+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Աշակերտների փոխհարաբերությունները դպրոցում և տանը

  1. #1
    Սկսնակ մասնակից AsyaY is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0

    Աշակերտների փոխհարաբերությունները դպրոցում և տանը

    Տարեկից երեխաների սկզբունքային հավասարությունը հարաբերությունների այդ ոլորտը նրանց համար առավել գրավիչ է դարձնում: Չափահասության ծագող զգացման բարոյական բովանդակությունը հենց այդպիսի փոխհարաբերությունների կարիք ունի: Դեռահասության տարիքի առաջին շրջանում հոքեկան զարգացման ընթացքում նկատվող յուրահատուկ տեղաշարժերը բոլոր երեխաների մոտ առաչ են բերում նոր պահանջմունքների, ձգտումների, ապրումների, ընկերների ու մեծերի հետ ունեցած փոխհարաբերությունների ներկայացվող պահանջների սկզբունքային նմանությունները: Սրա շնորհիվ հասակակիցների հետ հաստատվող կապերը ավելի ու ավելի խորն են դառնում: Դեռահասը ձեռք է բերում այնպիսի արժեքներ, որոնք հասակակիցներին ավելի մոտ ու հասկանալի են, քան մեծերին, որոնց հետ շփվելը լրիվ բավարարություն չի տալիս և չի կարող փոխարինել շփմանը իր հասակակիցների հետ: Համադասարանցիների հետ դեռահասի հարաբերությունները ավելի բարդ, բազմազան ու բովանդակալից են, քան կրտսեր դպրոցականի հարաբերությունները: հենց դեռահասության շրջանում են ձևավորվում այն բազմատեսակ և ըստ մտերմության աստիճանի միմյանցից զգալիորեն տարբերվող հարաբերությունները, որոնք հստակորեն տարբերակվում են դեռահասի կողմից: նա ունենում է պարզապես ընկերներ, մտերիմ ընկերներ և անձնական բարեկամ: Սրանց հետ ունեցած կապերը աստիճանաբար դուրս են գալիս դպրոցի և ուսումնական գործունեության շրջանակներից, ընդգրկում են նոր հետաքրքրություններ ու զբաղմունքներ: Շփումը դեռահասի համր աստիճանաբար դառնում է կյանքի ինքնուրյուն և շատ կարեվոր ոլորտ: Այն հագեցած է լինում տարբեռ իրադարձություններով ու դեպքերով, պայքարով ու բախումներով, հաղթանակներով ու պարտություններով, հայտնագործություններով ու հուսախափություններով, դառնություններով և ուրախություններով, որոնք և ընդանուր առմամբ կազմում են դեռահասի կյանքը: Այսպիսի պայմաներում է նա խորհրդածում ու գործում, այս հարցերին նա շատ ժամանակ է հատկացնում և դրանց լուծման համար հոգեկան շատ եռանդ է ծախսում: Ընկերների հետ շփվելը դեռահասի համար հաճախ այնպիսի մեծ արժեք է ներկայացնում, որ հետին պլան է մղում ուսման գործը և նվազ գրավիչ դարձնում ծնողների հետ շփվելը: Այս հանգամանքը սովորաբար բոլորից շուտ նկատում է մայրը: Նա տեսնում է, որ դուստրը կամ որդին հեռանում է իրենից, ապրում է իր յուրահատուկ կյանքով, այդ մասին ոչինչ չի պատմում և ձգտում է տնից դուրս գալ և ընկերների մոտ լինել: Հասակակիցների հետ ունեցած հարաբերությունները դեռահասի համար դառնում են խիստ անձնային և այնտեղ նա գործում է ինքնուրույնաբար: Նա գտնում է որ ունի այնպիսի իրավունք, պաշտպանում է այդ իրավունքը և հենց աըդ պատճառով էլ մեծերի աննրբանկատ միջամտությունը բողոքներ ու վիրավորանք է առաջացնում:
    Դեռահասի մոտ հստակորեն դրսևորվում են միմյանց հետ փոխկապակցված երկու ձգտումներ: Առաջինը իր հասակակիցների հետ շփվելու և համատեղ գործունեություն կատարելու ձգտումն է , կոլեկտիվ կյանքով ապրելու, մոտ ընկերներ , բարեկամ ունենալու ցանկությունը: Մյուս ոչ պակաս ուժեղ ցանկությունը ընկերների կողմից ընդունված գնահատված ու հարգված լինելու պահաջմունքն է , որը դեռահասի կյանքում չապազանց կարեվոր է դառնում: Համադասարանցիների հետ ունեցած վատ հարաբերությունները, մտերիմ ընկեր ու բարեկամ չունենալը կամ բարեկամական կապերի խզումը ծանր ապրումներ են առաջացնում և գնահատվում են որպես անձնական դժբախտություն: Դեռահասի համար ամենատհաճ իրադրությունը կոլեկտիվի, ընկերների կողմից դատապարտվելն է, իսկ ամենածանր պատիժը՝ բացահայտ կամ թաքուն բոյկոտը, շփվել չցանկանալը: Մենակությունը դեռահասի համար ծանր ու անտանելի վիճակ է : Եթե համադասարանցիների հետ անբարենպաստ հարաբերություններ են ստեղծվել, ապա այս հանգամանքը դեռահասին ստիպում է ընկերներ ու բարեկամներ որոնել դպրոցից դուրս: Եվ, որպես կանոն, նա գտնում է նոր ընկերներ: Այս փաստերը շատ լավ հայտնի են իրենց տխուր հետևանքների շնորհիվ: Ընկերների ուշադրությունը գրավելու, նրանցում իր նկատմամբ հետաքննություն ու համակրանք առաջացնելու ձգտումը կարող է արտահայտվել տարբեր ձևերով: Դեռահասը կարող է ուղղակիորեն ցուցադրել իր հատկությունները կամ նույն նպատակին հասնել անուղղակի ճանապարհով ՝ մեծերի պահանջները չկատարելով ու ծամածռություններ թույլ տալով:
    Դեռահասների ինչպես անհատական, այնպես էլ միջխմբային փոխհարաբերությունները ունեն իրենց ուրույն բովանդակությունն ու զարգացման տրամաբանությունը: Դասարանում դեռահասի սոցիոմետրական բարձր ստատուսը ապահովում է : Դասարանում բարի համբավ չունեցող դեռահասների ինքնագնահատումը սովորաբար աղճատված է և մեծ մասամբ անհիմն կերպով բարձր է լինում: Ընկերների հետ փոխհարաբերությունների հաստատման ու դրանց խորացման համար ինքնագնահատման համար չափազանց կարևոր է : Կրտսեր դպրոցական տարիքի հետ համեմատած դեռահասության փուլում մեծանում են երկու ծայրահեղ երեխաների խմբերը:
    Ցածր դասարաններում կոլեկտիվում գրաված դիրքը հիմնականում կախված է առաջադիմությունից, վարքից և հասարակական ակտիվությունից: Դեռահասների համար առավել կարեվոր են դառնում այլ բարեմասնություններ. Ինչպիսինե նա որպես ընկեր և բարեկամ հնարամիտ է և արդյոք ունի հարուստ գիտելիքններ: կարեոր է նայեվ համարձակությունը և ինքնատիրապետումը: Տարբեր դասարաններում այդ արժանիքներին տրվող գնահատակաների տարբեր չափանիշններ գոյություն ունեն: Բայց այդ որակները որոնք դեռահսաին դարձնում են լավ ընկեր ու բարեկամ, միշտ ամենից ավելի բարձր են գնահատվում: Դեռահասների շրջանում ոչ թե լոք համբավ, այլ իսկական հարգանք ու ճանաչում նվաճելու համար ամենից առաջ պետք է լավ ընկեր լինել: Այս պատճառով դեռահասության փուլի սկզբում հաճախ նախկին հեղինակությունները չքանում են և ի հայտ են գալիս նորերը: Ընդ որում դասարանի ակտիվը, շատ հաճախ չի համընկնում առավել հարգանք ու հեղինակություն վայելող դեռահասնների խմբի հետ: Շատ հաճախ ուսուցիչնները դասարանի բարձր առաջադիմություն ու կարգապահություն ունեցող աշակերտներից ստեղծելու միտում են հանդես բերում՝ առանց նրանց ընկերական հատկություները հաշվի առնելու: Երբ համադասարանցինների աչքում այդ ակտիվը լուրջ հեղինակություն չունի, ապա դջվարություններ են առաջանում կոլեկտիվի ստեղծման և պիոներական աշխատանքի կազմակերպման գործում: Դջվարությունների ծագման մյուս ոչ պակաս կարեվոր պատճառն այն է, որ ուսուցիչը հանդես է բերում ղեկավարման հավարկնորտ, ակտիվ անդամներին ել ներարկում է համադասարանցիների հետ շփվելու նույնպիսի դիրքորոշում: Սա դեռահասնների համար միանգամայն ա նընդունելի է , քանի որ իրենց նկատմամբ և ընկերների, և մեծերի ցուցաբերած վերաբերմունքը նրանք գնահատում են հիմնականում ըստ այն հանգամանքի, թե ինչ չափով են հարգվում իրենց անձը և մարդկային արժանապատվությունը:
    Այդ պահանջը դեռահասնների ընկերության հիմքն է կազմում: Դեռահասնների ընկերության կարևորագույն պահանջներն են՝ հարգանքը, հավասարությունը, հավատրմությունը, ազնվությունը և ընկերոջը ոգնելու պատրաստականությունը: Ընկերոջ, խմբի կամ դասարանի նկատմամբ յուրաքանչյուրի վերաբերմունքն ու արարքները դեռահասնների շրջանում անկատելի չեն մնում և գնահատվում են ըստ այդ կանոներին համապատասխան կամ անհամապատասխան լինելու: դեռահասնները միահամուռ կերպով դատապառտում են ընկերոջը կամ խմբին, պայմանավորվածության խախտումը, օգնություն ցույց տալուց հրաժարվելը, եսասիրությունն ու ագահությունը, ընկերոջ կարծիքը հաշվի առնել չցանկանալը, ուժով կամ խորամանկությամբ, դեմ-դիմաց կամ թիկունքից, ուղղակիորեն կամ անուղղակիորեն հարվածելը: Վարքի այդպիսի առանձնահատկությունները առաջ են բերում բախումներ ու կոնֆլիկտներ, վիրաորանք պատճառում ընկերներին: Դատապարտվում են նաև ընկերոջ մոտ ինքնասիրության և սեփական կարծիքի բացակայությունը կամ այդ կարծիքը պաշտպանելու և վիրավորանք հասցնողին հակահարված տալու անընդունակությունը: Հակակրանք են առաջացնում ամեն տեսակի , քծնող ու երկերեսանի, ընդհանրապես հարմարվող մարդիկ: Հիշատակված գծերին հակադարձ որակները կազմում են դեռահասի հոգեկանում ձևավորվող բարոյական իդեալի հիմքը: Հենց այդ իդեալն էլ կանխորոշում է այն պահանջների բնույթը, որ դեռահասը ներկաըացնում է իր ընկերներին և նրանց հետ իր ունեցած փոխհարաբերություններին:
    Շատ կարևոր է այն հանգամանքը, որը այդ պահանջները համընկնում են չափահասների ընկերական, բարեկամական կամ համագործակցության բնույթ ունեցող փոխհարաբերությունների կարևորագույն կանոնների հետ: Չափահասների համապատասխան հարաբերություններին կանոնների հետ դեռահասների բարոյական ՝էթիկական բովանդակության համընկնելու շնորհիվ հասակակիցների հետ շփվելը դառնում է դեռահասի սոցիալ-բարոյական հասունության զարգացման դպրոց: Այստեղ դեռահասը գործնականում տիրապետում է կոլեկտիվում սոցիալական հարաբերությունների այնպիսի նոր եղանակների, որոնք հիմնված են չափահասների բարոյականության սկզբունքների վրա: Այդ բարոյականությունը առաջին հերթին յուրացվում է հենց ընկերների հետ շփվելու ընթացքում: Հասակակիցների հետ շփվելու ընթացքում լավագույն պայմաններն են ստեղծվում դեռահասի մեջ սեփական հասունության զգացումը ամրապնդելու համար:
    Հասակակիցների հարգանքը վայելելու ցանկությունը դեռահասին խիստ զգայուն է դարձնում նրանց կարծիքների ու տված գնահատականների նկատմամբ: Ընկերների նկատողությունները, դժգոհության ու վիրավորվածության նշանները ստիպում են խորհել դրանց պատճառների մասին, ուշադրություն դարձնել սեփական անձի վրա, տեսնել ու գիտակցել սեփական թերությունները: Ընկերների շրջանում հարգված դիրք գրավելու և լավ վերաբերմունքի արժանանալու պահանջմունքը ցանկություն է առաջացնում վերացնել այդ թերությունները և գտնվել ներկայացվող պահանյների բարձրության վրա: Դեռահասության շրջանում ինտենսիվորեն զարգանում է շփվելու համար շատ կարևոր մի առանձնահատկություն՝ հասակակիցների պահանջները հասկանալու, դրանցում կողմնորոշվելու, դրանք հաշվի առնելու կարողությունը: Սա անհրաժեշտ է բարենպաստ փոխհարաբերությունների հաստատման համար: Այդ կարողության բացակայությունը ավագ դեռահասները գնահատում են որպես մանկամտություն: Անբարենպաստ հարաբերությոևնների առաջացման ամենաառաջնային պատճառներից մեկը դեռահասի զարգացված բարձր ինքնագնահատումն է, որը նրան անընդհունակ է դարձնում ընկերների քննադատական դիտողությունների և պահանջների նկատմամբ: Այս հատկությունների առկայությունը նրան անցանկալի և անընդունելի է դառձնում ընկերների շրջանում:
    Դեռահասները փորձում են շփվել ու մտերմանալ այն համադասարանցիների հետ , որոնք հարգանք ու հեղինակություն են վայելում և ինչ-որ տեսակետներից աչկի են ընկնում: Առաջին դասարանցիների կարծիքով մյուսների համեմատ նրանք արդեն հասուն են , որի շնորհիվ էլ իրենց նկատմամբ հատուկ հետաքրքրություն են առաջացնում: Այս ամենը ուղղակի ազդանշան է դասարանում ինտենսիվ դաստիարակչական աշխատանք սկսելու համար: Դեռահասին շատ հաճախ միաժամանակ գրավում են խիստ տարբեր և անհամատեղելի հետաքրքրություններ ունեցող երեխաներ: Բավականին երկար ժամանակի ընթքցքում նրա շփման ոլորտը լինում է լայն, բայց անկայուն և նույնիսկ մտերմական հարաբերությունները տևական չեն դառնում: Կատարվում են մտերիմ ընկերոջ որոնումներ: Փորձարկման է ենթարկվում շփման պռոցեսի գրավչությունը , ինչպես նաև համատեղելիությունը:
    Դեռահասների միջև մտերմության առաջացմանը կարող է խանգարել նրանցում այս կամ այն հատկությունների զարգացման մակարդակների տարբերությունը, քանի որ առավել զարգացածի համար այդպիսի շփումը կարող է անհետաքրքիր լինել: Երեխաների միջև մտերմության առաջացման համար մեծ նշանակություն ունի հետաքրքրությունների և սիրած զբաղմունքների ընդհանրությունը, շփման ու զրույցների հետաքրքիր ու գրավիչ լինելը: Շփման համար բովանդակալից հիմք կարող են դառնալ սիրած զբաղմունքները: Տարբեր գործեր կատարելիս երեխաները ձկտում են համագործակցել և հաճախ իրենցից մեկի ստացած առաջադրանքըմիասին են կատարում :Դեռահասը հեշտությամբ վարակվում է իր համար համակրելի հասակակցի հետաքրքրություններով և ինքնել ձգտում է նրան հաղորդակից դարձնել իր զբաղմունքներին: Ընկերոջ հետ շփվելը երբեմն այնքան գրավիչ է դառնում, որ դեռահասը նրա հետ միասին սկսում է զբաղվել այնպիսի գործով, որը նրան չի հետաքրքրել նախկինում և այժմ էլ չի հետաքրքրում: Բայց ժամանակի ընդացքւմ նա կարող է իսկական հետաքրքրություն ձեռք բերել այդ գործի նկատմամբ: Դեռահասները գնահատում են համատեղ լավ աշխատանք կատարելու ունակությունը: Ընկերների հետ շփվելը նոր հետաքրքրությունների ծագման աղբյուր է հանդիսանում:
    Համակրելի հասակակցի արժանիքները դեռահասի հաճախ ստիպում են լրջորեն մտածել իր մասին, տեսնել ու գիտակցել իրենում այն հատկությունների բացակայությունը, որոնք հարգանք են ներշնչում և բարձր են գնահատվում ընկերների կողմից: Առաջանում է այդպիսին կամ նույնիսկ ավելի լավը լինելու ցանկություն:Ընկերը դեռահասի համար նմուշ է դառնում: Նա կամ պարզապես ընդօրինակում է իր ընկերոջը, կամ սկսում է իրենում որոշակի հատկություններ զարգացնել՝ շատ է կարդում, զարգացնում է իր ֆիզիկական ուժն ու համարձակությունը: Մտերիմ ընկերների շփման պրոցեսում մեծ տեղ է գրավում զրույցը:Դրանք խանգարում են դասերը պատրաստելուն , քանի որ դեռահասների կառծիքով շատ դեպքերում միմյանց հետ շփվելու ողջ ժամանակը նրանք խոսելով են անցկացնում և ըստ էության նրանց ուրիշ ոչինչ չի կապում: Դեռահասի համար կարևոր, անձնային իմաստ ունեցող բովանդակությունների ընդլայնումն ու խորացումն է: և այդ ժամանակ այդպիսի ընկեր ունենալու սուր պահանջմունք է առաջանում , որի հետ հնարավոր լիներ խորհրդակցել և ստանալ անհրաժեշտ օգնություն: Այդ պատճառով բարեկամական հարաբերությունների նկատմամբ հատուկ պահանջներ են ներկայացվում, դրանք պետք է հիմնված լինեն անկեխծության , նրբազգայության ու գաղտնապահության վրա: Դեռահասների բարեկամության իդեալը հետևյալն է՝ ՙՙ ՙ ամեն ինչ միշտ միասին ,ամեն ինչ կիսովի՚՚:Այդ լեզունգը պահանջում է մյուսի կյանքի բոլոր կողմերի մեջ թափանցելու հնարավորություն:Դեռահասը ձգտում է իր բարեկամի հետ ընդհանուր կյանքով ապրել:Տարիքի առաջացման հետ ավելի ու ավելի կարևոր է դառնում՝ հոգեհարազատությունը, փոխըմբռնումը, անձնային արժեքների , ձգտումների և կարևոր հարցերի վերաբերյալ ունեցած տեսակետների համընկնումը:
    Վիճաբանությունների և հետագա խորհրդածությունների ընթացքում դեռահասը ձեռք է բերում տեսակետ, որը նա գիտակցում է որպես իր սեփականը, անձնականը: Իսկ դրանք արդեն համոզմուննքներ են: Սրա հետ միասին բարեկամները տարբեր հարցերի վերաբերյալ նույնանման հայացքներ են ձեռք բերում, որոնք և հիմք են դառնում մտերմության ու հոգեհարազատության համար:
    Դեռահասների փոխհարաբերությունները զարգացման նոր, ավելի բարձր աստիճանի են հասնում, երբ նրանք ձեռք են բերում այնպիսի ընդհանուր նպատակներ ու խնդիրներ, որոնք միաժամանակ նշանակալից են նրանցից յուրաքանչյուրի համար, կապված են ընտրած մասնագիտությանը տիրապետելուն նախապատրաստվելու, ինքնադաստիարակության և ինքնակրթության հետ: Բարեկամները սկսում են միացյալ ուժերով կենսագործել դրանք. Միասին գիտելիքներ ու հմտություններ են յուրացնում, զարգացնում են իրենց ընդունակություններն ու զանազան որակները, օգնում են միմյանց: Այսպիսի բարեկամությունը առավել արժեքավոր է անձի զարգացման համր: Բարեկամության հակադարձ տեսակը հիմնված է արտաքնապես չափահասություն ցուցադրելու, ժամանցի ու զվարճության այն ձևերին ընդօրինակելու ձգտման վրա, որոնք հատուկ են մեծերին:
    Իսկական բարեկամությունն հազվադեպ է միանգամից առաջանում: Սովորաբար դրան նախորդում է որոնումների, անհաջողություների և ժամանակաոր հարաբերությունների մի շրջան: Շփման այսպիսի նախնական փորձի հիման վրա ձևաորվում ու հղկվում է բարեկամի ու բարեկամության անձնական իդեալը: Նոր կապերը հեշտությամբ են առաջանում, բայց դժվարությամբ են ամրապնդվում ու խորանում: Սրա համար համակրանքն ու հետաքրքրությունների նմանությունները դեռևս բավական չեն: Յուրաքանչյուր պետք է խստորեն կատարի կաննոններն ու բարեկամությանը ներկայացվող պահանջներն: Սկզբնական շրջանում ամենադջվարը հենց սա է, քանի որ դեռահասը ընկերոջը մեջ ու որոշակի պահանջներ է ներկայացնում, բայց իր նկատմամբ դեռևս նույնանման խիստ մոտեցում հանդես բերել չի կարողանում: Նա լավ է նկատում ուրիշի թերությունները, բայց իրենը՝ոչ:
    Այլ անձնավորության վրա ազդեցություն գործելու ձգտումը դեռահասի նոր և կարևոր առանձնահատկություններից է: Այն ցայտուն կերպով ցույց է տալիս նրա սոցիալական ակտիվությունը և հասակակիցների հետ նրա ունեցած սոցիալական հարաբերությունների նոր լինելը: Բարեկամների և մտերիմների միջև դեռահասության տարիքում առանձնահատկությունն այն է , որ դեռահասները դաստիարակում են միմյանց , քանի որ նրանցից յուրաքանչյուրը մյուսի վարքի նկատմամբ որոշակի պահանջներ է առաջադրում և հետևում է դրանց կատարմանը: Դեռահասության տարիքում տղաների և աղջիկների փոխհարաբերությունները էական փոփոխություններ են կրում: Նրանք սկսում են հետաքրքրվել միմյանցով, ցանկանում են դուր գալ միմյանց: Սակայն ֆիզիկական և սեռական զարգացման տեսակետից աղջիկները առաջ են անցնում տղաներից: Մյուս սեռր ներկայացուցիչների նկատմամբ հետաքրքրությունը շատ տղաների մոտ սկզբում ունի ծավալուն բնույթ: Ավելի ուշ այդ հարաբերությունները կորցնում են իրենց անմիջականությունը առաջ է գալիս կաշկանդվածություն և ամաչկոտություն: Դպրոցական աղջիկներին հատկապես շատ է զբաղեցնում այն հարցը, թե ով ում է դուր գալիս: Թեև իրենց փոխհարաբերությունների կամ վերաբերմունքի մասին դեռահասները սովորաբար պատմուն են միայն բարեկամներին կամ մտերիմ ընկերոջը, սակայն այդ մասին որպես կանոն շատերն են իմանում: 5-7 դասարանում տղաների և աղջիկների միջև հազվադեպ է բարեկամություն առաջանում, բայց արդեն 7-8 դասարաններում նման դեպքերը բավականին հաճախ են , ընդ որում այդպիսի փոխադարձ կապվածությունը երբեմն հուզականորեն հագեցված է լինում և մեծ տեղ է զբաղեցնում դեռահասի կյանքում:Անպատասխան մնացած զգացմունքը հաճախ դառնում է ուժեղ ապրումների աղբյուր:
    Դեռահասի անձնավորության զարգացման համար բավականին լուրջ նշանակություն ունի հակառակ սեռին պատկանող հասակակիցների նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունը: Համակրելի անձնավորության նկատմամբ դրսևորվող ուժեղ ուշադրությունը հանգեցնում է դիտողականության , ընտրականության , արարքների , տրամադրությունների փոփոխություններով որոնք նկատվում են ամենայն նրբությամբ: Հետաքրքրություն է առաջանում նաև սեփական ներքին այն վիճակների նկատմամբ , որոնք առաջանում են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու հետևանքով: Ավելի լավ լինելու ցանկություն է առաջանում, դրդում է հաճելի գործեր կատարել, օգնել ու պաշտպանել մարդկանց: Այդ զգացմունքը ինքնակատարելագործման դրդապատճառներից մեկն է դառնում: Այսպիսով, ընկերների հետ շփվելը դեռահասության տարիքում հսկայական , երբեմն վճռական ազդեցություն է գործում անձի ձևավորման վրա: Ընկերները ընդօրինակաման օբեկտներ են դառնում: Նրանք ազդում են միմյանց վրա, դաստիարակում են միմյանց: Ահա թե ինչու մանկավարժական ներգործության ոլորտում պետք է ընդգրկվել ոչ միայն դեռահասների գործնական, ալև մտերմական փոխհարաբերությունները: Դեռահասության փուլին անցնելը նշանավորվում է երեխաի ինքնագիտակցության զարգացման որակական տեղաշարժերով: Դեռահասը նոր փոխհարաբերություններ է հաստատում շրջապատի հետ և իրեն սկսում է գիտակցել որպես անձնաորություն, նա բոլոր հասուն մառթկանց նման ունի ինքնուրույնություն, վստահություն և հարգանք վայելելու իրավունք: Իր անձի մասին կրտսեր դպրոցականի ունեցած պատկերացումն ու ինքնագնահատականը հիմնականում ձևաորվում են չափահասների, հատկապես ուսուցիչների և ծնողների արժեքաոր դատողությունների հիման վրա: Սեփական հատկությունների մասին գիտելիքներ ունենալու պահանջմունքը, իր անձի նկատմամբ հետաքրքրությունը և համապատասխան խորհրդածությունները դեռահաս երեխայի բնորոշ առանձնահատկություններ են: Սեփական թերություններն ու հատկություները իմանակու պահանջմունքը ծագում է այլ մառդկանց և հենց իր պահանջների պատասխան տալուն, շրջապատողների հետ հարաբերությունները կարգավորելու անրհաժեշտությունից: Դեռահասը ինքնավերլուծություն է կատարում մառթկանց հետ իր փոխհարաբերությունները ու գործունեությունը կազմակերպելու, ներկայում և ապագայում անձնայիրն կարեվորություն ներկայացնուղ խնդիրներ լուծելու համար: Սեփական անձը իմանալը դրա պայմաներից մեկն է: Դեռահասի սկզբնական շրջանում առավելապես ուշադրություն է դառձնում իր թերություների վրա և դրանք վերացնելու կարիք է զգում, իսկ հետագայում՝ իր անձի վրա ամբողջությամբ վերցրած, փորձում է պարզել թե ինչպիսի հնարաորություներ ու արժեքներ ունի: Թերություների նկատմամբ հատուկ ուշադրությունը պահպանվում է դեռահասության ողջ ընթացքում: Շատերի մոտ սեփական անձից ունեցած դժգոհությունը քանի գնում աճում է: Իր անձի մասին դեռահասի խորհրդածությունների ծավալման կարևորագույն դրդապատճառը հասակակիցների շրջանում հարգված դիրք գրավելու և մտերիմ ընկեր, բարեկամ գտնելու ցանկությունն է: Հաճախ նա իր մասին սկսում է մտածել ընկերներից որեևիցե մեկի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին խոսելիս կամ իրեն դուր եկած հասակակիցներից մեկի հիշելիս: Շատ կարևոր է այն հանգամանքը որ հենց հասակակիցն է հանդես գալիս որպես համեմատվելու օբեկտ ու նմուշ, որին դեռահասը կցանկանար նմանվել: Այդպիսի կողմնորոշման դեպքում համեմատությունը արդյունավետ է դառնում և պայամներ են ստեղծում սեփական առանձնահատկությունները գիտակցելու և գնահատելու, ինքնադասիարակության համր, քանի որ դեռահասի համար իր անձը հասակցի հետ համեմատելը և սեփական թերություններն ու հաջողություներն տեսնոլը ավելի հեշտ է: Չափահաս, հասուն մարդը գործնականում անհասանելի օրինակ կամ տիպար է, քանի որ նա որակները դրսևորվում են դեռահասի համր անմատչելի կենսական իրադրություններում և փոխհարաբերություներում: իսկ հասակակիցը այնպիսի նմուշ է, որը դեռահասի թույլ է տալիս իր անձը գնահատել իրական հնարավորությունների մակարդակում, այդ հնարավորությունները իրագործված տեսնել ուրիշի մեջ, որին նա ուղղակիորեն կարող է հավասարվել: Դեռահասության տարիքի սկզբում երեխաները ավելի հեշտ ու լավ են գիտակցում և գնահատում իրենց այն հատկություները, որոնք կապված են ուսումնական գործունեության հետ: Տարիքի հետ զուգընթաց սեփական անձի մասին պատկերացումը ընդլայնվում ու խորանում է և համապատասխան դատողությունները ավելի ինքնուրույն է դառնում: Սակայն նրանցից շատերը իրենց դրական որակները բարձր են գնահատում և ունեն հավակնությունների այնպիսի մակարդակ, որը գերազանցում է նրանց իրական հնարավորությունները: Այդ առանձնահատկությունը առավել հստակորեն դրսևորվում է մաթեմատիկական խնդիրներ լուծելիս: Պարզվել է, որ 5-8 դասարաների աշակերտների մեծ մասի մոտ ինքնագնահատումը չի համապատասղանում գործունեության արդյունքներին, ընդ որում մեծ մասամբ այն չափից ավելի բարձր է: Միաժամանակ նկատվել է, որ այդ դասարաներում ուսուցիչները հակված են դեռահասների հնարավորությունները գնահատելու իրականից ավելի ցածր:
    Չափազանց բարձր ինքնագնահատման կամ ուսուցչի կողմից տրվող չափազանց ցածր գնահատականի հետևանքով առաջանում են այնպիսի իրադրություներ, որոնք դեռահասի աֆեկտիվ վիճակի են հասցնում: Նա համոզված է, որ իրեն տրվող գնահատականն ու վերաբերմունքը ընդհանրապես անարդարացի են: Սակայն առաջին դեպքում նման պանկերացումը սխալ է , քանի որ դեռահասի հավակնությունների մակարդակը բարձր է նրա իրական հնարավորություններից: Երկրորդ դեպքում այն հիմնավորված է : Հնարավոր է նաև այնպիսի դեպքեր , երբ ուսուցիչը թերագնահատում է անհիմն կերպով բարձր ինքնագնահատում ունեցող դեռահասին: Այսպիսի իրավիճակը մեծ չափով հղի է աֆեկտներ առաջ բերելու հնարավորությամբ: Դեռահասը նման պայմաններում ձեռք է բերում յուրօրինակ առանձնահատկությունների մի կոմպլեքս: Տարիքային զարգացման հետ զուգընթաց դեռահասների ինքնագնահատումը դառնում է ավելի ու ավելի ճիշտ: Դեռահասները ուրիշներին ավելի լրիվ ու ճիշտ են գնահատում , քան իրենց: Ընկերոջ առանձնահատկությունների իմացությունը այնքան ավելի խորն է , որքան ավելի սերտ են նրա հետ ունեցած հարաբերությունները և բազմակողմանի է շփման բովանդակալից հիմքը: 5 դասարանում դեռահասները ամենից հաճախ մատնացույց են անում հասակակցի այն առանձնահատկությունները , որոնք վերաբերում են նրա արտաքինին , ուսումնական գործունեության և համադասարանցիների նկատմամբ ցույց տրվող վերաբերմունքին , հետաքրքրություններին և կամային գծերին: Արտաքին տեսքի և ուսման հետ կապված հատկությունները աստիճանաբար ավելի ու ավելիքիչ են հիշատակվում: Անփոփոխ է մնում այն որակների առանձնացման հաճախականությունը , որոնք վերաբերում են համադասարանցիների հետ ունեցած փոխհարաբերություններին և կամքին: Դրանց նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը մնում է նախկին բարձր մակարդակի վրա: Միջին դասարաններում սովորողները սկսում են ուսումնասիրել և յուրացնել գիտությունների հիմունքները: Դեռահասի բանականության զարգացման գործում նոր է նրա փոփոխված վերաբերմունքը իմացական խնդիրների նկատմամբ: Նա սկսում է հասկանալ , որ սրանք պահանջում են վարկածների առաջադրում, ստուգում է այդ ճանապարհով լուծման ձեռք բերում: Անձի ձևավորման համար լավագույն պայմաններ են ստեխծվում այն դեպքում , երբ գիտելիքների ձեռք բերումը դեռահասի համար սուբեկտիվորեն անհրաժեշտ է դառնում ինչպես ներկայումս , այնպես էլ ապագային նախապատրաստվելու համար , երբ պարապունքների տարբեր տեսակներ հագեցվորմ են իմացական և արդյունավետ , ստեղծագործական բնույթի խնդիրներով , որի շնորհիվ նպաստում են ինքնակրթությունն ու ինքնակատարելագործմանը: Դպրոցում սովորելու անհրաժեշտության լոկ վերացական ըմբռնումը դեռահասի համար աշխատանքի բավարար դրդիչ ուժ չէ: Դպրոցում սովորելու ընթացքում դեռահասը գլխավորը համարում է գնահատականները և յուրացվող գիտելիքները նրան չեն հետաքրքրում և ուսումնական գործունեությունը կորցնում է իր նպատակասլացությունն ու կազմակերպվածությունը: Սովորելը դառնում է անհետաքրքիր ու ծանր աշխատանք, իսկ յուրացված գիտելիքները ձևական բնույթ են կրում դեռահասի կյանքում: Հետաքրքիր է նշել, որ աշակերտները իրենց ուսուցիչներից հաճախակի են փորձեր կատարում պարզելու ,թե ինչպիսին է իրենց հասակակցի վերաբերմունքը ընկերների և ընդհանրապես մարդկանց նկատմամբ, ընդ որում երեխաների կողմից հիշատակված բազմատեսակ որակների քանակությունը ավելի մեծ է, քան ուսուցիչների տված բնութագրերում: Այլ անձնավորության վրա ազդեցություն գործելու ձկտումը դեռահասի նոր և կարևոր առանձնահատկություններից մեկն է: Այն ցայտուն կերպով ցույց է տալիս սոցիալական ակտիվությունը հասակակիցների հետ նրա ունեցած սոցիալական փոխհարաբերությունների նոր լինելը: Իր ընկերոջ և սեփական անձնավորության մասին նրա պատկերացումները ավելի բովանդակալից ու հարուստ են դառնում, փոխվում են արժեքավորումներն ու ինքնագնահատականները: Այդպիսի խորհրդածությունների հիման վրա դեռահասը հանդես է բերում ակտիվություն ,որի նպատակը ոչ միայն սեփական, այլև ընկերոջ թերությունների վերացումն է:Շատ ժամանակ դեռահասները շփվելով իրեն հասակակիցների հետ, որոնք իր կարծիքով ավելի ուժեղ և խելացի են իրենից, նրա մոտ առաջ է գալիս երկչոտության , կաշկանդվածության և ամաչկոտության հատկանիշներ: Որոշ դեռահասների մոտ այս ամենը դրսևորվում է ուղղակիորեն, մյուսները դրանք թաքցնում են արհեստական անտարբերության կամ հակառակ սեռի նկատմամբ արհամարանքի քողի տակ: Դեռահասի վարքը երկարժեք է դառնում, միմյանցով հետաքրքրվելով հանդերձ տղաներն ու աղջիկները մեկուսանում են իրարից: Միաժամանակ նրանք մեծ հետաքրքրությամբ հետևում են առաջացող փոխհարաբերություններին և դրանց զարգացման առանձնահատկություններին: Ինչպես դեռահասները շփում են ստեղծում իրենց հասակակիցների հետ և դա նրանց համար անհրաժեշտություն է դառնում ինքնադաստիարակման և ինքնահաստատման համար: Դեռահասների համար կյանքում մեծ տեղ է գրավում և ուսուցումը: Թեև բոլորն էլ գիտակցում են ուսման կարևորությունն ու անհրաժեշտությունը , սակայն շատերի համար դպրոցը ավելի գրավիչ է դառնում , քանի որ այնտեղ նրանք հասակակիցների հետ լայնորեն շփվելու հնարավորություն ունեն: Դեռահասի համար 45 րոպե տևողության դասը ոչ միայն ուսուցման , այլ համադասարանցիների և ուսուցչի հետ շփվելու իրադրություն է ,որը հագեցված է շատ նշանակալից արարքներով, գնահատականներով ու ապրումներով: Միայն դասանյութը խիստ գրավիչ կերպով բացատրելն ու դասի ընթացքում աշխատանքը կազմակերպելիս ուսուցչի դրսևորած վարպետությունը կարող են ստիպել դեռահասին մոռանալ ընկերների ներկայությունը:
    Մարդկային փոխհարաբերությունների խնդիրները մեծ չափով հետաքրքրում են դեռահասներին: Ավելի հաճախակի են սխալվում սոցոմետրական խիստ բարձր և խիստ ցածր դիրքեր ունեցող անչափահասները, մինչդեռ միջին ստատուսի դեպքում սխալները ավելի քիչ են: Խիստ լուրջ սխալներ են թույլ տրվում հակառակ սեռի ներկայացուցիչների վերաբերմունքը գնահատելիս: Սակայն դասարանում սեփական սոցիոմետրական դիրքը ճիշտ գնահատելու անկարողությունը նույն չափով հատուկ է նաև ավագ դպրոցականներին և ուսանողներին: Երբեմն դեռահասները նույնիսկ ավելի ճիշտ են գնահատում իրենց դիրքը , քան ավագ դպրոցականները: Դեռահասը շփվող է ,սիրում է կապեր հաստատել: Նրա համար շատ կարևոր է շրջապատողների բարի վերաբերմունքն ու բարձր գնահատականը: Նա ձգտում է իրեն դրսևորել լավագույն կողմերով, արժանանալ հատկապես այն մարդկանց հավանությանը, որոնց գնահատականներն ու վերաբերմունը նրա համար մեծ նշանակություն ունեն:Դեռահասի ինքնահաստատումը զանազան դրսևորումներ կարող է ստանալ: Դեռահասների մոտ տարիքի հետ զուգընթաց ուժեղանում է գիտակցական ինքնակառավարման միտումը: Դեռահասը սկսում է վերաբերմունք դռսևորել սեփական առաջընթացի նկատմամբ, վերահսկում է իր զարգացումը, դառնություն է զգում, երբ չեն իրականանում իր պլաններն ու նպատակները: Դեռահասության փուլում անձի զարգացման նոր ու կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ նրա համար գոծունեության առարկա է դառնում հենց ինքը: Նա իրեն զսպում է ստեղծում անձնային նոր որակներ: Նա ինքն է սկսում ներգործել իր վրա ձևավորում է իր անձը:Ինքնադաստիարակության և ինքնակրթության միջոցով դեռահասը ընդլայնում է իր զարգացման հնարավորություններն ու պատրաստվում է ապագայի համար: Կլանված լինելով ներկայով, նա միաժամանակ ուղղված է դեպի ապագան:Սեփական անձը ձևափոխելու և նոր որակներ ձեռք բերելու նպատակը հետապնդող գոծունեության ի հայտ գալը հատուկ է դեռահասության տարիքին և ցույց է տալիս, որ անձի զարգացումը անցում է կատարում որակապես նոր փուլի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները