելի է նաև աշակետներին հանձնարարել հավաքել համակարգչով, ինֆորմատիկայի դասաժամին` համագործակցելով ինֆորմատիկայի ուսուցչի հետ: Դա կապահովի միջառարկայական կապը նաև ինֆորմատիկայի հետ:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Larisa0504 (22.04.2017), marine8 (14.05.2017), mush.krist (24.04.2017), Ալվարդ_Մ (23.04.2017), Աստղիկ Մարկոսյան (08.05.2017), Գայանե Սիմոնյան (20.04.2017), Լուսինէ Ավագյան (22.04.2017), Մարիամ Բարսեղյան (13.05.2017), Նվարդ Հովհաննիսյան (20.04.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները