+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Տնային աշխատանք

  1. #1
    Մասնակից Flora Hovhannisyan is on a distinguished road Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    1

    Տնային աշխատանք

    Առաջարկում եմ խոսել տնային աշխատանքի մասին. որոնք են դրա նպատակներն ու խնդիրները, ինչպիսի բնույթ պետք է կրի այն, որպես տնային աշխատանք ուսուցիչն ինչ կարող է հանձնարարել, մոտավորապես ինչ ծավալի այն կարող է լինել և այլն:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մասնակից Լուսինէ Ավագյան is on a distinguished road Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    94
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ խոսել տնային աշխատանքի մասին. որոնք են դրա նպատակներն ու խնդիրները, ինչպիսի բնույթ պետք է կրի այն, որպես տնային աշխատանք ուսուցիչն ինչ կարող է հանձնարարել, մոտավորապես ինչ ծավալի այն կարող է լինել և այլն:
    Հարգելի Ֆլորա, հետաքրքիր թեմա եք բացել։ Ես կուզեի նաև խոսենք առհասարակ տնային առաջադրանքների արդյունավետության մասին։ Բազմաթիվ են ուսման ոլորտում առաջատար երկրները, որոնք հանգել են այն եզրակացության, որ տնային առաջադրանքը ոչ թե նպաստում, այլ ճիշտ հակառակը՝ խանգարում է երեխաների առաջընթացին։ Էլ չեմ ասում, որ այդ երկրներում ծնողն առհասարակ իրավունք չունի մասնակցել ուսուցման գործընթացին, քանի որ սովորեցնելը բացառապես ուսումնական հաստատության գործառույթն է, և ոչ թե՝ ծնողի։Իսկ ինչպիսի՞ն է պատկերը մեր երկրում:
    Վերջին խմբագրող՝ Լուսինէ Ավագյան: 19.04.2017, 20:47:
    Լուսինե Ավագյան

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մասնակից Flora Hovhannisyan is on a distinguished road Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լուսինե, շնորհակալ եմ արձագանքի համար: Ընդհանրապես համամիտ եմ Ձեզ հետ, սակայն, եթե աշակերտն ինքնուրույն է կատարում տնային աշխատանքը, ապա այն աշակերտի մոտ ձևավորում է ինքնուրույն սովորելու ավանդույթներ, հեշտացնում է ուսումնական ծրագրով նախատեսված նյութի յուրացումը և լրացնում է դասով սահմանափակված ժամանակի պակասը: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես տնային ինքնուրույն աշխատանքը խանգարում է երեխաների առաջընթացին:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մասնակից Լուսինէ Ավագյան is on a distinguished road Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    94
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լուսինե, շնորհակալ եմ արձագանքի համար: Ընդհանրապես համամիտ եմ Ձեզ հետ, սակայն, եթե աշակերտն ինքնուրույն է կատարում տնային աշխատանքը, ապա այն աշակերտի մոտ ձևավորում է ինքնուրույն սովորելու ավանդույթներ, հեշտացնում է ուսումնական ծրագրով նախատեսված նյութի յուրացումը և լրացնում է դասով սահմանափակված ժամանակի պակասը: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես տնային ինքնուրույն աշխատանքը խանգարում է երեխաների առաջընթացին:
    Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ. տնային աշխատանքը զարգացնում է երեխայի՝ ինքնուրույն աշխատելու կարողությունը, հնարավորություն է տալիս ամրապնդել դպրոցում սովորածը: Բայց չեմ կարող նաև չհամաձայնել այն հիմնավորման հետ, որ երեխան պետք է սովորի դպրոցում, իսկ տանը ազատ ժամանակը նա պետք է անցկացնի իր ընտանիքի հետ՝ այցելելով զանազան մշակութային օջախներ, հաճախի արվեստի, սպորտի խմբակներ, և ամենակարևորը՝ հասցնի լիցքաթափվել:
    Լուսինե Ավագյան

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մասնակից Flora Hovhannisyan is on a distinguished road Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լուսինե, իհարկե համամիտ եմ Ձեր հետևյալ կարծիքին.տանը ազատ ժամանակը նա պետք է անցկացնի իր ընտանիքի հետ՝ այցելելով զանազան մշակութային օջախներ, հաճախի արվեստի, սպորտի խմբակներ, և ամենակարևորը՝ հասցնի լիցքաթափվել: Բայց եկեք չմոռանանք, սկսած տարրական դաարաններից, ծրագրերի ծանրաբեռնվածության մասին, հաճախ ուսուցիչը չի հասցնում նյութի հաղորդումը, այս պարագաներում արդյոք կարող ենք առանց տնային հանձնարարության <<յոլա գնալ>>: Բացի այդ այն կարծիքին եմ, որ այն աշակերտին տալիս է նախաձեռնելու, ինքնուրույն լինելու, պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն:
    Դաստիարակում է սովորողին, քանի որ ձևավորում է նրա մոտ ջանասիրություն, ինքնուրույնություն և նպաստում է արտադպրոցական ժամանակի ճիշտ բաշխմանը :

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Սկսնակ մասնակից kara1969 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0
    ես կարծում եմ ,որ տնային առաջադրանքները պետք է լինի քիչ և մատչելի

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները