+ Կատարել գրառում
Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 2 10 11 12
Ցույց են տրվում 111 համարից մինչև 116 համարի արդյունքները՝ ընդհանուր 116 հատից

Թեմա: Պատմական թելադրությունները որպես դասի արդյունավետության բարձրացման միջոց

  1. #111
    Սկսնակ մասնակից Asya1 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2017
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Marine6-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկայացնում եմ ինքնուրույն աշխատանքի մի տեսակ. Թերթիկի վրա գրում եմ որևէ եզրի բացատրությունը, իսկ շարունակությունը բաց եմ թողնում: Երեխան պետք է լրացնի դա: Հարցնելիս երբեմն հակառակն եմ անում: Հարցնում եմ եզրը, իսկ երեխան պետք է տա բացատրությունը: Եթե անգամ երեխային ինչ որ մեկը հուշել է, ապա կամա, թե ակամա ինքը տեղում սովորում է : Դա էլ ինձ պետք է :
    Դասարանի բոլոր աշկերտներին զբաղեցնելու համար կազմում եմ հետևյալ ինքնուրույն աշխատանքները: Թույլ աշակերտներին տալիս եմ տեքստ և հանձնարարում կարդալ ու պատմել: Մի քիչ ավելի լավերին տալիս եմ նախադասություններ և խնդրում վերլուծել: Տալիս եմ բաց թողնված տառերով բառեր և հանձնարարում լրացնել: Իսկ ուժեղների հետ արդեն այլ աշխատանք եմ կիրառում:
    Երբեմն տալիս եմ բառային թելադրություն: Ես կարդում եմ հայերեն տարբերակը, իսկ երեխան պետք է գրի ռուսերեն բառը: Այս տիպի թելադրություն տալիս եմ այս քննարկմանը մասնակցելուց հետո: Լավ արդյունք է տալիս: Շնորհակալ եմ ներկայացվող մեթոդների համար:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lubov (05.07.2017), Marine6 (30.06.2017), Narine1 (29.08.2017), Լիլիթ (15.07.2017), Ռուզաննա Միրզոյան (22.09.2017)

  3. #112
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Մարինե ես այդ մեթոդը կիրառում եմ պատմական տերմինների ,բառերի, թվականների բացատրության ժամանակ: Կիրառում եմ նաև թեմայի վերջում 10 հարցի մեթոդը,որը նույնպես մեծ ոգևորություն է առաջացնում երեխաների մոտ;

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lubov (05.07.2017), Marine6 (11.07.2017), Narine1 (29.08.2017), Ռուզաննա Միրզոյան (22.09.2017)

  5. #113
    Մոդերատոր Marine6 is on a distinguished road Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    151
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալություն մասնակցության համար: Իմ նպատակն է մտքերի, կարծիքների փոխանակում կատարել, մեթոդներով կիսվել: Այն նոր մտքեր է արթնացնում, նոր մեթոդներ է ծնում: Մտքերի փոխանակությունը միշտ էլ օգտակար է: Իմ գործընկերները, ովքեր նույնիսկ չեն մասնակցում քննարկումներին, բայց կարդում են, խոստովանում են, որ շատ բան են սովորում...

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lubov (05.07.2017), Narine1 (29.08.2017), Ռուզաննա Միրզոյան (22.09.2017)

  7. #114
    Սկսնակ մասնակից Lubov is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2017
    Գրառումներ
    11
    Հեղինակության աստիճան
    0
    Արդյունավետ քննարկում է ընթանում: Կոնկրետ առաջարկներ, մեթոդներ: Թե չէ նշանավոր մարդկանց խոսքերից մեջբերումներ են անում, անորոշ խոսում են, բայց կոնկրետ ոչինիչ չեն ասում: Ինձ դուր են գալիս ներկայացված մեթոդները, առաջարկները: Ես ուշացումով եմ ֆորում մտնում, բայց կարդում եմ ինձ հետաքրքրող նյութերը:
    Ինքնուրույն աշխատանքները տարբեր են լինում: 100 տոկոսանոց արդյունքներ չեն լինում: Միշտ էլ ինչ որ բան կամ աշակերտ ուշադրությունից դուրս է մնում: Դրա համար էլ խելամիտ ուսուցիչը իր դասերը այնպես է կազմակերպում, որ մի դասին անտեսված աշակերտը հաջորդ դասին ուշադրության արժանանա: Մի դասին կարելի է աշխատել թուլ աշակերտների հետ, իսկ մեկ այլ դաս տրամադրել ուժեղներին: Մի դասի կարելի է դաստիարակչական աշխատանք տանել, մեկ այլ դասի հետաքրքիր թեմաների մասին խոսել: Լեզվի դասերը այդ առումով մեծ հնարավորություններ են ստեղծում: Ռուսերենի ժամին կարելի է և հայրենասիրություն սերմանել աշակերտների մեջ, և հայասիրություն.... զարմանալի թող չթվա: Ռուսերենի ուսուցիչ լինել չի նշանակում Ռուսաստանի գովքն անել: Ես էլ եմ հայ , ես էլ եմ հայ ուսուցիչ և իմ խնդիրն է հայեցի դաստիարակություն տալ երեխային: Այսօր երեխաները քիչ են կարդում: Ավելի շատ սովորում են լսելով: Տվեք նրանց այդ հնարավորությունը: Երեխաները շատ հարցեր են տալիս և հետաքրքրությամբ լսում են: Այդպես էլ կարելի է լեզու սովորեցնել: Թող մեծամիտ չթվա, բայց իմ սաները, ովքեր ուսանող են դառնում, միշտ շնորհակալ են լինում ինձնից , քանի որ ռուսերենի հետ կապված ոչ մի խնդիր չեն ունենում: Իմ դասերին խոսում եմ ես, խոսում են իմ աշակերտները: Ունեմ մշակված մեթոդիկա և ցանկացած դաս կարող եմ վարել լավագույնս: Ցավոք ես ես արդեն դուրս եմ եկել դպրոցից: Տարիքս ու առողջությունս այն չէ, բայց կարծում եմ, որ հետք եմ թողել գործընկերներիս աշխատաոճի վրա, ինչ որ բան եմ տվել նրանց, և շնորհակալ եմ, որ նրանք այդ գնահատում են ու բարձրաձայնում...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marine6 (11.07.2017), Narine1 (29.08.2017), Ռուզաննա Միրզոյան (22.09.2017)

  9. #115
    Մոդերատոր Marine6 is on a distinguished road Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    151
    Հեղինակության աստիճան
    1
    Ինչ կասեք քննարկումների մասին: Աշակերտները սիրում են մասնակցել քննարկումներին, իրենց կարծիքն ասել: Հասարակագիտության ժամերը դրա հնարավորությունը տալիս են: Երեխան և արտահայտվում է, որի ընթացքում զարգանում է խոսքի կուլտուրան, և տրամաբանում է : Քննարկումը աշակերտին հնարավորություն է տալիս նաև փոխվել / հոգեբանորեն /, ինքնազարգանալ, սովորել, բացվել:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #116
    Մոդերատոր Ռուզաննա Միրզոյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2017
    Գրառումներ
    33
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Մարինե, ես առավելությունը տալիս եմ 8-րդ դասարանի հասարակագիտության թեմաներին / ընտանիք, ընկերասիրություն, հարգանք, հանդուրժողականություն.../, որոնք հնարավորություն են տալիս աշակերտին ինքնուրույն եզրակացություններ անել, ներկայացնել իրենց վերաբերմունքը`բացահայտելով սեփական աշխարհայացքը:

+ Կատարել գրառում
Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 2 10 11 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները