+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Լեզու և մտածողություն

  1. #1
    Ավագ մասնակից AsyaY will become famous soon enough AsyaY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    1

    Լեզու և մտածողություն

    Լեզու և մտածողություն:Հաղորդակցվելու համար մարդ նախ պետք է ունենա ինչ-որ միտք, ասելու ինչ-որ բան: Ասելու այդ ինչ-որ բանը, միտքը, ցանկությունը, ապրումները և այլն ծագում են մարդու մեջ, նրա հոգեկան աշխարում:
    Այն ամենը, որ մարդ ասում է, առաջանում ու լեզվական նյութական թաղանթով ձևավորվում է նրա մտքում, նրա գիտակցության մեջ: Նշանակում է, հաղորդելուց, մի բան ասելուց առաջ մարդ իր մեջ կազմում է ինչ-որ միտք, ինչ-որասելիք: Դա իրականացվում է լեզվի միջոցով, նրա նյութական միավորների օգնությամբ:
    Առարկանների, երևույթների, հատկանիշների մասին մեր ունեցած հասկացությունները մեր գիտակցության սեփականությունն են դառնում, ամրակայվում են մեր գիտակցության մեջ լեզվական նյութական թաղանթով:
    մենք արտաքին աշխարհից ստանում ենք մեզանից անկախ գոյություն ունեցող առարկաների, երևույթների, հատկանիշների և այն ամենի տպավորությունները, զգայական ընկալումներն ու պատկերացումները, որոնք մեր մտքի, մեր ճանաչողության առարկան են դառնում լեզվի միջոցով:
    Հասկացությունները մեր մեջ այլ կեր գոյություն ունենալ չեն կարող, քան լեզվական ձևով: Դրա հետ միասին, լեզվական ձևերի, լեզվական միավորների օգնությամբ մեր գիտակցության մեջ ամրակայում ենք մեր ամբողջ գիտելիքները և այդ ամենը փոխանցում սերնդեսերունդ:
    Մտածողություն, անհատի ճանաչողական գործունեության գործընթաց՝ ուղղված իրականության ընդհանրացված և միջնորդավորված արտացոլմանը, որի ժամանակ սուբյեկտն իրականացնում է տարբեր տեսակի ընդհանրացումներ ։ Մտածողությունն արտացոլում է շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների այն կողմերն ու օրինաչափությունները, որոնք մատչելի չեն անմիջական զգայական արտացոլման համար։
    Մտածողության արդյունքները մտքերն են, որոնք հիմնականում արտահայտվում են հասկացություններում և նրանց կապերում, խոսքում։Մտածողությունը նաև նորի որոնման և բացահայտման գործընթաց է, որը հենվում է զգայական փորձի և մարդու պրակտիկ գործունեության վրա, բայց մեծ չափով դուրս է գալիս դրանց սահմաններից։ Այսպիսով, մտածողությունը ակտիվ հոգեկան գործընթաց է, որն ուղղված է օբյեկտիվ աշխարհի առարկաների և երևույթների էական կողմերի ու դրանց ներքին կապերի միջնորդավորված և ընդհանրացված արտացոլմանը։ Մտածողությունը անհնար է դրսևորել առանց խոսքի և ունի իր տրամաբանական ձևերը։ Մտածողության միջոցով մարդը դուրս է գալիս զգացողական ճանաչողության սահմաններից և ձեռք բերում իր
    գործունեությունը ծրագրելու և կանխատեսելու ունակություն։ Մտածել, նշանակում է բացահայտել այն օրինաչափություններն ու հատկանիշները, որոնք ակնհայտ չեն, այլ «թաքնված են» երևույթների կամ առարկաների խորքային հարաբերություններում։ Մտածել՝ նշանակում է ոչ թե արտացոլել կամ արձագանքել արտաքինի ազդեցությանը, այլ հիմնվելով նախկին փորձի, զգայական ճանաչողության արդի փորձի վրա «ստեղծել» նոր տրամաբանական ձևեր՝ հասկացողություններ, դատողություններ, եզրահանգումներ (ինդուկտիվ և դեդուկտիվ բնույթի)։

    Երեխան մի քանի տարվա ընթացքում սովորում է խոսել` իր շրջապատից յուրացնելով տվյալ լեզուն և դրա միջոցով էլ իր գիտակցության սեփականությունն է դարձնում իր կոլեկտիվի մտածողության նվաճումները: Մարդն իր անհատական փորձով չէր կարող իր ամբողջ կյանքի ընթացքում ամբարել այն բոլոր գիտելիքները, ճանաչողական այն հսկայական պաշարը, որ հազարամյակների ընթացքում ձեռք է բերել մարդկությունը: Մինչդեռ երեխան համեմատաբար կարճ ժամանակամիջոցում կարողանում է տիրապետել լեզվին և դրանով իսկ իր գիտակցության սեփականությունը դարձնել մարդկային ճանաչողության վիթխարի նվաճումները, մարդկային գիտելիքների ամբողջությունը:
    Հաղորդակցման ժամանակ մենք մեր մտքերն արտահայտում ենք միմյանց հետևից հաջորդաբար արտասանվող հնչյունների զանազան հաջորդականությունների օգնությամբ` հնչյունների տարբեր խմբերով բառեր ու դրանց կապակցություններ ստեղծելով, որոնք ունկնդրին (խոսակցին) են հասնում օդի ալիքավորումների միջոցով և, նրա մեջ առաջ բերելով լսողական պատկերացումներ` հաղորդվում են նրա ուղեղին, զուգորդվում համապատասխան հնչյունական պատկերացումների, նրանց զանազան կապակցությունների, բառերի ու բառաձևերի հետ և և դրանց միջև ստեղծված քերականական հարաբերությունների շնորհիվ ըմբռնվում: Ամեն մի հաղորդակցում ենթադրում է հասկացությունների, մտքերի ու դրանց միացությունների ձևավորում խոսողի գիտակցության մեջ, իսկ դրա համար անհրաժեշտ է այդ բոլոր հասկացությունների և դրանք մեր գիտակցության մեջ ամրակայող միավորների` լեզվի բառերի ու քերականական ձևերի ամբողջ համակարգի առկայությունը յուրաքանչյուր մարդու մեջ: Հենց դրանով էլ լեզուն հանդես է գալիս որպես մտածողության արդյունքների պահպանման ու փոխանցման (հաջորդաբար սերնդեսերունդ ավանդելու) միջոց, իսկ դրանով էլ` մարդկային ճանաչողության նվաճումները յուրացնելու միջոց:
    Լեզվի միջոցով ենք նաև սովորում որոշակիորեն դասակարգել արտաքին աշխարհի առարկաները և երևույթները, խմբավորել դրանք որոշակի հատկանիշներով, արտահայտել նրանց միջև եղած զանազան հարաբերությունները և այլն:
    Լեզվի այս բնութագիրը, այսինքն մտածողության ձևավորման միջոց լինելը, լեզվաբանության բնորոշում են իբրև արտահայություն կամ ինքնարտահայտում, նկատի ունենալով այն, որ լեզուն ձևավորում է մտքերը և ծառայում որպես դրանք արտահայտելու, դրսևորելու միջոց: Ըստ այսմ լեզուն դիտվում է իբրև մարդու ինքնարտահայտման միջոց: Սակայն ավելի նպատակահարմար է լեզուն այս տեսակետից բնորոշել որպես մտածողության ձև և մտածողության նյութական դրսևորման միջոց:
    Տարբեր զգացողությունների, ընկալումների, պատկերացումների, ինչպես նաև՝ սրանցից բխող հիշողությունում «պահեստավորած» պատկերների հիման վրա սկիզբ է առնում մտածողության ֆունկցիան։ Մտածողությունն արտաքին աշխարհի զգացողական ընկալումները վերափոխում է գիտելիքների մի համակարգի՝ ընկալումների հատկությունների և փոխհարաբերությունների վերաբերյալ։

    Մտածողությունը կարելի է սահմանել որպես հոգեկան ֆունկցիա, որն իրականացնում է արտաքին աշխարհի երևույթների (առարկաների) էական և թաքնված կապերի միջնորդավորված և ընդհանրացված ճանաչումը, ինչպես նաև՝ նրանց ներքին փոխկապակցվածությունը։ Մտածողությունը անհնար է դրսևորել առանց խոսքի և ունի իր տրամաբանական ձևերը, որոնք կներկայացնենք հետագայում։ Մտածողության միջոցով մարդը դուրս է գալիս զգացողական ճանաչողության սահմաններից և ձեռք բերում իր գործունեությունը ծրագրելու և կանխատեսելու ունակություն։


    Մտածել, նշանակում է բացահայտել այն օրինաչափություններն ու հատկանիշները, որոնք ակնհայտ չեն, այլ «թաքնված են» երևույթների կամ առարկաների խորքային հարաբերություններում։

    Մտածել՝ նշանակում է ոչ թե արտացոլել կամ արձագանքել արտաքինի ազդեցությանը, այլ հիմնվելով նախկին փորձի, զգացողական ճանաչողության արդի փորձի վրա «ստեղծել» նոր տրամաբանական ձևեր՝ հասկացողություններ, դատողություններ և եզրահանգումներ (ինդուկտիվ և դեդուկտիվ բնույթի)։ Այս պրոցեսը, որը կոչվում է ասոցիատիվ, կատարվում է մի շարք փուլերով՝ համադրում, համեմատում, անալիզ, սինթեզ, ընդհանրացում, կոնկրետացում, վերացարկում, որոնց արդյունքում էլ ձևավորվում են վերը նշված տրամաբանական կամ մտածողական ձևերը (հասկացողություն, դատողություն, եզրահանգում)։

    Ասոցիատիվ պրոցեսը ներկայացնում է իրենից մի գործընթաց, որի հիմքում ընկած են ասոցիացիաներ, այսինքն՝ տարբեր մտքերի կամ զգացմունքների միջև ստեղծված կապերը, որոնք ակտիվանում են այդ կապերի յուրաքանչյուր տարրի դրդման արդյունքում։ Ուղեղի ասոցիատիվ գործունեության հիմքը պայմանական ռեֆլեքսն է։

    Այդ գործընթացում կատարվում է երկու կամ ավելի առարկաների կամ երևույթների ամենապարզ համադրումը և համեմատումը։ Այն է՝ համանման առարկաների (երևույթների) համեմատում և նրանց միջև հայտնաբերված նմանության կամ տարբերության հաստատում։ Այնուհետև կատարվում է անալիզ՝ ամբողջը մասնատվում է առանձին մասերի կամ հատկանիշների առարկայի (երևույթի) ներքին, թաքնված կառուցվածքը ճանաչելու նպատակով։ Մտածողության գործընթացի հաջորդ փուլում կատարվում է սինթեզ, որի իմաստն ու նպատակը մասնատված ամբողջության վերականգնումն է։ Այս ընթացքում երևույթի մասին ձեռք է բերվում նոր գիտելիք, որը նախկինում թաքնված էր։ Սինթեզի միջոցով ձեռք բերված ընդհանուր հասկացողությունները տարածվում են ավելի լայն սահմանների երևույթների և առարկաների վրա, որոնց համար այդ հատկանիշները բնութագրական են։ Այլ կերպ ասած, ընդհանրացման փուլի խնդիրն է ավելի փոքր ընդհանրություններից դեպի ավելի լայն ընդհանրացում, օրինակ՝ զառանցանք — մտածողության խանգարում — հոգեկան ֆունկցիայի ախտահարում — հոգեկան հիվանդություն։ Կոնկրետացումը նախորդ գործողության հակառակ ընթացքն է՝ ավելի լայն ընդհանրացումից դեպի ավելի փոքրը, սահմանափակը։ Վերջապես, մտածողության վերջին փուլի՝ վերացարկման, էությունն այն է, որ մարդը, առանձնացնելով էականն ու գլխավորը, շեղվում է առանձին կոնկրետ պատկերավոր հատկություններից։ Վերը նշված ասոցիատիվ պրոցեսները կազմում են մտածողության հիմքը, հասկացողությունների ձևավորման ուղին։

    Ընդունված է առանձնացնել մտածողության հետևյալ ձևերը՝

    1. ակնառու-գործնական,
    2. ակնառու-պատկերավոր,
    3. տրամաբանական կամ վերացական,
    4. էվրիստիկ (ստեղծագործական),
    5. ինտուիտիվ։

    Մարդու ստեղծագործական գործունեության ոլորտում կարևոր է երևակայությունը՝ վերջնական արդյունքի կերպարային պատկերացման հնարավորությունն ու պրոբլեմային իրավիճակի լուծման ծրագրավորումը։ Մտածողությունն իրականացվում է ֆորմալ տրամաբանության օրենքներով՝ նմանակում, երրորդն ավելորդ է, բավարար հիմքեր։

    • Մարդու պրակտիկ գործունեության մեջ անմիջականորեն ներգրավված երևույթների և առարկաների կապերի և հարաբերությունների արտացոլում (ճանաչում)։ Այն օգտագործվում է պրակտիկ գործունեության ընթացքում առաջացող խնդիրների լուծման ընթացքում։

    • Հիշողությունում պահպանված զանազան երևույթների և առարկաների պատկերների հարաբերությունների և կապերի ճանաչում (արտացոլում)։

    • Հասկացողություններն օգտագործելու միջոցով ճանաչել առարկաների և երևույթների միջև եղած կապերն ու առնչությունները։ Մտածողության այս ձևի միջոցով բացահայտվում են այնպիսի երևույթներ, օրինաչափություններ, պատճառահետևանքային կապեր, որոնք չեն ենթարկվում զգացողական, ակնառու-գործնական և պատկերային ճանաչողությանը։ Մտածողության հենց այս ձևն է, որ թույլ է տալիս մարդուն ճանաչել բնության և հասարակության ամենախորքային և թաքնված կապերն ու հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով մտածողության այս ձևն անվանում են նաև տեսական։

    Հասկացությունները մտածողության ձևերի հիերարխիկ շարքում առաջինն են։ Դրանք արտացոլում են երևույթների կամ առարկաների ամենակարևոր և էական հատկությունները։ Տարբերում ենք հասկացության երկու ձև՝ վերացական և կոնկրետ։

    Վերացական հասկացությունն արտահայտում է առարկայի, երևույթի, գործողության վիճակը, որակներն ու հատկությունները։ Սրանք առաջանում են իրականությունից վերացարկվելու պայմաններում՝ էական հատկություններն առանձնացնելու նպատակով։ Այս շարքի հասկացություններից են «հիվանդությունը», «երջանկությունը», «արատը» և այլն։

    Կոնկրետ հասկացությունների շարքին են դասվում բուն առարկաների կամ երևույթների հասկացությունները, օրինակ, «հիվանդ», «գրիչ» և այլն։

    Դատողությունները մտածողության ձևերից հաջորդն են հիերարխիկ շարքում։ Առաջինները, եթե արտացոլում են առարկաների կամ երևույթների էական հատկանիշներն ու նրանց ընդհանրությունը, ապա դատողություններն արտացոլում են այդ հատկությունների կապերն ու հարաբերությունները։ Այլ կերպ ասած, դատողությունները մտածողության այն ձևն են, որոնք ձևավորվում են հասկացությունների հիման վրա՝ վերջիններիս ժխտմամբ կամ հաստատմամբ։ Մեկից ավելի դատողություններից ձևավորվող նոր դատողությունը կոչվում է եզրահանգում։

    Մարդկային միտքը՝ լինելով իրականության ընդհանրացված ճանաչման ձև, իրականանում և արտահայտվում է խոսքի միջոցով։ Մտածողությունն անհնար է առանց լեզվի և խոսքի։

    Մտածողությունը դիտվում է որպես ինտելեկտի հիմնական բաղադրիչ։ Ինտելեկտի վերաբերյալ առկա են զանազան մոտեցումներ, որոնք կարելի է միավորել հետևյալ կերպ՝

    Ինտելեկտը մտածողության ֆունկցիաների համատեղությունն է իր նախադրյալներով և «հոգեկան գույքով»։ Ինտելեկտի նախադրյալ են համարվում ուշադրությունը, հիշողությունը, գիտակցությունը, խոսքը և այլն։ Իսկ որպես «գույք»՝ անհատի գիտելիքներն ու հմտությունները։

    Ինտելեկտն անհատի մտավոր ունակությունների հարաբերական կայուն կառուցվածքն է, այն է՝ ռացիոնալ ճանաչողության, մտածողության, կողմնորոշման, քննադատության նոր իրավիճակում հարմարվածողության ունակություն։
    Մտածողությունն արտացոլում է շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների այն կողմերն ու օրինաչափությունները, որոնք մատչելի չեն անմիջական զգայական արտացոլման համար։ Մտածողության արդյունքները մտքերն են, որոնք հիմնականում արտահայտվում են հասկացություններում և նրանց կապերում, խոսքում։ Մտածողությունը նաև նորի որոնման և բացահայտման գործընթաց է, որը հենվում է զգայական փորձի և մարդու պրակտիկ գործունեության վրա, բայց մեծ չափով դուրս է գալիս դրանց սահմաններից։ Այսպիսով, մտածողությունը ակտիվ հոգեկան գործընթաց է, որն ուղղված է օբյեկտիվ աշխարհի առարկաների և երևույթների էական կողմերի ու դրանց ներքին կապերի միջնորդավորված և ընդհանրացված արտացոլմանը։ Մտածողությունը անհնար է դրսևորել առանց խոսքի և ունի իր տրամաբանական ձևերը։
    Մտածողության միջոցով մարդը դուրս է գալիս զգացողական ճանաչողության սահմաններից և ձեռք բերում իր գործունեությունը ծրագրելու և կանխատեսելու ունակություն։ Մտածել, նշանակում է բացահայտել այն օրինաչափություններն ու հատկանիշները, որոնք ակնհայտ չեն, այլ «թաքնված են» երևույթների կամ առարկաների խորքային հարաբերություններում։
    Մտածել՝ նշանակում է ոչ թե արտացոլել կամ արձագանքել արտաքինի ազդեցությանը, այլ հիմնվելով նախկին փորձի, զգայական ճանաչողության արդի փորձի վրա «ստեղծել» նոր տրամաբանական ձևեր՝ հասկացողություններ, դատողություններ, եզրահանգումներ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան is on a distinguished road Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    1
    Համամիտ եմ, որ մտածել՝ նշանակում է, հիմնվելով նախկին փորձի, զգայական ճանաչողության արդի փորձի վրա «ստեղծել» նոր տրամաբանական ձևեր՝ հասկացողություններ, դատողություններ, եզրահանգումներ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից AsyaY will become famous soon enough AsyaY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալ եմ կարծիքի համար հարգելի Ռուզաննա:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները