+ Կատարել գրառում
Էջ 1 9-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 82 հատից

Թեմա: «Թվական անուն» թեմայի ուսուցումը յոթերորդ դասարանում

  1. #1
    Ավագ մասնակից marine8 is on a distinguished road marine8-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2017
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    1

    «Թվական անուն» թեմայի ուսուցումը յոթերորդ դասարանում

    Այս թեմայի միջոցով կներկայացնեմ հայերենի խոսքի մասերից թվականի ուսուցումը յոթերորդ դասարանում: Թեման հետաքրքիր է, հուսանք, որ լայն արձագանք կստանա:
    Վերջին խմբագրող՝ marine8: 20.02.2017, 22:11:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arbaka (04.03.2017), gayane0803 (20.02.2017), Hasmik.Vardanyan (21.02.2017), Գոհար Գրիգորյան (11.03.2017), Ռուզաննա Խաչատրյան (20.02.2017), Մարինե Հ. (28.02.2017), Հռիփսիմե Ղուլյան (06.03.2017)

  3. #2
    Ավագ մասնակից marine8 is on a distinguished road marine8-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2017
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    1
    Առարկայական չափորոշչով և ծրագրով նախատեսված է լեզվական յուրաքանչյուր միավորի ուսումնասիրության ժամանակ ուշադրություն դարձնել նրա գործառական արժեքին, համապատասխան վարժությունների միջոցով ամրապնդել դրանց գործնական կիրառությունը խոսքում։

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arbaka (04.03.2017), gayane0803 (20.02.2017), Գոհար Գրիգորյան (11.03.2017), Ռուզաննա Խաչատրյան (21.02.2017), Մարինե Հ. (28.02.2017), Նվարդ Հովհաննիսյան (13.04.2017), Հռիփսիմե Ղուլյան (06.03.2017)

  5. #3
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան is on a distinguished road Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    147
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում marine8-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս թեմայի միջոցով կներկայացնեմ հայերենի խոսքի մասերից թվականի ուսուցումը յոթերորդ դասարանում: Թեման հետաքրքիր է, հուսանք, որ լայն արձագանք կստանա:
    Հաջողություն եմ մաղթում: Հուսով եմ նախորդ թեմայի նման շատ հետաքրքիր կլինի:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (21.02.2017), marine8 (21.02.2017), Գոհար Գրիգորյան (11.03.2017), Մարինե Հ. (28.02.2017), Հռիփսիմե Ղուլյան (06.03.2017)

  7. #4
    Ավագ մասնակից marine8 is on a distinguished road marine8-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2017
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջողություն եմ մաղթում: Հուսով եմ նախորդ թեմայի նման շատ հետաքրքիր կլինի:
    Շնորհակալություն, Ռուզաննա՛ ջան։ Կաշխատեմ հնարավորինս հանգամանալից ներկայացնել այս թեման։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (22.02.2017), Մարինե Հ. (28.02.2017), Հռիփսիմե Ղուլյան (06.03.2017)

  9. #5
    Ավագ մասնակից marine8 is on a distinguished road marine8-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2017
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    1
    «Թվական անուն» թեմայի ուսուցման նպատակն է տիրապետել խոսքի մեջ թվականի կիրառության նրբություններին, իմանալ տեսակները, կազմությունը, տեսակների կիրառության ոլորտները, ուղղագրությունը և ուղղախոսությունը, իմանալ թվականների խոսքիմասային գործածության դեպքերը։

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arbaka (04.03.2017), AsyaY (30.03.2017), gayane0803 (22.02.2017), Գոհար Գրիգորյան (11.03.2017), Ռուզաննա Խաչատրյան (22.02.2017), Մարինե Հ. (28.02.2017), Նվարդ Հովհաննիսյան (13.04.2017), Հռիփսիմե Ղուլյան (06.03.2017)

  11. #6
    Ավագ մասնակից marine8 is on a distinguished road marine8-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2017
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    1
    Թվականի ուսուցման ժամանակ շատ եմ կարևորում ներառարկայական կապերի ստեղծումը։
    Լեզվական իրողությունների համեմատության և հակադրության միջոցով խորացվում, ամրակայվում են ոչ միայն նոր նյութը, այլ նաև անցած գիտելիքները։ Թվականի ուսուցումը լիարժեք դարձնելու համար բացահայտվում են թվականի և այլ խոսքի մասերի՝ գոյականի, ածականի, դերանվան և մակբայի ներքին կապերը, աղերսները, այսինքն՝ պետք է ապահովել ներառարկայական կապ, որպեսզի ցույց տրվի, որ քանակ արտահայտող ոչ բոլոր բառերն են, որ դասվում են թվականների շարքը։

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arbaka (04.03.2017), gayane0803 (23.02.2017), Hasmik.Vardanyan (25.02.2017), Մարինե Հ. (28.02.2017), Նվարդ Հովհաննիսյան (13.04.2017), Հռիփսիմե Ղուլյան (06.03.2017)

  13. #7
    Ավագ մասնակից marine8 is on a distinguished road marine8-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2017
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    1
    Թեմայի ուսուցման ժամանակ կարևորում եմ նաև միջառարկայական կապի ստեղծումը հայոց լեզվի և մաթեմատիկայի, պատմության, աշխարհագրության, գրականության և մյուս առարկաների միջև։
    Վերջին խմբագրող՝ marine8: 22.02.2017, 23:27:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arbaka (04.03.2017), gayane0803 (23.02.2017), Գոհար Գրիգորյան (09.04.2017), Մարինե Հ. (28.02.2017), Նվարդ Հովհաննիսյան (13.04.2017), Հռիփսիմե Ղուլյան (06.03.2017)

  15. #8
    Ավագ մասնակից marine8 is on a distinguished road marine8-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2017
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    1
    Թվականի ուսուցման առաջին դասաժամին ուսումնասիրվում է «Թվականը՝ որպես խոսքի մաս» թեման: Դասի նպատակն է իմանալ թվականի ընդհանուր իմաստը, ձևաբանական առանձնահատկությունը, կարողանալ տարբերել թվականը այլ խոսքի մասերից, տեքստից դուրս գրել և գործածել գրավոր խոսքում:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arbaka (04.03.2017), gayane0803 (24.02.2017), Hasmik.Vardanyan (25.02.2017), Գոհար Գրիգորյան (09.04.2017), Մարինե Հ. (28.02.2017), Նվարդ Հովհաննիսյան (13.04.2017), Հռիփսիմե Ղուլյան (06.03.2017)

  17. #9
    Ավագ մասնակից gayane0803 will become famous soon enough gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    453
    Հեղինակության աստիճան
    8
    Հարգելի Մարինե խնդրում եմ դասը ներկայացնեք փուլ առ փուլ: Շնորհակալություն:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (25.02.2017), Գոհար Գրիգորյան (09.04.2017), Մարինե Հ. (28.02.2017), Նվարդ Հովհաննիսյան (13.04.2017), Հռիփսիմե Ղուլյան (06.03.2017)

  19. #10
    Ավագ մասնակից marine8 is on a distinguished road marine8-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2017
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մարինե խնդրում եմ դասը ներկայացնեք փուլ առ փուլ: Շնորհակալություն:
    Հարգելի՛ Գայանե, շնորհակալություն թեմայիս նկատմամբ հետաքրքրվածության համար։
    Խթանման փուլում տրվում են խթանող հարցեր՝ ինչ գիտեն թվական անուն խոսքի մասի վերաբերյալ, ինչ են հասկանում թվական անուն ասելով։ Աշակերտներն արտահայտում են իրենց պատկերացումները։
    Գրատախտակին գրվում են բառերի շարքեր։ Առաջին շարքում՝ յոթ, հարյուր, հարյուր քսանմեկ, երկրորդ շարքում՝ շատ, քիչ, այսքան, այսչափ, երրորդ շարքում՝ հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր։ Աշակերտները համեմատում են երեք շարքերը և նկատում, որ երկրորդ և երրորդ շարքերի բայերը առարկայի քանակն արտահայտում են չտարբերակված, ընդհանուր ձևով, նրանցում արտահայտված քանակն անորոշ է, իսկ առաջին շարքի բառերը քանակի իմաստը արտահայտում են որոշակի, տարբերակված ձևով, այսինքն՝ ցույց են տալիս առարկայի կոնկրետ թիվ, որոնք կարող են արտահայտվել նաև թվանշաններով։ Աշակերտները եզրակացնում են, որ քանակ արտահայտող ոչ բոլոր բառերն են դասվում թվականների շարքը։
    Աշակերտներն իրենց իսկ բառերով սահմանում են թվական անունը։
    Վերջին խմբագրող՝ marine8: 25.02.2017, 19:28:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arbaka (04.03.2017), gayane0803 (25.02.2017), Hasmik.Vardanyan (25.02.2017), Գոհար Գրիգորյան (09.04.2017), Ռուզաննա Խաչատրյան (25.02.2017), Մարինե Հ. (28.02.2017), Նվարդ Հովհաննիսյան (13.04.2017), Հռիփսիմե Ղուլյան (06.03.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 9-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է կոչվում ոչ մասնագետ
    Հեղինակ՝ shirinyan, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.02.2017, 19:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները