+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Աշխարհագրության ուսուցման մեթոդներ

  1. #1
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0

    Աշխարհագրության ուսուցման մեթոդներ

    Ցանկացած ուսումնական պրոցես պահանջում է մեթոդներ, մոտեցումների ձևեր, որոնց միջոցով մատուցվող նյութը կարող է ընկալել սովորողը: Նույնիսկ
    բարդ նյութը տպավորիչ, հանգամանորեն ներկայացնելով կարող ես հասանելի դարձնել շատերի համար: Ցանկանում եմ ներկայացնել մի քանի մեթոդներ,
    որոնք իմ մտահաղացումներն են և կիրառել եմ իմ աշխատանքային պրակտիկայի ժամանակ: Կներկայացնեմ նաև նախկինում կիրառված մեթոդներ:
    Ինձ հետաքրքիր է այլոց կարծիքը, նկատառումները, կամ միգուցե կլինեն մոտեցման այլ ձևեր,որոնք կարելի է կիրառել դասի ժամանակ,ես սիրով կընդու-
    նեմ:

    Հայտնի է, որ շատ հաճախ աշակերտները դժվարանում են սովորել տերմինները, առավել ևս
    եթե դրանք պետք է հիշեն որոշակի հերթականությամբ: Օրինակ՝ Երկրի երկրաբանական ժա-
    մանակագրական աղյուսակը հիշելու համար աշակերտները դժվարանում են հատկապես պա-
    լեոզոյան դարաշրջանի դարագլուխները հիշելու գործում: Ի սկզբանե այդ գործընթացը հեշ-
    տացնելու համար կարելի է առաջարկել հետևյալ հապավումը՝ՔՕՍ ԴԿՊ և ավելի դյուրին կլինի
    սուվորելը՝
    Քեմբր
    Օրդովիկ
    Սիլուր
    Դևոն
    Կարբոն
    Պերմ


    Նույն սկզբունքով առաջնորդվելով կարելի է սովորեցնել Արևմտյան Եփրատի հովտով տա-
    րածվող դաշտերը՝ սկսած ակունքից, օգտագործելով ԿԱԴԵԿ հապավումը: Ըստ այդմ՝
    Կարնո դաշտ
    Աշկալայի դաշտ
    Դերջանի դաշտ
    Երզնկայի դաշտ
    Կամախի դաշտ
    Վերջին խմբագրող՝ Gayane.Voskanyan: 03.04.2017, 01:41:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arev Melkumyan (26.02.2017), marine8 (03.02.2017), mavrikmadyan (25.02.2017), MVXACH (09.01.2017), Գայանե Սիմոնյան (09.01.2017), tsaghkyan (10.01.2017)

  3. #2
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    10-րդ դասարանի <<Երկրի տարեկան պտույտը և դրա աշխարհագրական հետևանքները>>
    Դասի մեջ օգտագործվում է α = 90º -(ჶº ± 23,5º) բանաձևը՝ տվյալ վայրում դեկտեմբերի 22-ին
    կամ հունիսի 22-ին Արեգակի կազմած անկյունը հարթության նկատմամբ որոշելու համար:
    Բայց այս բանաձևը մի փոքր շեղում ունի: Օրինակ, եթե ցանկանանք հաշվել դեկտեմբերի
    22-ին հարավային լայնության 0°-ից մինչև 23,5º ընկած տարածքում որևէ բնակավայրի α-ն,
    ապա կստանանք 90°-ից ավելի , որը ճիշտ չէ:
    Դիցուք որոշենք Արեգակի ճառագայթների անկման անկյունը դեկտեմբերի 22-ին Ջա-
    կարտայում ( hվ. լ. 6° ):
    Այս դեպքում պետք է օգտագործենք α=90°-(ჶ-23.5°) բանաձևը, ըստ որի α =90 ° -(6° -23,5 ° =90 ° -(-16,5 ° )=90° +16.5 ° =116.5 ° : Որպեսզի նման թյուրիմացությունից խուսափենք կարելի է փակագծերի փոխարեն օգտագործել մոդուլի նշան և բանաձևը կունենա հետևյալ տեսքը ՝ α=900-|ჶ± 23.5°| Բոլոր դեպքերի համար այս բանաձևը կլինի ճիշտ: Ըստ այդմ Ջակարտայի համար α=90º-|6°-23.5°|=90°-16.5°=73.5°:
    Նույն դասի մեջ առնչվում ենք մի խնդրի հետ ևս: Օրինակ՝ Արեգակի կեսօրյա դիրքը
    Երևանում երբ ավելի բարձր կլինի ՝հունիսի 21-ի ն, թե 23-ին, սեպտեմբերի 21-ին,
    թե 25-ին:
    Որպեսզի աշակերտների մոտ միանգամից տպավորվի թե ինչի մասին է խոսքը
    պատկերավոր կարելի է ներկայացնել կցված գծագիր-սխեման:


    Արդեն հեշտ կլինի հարցերին պատասխանել : Գծագրից երևում է, որ հունիսի 21-ը և
    23-ը մի մակարդակի վրա են և ցերեկվա տևողությունը այդ օրերին հավասար է: Կամ
    գծագրին նայելով կարող ենք ասել , որ դեկտեմբերի 17-ին և 27-ին նույնպես ցերեկվա
    տևողությունը հավասար է:
    Ինչ վերաբերվում է սեպտեմբերի 21-ին և 25-ին, ապա չպետք է շփոթվենք և հիշենք, որ
    Սեպտեմբերի 23-ի գիշերահավասարից հետո այնուամենայնիվ օրերը շարունակում են
    կարճանալ մինչև դեկտեմբերի 22-ը: Պատճառն այն է, որ սեպտեմբերի 21-ին Արեգակը ավելի բարձր դիրք ունի քան 25-ին:
    Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Gayane.Voskanyan: 13.01.2017, 17:06:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arev Melkumyan (26.02.2017), Աստղիկ Մարկոսյան (16.01.2017), Գայանե Սիմոնյան (15.01.2017), Ռուզաննա Խաչատրյան (04.02.2017), tsaghkyan (13.01.2017)

  5. #3
    Սկսնակ մասնակից Ծաղ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2017
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Բարև ձեզ, ներեցեք որտեղից կարող եմ աշխարհագրության խնդիրների ժողովածու գտնել իրենց լուծումներով:Այնքան ել լավ չեմ հասկանում աշխարհագրության խնդիրները:

  6. #4
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Նախ շնորհակալություն դիտման և գրառման համար: Կան, բայց շատ չեն հանդիպել: Աշոտ Խաչատրյանի խնդրագիրքը նախատես-
    ված է օլիմպիադաների համար և բարդ է: Ավելի մատչելի է շտեմարաններում զետեղված խնդիրները, դրանք գրքի վերջում են, բայց
    խնդիրներ կան նաև համապատասխան թեմաներում՝ մթնոլորտ, ջրոլորտ, բնական աճ և այլն:

  7. #5
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի ֆորումի մասնակից, հունվարի 22-ին ես աշխարհագրական խնդիրներ եմ գրառել իրենց լուծումներով: Կշարունակեմ այլ տիպերի խնդիրներ գրել: Դրանք բավականին բազմա-
    զան են: Եթե Ձեզ կհետաքրքրի կոնկրետ որևէ խնդիր, կամ էլ որևէ թեմայի վերաբերվող խնդիր, ապա խնդրում եմ գրեք: Ես ուրախ կլինեմ,եթե կարողանամ Ձեզ օգտակար լինել:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #6
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Ուսումնառության գործը բավականին հեշտացնում է սխեմաների օգտագործումը:
    Սա կիրառելի է աշխարհագրության դասերի մեծ մասի ընթացքում: Սկզբից կարելի
    է սովորեցնել աշակերտներին, այնուհետև նաև հանձնարարել, որ նրանք ինքնուրույն
    դուրս բերեն սխեման: Օրինակ՝
    Երկրագնդի ներքին շերտեր

    միջուկ միջնապատյան երկրակեղև


    Ամպեր

    կույտավոր փետրավոր շերտավոր


    Բնակչությ վերարտադրության ռեժիմները

    պարզ ընդլայնված նեղացված


    Աշխարհաքաղաքական հիմնական
    տեսություններն ու հայեցակարգերը

    Ռ. Չելենի Կ. Հաուսհոֆերի Հ. Մաքինդերի
    «Միջին Եվրոպայի » «կենսատարածքի» «Միջներկրի»

    Ա. Մեհենի Վիդալ դը լա Բլաշի Ն. Սփիքմենի
    «Ծովային ուժի» «հնարավորություն» «Ահեղ Երկրի»

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (11.02.2017), marine8 (26.02.2017), mavrikmadyan (14.02.2017), Ռուզաննա Խաչատրյան (12.02.2017), tsaghkyan (26.02.2017)

  11. #7
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան is on a distinguished road Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Գայանե պատմության դասերին ես էլ եմ շատ հաճախ սխեմաներ օգտագործում:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayane.Voskanyan (12.02.2017)

  13. #8
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն Ձեզ գրառած նյութերս ընթերցելու համար

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #9
    Մոդերատոր Gayane.Voskanyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Շարունակելով սխեմաների թեման ավելացնեմ, որ բացի մեզ ծանոթ սովորական սխեմաները, կարելի է մտածել սխեմաների այնպիսի ձևեր, որոնք ունեն երևույթների էությունը
    վեր հանող և նաև խորհրդանշական(սիմվոլիկ) նշանակություն և իմաստ:
    Օրինակ՝ պետությունների պետական կարգը բացատրելիս կարելի է պետությունը ներկայացնել որպես ամբողջական օրգանիզմ, և սխեմատիկ ձևով գծագրել "մարդուկ": "Մարդուկի" ոտքերը նույ-
    նացնել վարչատարածքային կառուցվածքի հետ, իսկ ձեռքերը՝պետական կառավարման կարգի հետ: Աշակերտների մոտ դա շատ լավ տպավորվում է նույնիսկ հետագայում "մարդուկ"
    ասելով անմիջապես հիշում են, թե ինչի մասին է խոսքը: Կից ներկայացնում եմ "մարդուկը
    առդիր.jpg
    Վերջին խմբագրող՝ Gayane.Voskanyan: 25.02.2017, 21:45:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arev Melkumyan (26.02.2017), Hasmik.Vardanyan (25.02.2017), Lusine.Tserunyan (24.02.2017), marine8 (26.02.2017), Ռուզաննա Խաչատրյան (25.02.2017), tsaghkyan (26.02.2017)

  17. #10
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան is on a distinguished road Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    1
    Հետաքրքիր սխեմատիկ պատկեր Է:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane.Voskanyan (25.02.2017), Hasmik.Vardanyan (01.03.2017), marine8 (26.02.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները