+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Հեռավար ուսուցում

  1. #1
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան will become famous soon enough Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    187
    Հեղինակության աստիճան
    4

    Հեռավար ուսուցում

    Հարգելի գործընկերներ,մեր կյանքում օրեցօր մեծանում է նոր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը։Այն հսկայական քայլերով մտնում է դպրոց և անկասկած մեծ նվաճումներ գրանցում։Ուզում եմ լսել ձեր կարծիքները Հեռավար ուսուցման մասին։

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (11.03.2017), gayane0803 (11.03.2017), Hasmik.Vardanyan (11.03.2017), Lilit Sahakyan (11.03.2017), MVXACH (12.03.2017), Աստղիկ Մարկոսյան (12.03.2017), Գայանե Սիմոնյան (11.03.2017), Լուսինէ Ավագյան (12.03.2017), Ռուզաննա Խաչատրյան (11.03.2017), Մարիետա (16.03.2017), Մարինե Հ. (15.03.2017)

  3. #2
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան will become famous soon enough Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    187
    Հեղինակության աստիճան
    4
    Օրերս հեռավար դաս անցկացրի Լոռու մարզի Տաշիրի Պետրովկայի դպրոցի հետ, որին մասնակցում էր Լոռու մարզպետարանի կրթության բաժնի աշխատակից տիկին Անահիտ Բարոյանը լրատվամիջոցների հետ։Այդ մասին ձեզ եմ ներկայացնում Գուգարքի հիմնական դպրոցի ֆեյսբուկյան էջի գրառումը։
    Ուսուցիչներ կան, ովքեր իրենց տարիների փորձով ու միշտ թարմ ստեղծագործական մոտեցումներով չեն դադարում հիացնել:
    Դասարան 2-րդ, դասվար Սվետլանա Քոչինյան, թեմա՝ «Հրաշք գիշեր»:
    Դասը հագեցած էր բազմաթիվ ժամանակակից մեթոդներով և շարունակվեց նաև հեռավար դասով՝ Պետրովկայի դպրոցի երկրորդ դասարանի հետ:
    Հսկայական ստեղծագործական աշխատանք էր կատարվել.«Աստվածաշնչյան պատմություններ» չափածո շարքից ասմունք, երգ, պաստառներ, գործնական աշխատանքներ աշակերտների կողմից, համագործակցային աշխատանք:
    Երեխաները պտուղներով զարդարեցին Կենաց ծառը, և Արևի, Հողի ու Ջրի միջոցով Կենաց ծառն առատորեն պտուղներ տվեց: Փոքրիկներն իրենց սրտաբուխ աղոթքն ուղղեցին առ Աստված:
    Լեզվական նյութը՝ «Արմատ և ածանց», ուրախ դերախաղով ներկայացրին ուսուցիչն ու աշակերտները:
    Սուրբ ծննդի հետ կապված աշակերտները պատրաստել էին հարուստ տեղեկություններ, թե ինչպես են տոնը նշում տարբեր երկրներում:
    Բաց դասին ներկա էր նաև Կրթության ազգային ինստիտուտի տարրական կրթության Լոռու մասնաճյուղի մասնագետ Արմանուշ Արամյանը:
    Մեթոդների բազմազանության և ուսուցչի վարպետության լավագույն օրինակներից էր դասը, որում արտացոլվեցին նաև փոքրիկների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:
    Շնորհակալություն ընկեր Քոչինյանին: ԱՆսպառ եռանդ Ձեզ:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnnaBalyan (11.03.2017), gayane0803 (11.03.2017), Lilit Sahakyan (11.03.2017), manush (16.03.2017), marine8 (11.03.2017), MVXACH (12.03.2017), Աստղիկ Մարկոսյան (12.03.2017), Լուսինէ Ավագյան (12.03.2017), Ռուզաննա Խաչատրյան (11.03.2017), Մարիետա (16.03.2017), Մարինե Հ. (15.03.2017)

  5. #3
    Սկսնակ մասնակից hasmikh is on a distinguished road hasmikh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2015
    Հասցե
    Արարատի մարզ Ջրաշեն
    Գրառումներ
    28
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Քոչինյան, ես երկար եմ մտածել հեռավար ուսուցման մասին, այն անփոխարինելի է հեռավոր շրջաններում ապրող աշակերտների համար, նրանք չունեն հնարավորություն սովորել համապատասխան դպրոցներում, խորացնել իրենց գիտելիքները մրցակցային պայմաններում: Սովորական դասարաններում օժտված երեխաները հետզհետե /մարում են/ մրցակից չունենալու պատճառով: Երեխան ունի բացառիկ ունակություններ մաթեմատիկայից, չունի հնարավորություն խորացված ուսուցում ստանալու, կարելի է կազմակերպել հեռավար դպրոց, տրվեն լրացուցիչ գրականություն ,ստանան հանձնարարություններ, խրախուսվեն,մրցեն իրար հետ և մենք կունենաք հեռավոր շրջաններից օլիմպիական աշակերտներ: Ես հիշում եմ դեռ խորհրդային շրջանում ամսագրերի միջոցով կազմակերպվում էր հեռավար դասընթաց և օլիմպիադա, հետաքրքրվողներ կային : Այժմ իմ աշակերտները մասնակցում են հեռավար դասընթացի , շատ հետաքրքրված են, կուզենայի այն լինի պետական մակարդակով ոչ թե անհատի կամ դպրոցի նախաձեռնությամբ: Վերջերս իմ աշակերտներին գրանցեցի քառակուսի .ամ կայքում շատ ոգևորվեցի սակայն այնտեղից օգտվել չհաջողվեց:
    Վերջին խմբագրող՝ hasmikh: 11.03.2017, 17:51:
    Հասմիկ Հակոբյան

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (11.03.2017), MVXACH (12.03.2017), Սվետլանա Քոչինյան (12.03.2017), Աստղիկ Մարկոսյան (12.03.2017), Լուսինէ Ավագյան (12.03.2017), Մարիետա (16.03.2017), Մարինե Հ. (15.03.2017)

  7. #4
    Ավագ մասնակից gayane0803 will become famous soon enough gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    7
    Մեջբերում Սվետլանա Քոչինյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրերս հեռավար դաս անցկացրի Լոռու մարզի Տաշիրի Պետրովկայի դպրոցի հետ:
    Հարգելի տիկին Սվետլանա Քոչինյան, շնորհակալություն հետաքրքիր դասի համար: Երբեք չէի մտածել նման դասընթաց անցկացնելու մասին: Կրեատիվ գաղափար է: Հեռավար դասընթացն արդյունավետ է, եթե այն վարողը հմուտ մասնագետ է (օրինակ, ինչպես մեր Մարիետան): Ընդհանուր առմամբ, ես կողմ եմ հեռավար դասընթացին:
    Վերջին խմբագրող՝ gayane0803: 11.03.2017, 21:49:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (16.03.2017), marine8 (12.03.2017), MVXACH (12.03.2017), Սվետլանա Քոչինյան (12.03.2017), Աստղիկ Մարկոսյան (12.03.2017), Գայանե Սիմոնյան (12.03.2017), Լուսինէ Ավագյան (12.03.2017), Մարիետա (16.03.2017), Մարինե Հ. (15.03.2017)

  9. #5
    Մոդերատոր MVXACH is on a distinguished road MVXACH-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    50
    Գրառումներ
    86
    Հեղինակության աստիճան
    7
    Մեջբերում Սվետլանա Քոչինյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ,մեր կյանքում օրեցօր մեծանում է նոր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը։Այն հսկայական քայլերով մտնում է դպրոց և անկասկած մեծ նվաճումներ գրանցում։Ուզում եմ լսել ձեր կարծիքները Հեռավար ուսուցման մասին։
    Հարգելի Սվետլանա Քոչինյան, հեռավար ուսուցման մասին կարծիք չեմ ուզում հայտնել, սակայն Ձեզանով միշտ կարելի է հպարտանալ, Ձեր ստեղծած աշխատանքները, ինչպես նաև կազմակերպած դասերը, հեռավար և դաստիարակում են, և կրթում:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.03.2017), manush (16.03.2017), Սվետլանա Քոչինյան (12.03.2017), Աստղիկ Մարկոսյան (12.03.2017), Գայանե Սիմոնյան (12.03.2017), Լուսինէ Ավագյան (12.03.2017), Մարիետա (16.03.2017), Մարինե Հ. (15.03.2017)

  11. #6
    Մոդերատոր MVXACH is on a distinguished road MVXACH-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    50
    Գրառումներ
    86
    Հեղինակության աստիճան
    7
    Մեջբերում hasmikh-ի խոսքերից Նայել գրառումը
    Այժմ իմ աշակերտները մասնակցում են հեռավար դասընթացի , շատ հետաքրքրված են, կուզենայի այն լինի պետական մակարդակով ոչ թե անհատի կամ դպրոցի նախաձեռնությամբ: Վերջերս իմ աշակերտներին գրանցեցի քառակուսի .ամ կայքում շատ ոգևորվեցի սակայն այնտեղից օգտվել չհաջողվեց:
    Հարգելի Հասմիկ,կցանկանայի տեղեկանալ, թե ինչու չեք կարողացել օգտվել կայքից, երևի խոսքը ձևավորվող խմբերի մասին է...

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.03.2017), Գայանե Սիմոնյան (12.03.2017), Լուսինէ Ավագյան (12.03.2017), Մարինե Հ. (15.03.2017)

  13. #7
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան will become famous soon enough Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    187
    Հեղինակության աստիճան
    4
    Հարգելի Հասմիկ,լիովին համաձայն եմ ձեր հետ, ես շատ մեծ հոգեկան բավականություն զգացի աշխատանքի արդյունքից՝տեսնելով այդ դասի պարգևած ուրախությունը երկու դասարանների աշակերտներին։Պետք էր տեսնել նրանց փայլող դեմքերը, երջանիկ ժպիտները,անբռնազբոս կարծիքները դասի վերաբերյալ,դա ուղղակի գնահատական էր այն ամենին ինչ արվել էր...
    Բայց այդ ամենին ինչ գնով հասանք,այ դա այլ հարց է, մեծ որոնումների ու հայտնությունների ճանապարհով,բայց կարևորը արդյունքն էր...
    Ուղղակի պետք է պետական մակարդակով վերաբերմունք դրսևորվի այդ ամենի նկատմամբ և անպայման բարձր վարձատրվի,որովհետև դա ուսուցչի լրացուցիչ կատարված հսկա աշխատանքի ու վարպետության օրինակ է։

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.03.2017), hasmikh (12.03.2017), manush (16.03.2017), marine8 (12.03.2017), MVXACH (14.03.2017), Աստղիկ Մարկոսյան (12.03.2017), Գայանե Սիմոնյան (12.03.2017), Լուսինէ Ավագյան (12.03.2017), Մարիետա (16.03.2017), Մարինե Հ. (15.03.2017)

  15. #8
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան will become famous soon enough Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    187
    Հեղինակության աստիճան
    4
    Հարգելի MVXACH, շատ շնորհակալ եմ, Ձեր արտահայտած բարձր գնահատականի համար, երբեք չեմ քայլել տրորված ճանապարհներով, ձգտել եմ ինքս ճամփա հարթել ուրիշների համար, բայց...
    Իմ ստեղծած ու կատարած աշխատանքների ընդամենը մի փոքր մասն է հայտնվել կրթական ոլորտում,այն էլ այն պատճառով, որ այսօր կապի միջոցները այդ հնարավորությունը տալիս են...

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.03.2017), hasmikh (12.03.2017), manush (16.03.2017), MVXACH (14.03.2017), Աստղիկ Մարկոսյան (12.03.2017), Գայանե Սիմոնյան (12.03.2017), Լուսինէ Ավագյան (12.03.2017), Մարիետա (16.03.2017), Մարինե Հ. (15.03.2017)

  17. #9
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան will become famous soon enough Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    187
    Հեղինակության աստիճան
    4
    Դասը դեռևս կրթական միջավայրում չի տեղադրվել, բայց մի փոքր տեսագրություն ու նկարներ կարող եք տեսնել իմ և Գուգարքի դպրոցի ՖԵՅՍԲՈՒԿՅԱՆ էջերում։

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.03.2017), hasmikh (12.03.2017), MVXACH (14.03.2017), Աստղիկ Մարկոսյան (12.03.2017), Գայանե Սիմոնյան (12.03.2017), Լուսինէ Ավագյան (12.03.2017), Մարինե Հ. (15.03.2017)

  19. #10
    Սկսնակ մասնակից hasmikh is on a distinguished road hasmikh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2015
    Հասցե
    Արարատի մարզ Ջրաշեն
    Գրառումներ
    28
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Հասմիկ,կցանկանայի տեղեկանալ, թե ինչու չեք կարողացել օգտվել կայքից, երևի խոսքը ձևավորվող խմբերի մասին է...
    Հարգելի Մարինե մենք գրանցվեցինք, սակայն գրանցումից հետո կայք մուտք գործել չի հաջողվում , փորձել ենք մի քանի անգամ , աշակերտներս նույնպես չեն կարողանում մուտք գործել ուրիշ գրանցումով:
    Հասմիկ Հակոբյան

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.03.2017), MVXACH (12.03.2017), Սվետլանա Քոչինյան (13.03.2017), Մարինե Հ. (15.03.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները