+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Աշխարհագրական խնդիրներ և գործնական աշխատանքներ

  1. #1
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0

    Աշխարհագրական խնդիրներ և գործնական աշխատանքներ

    Նախկինում ոմանց համար շատ տարօրինակ էր «աշխարհագրական խնդիր» հասկացությունը: Հիմա բարեբախտաբար շատ ավելի լայնորեն են օգտագործում
    աշխարհագրական խնդիրները և դրանք շատ հետաքրքիր են ու բազմաբնույթ:
    Առաջարկում եմ մի քանի խնդիրներ՝ իրենց լուծումներով:
    Խնդիր 1.
    Ծովի մակարդակին ջերմաստիճանը +17°С է: Որոշել, թե որքան կլինի ջերմաստի-
    Ճանը լեռան գագաթին, որի բարձրությունը 5400 մ է:
    Լուծում՝
    Այս խնդրի լուծման համար պետք է օգտվել այն օրինաչափությունից, որ ամեն
    1000մ բարձրանալիս օդի ջերմաստիճանը իջնում է 5-6°C -ով(ընդունենք 6°C):
    1)5400:1000=5.4
    2)5.4 · 6=32.4°C
    Այսինքն 0մ-ից մինչև 5400մբարձրությունը ջերմաստիճանը իջնելու է 32.4°C-
    ով, ուրեմն՝
    3)17-32.4=-14.6°C
    Պատասխան՝ Լեռան գագաթին ջերմաստիճանը կլինի -14.6°C:

    Խնդիր 2.
    Լեռան գագաթին (4500մ) մթնոլորտային ճնշումը 350մմ սնդիկի սյուն է: Գտնել
    Ճնշումը լեռան ստորոտին, եթե ստորոտը 1300մ բարձրության վրա է:
    Լուծում՝
    Այս խնդրի լուծման համար կօգտվենք հետևյալ օրինաչափությունից՝ ամեն 10մ
    Բարձրանալիս մթնոլորտային ճնշումը իջնում է 1մմ սս-ով:
    Առաջին հերթին գտնենք լեռան հարաբերական բարձրությունը ՝
    1)3500-1300=2200(մ)
    2)2200:10=220
    Մյուս հարցը՝220 · 1=220մմ սս, կարելի է և չգրել, քանի որ արժեքը չի փոխվոմ:
    Եթե մեզ տրված է լեռան գագաթի ճնշումը , ուրեմն իջնելիս այն բարձրանալու է,
    Ուրեմն՝
    3)350+220=570մմ սս
    Պատ.՝ Լեռան ստորոտոմ ճնշումը կլինի 570մմ սս է:


    Խնդիր 3.
    Լեռան ստորոտի բարձրությունը 900մ է, որտեղ ջերմաստիճանը 22°C է: Լեռան
    Գագաթին ջերմաստիճանը -7°C է , իսկ ճնշումը՝410մմ սս: Գտնել լեռան բացարձակ
    և հարաբերական բարձրությունը, ճնշումը ստորոտին:
    Լուծում՝
    Մեր ունեցած տվյալներով խնդրի լուծումը կսկսենք հետևյալ կերպ՝
    Գտնենք ստորոտի և գագաթի ջերմաստիչանների տարբերությունը՝
    1)22 + |-7|=29°C
    2)29:6≈ 4.8
    3)4.8 · 1000=4800մ (հարաբերական բարձրություն)
    4) 4800+ 900= 5700մ(բացարձակ բարձրություն)ը
    5)4800 : 10 =480
    6)410+480=890մմ սս
    Պատ,՝ Լեռան բաց. բարձրությունը 5700մ է, հարաբ. բարձր. 4800մ, իսկ ճնշումը
    ստորոտում՝890մմ սս:
    Վերջին խմբագրող՝ manush: 27.03.2017, 13:53:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.03.2017), Karine M (14.02.2017), Ռուզաննա Խաչատրյան (09.02.2017), tsaghkyan (22.01.2017)

  3. #2
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Խնդիր 4
    Երկրի բնակչության թիվը 7 մլն է: 1 տարվա ընթացքում ծնվածների թիվը 80 000 մարդ է,
    մահացածները՝ 95 000: Երկրից արտագաղթել են 150 000 մարդ և ներգաղթել են 100 000-ը:
    Որոշել բնական աճի գործակիցը և բնակչության թիվը 1 տարի հետո:
    1)ԲԱ=Ծ-Մ=80 000-95 000=-15 000 մարդ
    2)ԲԱԳ=-15 000 · 1 000 : 7 000 000=-150: 70=-2 ‰
    3) 7000 000+80 000-95 000-150 000 +100 000= 6 935 000 մարդ
    Պատ.՝ ԲԱԳ-ը -0.2‰ է, իսկ բնակչության թիվը 1 տարի հետո՝ 6 935 000 մարդ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Karine M (14.02.2017), Ռուզաննա Խաչատրյան (09.02.2017), tsaghkyan (27.02.2017)

  5. #3
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Խնդիր 5
    Երկրի տրանսպորտային ուղիների երկարությունը 150 000 կմ է, երկրի մակերեսը 50 000
    քառ. կմ: Գտնել տրանսպորտային ցանցի խտությունը (ՏՑԽ):
    150 000 : 50 000 =3 կմ/կմ²
    Պատ.՝ ՏՑԽ-ն 3կմ/կմ² է
    Վերջին խմբագրող՝ Gayane.Voskanyan: 07.02.2017, 18:22:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.03.2017), Karine M (14.02.2017), Lusine.Tserunyan (23.02.2017), Ռուզաննա Խաչատրյան (09.02.2017), tsaghkyan (27.02.2017)

  7. #4
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Ռուսական Միրնի գիտակայանը հարավային բևեռից հեռու է 2664կմ: Հարավային որ լայնությունում է գտնվում գիտակայանը:

    Լուծում
    Պետք է օգտվենք այն տվյալից, որ 1 աստիճան միջօրեականը 111 կմ է:
    1. 2664:111=24
    2. 90-24=66
    Պատ.՝ Գիտակայանը գտնվում է հվ. լ. 66 աստիճանի վրա:
    Վերջին խմբագրող՝ Gayane.Voskanyan: 26.02.2017, 12:15:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.03.2017), Karine M (14.02.2017), Lusine.Tserunyan (23.02.2017), tsaghkyan (27.02.2017)

  9. #5
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Խնդիր 7
    Երկրում բրնձի համախառն բերքը 420 000 ցենտներ է,իսկ ցանքատարածությունների մակերեսը՝12 000 հեկտար: Որքան կլինի միջին բերքատվությունը:

    Լուծում
    1. 420 000 : 12 000=30 ց/հա
    Պատ.՝ Միջին բերքատվությունը 30 ց/հա:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (23.02.2017), Lusine.Tserunyan (23.02.2017), Ռուզաննա Խաչատրյան (25.02.2017), tsaghkyan (27.02.2017)

  11. #6
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Խնդիր 8
    Երկրի բնակչության թիվը 50 մլն է, որից 6 մլն գյուղաբնակներ են, տարածքի մակերեսը՝ 200 հազ. քառ.կմ: Որոշել վերոհիշյալ երկրի ուրբանիզացիայի մակարդակը և բնակչության
    միջին խտությունը( ԲՄԽ ):

    Լուծում
    1.50 000 000 - 6 000 000 = 44 000 000( քաղաքաբնակներ )
    2. 44 000 000 : 50 000 000 . 100 = 88 տոկոս
    3. 50 000 000 : 200 000 = 250 մարդ/կմ քառ
    Պատ.՝ Ուրբանիզացիայի մակարդակը 88 տոկոս է, ԲՄԽ-ն՝ 250 մարդ/կմ քառ.:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.03.2017), tsaghkyan (27.02.2017)

  13. #7
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Խնդիր 9.

    Հայկական լեռնաշխարհը զբաղեցնում է 370 000 քառ. կմ տարածք: Որքան մակերես կզբաղեցնի Հայկական լեռնաշխարհը 1: 500 000 մասշտաբի քարտեզում:

    Լուծում՝
    Նախ թվային մասշտաբը դարձնենք անվանական՝ ըստ տրված մասշտաբի 1 սմ-ում 500 000սմ է, կամ 1 սմ-ում՝ 5կմ: Եթե գործ ունենք մակերեսի հետ, ապա 1 քառ.սմ-ին կհամապատասխանի իրական 5.5 = 25 քառ. կմ
    Կազմենք համեմատություն՝
    1 քառ. սմ - 25 քառ. կմ
    x քառ. սմ - 370 000 քառ. կմ
    x = 370 000 : 25 = 14 800 քառ. սմ
    Պատ.՝ 14 800 քառ. սմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (12.03.2017)

  15. #8
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0

    Գործնական աշխատանք՝ ՀՀ մակերևույթը

    Բոլորս էլ կարևորում ենք գործնական աշխատանքների դերը: Ներկայացնում եմ գործնա-
    կան աշխատանքի մի ձև, որը վերաբերվում է ՀՀ ռելիեֆին: Աշակերտը պետք է կարողանա
    իր ձեռքով սխեմատիկ պատկերել մեր հայրենիքի լեռները,այս դեպքում կարևորել ոչ թե մասշ-
    տաբային ճշգրտությունը, այլ լեռների դիրքը: Արդյունքում ստացած գիտելիքը, սովորածը
    դառնում է հիմնավոր, նաև հեշտացնում է քարտեզի հետ աշխատանքը:
    Նյութին ամբողջությամբ ծանոթանալ
    http://lib.armedu.am/profile/7840/re...e_created/desc
    Վերջին խմբագրող՝ Gayane.Voskanyan: 14.03.2017, 14:43:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (14.03.2017), Ռուզաննա Խաչատրյան (15.03.2017), tsaghkyan (16.03.2017)

  17. #9
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Որքա՞ն է 10 տոննա նավթին համարժեք պայմանական վառելիքի քանակը, եթե նրա ջերմային գործակիցը 1,5 է:

    Լուծում՝
    Նավթի ջերմատվությունը 1,5 անգամ մեծ է պայմանական վառելիքի ջերմատվությունից, այսինքն 1,5 անգամ շատ ածուխ է անհրա-
    ժեշտ.
    10 . 1,5= 15 տ
    Պատ.՝ 15 տ պայմ. վառելիք:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Amalya1 (26.03.2017)

  19. #10
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Gayane.Voskanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորս էլ կարևորում ենք գործնական աշխատանքների դերը: Ներկայացնում եմ գործնա-
    կան աշխատանքի մի ձև, որը վերաբերվում է ՀՀ ռելիեֆին: Աշակերտը պետք է կարողանա
    իր ձեռքով սխեմատիկ պատկերել մեր հայրենիքի լեռները,այս դեպքում կարևորել ոչ թե մասշ-
    տաբային ճշգրտությունը, այլ լեռների դիրքը: Արդյունքում ստացած գիտելիքը, սովորածը
    դառնում է հիմնավոր, նաև հեշտացնում է քարտեզի հետ աշխատանքը:
    Նյութին ամբողջությամբ ծանոթանալ
    http://lib.armedu.am/profile/7840/re...e_created/desc
    Այս գործնական աշխատանքի նման կարելի է գծել Հայկական լեռնաշխարհի լեռները, բայց, որպեսզի շատ չբարդանա, ընտրել խոշոր և նշանավոր լեռնագրական միավորները:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները