+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Տարբերակված ուսուցում

  1. #1
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan will become famous soon enough Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    193
    Հեղինակության աստիճան
    1

    Տարբերակված ուսուցում

    Տարբերակված ուսուցման նպատակն է ընդհանուր կրթության բովանդակության յուրացման գործընթացում յուրաքանչյուր աշակերտի համար ապահովել պայմաններ՝ նրա ընդունակությունների, հետաքրքրությունների, հակումների, ճանաչողական պահանջմունքների բավարարման ու մաքսիմալ զարգացման համար:
    Տարբերակված ուսուցումը թույլ է տալիս ուսումնական պրոցեսը կազմակերպել՝ հաշվի առնելով անձի անհատական առանձնահատկությունները:
    Այն ապահովում է բոլոր աշակերտների կողմից կրթության բովանդակության յուրացումը: Այդ տիպի կրթության կազմակերպման դեպքում սովորողների յուրաքանչյուր խումբ, որոնք ունեն նման անհատական առանձնահատկություններ, գնում են իրենց ճանապարհով: Տարբերակված ուսուցման պայմաններում ուսուցման պրոցեսը մաքսիմալ ձևով մոտեցվում է երեխաների ճանաչողական պահանջմունքներին և անհատական առանձնահատկություններին:
    Տարբերակումը բնորոշվում է սովորողների այնպիսի խմբերի ստեղծումով, որտեղ գործունեության նպատակը, բովանդակությունը, մեթոդները, ձևերն ու արդյունքները տարբերվում են:

    Տարբերակված ուսուցումն իրականացվում է 3 հիմնական փուլերով.

    1. ճանաչել յուրաքանչյուր սովորողի անհատական առանձնահատկությունները,
    2. խմբավորել սովորողներին ըստ իրենց անհատական առանձնահատկությունների
    3. տարբերակել յուրաքանչյուր խմբի ուսումնական գործընթացը:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kara1969 (17.06.2017), Marine6 (07.05.2017), Աստղիկ Մարկոսյան (26.06.2017), Բելա Ջիվանշիրյան (16.03.2017), Լուսինէ Ավագյան (14.06.2017), Կարինե Մարգարյան (14.07.2017)

  3. #2
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan will become famous soon enough Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    193
    Հեղինակության աստիճան
    1
    Ներդասարանային տարբերակում՝ ըստ տարբեր բարդության աստիճանի առաջադրանքների կատարման

    Ամենատարածված ներդասարանային տարբերակման ձևը սովորողների կողմից տարբեր բարդության աստիճանի առաջադրանքների կատարումն է: Օրինակ՝
     1-ին մակարդակում հանձնարարվում է աշակերտին կարդալ ուսումնական նյութը, պատմել՝ առանձնացնելով գլխավոր մտքերը:
     2-րդ մակարդակում հանձնարարվում է աշակերտին կարդալ ուսումնական նյութը, կազմել պլան և հարցադրումներ:
     3-րդ մակարդակում հանձնարարվում է աշակերտին կարդալ ուսումնական նյութը, տալ նյութի համառոտ բնութագրությունը, արտահայտել սեփական դիրքորոշումը:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան is on a distinguished road Վիոլետա Կոստանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    158
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Ֆլորա երրորդ դասարանում ես ցուցաբերել եմ այսպիսի մոտեցում իմ դասերից մեկի համար՝ հաշվի առնելով երեխաների անհատական կարողությունները.
    I ՄԱԿԱՐԴԱԿ.
    Հասկանալ կարդացած տեքստի բովանդակությունը:
    Հասկանալ տեքստում նկարագրված իրադարձությունների հաջորդականությունը:
    Իմանալ բառի հիմնական բաղադրիչները. արմատ, ածանց:
    Կարողանալ բառի մեջ տարբերակել արմատը, ածանցը:
    I I ՄԱԿԱՐԴԱԿ.
    Հասկանալ կարդացածի վերաբերյալ առաջադրված հարցերը:
    Վերաբերմունք դրսևորել գործող անձանց արարքների նկատմամբ, հասկանալ նրանց զգայական ապրումները: Իմանալ բառի տեսակներն ըստ կազմության:
    Տարբերակել պարզ և բարդ բառերը:

    III ՄԱԿԱՐԴԱԿ

    Հասկանալ կարդացածի վերաբերյալ առաջադրված հարցերը:
    Վերաբերմունք դրսևորել գործող անձանց արարքների նկատմամբ, հասկանալ նրանց զգայական ապրումները: Իմանալ բառի տեսակներն ըստ կազմության:
    Տարբերակել պարզ և բարդ բառերը:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan will become famous soon enough Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    193
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Վիոլետա, կարող ենք տարբերակված առաջադրանքները տալ տարբեր ձևերով.

     Ուսուցիչն ընտրում է առաջադրանք յուրաքանչյուր աշակերտի համար:
     Աշակերտն ինքն է ընտրում իր առաջադրանքը:
    Այս դեպքում ուսուցիչը պարտավոր է նախապես սովորողներին ներկայացնել առաջադրանքի բարդությունը և խորհուրդներ տալ, թե ո՞ր առաջադրանքն ընտրի: 2-րդ դեպքում ուսուցիչը կարող է ներկայացնել առաջադրանքի բարդությունը, բայց ընտրությունը թողնել աշակերտին: 3-րդ դեպքում աշակերտները իրենք են որոշում առաջադրանքի բարդությունը, իրենք էլ ընտրում:Կամավոր ընտրության սկզբունքով կատարվող առաջադրանքները կարող են նաև աշակերտները իրենք գտնել ու առաջարկել: Առաջադրանքները կարող են նպատակաուղղված լինել թեմայի յուրացմանը կամ էլ բացթողումների լրացմանը:
    Տարբերակված ուսուցման ժամանակ աշակերտները կարող են ստանալ ծրարներում համապատասխան հրահանգավորումներով առաջադրանքներ. գծագրեր, նկարներ: Աշակերտն անհրաժեշտության դեպքում կարող է դիմել դրանց օգնությանը, կարող է չդիմել:
    Տարբերակված ուսուցումը հնարավորություն է տալիս աշակերտին որոշել, թե ուսումնական նյութի յուրացումը ո՞ր մակարդակում կարող է յուրացնել: Սակայն անհրաժեշտ պայման է, որ այն չպետք է ցածր լինի պարտադիր նվազագույն մակարդակից, և ուսուցիչը ուսումնական նյութը պետք է ներկայացնի առավելագույն մակարդակով: Եթե մի աշակերտ ցանկանում է առարկան ուսումնասիրել նվազագույն մակարդակով, իսկ մյուսն՝ առավելագույն, ապա այդ հնարավորությունը նա պետք է ստանա: Այսպիսով, տարբերակումը հաշվի է առնում ոչ միայն աշակերտների ինտելեկտուալ ընդունակությունները, այլև հետաքրքրությունները:
    Տարբերակված ուսուցման ներդրման ժամանակ բացահայտել են, որ շատ աշակերտներ, որոնք այս կամ այն առարկայից ունեցել են խոր ընդունակություններ, չեն ցանկացել ընտրել առավելագույն մակարդակը: Այդպիսի պատկեր է նկատվել նաև մնացած առարկաների նկատմամբ: Նշանակում է, որ երբեմն աշակերտը մի առարկայից ընտրում է նվազագույն մակարդակը, նպատակ չի հետապնդում, որպեսզի մյուս առարկայից ընտրի առավելագույնը: Այդպիսի աշակերտի հետաքրքրությունները այլ են. սիրում է զբաղվել սպորտով, արվեստով, շփվել ընկերների հետ:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան is on a distinguished road Վիոլետա Կոստանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    158
    Հեղինակության աստիճան
    1
    Իհարկե կարելի է : Այդպես ես տալիս եմ հանձնարարությունը և առաջարկում , որ իրենք կատարեն ըստ ցանկության :Այս կերպ երեխաները ձգտում են կատարել ամենաշատը կամ ամենաբարդը :Այսպես աշակերտների մեջ սկսվում է մրցակցություն:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan will become famous soon enough Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    193
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Վիոլետա, այն կարծիքին եմ, որ աշակերտների մեջ ստեղծված մրցակցությունը հիմնականում առաջ է մղում աշակերտներին, արդյունքում բարձրանում է ուսուման նկատմամբ հետաքրքրությունը:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան is on a distinguished road Վիոլետա Կոստանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    158
    Հեղինակության աստիճան
    1
    Լիովին համամիտ եմ , Առողջ մրցակացությունը միշտ էլ ողջունելի է :

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մասնակից Թեհմինե Հայրապետյան77 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2017
    Հասցե
    ՀՀԿոտայքի մարզ,ք. Բյուրեղավան 4-րդ շենք , բն. 17
    Գրառումներ
    56
    Հեղինակության աստիճան
    1
    Բարև Ձեզ ես էլ եմ համաիտ ձեզ հետ շերտավորված ուսուցումն իր բազմաբնույթ մոտեցումներով օգնում է թե աշակերտներին ,թե ուսուցչին:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan will become famous soon enough Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    193
    Հեղինակության աստիճան
    1
    ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԻՍ ՈՒՍՈՒՑԻՉԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՀԱՍՏԱԿ ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ: Ուսումնական որոշակի նյութի ուսումնասիրությունից և ուսումնասիրության արդյունքները չափելուց հետո դասարանը ,,բաժանվում է,, խմբերի.
    1 խումբ--ուսումնական նյութը յուրացրած աշակերտներ, որոնց հետ անհրաժեշտ է տանել աշխատանքներ գիտելիքների ընդլայնման և խորացման ուղղությամբ:
    2 խումբ—աշակերտներ, որոնք լավ չեն յուրացրել ուսումնական նյութը և ունեն բացթողումներ: Նրանց հետ տարվում են համապատասխան աշխատանքներ:
    3 խումբ—աշակերտներ, որոնք ունեն խնդիրներ ուսումնական նյութի յուրացման հարցում: Նրանց համար մշակվում են համապատասխան առաջադրանքներ:
    2-րդ խմբի աշակերտների համար որպես խորհրդատու և ուսուցչի օգնական կարող են լինել 1-ին խմբի աշակերտները, իսկ 3-րդ խմբի աշակերտների համար՝ 1-ին և 2-րդ խմբի աշակերտները:
    կարծում եմ, որ հետևելով այս նպատակադրումներին, աշակերտական խմբերում անպայման դրական տեղաշարժ կունենանք:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (30.06.2017), Gayane Lachinyan (30.06.2017), Կարինե Մարգարյան (14.07.2017)

  19. #10
    Մասնակից ՌուՍաՆա is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2016
    Գրառումներ
    33
    Հեղինակության աստիճան
    0
    Դուք իրավացի եք: Ուսուցիչը հաջողության կհասնի միայն այն դեպքում , երբ անցկացրած դասը հետաքրքիր ու բովանդակալից կլինի դասարանի բոլոր աշակերտների համար:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները