+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Կրտսեր դպրոցականի արժեքային համակարգի ձևավորումը

  1. #1
    Ավագ մասնակից AsyaY is on a distinguished road AsyaY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    1

    Կրտսեր դպրոցականի արժեքային համակարգի ձևավորումը

    Արդի մանկավարժության կարևոր պահանջներից է երեխաների արժեքային համակարգի ձևավորումը:Կրթության նպատակը անհատին ոչ միայն գիտելիքներով զինելն է,այլև նրա մեջ բարոյական որոշակի հատկանիշներ ձևավորելը:Արժեքային կրթությունը ի սկզբանե կրթության անքակտելի բաղադրիչն է եղել: Ինչպես ամբողջ աշխարհում,Հայաստանում էլ այսօր արժեքային կրթությունը հասարակությանը հուզող խնդիրներից մեկն է: Մեզանում արժեքային կրթության նկատմամբ ավանդաբար ընդունված է հետևյալ մոտեցումը.դպրոցն ու ծնողները փորձում են բարոյական ժառանգությունը փոխանցել նոր սերնդին`նրանց մեջ լավ արժեքներ սերմանելով և հաստատելով բարոյական այլևայլ հատկանիշների ճշմարտացիությունը: Արժեքային կրթության նոր`արևմտյան մանկավարժության մեջ մշակված մոտեցման հիմքում մտածական հմտությունների ձևավորման սկզբունքն է: Ըստ սրա`աշակերտներին պետք է օգնել իմաստավորելու որոշակի արժեքներ,այսինքն`նրանց պետք է խրախուսել սեփական կենսափորձի և զանազան հարցադրումների միջոցով որոշել, թե իրենք ինչպիսի մարդ են ուզում դառնալ,ինչպիսի ավանդույթներ արժե պահպանել: Անշուշտ այս երկու մոտեցումներն էլ խոցելի կողմեր ունեն:Առաջինը երբեմն զուտ քարոզչական և ձևապաշտական բնույթ է ձեռք բերում. երեխաները լսում են,թե որքան լավ բան է ազնվությունը,արդարությունը,տարեցների նկատմամբ հոգատարությունը և այլն,սակայն կյանքում տեսնում են արժեքների խախտումն իրենց ուսուցիչների,ծնողների կամ շրջապատողների կողմից:Բնական է,որ այդ դեպքում դրանք վերացական արժեքներ են մնում և նրանց կերպարի մաս չեն դառնում:Մյուս կողմից էլ` նոր մոտեցումը շատ ազատական է, և վտանգ կա, որ անձնական ազատ ընտրության և բարոյական ընդունված արժեքների ու պարտավորությունների միջև նախապատվությունը կտրվի առաջինին: Ուստի երեխաների մեջ համապատասխան արժեքներ ձևավորելու համար շատ կարևոր է այս մոտեցումների խելամիտ միահյուսումը:Արժեքները երեխաներին ներկայացվում են առաջին հերթին գրական,պատմական հերոսների օրինակով,նաև ուսուցչի վարքագծով:Ուստի շատ կարևոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դասագրքերի նյութերին,ինչպես նաև ներկայացված հերոսների վարքագծի վերլուծությանը և դրա միջոցով որոշակի արժեքների բացահայտմանը:Սակայն վերլուծությունը ենթադրում է առաջին հերթին երեխաների գործուն մասնակցություն,այսինքն`աշակերտները պետք է հնարավորություն ունենան ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը,զգացմունքները, որոշակի հարցադրումներ անելու,ընկերների հետ քննարկելու,դատողություններ անելու հերոսների վարքագծի մասին,գնահատելու և իրենց համար բացահայտելու այս կամ այն արժեքը: Օրինակ`<<Օշականյան հյուրընկալություն>> տեքստն ընթերցելուց հետո աշակերտները պետք է բնութագրեն հեղինակին,լեհ լրագրողին,նրանց հյուրընկալող հայ գյուղացիներին:Աշակերտներին հարց է ուղղվում`ինչը դուր եկավ,ինչը դուր չեկավ:Եվ նա ազատ է իր կարծիքը հայտնելու. չի բացառվում,որ ոմանք բացասական գծեր տեսնեն լրագրողի,նրա հայ ուղեկցի,նույնիսկ հայ գեղջկուհու նկարագրի մեջ: Մյուս կարևոր սկզբունքն այն է,որ արժեքը պետք է սովորել ոչ թե լսելով,այլ կիրառելով:Ուստի պետք է նրանց հնարավորություն տալ կիրառելու իրենց սովորած արժեքը,այն ձեռք բերել իրենց իսկ փորձառության հիման վրա:Դրա համար,անշուշտ, պետք է ընտրել գործունեության այնպիսի ձևեր,որոնք համապատասխանում են երեխաների տարիքին: Շատ կարևոր է նաև խրախուսանքը:Խրախուսելով երեխային կարելի է ոգեշնչել,մղել որոշակի գործողությունների,ազդել նրա զգացմունքների վրա և այդպես նպաստել նրա մեջ որոշակի արժեքի ամրապնդմանը:
    Մայրենի լեզվի ուսուցման ընթացքում կրտսեր դպրոցականների արժեքային կողմնորոշումների ձևավորման բովանդակային բաղադրատարրը բնութագրվում է մայրենի լեզվի առանձնահատկություններով: Հետազոտվող հիմնախնդրի տեսանկյունից մենք դիտարկում ենք այն արժեքները,որոնք դրսևորվում են`
    • Լեզվի գործառույթներում,
    • Տարրական դպրոցում լեզվի ուսուցման նպատակներում:
    Լեզվի հիմնական գործառույթներն են` հաղորդակցական,ճանաչողական,տեղեկատվական, ներազդման,նշանակողական,ազգային-մշակութային ավանդույթների պահպանման ու փոխանցման,մտքերի ձևավորման ու արտահայտման,հուզական և այլն: Հաղորդակցական գործառույթը ենթադրում է խոսքային հաղորդակցում:Տարրական ուսուցման համակարգում այս գործառույթի իրականացումը նշանակում է մեր կողմից ուսումնասիրվող գործընթացի բովանդակության մեջ այնպիսի արժեքների դիտարկում,որոնք արտահայտվում են փոխադարձ շփման,բարեկիրթ հաղորդակցման ընթացքում: Շփման ու հաղորդակցման արժեքային կողմը բնութագրում է մարդու` այլոց հետ համակեցության,սոցիումում դրսևորվելու,մարդկանց հետ շփվելու պահանջմունքը:Այս պարագայում հատուկ նշանակություն են ձեռք բերում խոսքային հաղորդակցման մշակույթը,լեզվական միջոցներով զրուցակցի վրա ներգործելու ունակությունը: Հաղորդակցական կարողության դրսևորումն այն է, որ կրտսեր դպրոցականը կարողանում է լսել, ընկալել, բանավիճել, համարժեք վերաբերմունք արտահայտել և տրամաբանված խոսք կառուցել: Ըստ Ս.Տ. Մասլովի` շփման ու հաղորդակցման արժեքները վերաբերում են արժեքները վերաբերում են արժեքների սոցիալական խմբին: Քաղաքավարությունն ու բարեկրթությունը` որպես արժեքային հասկացություններ,բնու- թագրում են անձի` շրջապատող մարդկանց նկատմամբ հարգալից հարաբերություններ ձե- վավորելու ձգտումը:Այս հատկանիշը թույլ է տալիս դրանք ներառել բարոյական արժեքների խմբում:Քաղաքավարությունն ու բարեկիրթ վերաբերմունքը դրսևորվում են խոսքային հաղորդակցման մշակույթի, հարգալից դիմելաձևերի, արտահայտչամիջոցների, բառապաշարի գործածման միջոցով: Տեղեկատվական գործառույթի տեսանկյունից լեզուն դիտարկվում է որպես հաղորդման, մարդկության փորձի ու իմացության, գիտակցված գործունեության ընթացքում կուտակված գիտելիքների համակարգման ու լեզվական ձևակերպման միջոց: Այդ գործա- ռույթը մեր կողմից ուսումնասիրվող գործընթացի բովանդակության մեջ բացահայտում է իմացական արժեքները:Գիտելիքը հասարակական փորձով ստուգված` իրականության տրամաբանական յուրացման արդյունքն է, որը համարժեք է մարդու գիտակցության մեջ այդ իրականության արտացոլմանը: Ազգային-մշակութային ավանդույթների պահպանման ու փոխանցման գործառույթն իրա- կանացնում է ժամանակների միջև կապը, որը հնարավորություն է ընձեռում լեզվի մեջ պահպանել ազգային մշակույթը և փոխանցել սերնդեսերունդ: Այն դրսևորվում է սոցիալա- կան, իմացական, գեղագիտական արժեքների ձևով: <<Ազգ>> և <<ժողովուրդ>> հասկացությունները դիտարկվում են որպես միասնական, ամ- բողջական, պատմականորեն ձևավորված էթնիկ հանրություն:Ազգային արժեքներին հաղորդակցվելը նախնիների ավանդույթները պահպանելու, շարունակելու, դրանց հավատարիմ մնալու համոզմունք է, ինչպես նաև սեր հայրենի բնօրրանի հանդեպ:Անձի համակողմանի ու ներդաշնակ ձևավորումն սկսվում է այն ըմբռնումից, որ ազգային մշակույթը ժողովրդի պատմական հիշողության մեջ հազարամյակների ընթացքում խտա- ցած արժեքների շտեմարան է: Ազգային մշակույթն արտացոլում է լեզվի հարստությունը,պատկերավորությունը, արտահայտչականությունը և գեղեցկությունը: Գեղեցիկը ըստ Ս. Ի. Օժեգովի, մարմնավորում է այն ամենը, ինչը գեղագիտական վայելք է պարգևում: Գեղագիտական օրենքներին համապատասխանությունը դրսևորվում է ներդաշնակության մեջ. Լեզվում ներդաշնակությունն արտահայտվում է գրականության, հատկապես բանահյուսության մեջ: Շփման գործառույթը ենթադրում է համամարդկային մշակույթի յուրացում' հատկապես գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությունների միջոցով: Այն ընդլայնում է արժեքների սահմանները' սոցիալական հանուր մարդկության արժեքները, իմացական գիտելիքը որպես համամարդկային մշակույթի արտահայտություն, գեղագիտական գեղեցկությունն ու ներդաշնակությունը, խոսքի գեղագիտությունն ու մշակույթը' որպես արժեք:Հուզական գործառույթը կապված է հույզերի և զգացմունքների արտահայտման հետ: Հուզական ներգործության առավելագույն հնարավորություններով են օժտված գեղարվեստական կերպարները:Հուզական գործառույթը կարևոր դեր ունի նաև առօրյա շփումներում : Այն նպատակաուղղված է բարոյական' հուզական արձագանքը' որպես արժեք, և գեղագիտական գեղեցիկի զգացումը; որպես արժեք, արժեքներին հաղորդակցմանը:Հուզական զգայունակությունը, կարեկցանքը, ապրումակցումը, անձի; այլոց նկատմամբ կարեկցական վերաբերմունքի դրսևորումներ են: Ա պրումակցումը ենթադրում է անձի հուզական այնպիսի վիճակներ ու ապրումներ,որոնք նա տածում է դիմացինի նկատմամբ' նրա հուզական հոգեվիճակի նույնականացման հիման վրա:Գթասրտությունն արտահայտվում է այլոց դժբախտության և խնդիրների նկատմամբ զգայուն վերաբերմունքի միջոցով:Կարեկցանքը անձի; այլոց զգացմունքների նկատմամբ համարժեք ապրումն է: Խոսքային ներգործության գործառույթը ենթադրում է որևէ մեկին որոշակի արարքի մղելու խնդրանք, հորդոր, հրաման, դրդում:Այսինքն' այն արտահայտում է խոսողի կամային վերաբերմունքը: Այս գործառույթը ենթադրում է, որ սոցիալական միջավայրը ընկալվում է որպես արժեք:
    Մտքերի ձևակերպման և արտահայտման գործառույթը նշանակում է,որ ցանկացած միտք հնչյունային թաղանթ և արտահայտություն է ստանում:Այս գործառույթի իրականացումը ենթադրում է իմացական մտածողությունը,մտքերը ձևակերպելու և արտահայտելու կարողությունը' որպես արժեք և գեղագիտական մտքերի գեղեցիկ և ներդաշնակ ձևակերպումը' որպես արժեք, արժեքներին հաղորդակցում:Անձի վարքում դրսևորվող' լեզվի կարգավորիչ գործառույթն արտահայտում է նախատեսվող գործողությունների հաջորդական իրականացումը, մարդկային փոխհարաբերությունների, կենցաղի և բարոյական հարաբերությունների կազմակերպումն ու կարգավորումը:Այն նպաստում է բարոյական արժեքների յուրացմանը:Դրանք հատկապես այն արժեքներն են, որոնք վերաբերում են այլ մարդկանց նկատմամբ հարաբերություններին, բարեկիրթ հաղորդակցմանը, վարվելակերպին, հասարակության մեջ վարվելաձևին, խոսքի մշակույթին,իր խոսքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին:Լեզվի հիշյալ գործառույթների հաշվառումը և տարրական դպրոցում լեզուների ուսուցման գործընթացում էապես կարևորվող արժեքների բացահայտումը դիտարկվում են լեզվական առարկաների ուսուցման նպատակների համատեքստում:Դրանք պետք է համապատասխանեն նաև ուսումնական առարկաների հիմնական գործառույթներին և արժեքային համակարգի ձևավորման գործում ունեցած նշանակությանը:Ուսումնական առարկաների դասակարգումն ըստ գործառույթային առանձնահատկությունների դիտարկվել է Վ.Ս.Լեդնևի,Ի.Կ.Ժուրավլյովի, Ս.Ի. Մասլովի հետազոտություններում:Դրանց արդյունքները սահմանւմ են կրթական համակարգում լեզվական բնագավառի առարկաների հիմնական գործառույթները և դերը:Ըստ Վ.Ս.Լեդնևի' ուսումնական յուրաքանչյուր առարկա զարգացնում է աշակերտի անձի որևէ կողմը, հետևաբար ուսումնական առարկաների հուզական արժեքային բաղադրատարրի բովանդակությունը տարբեր է' ըստ դրանց դերի և գործառույթների: Այս տեսանկյունից հետազոտողների կողմից առաջարկվել են ուսումնական առարկաների դասակարգումներ' ըստ դրանց գործառույթների:Մայրենի և օտար լեզուների ուսումնական առարկաներում, ըստ Վ.Ս.Լեդնևի, առանձնացվում են հաղորդակցման գեղագիտական կողմերը' ընթերցանության համար նախատեսված գեղարվեստական տեքստերի հիման վրա:Չնայած դասակարգման բազմաթիվ մոտեցումներին' հետազոտողները միասնական են այն հարցում,որ լեզուների բնագավառի առարկաներն իրականացնւմ են տարբեր գործառույթներ:Այսինքն' այդ առարկաներից յուրաքանչյուրը անձի արժեքային կողմնորոշումների ձևավորման տեսանկյունից ունի իր առանձնահատկությունները: Տարրական դպրոցում լեզուների ուսուցման կառուցվածքն ու բովանդակությունը միասնական են. Դա թույլ է տալիս եզրակացնել, որ լեզուների ուսուցումն այստեղ ինտեգրվող համակարգ է: Այսպես, օրինակ, մայրենի լեզվի դասն ինտեգրվում է գեղարվեստական ընթերցանության դասի հետ' ուսումնական ձեռնարկներում գեղարվեստական տեքստերի ներմուծմամբ: Գեղարվեստական տեքստերի բովանդակության ներգործությունը կրտսեր դպրոցականի ներաշխարհի վրա պատկերավոր մտածողության և հուզական ընկալման շնորհիվ համարժեք է քերականական առաջադրանքների կատարմանը, մանավանդ որ առաջադրանքները բխում են տեքստերի բովանդակությունից:Ընթերցանության դասերի ընթացքում ձևավորվում են սովորողների լեզվական ճաշակն ու խոսքային մշակույթը. Ստեղծվում է բարձրամշակույթ լեզվական միջավայր: Ընթերցանության տեքստերը մեծ հնարավորություն են ընձեռում դպրոցականի բառապաշարի հարստացման համար:Դա արտահայտվում է նրա գրավոր և բանավոր խոսքի մեջ,զրույցներում, գրավոր աշխատանքի տարբեր տեսակներում:Այսպիսով' տարրական դպրոցում լեզուների բնագավառի ուսումնական առարկաներից յուրաքանչյուրն ունի մի քանի գործառույթ`
    . տվյալ լեզվի տեսական հիմունքների ուսումնասիրում,
    .խոսքային գործունեության իրականացում,
    .իրականության նկատմամբ գեղագիտական և բարոյական հարաբերությունների ձևավորում` գեղարվեստական խոսքի միջոցով:

    Այս գործառույթներից յուրաքանչյուրն ունի որոշակի արժեքային ներուժ, որը բացահայտում է սովորողների արժեքային կողմնորոշումների ձևավորման հիմնական ուղղությունները: Լեզվի տեսական հիմունքների ուսումնասիրման գործառույթի իրականացումն առաջին հերթին ուղղված է կրթության բովանդակության իմացական բաղադրատարրի յուրացմանը և հետևաբար բնութագրում է կրտսեր դպրոցականների իմացական արժեքների ձևավորման նշանակությունը: Լեզվական գործունեության իրականացման գործառույթը նպաստում է հաղորդակցական արժեքի ձևավորմանը, որն ընդգրկվում է սոցիալական արժեքների խմբում: Իրականության նկատմամբ գեղագիտական և բարոյական հարաբերությունների ձևավորման գործառույթն ուղղված է բարոյական և գեղագիտական արժեքների ձևավորմանը, ինչպես նաև անձի' շփման և հաղորդակցման սոցիալական արժեքների ձևավորմանը:Դպրոցական ուսուցման համակարգում ուսումնական առարկաների գործառույթները միավորվում են որոշակի նպատակներով: Քանի որ տարրական դպրոցում լեզուների ուսուցումն իրականանում է մի քանի առարկաների միջոցով,դրանց նպատակները և' մանկավարժական,և' մեթոդական հետազոտություններում միասնաբար են ներկայացվում: Այդ հետազոտությունները նվիրված են լեզուների ուսուցման նպատակների վերլուծությանն ու հիմնավորմանը:Մեթոդամանկավարժական գրականության մեջ լեզուների ուսուցման նպատակների ձևակերպման ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվում է լեզվի գործնական- ճանաչողական կողմի յուրացմանը և դրա հիման վրա' լեզվի տիրապետմանը:
    Լեզուն յուրացնել նշանակում է ապահովել իմացություն հետևյալ ոլորտներում'
    1. Լեզվական,
    2. Ուղղագրական-ուղղախոսական,
    3. Լեզվաբանական,
    4. Հաղորդակցական:
    Լեզվական իմացությունը ենթադրում է լեզվի համակարգի, քերականական նյութի տիրապետում: Ուսումնառության տարիներին երեխաներն արդեն գործնականում տիրապետում են լեզվին: Լեզվական իմացությունը նշանակում է տվյալ լեզվի բառապաշարի, լեզվական և դարձվածքային միավորների իմացություն, բառակազմական ձևաբանական, շարահյուսական, ոճական, գրականագիտական գիտելիքների ձեռքբերում, լեզվի քերականության յուրացում, գեղարվեստական տեքստերի վերլուծություն:Ուղղագրական – ուղղախոսական բանիմացությունը ուղղագրական նորմերի համակարգի վերաբերյալ գիտելիքն է, ուղղագրական – ուղղախոսական կանոնների և նորմերի յուրացումը, որն ապահովվում է ուղղագրական գրագիտության բարձր մակարդակը:Լեզվաբանական իրազեկությունը ներառում է լեզվաբանության հիմունքների վերաբերյալ գիտելիքները, լեզվաբանական հասկացությունների յուրացումը, ճիշտ և տեղին գործածությունը:Հաղորդակցական իրազեկությունը ենթադրում է խոսքային գործունեության բոլոր տեսակների, հաղորդակցական մշակույթի տիրապետում:Մայրենիլեզվի ուսուցման նպատակների այսօրինակ դիտարկումն ուղղված է առաջին հերթին ուսումնական տվյալ բնագավառին ներհատուկ գիտելիքների, կարողությունների, հմտությունների յուրացմանը, հետևաբար չի կարող լիարժեքորեն լուծել կրտսեր դպրոցականների զարգացման և արժեքային համակարգի ձևավորման բոլոր խնդիրները:Կ.Դ.ՈՒշինսկին, որպես լեզվի ուսուցման առաջնային նպատակ, դիտարկել է երեխայի անձի զարգացումն ու դաստիարակումը, մայրենի լեզվի նկատմամբ սիրո և հետաքրքրության ձևավորումը, խոսքի մշակույթի զարգացումը, հատկապես մայրենիի զգացողությունը: Տեսական դասընթացի յուրացումը, տվյալ լեզվի համակարգի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերումը նպատակներ են, որոնք ապահովում են երեխայի դիրքորոշումները: «… Երեխան, ուսումնասիրելով մայրենի լեզուն, միայն պատմական հնչյուններ չէ, որ սովորում է, այլև հոգևոր կյանք և ուժ է ըմպում մայրենի լեզվի մայրական կրծքից»,- գրում է Կ.Դ.ՈՒշինսկին:Ի հաստատումն մանկավարժական նման մոտեցման ' վերջին տարիներին լեզուների ուսուցման նպատակներին նվիրված հետազոտություններում շեշտադրվում են կրտսեր դպրոցականների զարգացման խնդիրները' հատկապես մտավոր զարգացման, լեզվական մշակույթի բարձր մակարդակի, գեղագիտական ճաշակի ձևավորման և բարոյական կատարելագործման տեսանկյունից:
    Տարրական դպրոցում լեզվի գործառույթներին լեզուների ուսուցման նպատակների համապատասխանությունը իր արտացոլումն է գտնում կրթության բովանդակությանը ներկայացվող պահանջներում: Տարրական դպրոցում լեզուների ուսուցումն ուղղված է հետևյալ հիմնական նպատակների իրականացմանը'
    1. Կրտսեր դպրոցականների իմացական զարգացում, մայրենի լեզվի վերաբերյալ գիտելիքների, ունակությունների, դրանց օրինաչափությունների ու փաստերի վերլուծության և ընդհանրացման փորձի ձևավորում:
    2. Կրտսեր դպրոցականի խոսքի զարգացում,նրանց մեջ խոսքային գործունեության հիմնական տեսակների ձևավորում,խոսքային հաղորդակցման մշակույթի դաստիարակում,որն ընկալվում է իբրև երեխաների հաղորդակցում սոցիալական արժեքներին:
    3. Կրտսեր դպրոցականների գեղագիտական ճաշակի ձևավորում. լեզվի ուսուցումը զուգորդվում է գեղագիտական արժեքների յուրացմանը:
    Մայրենի լեզվի ուսուցման գործընթացում յուրացվում են հետևյալ արժեքները`
    • Գեղագիտական` խոսքի գեղեցկության և ներդաշնակության ընկալում,գեղագիտական հույզերի և ապրումների դրսևորում,գեղագիտական ճաշակի ձևավորում,
    • Բարոյական` մարդկանց և շրջապատող աշխարհի փոխհարաբերությունների, երևույթների ու իրադարձությունների համարժեք ընկալում:
    Կրտսեր դպրոցականների զարգացման իմացական-ճանաչողական և հաղորդակցական գործունեությունը նպաստում է նրանց իմացական ու սոցիալական արժեքների ձևավոր- մանը,իսկ բարոյական և գեղագիտական արժեքները հիմնականում ձևավորվում են ընթեր- ցանության համար նախատեսված գեղարվեստական նյութերի ուսուցման ընթացքում: Ընդհանուր առմամբ արժեքային համակարգի ձևավորումը երեխաների մոտ,նպատակ ունի ձևավորել անձ և քաղաքացի, որը պետք է`
    1. Գիտակցի սեփական մշակույթի` լեզվի,պատմության,արվեստի,ավանդույթների,ազ- գային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը և լինի դրանց կրողը:
    2. Հարգի Հայաստանի պետական խորհրդանիշները,լինի հայրենասեր,կարևորի ազգային հիմնախնդիրների լուծման գործում իր մասնակցության անհրաժեշտութ- յունը:
    3. Գիտակցի,որ գիտությունը , արդիական տեխնոլոգիաները , կրթությունը մեծագույն արժեքներ են ժամանակակից աշխարհում.
    4. Գիտակցի,որ իր համար կարևորագույն արժեքներ են գիտելիքները , աշխատանքային հմտությունները, մասնագիտական վարպետությունը.
    5. Կարևոր բարոյական չափանիշները և քրիստոնեական ու համամարդկային արժեքները,լինի ազնիվ, գթասիրտ, արդարամիտ, օրինապահ, բարեկիրթ.
    6. Կարևորի գեղագիտական արժեքները , գնահատի գեղեցիկը, բարին և ճշմարիտը.
    7. Գիտակցի իր տեղն ու դերը ընտանիքում և հասարակության մեջ , լինի նախաձեռնող, դրսևորի արժանավայել պահվածք.
    8. Գիտակցի ծնողների, տարիքով մեծերի և փոքրերի, ընկերների և համայնքի նկատմամբ հարգանքի դրսևորման կարևորությունը.
    9. Հարգի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, լինի մարդասեր,հանդուրժող, քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորի ուրիշ ժողովուրդների ներկայացուցիչների և նրանց մշակույթների հանդեպ.
    10. Անաչառորեն գնահատի իր ուժերն ու կարողությունները' բացառելով սեփական անձի թերագնահատումը կամ գերագնահատումը.
    11. Դրսևորի աշխատասիրություն , հնարամտություն, նպատակադրվածություն, արժևորի ու գնահատի սեփական և այլոց աշխատանքը.
    12. Մշտապես հոգ տանի իր առողջության մասին, կարևորի մարմնակրթության դերըհետևողական լինի առողջ ապրելակերպի և անվտանգ կենսագործունեության կանոնների կիրառման գործում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից AsyaY is on a distinguished road AsyaY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    1

    Կրտսեր տարիքում բարոյագիտական պատկերացումների ձևավորումը խաղերի միջոցով

    Մարդկային արժեքներին երեխայի հաղորդակցման հիմք են հանդիսանում բարոյագիտական առանձնահատուկ գիտելիքները և ուսուցման ողջ համակարգի դաստիարակչական – բարոյագիտական ուղղվածությունը: Երեխային այդպիսի հնարավորություն է ընձեռնում խաղը, որի միջոցով ի հայտ է գալիս համագործակցության ու փոխօգնության իրական արժեքը: Խաղի ընթացքում տեղի է ունենում ակնկալիքների ճշտում, որոշ արարքների իմաստի գիտակցում , տրվում է ընդունված որոշումների արդարացի գնահատականը, և լուծվում են վեճերն ու կոնֆլիկտները:
    Խաղային գործընթացը մեր կողմից դիտարկվում է որպես վարքի փորցառության հավաքագրման, կշռադատման ընդհանրական միջոց, երեխայի բարոյական և սոցիալական ձգտումների հիմնական բաղկացուցիչների ձևավորում:Խաղի ընթացքում տիրապետող է զգայական այնպիսի մթնոլորտը, որը նպաստում է երեխայի ապրումակցային խառնվածքի, այն է' ուշադրության , նրբազգացության, հոգատարության, պատրաստակամության, բարյացկամության, արդարացիության ձևավորմանը: Այս ամենը միավորում է Բարություն հասկացության մեջ:Խաղը երեխային դարձնում է գործուն սուբյեկտ, նպաստում անվստահ, կախյալ, վախկոտ երեխաների անհատական աճին և զարգացմանը:
    Զգայական, զարգացնող, գեղարվեստական և դերային խաղերը երեխայի համար համարվում են իր իսկ ուսուցման և դաստիարակման համակարգաստեղծ բաղկացուցիչների մի մասը:
    Մշակվել է խաղերի մի ամբողջ համակարգ, որն ապահովում է տարիքային բոլոր խմբերի երեխաների բարոյագիտական մշակույթի դաստիարակման գործընթացի համընդհանուր գիծը: Նախապատվությունը տրվում է այն խաղերին, որոնք սովորեցնում են, ամրապնդում, վարժեցնում և արտացոլում երեխաների սոցիալական փորձը:
    Նախադպրոցական տարիքի երեխաների բարոյագիտական դաստիարակության առաջին աստիճանում առաջատար են համարվում զարգացնող խաղերը: Դրանցից են այն խաղերը, որոնց կարևոր կառուցվածքային բաղադրիչներն են առարկաների հետ գործողության բնույթն ու կերպը, համագործակցության միջոցներն ու ձևերը, մարդկանց հետ շփումն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը: Այս խաղերի նպատակը ոչ միայն գիտելիքների սովորական փոխանցումն է,այլև երեխաների ակտիվ, գիտակցված գործունեությունը, հոգեկան որոշակի գործընթացների զարգացումը, սոցիալական կարևոր փորձի փոխանակումը:
    Զարգացնող շատ խաղեր են ստեղծվել մանկավարժների կողմից: Դրանց մշակումն ու խմբավորումը իրականացվել են «բարություն» բավականին տարողունակ հասկացության գործնական դրսևորումների և երեխաների անհատական առանձնահատկությունների հաշվառմամբ:Այս առումով էապես կարևորվում են բարոյագիտական հետևյալ հասկացությունների բովանդակային բացահայտումներն ու պարզաբանումները.
    Բարյացկամություն' դիմացինին հաճելին պարգևելու կարողություն հետևյալ միջոցներով.
    . բարյացկամ վերաբերմունք,
    . հյուրասիրություն,
    . խաղալիքների առաջարկում,
    . ծննդյան տարեդարձի և այլ տոների շնորհավորանքներ,
    . ծառայությունների մատուցում,
    . հաճոյախոսություններ:
    Պատրաստակամություն' ուրիշների հետ միասին ուրախության և տխրության պահերը վերապրելու կարողություն հետևյալ միջոցներով.
    . արձագանքել խնդրանքին, դիմումին և այլն,
    . դժվարությունների հաղթահարման նպատակով օգնության ցուցաբերում,
    . անհանգստության թոթափում' կարեկից խոսքի, միասին խաղալու,նկարելու,
    Հասակակիցներից որևէ մեկի տուն հրավիրելու առաջարկներ:
    Ուշադրություն'տագնապները նկատելու և հասկանալու կարողություն հետևյալ միջոցներով.
    • « հեռացնել» զգայական անհանգստությունը դեմքից և ամբողջ կեցվածքից
    • Ոչ ցայտուն արտահայտված անհանգստության նկատում և ընկալում,
    Վատ տրամադրության, ցրվածության , գործունեության մեջ անհաջողության հաղթահարմանը միտված քայլեր:
    Հոգատարություն ' օգնության ցուցաբերում հետևյալ միջոցներով.
    • Կռահել օգնության կարիքը և համապատասխան գործողություններ ձեռնարկել,
    • Վառ արտահայտված ցանկությամբ ցուցաբերել հոգատարություն «օգնել հագնվել, անկողին պատրաստել, խաղալիքները հավաքել և այլն»,
    • Արթնացնել որևէ առաջադրանքի կատարման ցանկություն:

    Արդարություն ' հասակակիցների հետ հավասարության իրավունքների ճանաչում հետևյալ միջոցներով.
    • Համագործակցությունից բխող բերկրանքի ճաշակման զգացողություն,
    • Առաջատար դերի կատարման ուրախության պատճառում,
    • Սեփական կարծիքը պաշտպանելու ձգտում,
    • Որևէ գործընթացում բախումային իրավիճակի արդարացի լուծում:
    Խաղերն ընդգրկում են տարբեր աստիճանի բարդության առաջադրանքներ, որոնք և հնարավորություն են ընձեռնում դրանք ընդունելի դարձնել ինչպես խմբի,այնպես էլ յուրաքանչյուր երեխայի համար' հաշվի առնելով նրա անհատական որակները:
    Բարոյական փորձի ամրապնդմանը նպաստում են հատկապես դերային խաղերը, որոնք հատկանշվում են բեմականացման, թատեկարացման և մարզումների բաղադրիչներով: Դրանք ներառում են երեխային հոգեհարազատ ինչ-որ կենսական իրավիճակ,որը հնարավորություն է տալիս գործել և շփվել ցանկացած դերի րջանակներում: Իրական գործնական, նմանակային- խաղային կամ պայմանական – խոսքային իրավիճակները մանկավարժի ղեկավարությամբ հնարավորություն են ընձեռնում կատարել բազմակի զգայական վարժություններ' տարբեր միջոցներով և գործողություններով:Դրանցով ամրապնդվում են բարոյագիտական պատկերացումները և փոխարկվում առավել ամուր հմտությունների ու կարողությունների:
    Ինչպես զարգացնող, այնպես էլ գեղարվեստական և դերային խաղերում մեծ տեղ է հատկացվում փոքրիկների կողմից շատ սիրված խաղալիքներին, սիրելի, հասանելի, զվարճալի նյութերին « նկարներ, սխեմաներ, մոդելներ, մակետներ, փոքրիկ խաղալիքներ»:Դրանք երեխաների մեջ ցանկություն են առաջացնում մասնակից լինել հաղորդակցման գործընթացին:

  4. #3
    Ավագ մասնակից AsyaY is on a distinguished road AsyaY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    1

    Աշակերտների փոխհարաբերությունները դպրոցում և տանը

    Տարեկից երեխաների սկզբունքային հավասարությունը հարաբերությունների այդ ոլորտը նրանց համար առավել գրավիչ է դարձնում: Չափահասության ծագող զգացման բարոյական բովանդակությունը հենց այդպիսի փոխհարաբերությունների կարիք ունի: Դեռահասության տարիքի առաջին շրջանում հոքեկան զարգացման ընթացքում նկատվող յուրահատուկ տեղաշարժերը բոլոր երեխաների մոտ առաչ են բերում նոր պահանջմունքների, ձգտումների, ապրումների, ընկերների ու մեծերի հետ ունեցած փոխհարաբերությունների ներկայացվող պահանջների սկզբունքային նմանությունները: Սրա շնորհիվ հասակակիցների հետ հաստատվող կապերը ավելի ու ավելի խորն են դառնում: Դեռահասը ձեռք է բերում այնպիսի արժեքներ, որոնք հասակակիցներին ավելի մոտ ու հասկանալի են, քան մեծերին, որոնց հետ շփվելը լրիվ բավարարություն չի տալիս և չի կարող փոխարինել շփմանը իր հասակակիցների հետ: Համադասարանցիների հետ դեռահասի հարաբերությունները ավելի բարդ, բազմազան ու բովանդակալից են, քան կրտսեր դպրոցականի հարաբերությունները: հենց դեռահասության շրջանում են ձևավորվում այն բազմատեսակ և ըստ մտերմության աստիճանի միմյանցից զգալիորեն տարբերվող հարաբերությունները, որոնք հստակորեն տարբերակվում են դեռահասի կողմից: նա ունենում է պարզապես ընկերներ, մտերիմ ընկերներ և անձնական բարեկամ: Սրանց հետ ունեցած կապերը աստիճանաբար դուրս են գալիս դպրոցի և ուսումնական գործունեության շրջանակներից, ընդգրկում են նոր հետաքրքրություններ ու զբաղմունքներ: Շփումը դեռահասի համր աստիճանաբար դառնում է կյանքի ինքնուրյուն և շատ կարեվոր ոլորտ: Այն հագեցած է լինում տարբեռ իրադարձություններով ու դեպքերով, պայքարով ու բախումներով, հաղթանակներով ու պարտություններով, հայտնագործություններով ու հուսախափություններով, դառնություններով և ուրախություններով, որոնք և ընդանուր առմամբ կազմում են դեռահասի կյանքը: Այսպիսի պայմաներում է նա խորհրդածում ու գործում, այս հարցերին նա շատ ժամանակ է հատկացնում և դրանց լուծման համար հոգեկան շատ եռանդ է ծախսում: Ընկերների հետ շփվելը դեռահասի համար հաճախ այնպիսի մեծ արժեք է ներկայացնում, որ հետին պլան է մղում ուսման գործը և նվազ գրավիչ դարձնում ծնողների հետ շփվելը: Այս հանգամանքը սովորաբար բոլորից շուտ նկատում է մայրը: Նա տեսնում է, որ դուստրը կամ որդին հեռանում է իրենից, ապրում է իր յուրահատուկ կյանքով, այդ մասին ոչինչ չի պատմում և ձգտում է տնից դուրս գալ և ընկերների մոտ լինել: Հասակակիցների հետ ունեցած հարաբերությունները դեռահասի համար դառնում են խիստ անձնային և այնտեղ նա գործում է ինքնուրույնաբար: Նա գտնում է որ ունի այնպիսի իրավունք, պաշտպանում է այդ իրավունքը և հենց աըդ պատճառով էլ մեծերի աննրբանկատ միջամտությունը բողոքներ ու վիրավորանք է առաջացնում:
    Դեռահասի մոտ հստակորեն դրսևորվում են միմյանց հետ փոխկապակցված երկու ձգտումներ: Առաջինը իր հասակակիցների հետ շփվելու և համատեղ գործունեություն կատարելու ձգտումն է , կոլեկտիվ կյանքով ապրելու, մոտ ընկերներ , բարեկամ ունենալու ցանկությունը: Մյուս ոչ պակաս ուժեղ ցանկությունը ընկերների կողմից ընդունված գնահատված ու հարգված լինելու պահաջմունքն է , որը դեռահասի կյանքում չապազանց կարեվոր է դառնում: Համադասարանցիների հետ ունեցած վատ հարաբերությունները, մտերիմ ընկեր ու բարեկամ չունենալը կամ բարեկամական կապերի խզումը ծանր ապրումներ են առաջացնում և գնահատվում են որպես անձնական դժբախտություն: Դեռահասի համար ամենատհաճ իրադրությունը կոլեկտիվի, ընկերների կողմից դատապարտվելն է, իսկ ամենածանր պատիժը՝ բացահայտ կամ թաքուն բոյկոտը, շփվել չցանկանալը: Մենակությունը դեռահասի համար ծանր ու անտանելի վիճակ է : Եթե համադասարանցիների հետ անբարենպաստ հարաբերություններ են ստեղծվել, ապա այս հանգամանքը դեռահասին ստիպում է ընկերներ ու բարեկամներ որոնել դպրոցից դուրս: Եվ, որպես կանոն, նա գտնում է նոր ընկերներ: Այս փաստերը շատ լավ հայտնի են իրենց տխուր հետևանքների շնորհիվ: Ընկերների ուշադրությունը գրավելու, նրանցում իր նկատմամբ հետաքննություն ու համակրանք առաջացնելու ձգտումը կարող է արտահայտվել տարբեր ձևերով: Դեռահասը կարող է ուղղակիորեն ցուցադրել իր հատկությունները կամ նույն նպատակին հասնել անուղղակի ճանապարհով ՝ մեծերի պահանջները չկատարելով ու ծամածռություններ թույլ տալով:
    Դեռահասների ինչպես անհատական, այնպես էլ միջխմբային փոխհարաբերությունները ունեն իրենց ուրույն բովանդակությունն ու զարգացման տրամաբանությունը: Դասարանում դեռահասի սոցիոմետրական բարձր ստատուսը ապահովում է : Դասարանում բարի համբավ չունեցող դեռահասների ինքնագնահատումը սովորաբար աղճատված է և մեծ մասամբ անհիմն կերպով բարձր է լինում: Ընկերների հետ փոխհարաբերությունների հաստատման ու դրանց խորացման համար ինքնագնահատման համար չափազանց կարևոր է : Կրտսեր դպրոցական տարիքի հետ համեմատած դեռահասության փուլում մեծանում են երկու ծայրահեղ երեխաների խմբերը:
    Ցածր դասարաններում կոլեկտիվում գրաված դիրքը հիմնականում կախված է առաջադիմությունից, վարքից և հասարակական ակտիվությունից: Դեռահասների համար առավել կարեվոր են դառնում այլ բարեմասնություններ. Ինչպիսինե նա որպես ընկեր և բարեկամ հնարամիտ է և արդյոք ունի հարուստ գիտելիքններ: կարեոր է նայեվ համարձակությունը և ինքնատիրապետումը: Տարբեր դասարաններում այդ արժանիքներին տրվող գնահատակաների տարբեր չափանիշններ գոյություն ունեն: Բայց այդ որակները որոնք դեռահսաին դարձնում են լավ ընկեր ու բարեկամ, միշտ ամենից ավելի բարձր են գնահատվում: Դեռահասների շրջանում ոչ թե լոք համբավ, այլ իսկական հարգանք ու ճանաչում նվաճելու համար ամենից առաջ պետք է լավ ընկեր լինել: Այս պատճառով դեռահասության փուլի սկզբում հաճախ նախկին հեղինակությունները չքանում են և ի հայտ են գալիս նորերը: Ընդ որում դասարանի ակտիվը, շատ հաճախ չի համընկնում առավել հարգանք ու հեղինակություն վայելող դեռահասնների խմբի հետ: Շատ հաճախ ուսուցիչնները դասարանի բարձր առաջադիմություն ու կարգապահություն ունեցող աշակերտներից ստեղծելու միտում են հանդես բերում՝ առանց նրանց ընկերական հատկություները հաշվի առնելու: Երբ համադասարանցինների աչքում այդ ակտիվը լուրջ հեղինակություն չունի, ապա դջվարություններ են առաջանում կոլեկտիվի ստեղծման և պիոներական աշխատանքի կազմակերպման գործում: Դջվարությունների ծագման մյուս ոչ պակաս կարեվոր պատճառն այն է, որ ուսուցիչը հանդես է բերում ղեկավարման հավարկնորտ, ակտիվ անդամներին ել ներարկում է համադասարանցիների հետ շփվելու նույնպիսի դիրքորոշում: Սա դեռահասնների համար միանգամայն ա նընդունելի է , քանի որ իրենց նկատմամբ և ընկերների, և մեծերի ցուցաբերած վերաբերմունքը նրանք գնահատում են հիմնականում ըստ այն հանգամանքի, թե ինչ չափով են հարգվում իրենց անձը և մարդկային արժանապատվությունը:
    Այդ պահանջը դեռահասնների ընկերության հիմքն է կազմում: Դեռահասնների ընկերության կարևորագույն պահանջներն են՝ հարգանքը, հավասարությունը, հավատրմությունը, ազնվությունը և ընկերոջը ոգնելու պատրաստականությունը: Ընկերոջ, խմբի կամ դասարանի նկատմամբ յուրաքանչյուրի վերաբերմունքն ու արարքները դեռահասնների շրջանում անկատելի չեն մնում և գնահատվում են ըստ այդ կանոներին համապատասխան կամ անհամապատասխան լինելու: դեռահասնները միահամուռ կերպով դատապառտում են ընկերոջը կամ խմբին, պայմանավորվածության խախտումը, օգնություն ցույց տալուց հրաժարվելը, եսասիրությունն ու ագահությունը, ընկերոջ կարծիքը հաշվի առնել չցանկանալը, ուժով կամ խորամանկությամբ, դեմ-դիմաց կամ թիկունքից, ուղղակիորեն կամ անուղղակիորեն հարվածելը: Վարքի այդպիսի առանձնահատկությունները առաջ են բերում բախումներ ու կոնֆլիկտներ, վիրաորանք պատճառում ընկերներին: Դատապարտվում են նաև ընկերոջ մոտ ինքնասիրության և սեփական կարծիքի բացակայությունը կամ այդ կարծիքը պաշտպանելու և վիրավորանք հասցնողին հակահարված տալու անընդունակությունը: Հակակրանք են առաջացնում ամեն տեսակի , քծնող ու երկերեսանի, ընդհանրապես հարմարվող մարդիկ: Հիշատակված գծերին հակադարձ որակները կազմում են դեռահասի հոգեկանում ձևավորվող բարոյական իդեալի հիմքը: Հենց այդ իդեալն էլ կանխորոշում է այն պահանջների բնույթը, որ դեռահասը ներկաըացնում է իր ընկերներին և նրանց հետ իր ունեցած փոխհարաբերություններին:
    Շատ կարևոր է այն հանգամանքը, որը այդ պահանջները համընկնում են չափահասների ընկերական, բարեկամական կամ համագործակցության բնույթ ունեցող փոխհարաբերությունների կարևորագույն կանոնների հետ: Չափահասների համապատասխան հարաբերություններին կանոնների հետ դեռահասների բարոյական ՝էթիկական բովանդակության համընկնելու շնորհիվ հասակակիցների հետ շփվելը դառնում է դեռահասի սոցիալ-բարոյական հասունության զարգացման դպրոց: Այստեղ դեռահասը գործնականում տիրապետում է կոլեկտիվում սոցիալական հարաբերությունների այնպիսի նոր եղանակների, որոնք հիմնված են չափահասների բարոյականության սկզբունքների վրա: Այդ բարոյականությունը առաջին հերթին յուրացվում է հենց ընկերների հետ շփվելու ընթացքում: Հասակակիցների հետ շփվելու ընթացքում լավագույն պայմաններն են ստեղծվում դեռահասի մեջ սեփական հասունության զգացումը ամրապնդելու համար:
    Հասակակիցների հարգանքը վայելելու ցանկությունը դեռահասին խիստ զգայուն է դարձնում նրանց կարծիքների ու տված գնահատականների նկատմամբ: Ընկերների նկատողությունները, դժգոհության ու վիրավորվածության նշանները ստիպում են խորհել դրանց պատճառների մասին, ուշադրություն դարձնել սեփական անձի վրա, տեսնել ու գիտակցել սեփական թերությունները: Ընկերների շրջանում հարգված դիրք գրավելու և լավ վերաբերմունքի արժանանալու պահանջմունքը ցանկություն է առաջացնում վերացնել այդ թերությունները և գտնվել ներկայացվող պահանյների բարձրության վրա: Դեռահասության շրջանում ինտենսիվորեն զարգանում է շփվելու համար շատ կարևոր մի առանձնահատկություն՝ հասակակիցների պահանջները հասկանալու, դրանցում կողմնորոշվելու, դրանք հաշվի առնելու կարողությունը: Սա անհրաժեշտ է բարենպաստ փոխհարաբերությունների հաստատման համար: Այդ կարողության բացակայությունը ավագ դեռահասները գնահատում են որպես մանկամտություն: Անբարենպաստ հարաբերությոևնների առաջացման ամենաառաջնային պատճառներից մեկը դեռահասի զարգացված բարձր ինքնագնահատումն է, որը նրան անընդհունակ է դարձնում ընկերների քննադատական դիտողությունների և պահանջների նկատմամբ: Այս հատկությունների առկայությունը նրան անցանկալի և անընդունելի է դառձնում ընկերների շրջանում:
    Դեռահասները փորձում են շփվել ու մտերմանալ այն համադասարանցիների հետ , որոնք հարգանք ու հեղինակություն են վայելում և ինչ-որ տեսակետներից աչկի են ընկնում: Առաջին դասարանցիների կարծիքով մյուսների համեմատ նրանք արդեն հասուն են , որի շնորհիվ էլ իրենց նկատմամբ հատուկ հետաքրքրություն են առաջացնում: Այս ամենը ուղղակի ազդանշան է դասարանում ինտենսիվ դաստիարակչական աշխատանք սկսելու համար: Դեռահասին շատ հաճախ միաժամանակ գրավում են խիստ տարբեր և անհամատեղելի հետաքրքրություններ ունեցող երեխաներ: Բավականին երկար ժամանակի ընթքցքում նրա շփման ոլորտը լինում է լայն, բայց անկայուն և նույնիսկ մտերմական հարաբերությունները տևական չեն դառնում: Կատարվում են մտերիմ ընկերոջ որոնումներ: Փորձարկման է ենթարկվում շփման պռոցեսի գրավչությունը , ինչպես նաև համատեղելիությունը:
    Դեռահասների միջև մտերմության առաջացմանը կարող է խանգարել նրանցում այս կամ այն հատկությունների զարգացման մակարդակների տարբերությունը, քանի որ առավել զարգացածի համար այդպիսի շփումը կարող է անհետաքրքիր լինել: Երեխաների միջև մտերմության առաջացման համար մեծ նշանակություն ունի հետաքրքրությունների և սիրած զբաղմունքների ընդհանրությունը, շփման ու զրույցների հետաքրքիր ու գրավիչ լինելը: Շփման համար բովանդակալից հիմք կարող են դառնալ սիրած զբաղմունքները: Տարբեր գործեր կատարելիս երեխաները ձկտում են համագործակցել և հաճախ իրենցից մեկի ստացած առաջադրանքըմիասին են կատարում :Դեռահասը հեշտությամբ վարակվում է իր համար համակրելի հասակակցի հետաքրքրություններով և ինքնել ձգտում է նրան հաղորդակից դարձնել իր զբաղմունքներին: Ընկերոջ հետ շփվելը երբեմն այնքան գրավիչ է դառնում, որ դեռահասը նրա հետ միասին սկսում է զբաղվել այնպիսի գործով, որը նրան չի հետաքրքրել նախկինում և այժմ էլ չի հետաքրքրում: Բայց ժամանակի ընդացքւմ նա կարող է իսկական հետաքրքրություն ձեռք բերել այդ գործի նկատմամբ: Դեռահասները գնահատում են համատեղ լավ աշխատանք կատարելու ունակությունը: Ընկերների հետ շփվելը նոր հետաքրքրությունների ծագման աղբյուր է հանդիսանում:
    Համակրելի հասակակցի արժանիքները դեռահասի հաճախ ստիպում են լրջորեն մտածել իր մասին, տեսնել ու գիտակցել իրենում այն հատկությունների բացակայությունը, որոնք հարգանք են ներշնչում և բարձր են գնահատվում ընկերների կողմից: Առաջանում է այդպիսին կամ նույնիսկ ավելի լավը լինելու ցանկություն:Ընկերը դեռահասի համար նմուշ է դառնում: Նա կամ պարզապես ընդօրինակում է իր ընկերոջը, կամ սկսում է իրենում որոշակի հատկություններ զարգացնել՝ շատ է կարդում, զարգացնում է իր ֆիզիկական ուժն ու համարձակությունը: Մտերիմ ընկերների շփման պրոցեսում մեծ տեղ է գրավում զրույցը:Դրանք խանգարում են դասերը պատրաստելուն , քանի որ դեռահասների կառծիքով շատ դեպքերում միմյանց հետ շփվելու ողջ ժամանակը նրանք խոսելով են անցկացնում և ըստ էության նրանց ուրիշ ոչինչ չի կապում: Դեռահասի համար կարևոր, անձնային իմաստ ունեցող բովանդակությունների ընդլայնումն ու խորացումն է: և այդ ժամանակ այդպիսի ընկեր ունենալու սուր պահանջմունք է առաջանում , որի հետ հնարավոր լիներ խորհրդակցել և ստանալ անհրաժեշտ օգնություն: Այդ պատճառով բարեկամական հարաբերությունների նկատմամբ հատուկ պահանջներ են ներկայացվում, դրանք պետք է հիմնված լինեն անկեխծության , նրբազգայության ու գաղտնապահության վրա: Դեռահասների բարեկամության իդեալը հետևյալն է՝ ՙՙ ՙ ամեն ինչ միշտ միասին ,ամեն ինչ կիսովի՚՚:Այդ լեզունգը պահանջում է մյուսի կյանքի բոլոր կողմերի մեջ թափանցելու հնարավորություն:Դեռահասը ձգտում է իր բարեկամի հետ ընդհանուր կյանքով ապրել:Տարիքի առաջացման հետ ավելի ու ավելի կարևոր է դառնում՝ հոգեհարազատությունը, փոխըմբռնումը, անձնային արժեքների , ձգտումների և կարևոր հարցերի վերաբերյալ ունեցած տեսակետների համընկնումը:
    Վիճաբանությունների և հետագա խորհրդածությունների ընթացքում դեռահասը ձեռք է բերում տեսակետ, որը նա գիտակցում է որպես իր սեփականը, անձնականը: Իսկ դրանք արդեն համոզմուննքներ են: Սրա հետ միասին բարեկամները տարբեր հարցերի վերաբերյալ նույնանման հայացքներ են ձեռք բերում, որոնք և հիմք են դառնում մտերմության ու հոգեհարազատության համար:
    Դեռահասների փոխհարաբերությունները զարգացման նոր, ավելի բարձր աստիճանի են հասնում, երբ նրանք ձեռք են բերում այնպիսի ընդհանուր նպատակներ ու խնդիրներ, որոնք միաժամանակ նշանակալից են նրանցից յուրաքանչյուրի համար, կապված են ընտրած մասնագիտությանը տիրապետելուն նախապատրաստվելու, ինքնադաստիարակության և ինքնակրթության հետ: Բարեկամները սկսում են միացյալ ուժերով կենսագործել դրանք. Միասին գիտելիքներ ու հմտություններ են յուրացնում, զարգացնում են իրենց ընդունակություններն ու զանազան որակները, օգնում են միմյանց: Այսպիսի բարեկամությունը առավել արժեքավոր է անձի զարգացման համր: Բարեկամության հակադարձ տեսակը հիմնված է արտաքնապես չափահասություն ցուցադրելու, ժամանցի ու զվարճության այն ձևերին ընդօրինակելու ձգտման վրա, որոնք հատուկ են մեծերին:
    Իսկական բարեկամությունն հազվադեպ է միանգամից առաջանում: Սովորաբար դրան նախորդում է որոնումների, անհաջողություների և ժամանակաոր հարաբերությունների մի շրջան: Շփման այսպիսի նախնական փորձի հիման վրա ձևաորվում ու հղկվում է բարեկամի ու բարեկամության անձնական իդեալը: Նոր կապերը հեշտությամբ են առաջանում, բայց դժվարությամբ են ամրապնդվում ու խորանում: Սրա համար համակրանքն ու հետաքրքրությունների նմանությունները դեռևս բավական չեն: Յուրաքանչյուր պետք է խստորեն կատարի կաննոններն ու բարեկամությանը ներկայացվող պահանջներն: Սկզբնական շրջանում ամենադջվարը հենց սա է, քանի որ դեռահասը ընկերոջը մեջ ու որոշակի պահանջներ է ներկայացնում, բայց իր նկատմամբ դեռևս նույնանման խիստ մոտեցում հանդես բերել չի կարողանում: Նա լավ է նկատում ուրիշի թերությունները, բայց իրենը՝ոչ:
    Այլ անձնավորության վրա ազդեցություն գործելու ձգտումը դեռահասի նոր և կարևոր առանձնահատկություններից է: Այն ցայտուն կերպով ցույց է տալիս նրա սոցիալական ակտիվությունը և հասակակիցների հետ նրա ունեցած սոցիալական հարաբերությունների նոր լինելը: Բարեկամների և մտերիմների միջև դեռահասության տարիքում առանձնահատկությունն այն է , որ դեռահասները դաստիարակում են միմյանց , քանի որ նրանցից յուրաքանչյուրը մյուսի վարքի նկատմամբ որոշակի պահանջներ է առաջադրում և հետևում է դրանց կատարմանը: Դեռահասության տարիքում տղաների և աղջիկների փոխհարաբերությունները էական փոփոխություններ են կրում: Նրանք սկսում են հետաքրքրվել միմյանցով, ցանկանում են դուր գալ միմյանց: Սակայն ֆիզիկական և սեռական զարգացման տեսակետից աղջիկները առաջ են անցնում տղաներից: Մյուս սեռր ներկայացուցիչների նկատմամբ հետաքրքրությունը շատ տղաների մոտ սկզբում ունի ծավալուն բնույթ: Ավելի ուշ այդ հարաբերությունները կորցնում են իրենց անմիջականությունը առաջ է գալիս կաշկանդվածություն և ամաչկոտություն: Դպրոցական աղջիկներին հատկապես շատ է զբաղեցնում այն հարցը, թե ով ում է դուր գալիս: Թեև իրենց փոխհարաբերությունների կամ վերաբերմունքի մասին դեռահասները սովորաբար պատմուն են միայն բարեկամներին կամ մտերիմ ընկերոջը, սակայն այդ մասին որպես կանոն շատերն են իմանում: 5-7 դասարանում տղաների և աղջիկների միջև հազվադեպ է բարեկամություն առաջանում, բայց արդեն 7-8 դասարաններում նման դեպքերը բավականին հաճախ են , ընդ որում այդպիսի փոխադարձ կապվածությունը երբեմն հուզականորեն հագեցված է լինում և մեծ տեղ է զբաղեցնում դեռահասի կյանքում:Անպատասխան մնացած զգացմունքը հաճախ դառնում է ուժեղ ապրումների աղբյուր:
    Դեռահասի անձնավորության զարգացման համար բավականին լուրջ նշանակություն ունի հակառակ սեռին պատկանող հասակակիցների նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունը: Համակրելի անձնավորության նկատմամբ դրսևորվող ուժեղ ուշադրությունը հանգեցնում է դիտողականության , ընտրականության , արարքների , տրամադրությունների փոփոխություններով որոնք նկատվում են ամենայն նրբությամբ: Հետաքրքրություն է առաջանում նաև սեփական ներքին այն վիճակների նկատմամբ , որոնք առաջանում են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու հետևանքով: Ավելի լավ լինելու ցանկություն է առաջանում, դրդում է հաճելի գործեր կատարել, օգնել ու պաշտպանել մարդկանց: Այդ զգացմունքը ինքնակատարելագործման դրդապատճառներից մեկն է դառնում: Այսպիսով, ընկերների հետ շփվելը դեռահասության տարիքում հսկայական , երբեմն վճռական ազդեցություն է գործում անձի ձևավորման վրա: Ընկերները ընդօրինակաման օբեկտներ են դառնում: Նրանք ազդում են միմյանց վրա, դաստիարակում են միմյանց: Ահա թե ինչու մանկավարժական ներգործության ոլորտում պետք է ընդգրկվել ոչ միայն դեռահասների գործնական, ալև մտերմական փոխհարաբերությունները: Դեռահասության փուլին անցնելը նշանավորվում է երեխաի ինքնագիտակցության զարգացման որակական տեղաշարժերով: Դեռահասը նոր փոխհարաբերություններ է հաստատում շրջապատի հետ և իրեն սկսում է գիտակցել որպես անձնաորություն, նա բոլոր հասուն մառթկանց նման ունի ինքնուրույնություն, վստահություն և հարգանք վայելելու իրավունք: Իր անձի մասին կրտսեր դպրոցականի ունեցած պատկերացումն ու ինքնագնահատականը հիմնականում ձևաորվում են չափահասների, հատկապես ուսուցիչների և ծնողների արժեքաոր դատողությունների հիման վրա: Սեփական հատկությունների մասին գիտելիքներ ունենալու պահանջմունքը, իր անձի նկատմամբ հետաքրքրությունը և համապատասխան խորհրդածությունները դեռահաս երեխայի բնորոշ առանձնահատկություններ են: Սեփական թերություններն ու հատկություները իմանակու պահանջմունքը ծագում է այլ մառդկանց և հենց իր պահանջների պատասխան տալուն, շրջապատողների հետ հարաբերությունները կարգավորելու անրհաժեշտությունից: Դեռահասը ինքնավերլուծություն է կատարում մառթկանց հետ իր փոխհարաբերությունները ու գործունեությունը կազմակերպելու, ներկայում և ապագայում անձնայիրն կարեվորություն ներկայացնուղ խնդիրներ լուծելու համար: Սեփական անձը իմանալը դրա պայմաներից մեկն է: Դեռահասի սկզբնական շրջանում առավելապես ուշադրություն է դառձնում իր թերություների վրա և դրանք վերացնելու կարիք է զգում, իսկ հետագայում՝ իր անձի վրա ամբողջությամբ վերցրած, փորձում է պարզել թե ինչպիսի հնարաորություներ ու արժեքներ ունի: Թերություների նկատմամբ հատուկ ուշադրությունը պահպանվում է դեռահասության ողջ ընթացքում: Շատերի մոտ սեփական անձից ունեցած դժգոհությունը քանի գնում աճում է: Իր անձի մասին դեռահասի խորհրդածությունների ծավալման կարևորագույն դրդապատճառը հասակակիցների շրջանում հարգված դիրք գրավելու և մտերիմ ընկեր, բարեկամ գտնելու ցանկությունն է: Հաճախ նա իր մասին սկսում է մտածել ընկերներից որեևիցե մեկի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին խոսելիս կամ իրեն դուր եկած հասակակիցներից մեկի հիշելիս: Շատ կարևոր է այն հանգամանքը որ հենց հասակակիցն է հանդես գալիս որպես համեմատվելու օբեկտ ու նմուշ, որին դեռահասը կցանկանար նմանվել: Այդպիսի կողմնորոշման դեպքում համեմատությունը արդյունավետ է դառնում և պայամներ են ստեղծում սեփական առանձնահատկությունները գիտակցելու և գնահատելու, ինքնադասիարակության համր, քանի որ դեռահասի համար իր անձը հասակցի հետ համեմատելը և սեփական թերություններն ու հաջողություներն տեսնոլը ավելի հեշտ է: Չափահաս, հասուն մարդը գործնականում անհասանելի օրինակ կամ տիպար է, քանի որ նա որակները դրսևորվում են դեռահասի համր անմատչելի կենսական իրադրություններում և փոխհարաբերություներում: իսկ հասակակիցը այնպիսի նմուշ է, որը դեռահասի թույլ է տալիս իր անձը գնահատել իրական հնարավորությունների մակարդակում, այդ հնարավորությունները իրագործված տեսնել ուրիշի մեջ, որին նա ուղղակիորեն կարող է հավասարվել: Դեռահասության տարիքի սկզբում երեխաները ավելի հեշտ ու լավ են գիտակցում և գնահատում իրենց այն հատկություները, որոնք կապված են ուսումնական գործունեության հետ: Տարիքի հետ զուգընթաց սեփական անձի մասին պատկերացումը ընդլայնվում ու խորանում է և համապատասխան դատողությունները ավելի ինքնուրույն է դառնում: Սակայն նրանցից շատերը իրենց դրական որակները բարձր են գնահատում և ունեն հավակնությունների այնպիսի մակարդակ, որը գերազանցում է նրանց իրական հնարավորությունները: Այդ առանձնահատկությունը առավել հստակորեն դրսևորվում է մաթեմատիկական խնդիրներ լուծելիս: Պարզվել է, որ 5-8 դասարաների աշակերտների մեծ մասի մոտ ինքնագնահատումը չի համապատասղանում գործունեության արդյունքներին, ընդ որում մեծ մասամբ այն չափից ավելի բարձր է: Միաժամանակ նկատվել է, որ այդ դասարաներում ուսուցիչները հակված են դեռահասների հնարավորությունները գնահատելու իրականից ավելի ցածր:
    Չափազանց բարձր ինքնագնահատման կամ ուսուցչի կողմից տրվող չափազանց ցածր գնահատականի հետևանքով առաջանում են այնպիսի իրադրություներ, որոնք դեռահասի աֆեկտիվ վիճակի են հասցնում: Նա համոզված է, որ իրեն տրվող գնահատականն ու վերաբերմունքը ընդհանրապես անարդարացի են: Սակայն առաջին դեպքում նման պանկերացումը սխալ է , քանի որ դեռահասի հավակնությունների մակարդակը բարձր է նրա իրական հնարավորություններից: Երկրորդ դեպքում այն հիմնավորված է : Հնարավոր է նաև այնպիսի դեպքեր , երբ ուսուցիչը թերագնահատում է անհիմն կերպով բարձր ինքնագնահատում ունեցող դեռահասին: Այսպիսի իրավիճակը մեծ չափով հղի է աֆեկտներ առաջ բերելու հնարավորությամբ: Դեռահասը նման պայմաններում ձեռք է բերում յուրօրինակ առանձնահատկությունների մի կոմպլեքս: Տարիքային զարգացման հետ զուգընթաց դեռահասների ինքնագնահատումը դառնում է ավելի ու ավելի ճիշտ: Դեռահասները ուրիշներին ավելի լրիվ ու ճիշտ են գնահատում , քան իրենց: Ընկերոջ առանձնահատկությունների իմացությունը այնքան ավելի խորն է , որքան ավելի սերտ են նրա հետ ունեցած հարաբերությունները և բազմակողմանի է շփման բովանդակալից հիմքը: 5 դասարանում դեռահասները ամենից հաճախ մատնացույց են անում հասակակցի այն առանձնահատկությունները , որոնք վերաբերում են նրա արտաքինին , ուսումնական գործունեության և համադասարանցիների նկատմամբ ցույց տրվող վերաբերմունքին , հետաքրքրություններին և կամային գծերին: Արտաքին տեսքի և ուսման հետ կապված հատկությունները աստիճանաբար ավելի ու ավելիքիչ են հիշատակվում: Անփոփոխ է մնում այն որակների առանձնացման հաճախականությունը , որոնք վերաբերում են համադասարանցիների հետ ունեցած փոխհարաբերություններին և կամքին: Դրանց նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը մնում է նախկին բարձր մակարդակի վրա: Միջին դասարաններում սովորողները սկսում են ուսումնասիրել և յուրացնել գիտությունների հիմունքները: Դեռահասի բանականության զարգացման գործում նոր է նրա փոփոխված վերաբերմունքը իմացական խնդիրների նկատմամբ: Նա սկսում է հասկանալ , որ սրանք պահանջում են վարկածների առաջադրում, ստուգում է այդ ճանապարհով լուծման ձեռք բերում: Անձի ձևավորման համար լավագույն պայմաններ են ստեխծվում այն դեպքում , երբ գիտելիքների ձեռք բերումը դեռահասի համար սուբեկտիվորեն անհրաժեշտ է դառնում ինչպես ներկայումս , այնպես էլ ապագային նախապատրաստվելու համար , երբ պարապունքների տարբեր տեսակներ հագեցվորմ են իմացական և արդյունավետ , ստեղծագործական բնույթի խնդիրներով , որի շնորհիվ նպաստում են ինքնակրթությունն ու ինքնակատարելագործմանը: Դպրոցում սովորելու անհրաժեշտության լոկ վերացական ըմբռնումը դեռահասի համար աշխատանքի բավարար դրդիչ ուժ չէ: Դպրոցում սովորելու ընթացքում դեռահասը գլխավորը համարում է գնահատականները և յուրացվող գիտելիքները նրան չեն հետաքրքրում և ուսումնական գործունեությունը կորցնում է իր նպատակասլացությունն ու կազմակերպվածությունը: Սովորելը դառնում է անհետաքրքիր ու ծանր աշխատանք, իսկ յուրացված գիտելիքները ձևական բնույթ են կրում դեռահասի կյանքում: Հետաքրքիր է նշել, որ աշակերտները իրենց ուսուցիչներից հաճախակի են փորձեր կատարում պարզելու ,թե ինչպիսին է իրենց հասակակցի վերաբերմունքը ընկերների և ընդհանրապես մարդկանց նկատմամբ, ընդ որում երեխաների կողմից հիշատակված բազմատեսակ որակների քանակությունը ավելի մեծ է, քան ուսուցիչների տված բնութագրերում: Այլ անձնավորության վրա ազդեցություն գործելու ձկտումը դեռահասի նոր և կարևոր առանձնահատկություններից մեկն է: Այն ցայտուն կերպով ցույց է տալիս սոցիալական ակտիվությունը հասակակիցների հետ նրա ունեցած սոցիալական փոխհարաբերությունների նոր լինելը: Իր ընկերոջ և սեփական անձնավորության մասին նրա պատկերացումները ավելի բովանդակալից ու հարուստ են դառնում, փոխվում են արժեքավորումներն ու ինքնագնահատականները: Այդպիսի խորհրդածությունների հիման վրա դեռահասը հանդես է բերում ակտիվություն ,որի նպատակը ոչ միայն սեփական, այլև ընկերոջ թերությունների վերացումն է:Շատ ժամանակ դեռահասները շփվելով իրեն հասակակիցների հետ, որոնք իր կարծիքով ավելի ուժեղ և խելացի են իրենից, նրա մոտ առաջ է գալիս երկչոտության , կաշկանդվածության և ամաչկոտության հատկանիշներ: Որոշ դեռահասների մոտ այս ամենը դրսևորվում է ուղղակիորեն, մյուսները դրանք թաքցնում են արհեստական անտարբերության կամ հակառակ սեռի նկատմամբ արհամարանքի քողի տակ: Դեռահասի վարքը երկարժեք է դառնում, միմյանցով հետաքրքրվելով հանդերձ տղաներն ու աղջիկները մեկուսանում են իրարից: Միաժամանակ նրանք մեծ հետաքրքրությամբ հետևում են առաջացող փոխհարաբերություններին և դրանց զարգացման առանձնահատկություններին: Ինչպես դեռահասները շփում են ստեղծում իրենց հասակակիցների հետ և դա նրանց համար անհրաժեշտություն է դառնում ինքնադաստիարակման և ինքնահաստատման համար: Դեռահասների համար կյանքում մեծ տեղ է գրավում և ուսուցումը: Թեև բոլորն էլ գիտակցում են ուսման կարևորությունն ու անհրաժեշտությունը , սակայն շատերի համար դպրոցը ավելի գրավիչ է դառնում , քանի որ այնտեղ նրանք հասակակիցների հետ լայնորեն շփվելու հնարավորություն ունեն: Դեռահասի համար 45 րոպե տևողության դասը ոչ միայն ուսուցման , այլ համադասարանցիների և ուսուցչի հետ շփվելու իրադրություն է ,որը հագեցված է շատ նշանակալից արարքներով, գնահատականներով ու ապրումներով: Միայն դասանյութը խիստ գրավիչ կերպով բացատրելն ու դասի ընթացքում աշխատանքը կազմակերպելիս ուսուցչի դրսևորած վարպետությունը կարող են ստիպել դեռահասին մոռանալ ընկերների ներկայությունը:
    Մարդկային փոխհարաբերությունների խնդիրները մեծ չափով հետաքրքրում են դեռահասներին: Ավելի հաճախակի են սխալվում սոցոմետրական խիստ բարձր և խիստ ցածր դիրքեր ունեցող անչափահասները, մինչդեռ միջին ստատուսի դեպքում սխալները ավելի քիչ են: Խիստ լուրջ սխալներ են թույլ տրվում հակառակ սեռի ներկայացուցիչների վերաբերմունքը գնահատելիս: Սակայն դասարանում սեփական սոցիոմետրական դիրքը ճիշտ գնահատելու անկարողությունը նույն չափով հատուկ է նաև ավագ դպրոցականներին և ուսանողներին: Երբեմն դեռահասները նույնիսկ ավելի ճիշտ են գնահատում իրենց դիրքը , քան ավագ դպրոցականները: Դեռահասը շփվող է ,սիրում է կապեր հաստատել: Նրա համար շատ կարևոր է շրջապատողների բարի վերաբերմունքն ու բարձր գնահատականը: Նա ձգտում է իրեն դրսևորել լավագույն կողմերով, արժանանալ հատկապես այն մարդկանց հավանությանը, որոնց գնահատականներն ու վերաբերմունը նրա համար մեծ նշանակություն ունեն:Դեռահասի ինքնահաստատումը զանազան դրսևորումներ կարող է ստանալ: Դեռահասների մոտ տարիքի հետ զուգընթաց ուժեղանում է գիտակցական ինքնակառավարման միտումը: Դեռահասը սկսում է վերաբերմունք դռսևորել սեփական առաջընթացի նկատմամբ, վերահսկում է իր զարգացումը, դառնություն է զգում, երբ չեն իրականանում իր պլաններն ու նպատակները: Դեռահասության փուլում անձի զարգացման նոր ու կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ նրա համար գոծունեության առարկա է դառնում հենց ինքը: Նա իրեն զսպում է ստեղծում անձնային նոր որակներ: Նա ինքն է սկսում ներգործել իր վրա ձևավորում է իր անձը:Ինքնադաստիարակության և ինքնակրթության միջոցով դեռահասը ընդլայնում է իր զարգացման հնարավորություններն ու պատրաստվում է ապագայի համար: Կլանված լինելով ներկայով, նա միաժամանակ ուղղված է դեպի ապագան:Սեփական անձը ձևափոխելու և նոր որակներ ձեռք բերելու նպատակը հետապնդող գոծունեության ի հայտ գալը հատուկ է դեռահասության տարիքին և ցույց է տալիս, որ անձի զարգացումը անցում է կատարում որակապես նոր փուլի:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  6. #4
    Ավագ մասնակից AsyaY is on a distinguished road AsyaY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի գործընկերներ թեման արդիական է,խնդրում եմ եղեք ակտիվ:Շնորհակալություն:

  7. #5
    Ավագ մասնակից AsyaY is on a distinguished road AsyaY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի գործընկերներ,ուսուցիչներ ,բոլորս շատ լավ գիտենք,որ դպրոցներում հանդիպում ենք բազում մտահոգիչ երևույթների,որոնց պատճառները կարող են լինել աշակերտների փոխհարաբերությունները:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները