Ինչպիսին պետք է լինի ուսուցչի թղթապանակը: Եկեք այստեղ զրուցենք ուսուցչի թղթապանակի մասին:
Ինչպիսին պետք է լինի ուսուցչի թղթապանակը: Եկեք այստեղ զրուցենք ուսուցչի թղթապանակի մասին:
Ես ուզում եմ հասկանալ ուսուցչի թղթապանակ ասելով պետք է հասկանալ այն ամենը ինչ մենք օգտագործում ենք `ուսպլան, ծրագրեր, թեմատիկ պլաններ, դասացուցակ,օրվա պլան,դիդակտիկ նյութեր, ստուգողակնների նյութերը, ցուցադրական դասեր, միջոսառումներ, և այլն... , թե որոշ պատճեներ, տվյալներ արդյունքների մասին, դիսկեր:
Susanna55 ջան մեզ էլ են ասել ,որ թենց մե բան տենք ունենա, որ գնացող էկողին ցույց տանք:
Հիմա ավելի լուրջ: Այդ թղթապանակից բոլորս ունենք,ուղղակի դրա անունը թղթապանակ չենք դրել:
Arevikpetrosyan (06.03.2012), Susanna55 (29.07.2010)
Կան ուսուցիչներ, որոնք ձանձրանում են գրել օրվա պլանը: Ալարում են նույնիսկ դպրոցում նստեն 30 րոպե և գրեն իրենց օրվա պլանը, բայց չէ որ նրանք դրա դիմաց ստանում են գումար: Իմ կարծիքով պետք է ուսուցչի թղթապանակը լինի իդեալական վիճակում և անպայման տպագրված տեսքով: Շնորհակալություն ...
Իսկ գուցե nazelkaն ապագա ուսուցչուհի՞ է և խիստ օգտակար է նրա՝ մեծերի խոսակցությանը խառնվելը, իր և այլոց համար: Գուցե nazelkaն ասելիք ունի, այնպիսին, որից մեծե՞րն էլ կարող են հետևություններ անել:
Այդ մասին օրեր առաջ գրել եմ այս թեմայում, առաջարկում եմ հարցի քննարկումը շարունակել այնտեղ, իսկ այս գրառումները մի քանի օր անց ջնջել, թեմայից դուրս լինելու պատճառով:
Վերջին խմբագրող՝ Chuk: 05.08.2010, 21:10:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
nazelka (06.08.2010)
Մի բան է անհասկանալի, Նազելկա: Որտեղի՞ց գիտեք, որ ուսուցիչները դասի պլան չեն գրում: Չեմ հավատում, որ Ձեր ուսուցիչները խոսում են Ձեզ հետ հենց այդ մասին:Ես դեմ չեմ, որ աշակերտները ուզում են արտահայտվել, իրենց կարծիքն ասել: Շատ լավ միտք էր ՚՚Աշակերտի ձայնը ՚՚ թեման , բայց, ավաղ, այնտեղ աշակերտին հուզող քննարկումներ չկան:Ցավալին հենց դա է: Նրանց ոչինչ չի հուզում, միայն ուսուցչի թղթապանակն ու դասի պլան գրելը...
Շնորհակալություն եմ հայտնում ինձ հասկանալու համար: Ես իսկապես ցանկանում եմ ապագայում դառնալ մանկավարժ: Ես միայն ուզում եմ ասել, թե ինչպես պետք է լինի ուսուցչի թղթապանակը և ես դա ասում եմ միայն լավ նպատակներով: Մեզանից պահանջում են բազմաթիվ թղտապանակներ և ես գիտեմ թե ինչ դժվար է ունենալ իդեալական թղթապանակ: Շնորհակալություն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
nazelka (06.08.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ