+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Թեմատիկ միավոր ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ

  1. #1
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան is on a distinguished road Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    1

    Թեմատիկ միավոր ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ

    Արցախյան շարժումը հայոց նորագույն շրջանի ազատագրական պայքարի փայլուն դրսևորումներից է, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ շատ հանգամանքների արդյունքում այն հաճախ խեղաթյուրվում է՝ հորջորջվելով որպես ագրեսիա:
    Այս թեմատիկ միավորի հիմնական նպատակը հենց աղաղակող այդ սխալն ուղղելն է: Թեմատիկ միավորի ուսուցման արդյունքում աշակերտները, վերհիշելով Ղարաբաղյան շարժման նախապատմությունը, խորությամբ կըմբռնեն այն դրդապատճառները, որոնց հետևանքով ղարաբաղցին զենքը ձեռքին պաշտպանեց իր իրավունքները և հռչակեց իր անկախությունը, կծանոթանան ազատագրական պայքարի առաջամարտիկների կյանքին ու սխրանքին, կկազմեն արցախյան հերոսամարտերի ժամանակագրական աղյուսակ:
    Դասերը պլանավորված են այնպես, որ թեմատիկ միավորի վերջնարդյունքում տեսական գիտելիքներից բացի՝ աշակերտները ձեռք կբերեն նաև որոշակի կարողություններ ու հմտություններ: Նրանք կուսումնասիրեն արցախյան հերոսամարտերի ժամանակագրությունը, պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև դրա ունեցած ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական պայմանների, պատմամշակութային հուշարձանների, բնակչության կազմի, համաշխարհային հանրության կողմից նրա կարգավիճակի վերաբերյալ ունեցած ընկալման հիմնական ուղղությունների վրա:
    Թեմաների և ենթաթեմաների ուսումնասիրությունը կազմակերպվելու է գործնական առաջադրանքների ու ինքնուրույն հետազոտական աշխատանքի միջոցով:
    Թեմատիկ միավորի համար նախատեսվում է 12 ժամ, ընդ որում վերջին դասը նախատեսվում է անցկացնել մամուլի ասուլիսի տեսքով (դերային խաղ):
    Դասերը պլանավորված են այնպես, որ ժամանակի որոշ մասը տրամադրվի գործնական աշխատանքներին, որպեսզի տեսական գիտելիքներին զուգահեռ սովորողները ձեռք բերեն նաև որոշակի կարողություններ ու հմտություններ, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն որոշակի արժեքների ձևավորմանը:
    Թեմատիկ միավորի վերջնարդյունքում աշակերտներն առավել լավ կճանաչեն ԼՂՀ-ն , նրա վարչական շրջանները, լեռնային ռելիեֆը, խորհրդանշանները, կլիման, բնակչությունը, ղարաբաղյան հիմնահարցի էությունը, այդ հարցի շուրջ ձևավորված համաշխարհային կարծիքի հիմնական ուղղությունները: Նախատեսվում է նաև, որ աշակերտները կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունն ու ստեղծագործական ներուժը, ինչպես նաև կճանաչեն ու կհարգեն (կարժևորեն) ազգային արժեքները (ազգային ավանդույթներ, ժողովրդական բանահյուսություն, տարազ):


    Նայել՝ http://lib.armedu.am/resource/4494

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (13.06.2017), Anie (18.02.2017), arbaka (18.02.2017), gaya71 (11.09.2017), Gayane.Voskanyan (11.02.2017), Gevorgyan (05.02.2017), Hasmik.Vardanyan (07.02.2017), marine8 (16.02.2017), Անգին Ասլանյան (13.06.2017), Գայանե Սիմոնյան (06.02.2017), Գրետա (09.02.2017), Թեհմինե Սահակյան (15.06.2017), Իրինա Մարգարյան (14.06.2017), Լիլիթ Յան (12.02.2017), Մարինե Խաչատրյան (11.02.2017), Օլգա Հայրապետյան (03.09.2017), Sevak (05.02.2017), syuzan (02.03.2017)

  3. #2
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան is on a distinguished road Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    1
    Թեմատիկ միավորի կարևորությունը
    Այս թեմատիկ միավորի ուսուցումը չափազանց կարևոր է հատկապես ներկայումս, երբ ամեն օրն իր հետ բերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի շուրջ պետական մակարդակով քննարկումերի նոր անհրաժեշտություն, երբ աշխարհի հզոր տերությունները փորձում են ճնշում գործադրել այս հարցում, իսկ Ադրբեջանն ամեն կերպ ձգտում է աղավաղել պատմական իրողությունները: Աշակերտները պետք է գիտակցեն, որ Արցախյան շարծումը թելադրված էր օբյեկտիվ անհրաժեշտությամբ, այն է՝ վերականգնել պատմական արդարությունը: Անհրաժեշտ է համոզիչ փաստարկներ բերել հօգուտ այն դիրքորքշման, որ շարժումն ազգային-ազատագրական պայքարի մասն էր, որը ծնվեց ի պատասխան բռնությունների, ազգային հալածանքների, հայերի նկատմամբ նրանց պատմական հայրենիքում կազմակերպված պլանավորված ճնշման ու թշնամական մթնոլորտի:
    Սրանով էլ հենց պայմանավորվում են արցախցու՝ նպատակին հասնելու վճռականությունը, ժողովրդի միասնականությունը:

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (13.06.2017), Anie (18.02.2017), arbaka (04.03.2017), gaya71 (11.09.2017), Gayane.Voskanyan (11.02.2017), Hasmik.Vardanyan (07.02.2017), marine8 (16.02.2017), Սնեցունց (21.02.2017), Անգին Ասլանյան (13.06.2017), Գայանե Սիմոնյան (06.02.2017), Գրետա (09.02.2017), Լիլիթ Յան (12.02.2017), Մարինե Խաչատրյան (11.02.2017), syuzan (02.03.2017), TehmineS (06.02.2017)

  5. #3
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան is on a distinguished road Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    1
    Արժեքային համակարգ, որ ձևավորվելու է այս թեմատիկ միավորը ուսուցանելիս:

    Թեմատիկ միավորի ուսուցման վերջնարդյունքում աշակերտները կհասկանան Արցախյան շարժման դերը պատմական արդարության վերականգնման հարցում, կհաղորդակցվեն մեր երկրի անկախության համար մղվող հերոսամրտերի պատմությանը, կհասկանան, որ հայոց լեզուն հայ ազգի ստեղծման ու պահպանման առաջնային հատկանիշներից է: Կգիտակցեն այն անաղարտ պահելու անհրաժեշտությունը: Նրանք կգիտակցեն, որ ազատությունը, անկախությունը, պետականությունը ազգերի գոյության հիմնական պայմաններն են (այդ թվում և հայոց ազգի):
    Աշակերտները միաաժամանակ կհասկանան ազգ և հայրենիք հասկացությունների անխզելի փոխկապակցվածությունը, կկարևորեն պետության և ազգային եկեղեցու դերը հայապահպանության գործում, կձգտեն դառնալ առավել հայրենասեր և պատրաստ՝ ծառայելու հայրենիքի պաշտպանության գործին:
    Ի վերջո նրանք ավելի կգնահատեն և կհարգեն իրենց ժողովրդի պատմությունը և մշակույթը:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anie (18.02.2017), arbaka (04.03.2017), gaya71 (11.09.2017), Gayane.Voskanyan (11.02.2017), Hasmik.Vardanyan (07.02.2017), marine8 (16.02.2017), Անգին Ասլանյան (13.06.2017), Գրետա (09.02.2017), Լիլիթ Յան (12.02.2017), Մարինե Խաչատրյան (11.02.2017), syuzan (02.03.2017)

  7. #4
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան is on a distinguished road Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    1
    Կարողություններ և հմտություններ, որ ձեռք կբերեն աշակերտները ,այս թեմատիկ միավորի ուսուցմամբ:

    1. կբացատրեն հիմնական հասկացությունները և գաղափարները,
    2. կզարգացնեն անհատական և խմբային աշխատանքի հնտություններ,
    3. կսովորեն սեխական կարծիքը պաշտպանել, ինքնուրույն դատողություններ անել,
    4. ձեռք կբերեն պատմական փաստերը վերլուծելու, համեմատելու, ընդհանրացնելու և դրանց հիման վրա տեսական սահմանումներ ձևակերպելու կարողություններ
    5. գծապատկերների միջոցով կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառուցվածքը,
    6. կկարողանան կազմակերպել քննարկում և սեփական դիրքորոշում արտահայտել,
    7. կսովորեն աշխատել սկզբնաղբյուրների հետ, փստերը դասակրգել, համեմատել և եզրահանգումներ կատարել,
    8. ձեռք կբերեն պատմական հետազոտություններ կատարելու հմտություններ,
    9. կզարգացնեն խմբային աշխատանք կատարելու իրենց հմտությունները,
    10. կձևավորեն բանավիճելու կուլտուրա, կսովորեն լսել ուրիշի կարծիքը,
    11. կկարողանան գնահատել իրենք իրենց և ընկերներին:

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (13.06.2017), Anie (18.02.2017), arbaka (04.03.2017), gaya71 (11.09.2017), Gayane.Voskanyan (11.02.2017), marine8 (16.02.2017), Սնեցունց (21.02.2017), Գրետա (09.02.2017), Լիլիթ Յան (12.02.2017), Մարինե Խաչատրյան (11.02.2017), syuzan (02.03.2017)

  9. #5
    Սկսնակ մասնակից Գրետա is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2017
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0
    Տիկին Խաչատրյան շատ հետաքրքիր է , նմանատիպ դասերի ընթացքում Դուք աշակերտների մոտ առավել շատ նկատում եք սեր դեպի հայրենիքը, թե ատելություն դեպի թշնամին:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (13.06.2017), gaya71 (11.09.2017), marine8 (16.02.2017), Գայանե Սիմոնյան (10.02.2017), Լիլիթ Յան (12.02.2017), Ռուզաննա Խաչատրյան (10.02.2017), Մարինե Խաչատրյան (11.02.2017)

  11. #6
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան is on a distinguished road Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    1
    Գրետա ջան, նախ շնորհակալություն հետաքրքրության համար: Այս դասերի ընթացքում աշակերտների մեծ մասի մոտ ես նկատում եմ սեր դեպի հայրենիք: Նրանք այնքան սիրով են պատրաստվում այդպիսի թեմաներին և հպարտությամբ ներկայացնում. զգուշությամբ ընտրում են հայրենասիրական երգերն ու կատարում:
    Ես հպարտանում եմ իմ աշակերտներով:

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (13.06.2017), Anie (18.02.2017), arbaka (04.03.2017), gaya71 (11.09.2017), Gayane.Voskanyan (11.02.2017), Hasmik.Vardanyan (11.02.2017), marine8 (14.02.2017), Գայանե Սիմոնյան (12.02.2017), Գրետա (12.02.2017), Լիլիթ Յան (12.02.2017), Մարինե Խաչատրյան (11.02.2017), syuzan (02.03.2017)

  13. #7
    Մասնակից Hasmik.Vardanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    07.02.2017
    Գրառումներ
    53
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Ռուզաննա, ես էլ եմ նկատել աշակերտների սերը դեպի հայրենիք: Դա ավելի տեսանելի էր քառօրյա պատերազմի օրերին:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anie (18.02.2017), arbaka (04.03.2017), gaya71 (11.09.2017), Գայանե Սիմոնյան (12.02.2017), Լիլիթ Յան (12.02.2017), Ռուզաննա Խաչատրյան (12.02.2017), Մարինե Խաչատրյան (11.02.2017)

  15. #8
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան is on a distinguished road Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    1
    Ես ուրախանում և հպարտանում եմ , որ մերօրյա աշակերտներից շատերի համար հայրենիքը բարձրագույն արժեք է:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anie (18.02.2017), arbaka (04.03.2017), gaya71 (11.09.2017), marine8 (16.02.2017), Գայանե Սիմոնյան (12.02.2017), Լիլիթ Յան (12.02.2017), syuzan (02.03.2017)

  17. #9
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան is on a distinguished road Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    1
    Ուղղորդող հարցեր
    Թեմատիկ միավորի ուսուցումը կկազմակերպվի հետևյալ հարցերի օգնությամբ

    1. Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղում ինչպիսի ժողովրդագրական քաղքականություն էին վարում:
    2. Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական պայմաններ էին ստեղծվել Գորբաչովյան վերակառուցումից հետո արցախյան շարժման վերաբացման համար:
    3. Արցախ-Ղարաբաղի կարգավիճակը մինչև անկախացումը:
    4. Որո՞նք էին արցախյան շարժման պատճառները:
    5. Ի՞նչ բացատրություն ուներ միութենական իշխանությունների բացասական դիրքորոշումը արցախյան շարժման նկատմամբ:
    6. Ինչ նպատակ էին հետապնդում հայերի նկատմամբ Սումգաիթում իրականացված բռնությունները:
    7. Ի՞նչ արձագանք ունեցավ սումգաիթյան ողբերգությունը Հայաստանում:
    8. Ինչու՞ արցախյան շարժման ծավալումը հանգեցրեց անկախ պետականության հաստատման գաղափարին:
    9. ԼՂՀ բնակչության տարաբնակեցման պատկերը:
    10. Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է ձևավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հայկական երկրորդ ինքնիշխան պետական կազմավորումը:
    11. ԼՂՀ արտաքին տնտեսական կապերը ներկայումս և նախկինում:
    12. Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին ադրբեջանական իշխանությունները և կենտրոնը Արցախի ազատագրական պայքարը ճնշելու համար:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anie (18.02.2017), arbaka (04.03.2017), gaya71 (11.09.2017), marine8 (16.02.2017), syuzan (02.03.2017)

  19. #10
    Սկսնակ մասնակից Գրետա is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2017
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0
    Ցավալին այն է, որ որոշները հայրենասիրությունը նույնացնում են դեպի թշնամին ատելության հետ:Ըստ իս, մինչ հայրենասեր լինելը մարդ պետք է լինի մարդասեր: համամարդկային

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arbaka (04.03.2017), gaya71 (11.09.2017), Ռուզաննա Խաչատրյան (12.02.2017), syuzan (02.03.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները